Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

յերի առաջին մեծ բռնագաղթը Ի. գործա– դրել է Սասանյան Արտաշիր թագավորը մ. թ. III դ., այնուհետև Շապուհ II IV դ., որը գերեվարած հազարավոր հայերի բնակեցրել է խուզիստանում և Ի–ի հվ–արմ. շրջաններում: Իրանահայ համայնքները ստվարացել են սելջուկ–թուրքերի և մոն ղոլ. տիրապետության շրջանում, երբ հա յերը Ի. են տեղաՓոխվել ոչ միայն բռնա գաղթի ճանապարհով, այլև կամովին: 1604–05-ին շահ Աբբաս I կազմակերպեց պատմության մեջ աննախադեպ բռնա գաղթը («մեծ սուրգուն»), երբ շուրջ 300 հզ. (որոշ տվյալներով 500 հզ.) հայ Արևել յան և Արևմտյան Հայաստանից գաղթեց րեց Ի.: Այդ տեղահանությամբ շահ Աբբաս I հետապնդում էր իր երկրի հա մար կարևոր նշանակություն ունեցող ռազմ., տնտ. և քաղ. նպատակներ, հայերի օգնությամբ զարկ տալ արհեստների, ներքին և արտաքին առևտրի զարգացմա նը, թուրքերի դեմ պատերազմի ժամանակ նրանց իր կողմը գրավել ևն: Գաղթական ները բնակեցվեցին երկրի կենտրոնական շրջանում, գլխավորապես մայրաքաղաք Սպահանում և շրջակայքում, որտեղ հիմ նեցին Նոր Ջուղան: Տայ առևտրականնե րին շնորհվեցին արտոնություններ, նը– րանք իրենց ձեռքում կենտրոնացրին Ի–ի արտաքին առևտուրը, գործարքներ էին կատարում Ֆրանսիայի, Անգլիայի, Հո լանդիայի, Զենովայի ու Վենետիկի, Ռու սաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի ևնի հետ: Հայ արհեստավորները (հայերին ոչ բոլոր արհեստներն էին թույլատրվում) զբաղվել են ոսկերչությամբ, ակնագործու թյամբ, գինեգործությամբ, մուշտակա գործությամբ, հյուսնությամբ: Շատ հայե րի շահ Աբբասը վերցրել է պետ: ծառայու թյան՝ իբրև խորհրդականներ, թարգմանիչ ներ, դեսպաններ, զինվորականներ ևն: Եթե Աբբաս I-ին հաջորդած շահ Սեֆին (1629–42) և շահ Աբբաս II (1642–66) իրանահայերի նկատմամբ վարում էին համեմատաբար բարյացակամ քաղաքա կանություն, ապա շահ Սուլեյմանի (1666– 1694) և նրա հետնորդ շահ Սուլթան Հու– սեյնի (1694–1722) տիրապետության շրջանում Սեֆյան կառավարության քա ղաքականությունը հայերի հանդեպ կըտ– րուկ փոխվեց, նրանց նկատմամբ սկսեցին կիրառել սոցիալական, ազգային ու կրո նական ճնշում: XVII դ. 70–80-ական թթ. սկսվեց իրանահայերի զանգվածային ար տագաղթը ասիական (հատկապես Հընդ– կաստան) և եվրոպական երկրներ, որը շարունակվեց նաև XVIII դ.: Իրանահայե րի մեծ արտագաղթ եղավ Թուրքմենչայի պայմանագրի կնքումից հետո, երբ Արևել յան Հայաստանը միացավ Ռուսաստանին: 1^28–30-ին շուրջ 45 հզ. հայ Ի–ի հս. նահանգներից տեղափոխվեց Երևանի և Նախիջևանի նահանգները: Իրանահայ գաղթավայրի դրությունը մասամբ բարե լավվեց XIX դ., երբ շահական կառավա րությունը երկիրը տնտ. լճացման վիճակից դուրս բերելու, արհեստներն ու առևտուրը խթանելու նպատակով հրապարակեց մի շարք հրամանագրեր, որոնցուլ վերջ տըր– վեց հայերի նկատմամբ եղած սահմանա փակումներին. արգելվեց հայերի բռնի հավատափոխությունը, կանոնավորվեց հայ քաղաքային և գյուղական բնակչու թյունից գանձվող հարկերի գործը, օրի նականացվեցին հայ եկեղեցիների կալ վածքները ևն: Հայերին նորից վստահվե ցին արքունի և պետ. բարձր պաշտոններ: Արտաքին գործերի նախարարության կա րևոր պաշտոնյաներից էին Միրզա–Մեւ– քոէմ խանը, Հովհաննես խան Մասեհյանը, Սեթ խան Աստվածատուր կամ Ծատուրը, Հովհ. խան Ագչալյանը, Ենիկոչոփյանները (էնիկոլովւյանցներ), Դավիթ խան Դավ թյանը, զորապետ Ջոհրաբ խան Ամիր– Թոփխանեն ևն: Արքունի ոսկերիչներ էին Թուրապ խան կամ Թադևոս Առաքելյանը և նրա զավակները՝ Ստեփան ու Տիգրան Իսմայիլ խաները, մուշտակագործ Հովհ. Ղազարյանը: Հայտնի բժիշկներ էին Դա– վիթ խան Մկրտչյանն ու նրա որդիները՝ Սողոմոնն ու Հովնանը, վիրաբույժ Կարա– պետ Աբրահամյանը և ուրիշներ: Ըստ վիճակագրական տվյալների, 1851-ին Ի–ում կար շուրջ 20 հզ. հայ բնակիչ, իսկ 1890-ին՝ արդեն 80 հզ.: Այժմ (1978) Ի–ում բնակվում է շուրջ 200 հզ. հայ: Համայնքը խիստ շերտավոր ված է. կան խոշոր ձեռնարկատերեր ու վաճառականներ, մեծ թվով արհեստա վորներ, նավթային արդյունաբերության և արդյունաբերության այլ ճյուղերում աշ խատող բանվորներ, զգալի թվով գյուղա ցիներ (հայերի մոտ 75%–ը բնակվում է քաղաքներում՝ Թեհրանում, Թավրիզում, Ռեշտում, Ռեզայեում, իսկ 25 % –ը՝ գյու ղում): Մտավորականները հիմնականում բժիշկներ են, ճարտարապետներ, ուսու ցիչներ, պետ. հիմնարկների ծառայողներ: Համայնքը ղեկավարում է թեմական խոր հուրդը, որը ճանաչված է կառավարությու նից և արտոնված է տնօրինելու հայերի ընտանեկան և ժառանգական խնդիրները (1935-ին