7 հիմնական և բազմաթիվ լրացուցիչ դաստգյահ–հնչյունաշարերի յուրատեսակ լադային համակարգ՝ բաղկացած 24 աս տիճանից (կիրառվում են քառորդ և երեք– քառորդ տոնի ինտերվալներ): Երաժշտու թյան գլխավոր ձեերն են՝ թեսնիֆ (յու րատեսակ բալլադ), քասիդ (ձոն), ղազել (քնարական երգ), շատ տարածված է մակամը: Նվագարաններից են՝ սագ, թառ, քամանչա (լարային), զուռնա (փողային), զարբ (հարվածային): Ի–ի հնագույն երա– ժըշտության վերաբերյալ տվյալներ հա մարյա չեն պահպանվել: VII դ. սկզբին Իասրով II Ափարվեգ կամ Ապրուեզ երա– ժըշտասեր արքայի հովանավորությամբ Տիզբոնում նախաձեռնել են երգ–երաժըշ– տության կանոնավորմանը, հրավիրվել են երաժիշտներ (այդ թվում նաև Հայաս տանից): Արաբ, նվաճումներից հետո նկա տելի են փոխազդեցությունները (տես Արաբական մշակույթ): IX դ. ծաղկել է պալատական արվեստը: XIII դ. գործել է տեսաբան, կոմպոզիտոր և կատարող Ուրմավին: XV դ. պահպանվել են տեղե կություններ նոտագրության մասին: XIX դ. 2-րդ կեսից Ի–ի երաժշտ. ազդվել է եվրոպականից. Թեհրանում, կայսերա կան կոլեջին կից բացվել է երաժշտ. դըպ– րոց: XX դ. 20-ական թթ. կոմպոզիտոր, վիրտուոզ թառահար, Թեհրանի համալ սարանի պրոֆեսոր Ալի Նաղի Վազիրին սկզբնավորել է ազգային երաժշտ. ուսու ցումը, հրատարակել երաժշտ. տեսության դասագիրք, բացել երաժշտ. դպրոց, որ տեղ սովորել են Ի–ի առաշին պրոֆեսիո նալ երաժիշտները: 1930-ական թթ. սկըզ– բին Թեհրանում բացվել են բարձրագույն երաժշտ. դպրոց (1940-ական թթ. վերջե րից՝ կոնսերվատորիա), մասնավոր երա– ժըշտ. դպրոցներ: ճանաչված կոմպոզի տորներից և երաժշտագետներից են՝ Աբ– դուլհասան Սեբան, Ռ. Ֆարղանեն, Հ. Սանջարին, կատարողներից ու օպերայի և բալետի արտիստներից՝ Ֆ. Սեբան, 5. Աշոտ–Հարությունյանցը, Ս. Թաջբախշը, Ա. Մելքոնյանը, Փարսին: Ի–ում գործում են օպերայի և բալետի թատրոն (1967, Թեհրան), հեռուստատեսության բալետի խումբը, ֆիլհարմոնիա (1953), 2 սիմֆո նիկ նվագախումբ, կոնսերվատորիաներ, բալետի և երաժշտ. դպրոցներ: Դարեր շարունակ Ի–ում հռչակ են վա յելել հայազգի ժող. երգիչները, աշուղնե րը: Նորագույն շրջանի իրանահայ երա– ժըշտ. մշակույթի նշանավոր ներկայացու ցիչներից են Ն. Դալանդերյանը, Լ. Գրի– գորյանը, Հ. Դրիգորյանը, Ռ. Գրիգորյա– նը, Լ. Բազիլը, Ա. Ջամբագյանը, Մ. Մե– լիք–Ասլանյանը, Լ. ճգնավորյանը, Հ. Վար դանյանը և ուրիշներ: Հայ երաժիշտ ար վեստագետների ջանքերով Ի–ի տարբեր քաղաքներում ստեղծվել են երգչախմբեր: 1928-ին Թեհրանում հիմնվել է«Կոմիտաս» երկսեռ երգչախումբը (հիմնադիր՝ Հ. Գրի– գորյան), 1945-ին՝ «Գուսան» երգչախումբը (հիմնադիր՝ Ն. Դալանդերյան), 1946-ին՝ «Գուսան» երգչախումբը և նվագախումբը (հիմնադիր՝ Լ. Դրիգորյան), 1960-ին՝«Հայ երգ» (հիմնադիրներ՝ Լ. Բազիլ և Ա. Հով հաննիսյան), 1963-ին՝ «Անուշ» (հիմնադիր՝ Հ. Դասպարյան), 1951-ին Աբադանում՝ «Գուսան» (հիմնադիր՝ ժ. Մինասյան) երգչախմբերը: Շատ հայ ջութակահարներ, դաշնակահարներ, երգիչներ, դիրիժորներ դասավանդում են Թեհրանի կոնսերվա տորիայում, հանդես գալիս տարբեր նվա գախմբերում և օպերային թատրոնում: Հայտնի են դաշնակահարուհի Տ. Աշոտ– Հարությունյանցը, երգչուհիներ Թ. Փի– լոսյանը, Ա. Թերզյանը, երգիչ Ա. Աղա– բեկյանը, ջութակահարներ Վ. Իաջայանը, Հ. Մանուկյանը և ուրիշներ: Գործում են «Արարատ» և «Հայ երգ» երաժշտ. ընկե րությունները:
XV. Թատրոնը
Թատերարվեստի տարրեր են պարու–
նակել Ի–ի հին ծիսակատարությունները:
Հիշատակություններ կան բազիգերների
հին թատրոնի մասին, որ մոտ է եղել գու
սանների արվեստին: Կենցաղավարել են
մնջախաղը, ստվերների և տիկնիկային
թատրոնները: X դ. զարգացել են միստե
րիաները, որոնց գրառումներից XVII–
XVIII դդ. սկզբնավորվել է պարսկ. ող
բերգության թազիյե տեսակը: Մինչե XX դ.
30-ական թթ. ներկայացումներ են տվել
թափառաշրջիկ դերասանները՝ մասխա–
րաբազները: 1890-ին, Թեհրանում, պո
լիտեխնիկական դպրոցին կից ստեղծվել
է պալատական թատրոն, 1911–12-ին
կազմակերպվել են Ազգային, 1917-ին՝ Իրանական կոմեդիայի թատրոնները,
1932-ին՝ թատրոն–ստուդիա (ղեկ. բեմա
նկարիչ Ս. Քերմանշահի). 1945–49-ին,
Թեհրանում գործել է «Ֆիրդուսի» թատրո
նը, 1963-ին ստեղծվել դրամատիկական
ստուդիա: Մշտական թատերախմբերից են՝ «Թատրոնն այսօր» (ղեկ. Մ. Ջաֆֆարի),
«Ազգային» (ղեկ. Մ. Զավանմարդ) և Ար
վեստի ու մշակույթի մինիստրության
խումբը: Ի–ի ճանաչված դերասաններից
են՝ Մոստաֆա և Մախին Օսկույիները,
Մոհամադ Ալի Քեշավարզը, Ռոհմեդին
Իասրովին: 1968–69-ին «Թալար մուզե»
թատրոնում բեմադրվել են Ա. Օստրովսկու,
Մ. Գորկու, Ա. Արբուզովի, Բ. Բրեխտի և արևմտաեվրոպական այլ դրամատուրգ
ների պիեսները: Թեհրանում գործում են
նաե «Շահրիվարի 25-ի», «Քասրա»,
«Նասր», «Ջամեյե Բարբոդ», Մաշհադում՝ Ազգային թատրոն, Սպահանում՝ «Սե–
պա հան», Համադանում՝ «Բուալի» և այլ
թատրոններ:
Հայ թատերական կյանքն Ի–ում սկըզբ–
նավորվել է 1879-ին՝ Թեհրանում (Մ. Փա–
փազյանի նախաձեռնությամբ): 1880-ից
ներկայացումներ են տրվել Թավրիզում,
1888-ից՝ Նոր Ջուղայում: 1888-ին և 1890-ին
Թավրիզում և Թեհրանում պիեսներ են
բեմադրել Ս. և Ա. Սաֆրազյ անները (այդ
թվում «Պեպո»-ն՝ Աստ. Փանվելյանի
ադրբ. թարգմանությամբ): XX դ. սկզբին
Ի–ի հայաշատ քաղաքներում ներկայա
ցումներ են տվել Թիֆլիսից, Բաքվից
ժամանած հայկ. թատերախմբերը (այդ
թվում Աբելյան–Արմենյան թատերախում
բը): 1919–21-ին Ի–ում են աշխատել Սի
րանույշը, Արմենյան ամուսինները,
Ա. Հովհաննիսյանը: Ի–ի և իրանահայ
թատրոնին մեծ ծառայություններ է մա
տուցել Վ. Փափազյանը (1934): Ի–ում
հայկ. թատրոնի զարգացմանը մեծապես
նպաստել են Մ. Թաշճյանը, Մ. Մարութ–
յանը, Ս. Արզումանյանը, Ռ. և Լ. Աթա–
յանները, Մ. Մանուկյանը, Եֆբարը և ուրիշներ: 1940–50-ական թթ. Թավրի–
զում գործել են «Շիրվանզադե», «Հ. Աբել–
յան», «Մասունցի Դավիթ», ինչպես և Դրա
մատիկական, Դրամա–օպերետային թա
տերախմբեր: Թատերական կապերն ամ–
րապնդելու գործում նշանակալից դեր են
կատարել երգիչ, բանաստեղծ և դերասան
Ա. Հովհաննիսյանը, Մ. և Ն. Մարվարյան–
ները, է. Բալասանյանլւ:
XVI. Կինոն
1930-ին նկարահանվել է առաջին «Աբի
Ռաբի» (ռեժ. էխանիյան) խաղարկային
ֆիլմ–ֆարսը: 1946-ին Թեհրանում կազմա
կերպվել է «Միթրաֆիլմ» առաջին կինո
ստուդիան: 1950-ական թթ. ամենահաջող–
ված՝ «Նավահանգստի գողը» (1954, ռեժ.
Ա. Շիրազի) ֆիլմը ստեղծվել է իտալ.
նեոռեալիզմի ազդեցությամբ: 1960–
1970-ական թթ. թողարկվում են դիցաբա
նական և պատմական թեմաներով ֆիլ
մեր, կոմեդիաներ, մելոդրամներ՝ «Մա–
զանդարանի վագրը» (ռեժ. Ս. Խաչիկյան),
«Սպասումի ափը» (ռեժ. Ս. Ցասեմի) են:
1955-ից Թեհրանում անց են կացվում մի
ջազգային, 1964-ից՝ ազգային կինոփա
ռատոներ: 1964-ին հիմնադրվել էtԿինե
մատոգրաֆիայի բարձրագույն խորհուր
դը: Ի–ի կինեմատոգրաֆիայի զարգաց
մանը նպաստել են ռեժիսորներ Մ. Մոհսե–
նին, Մ. Ցասեմին, Շ. Ռաֆիան, Մ. Խաչիկ
յանը և ուրիշներ: Կինոդերասաններից են՝ Վոսուղին, Ֆարդին, Արմանը, ժալեն,
Շիվան, Շոխլան, Դիլքեշը, Մադրը և ուրիշ
ներ: Կինոստուդիաներից են (1971)՝
«Պարս–ֆիլմ»-ը, «Ասիա–ֆիլմ»-ը, «Ասրե–
Թալայի»-ն, «Միսագիե»-ն, «£արավան»-ը:
Թողարկվում է 100-ից ավելի կինոնկար:
XVII. Հայերն Իրանում
Ի–ում հայ բնակչություն եղել է դեռևս
մ. թ. ա. VI դ.: Դրանք հիմնականում հայկ.
զորամասեր էին, որոնք վասալական պար
տավորություն էին կատարում՝ ծառայե
լով Աքեմենյան պետությանը: Զգալի թիվ
էին կազմում նաև հայ առևտրականներն
ու արհեստավորները: Իսկ որպես բնիկ
ներ՝ հայերը դեռևս հնագույն ժամանակ
ներից ապրել են Ատրպատականում կամ
պատմական Պարսկահայքում [Թավրիզ,
Մարանդ, Ուրմիա (Կապուտան), Խոյ
(Հեր), Մարաղա, Սալմաստ (Զարևանդ),
Մակու (Արտագ), Ղարադաղ (Փայտակա–
րան) են], որը հայկ. պետականության
անկումից հետո մտավ Ի–ի կազմի մեջ:
Ըստ պատմիչների տեղեկությունների, հա–
Վ. Սարոյան. «Իմ սիրտը լեոներում է»,
բեմադրության՝ Արամայիս Աղամալյանի
(Թեհրանի հայկ. թատրոն)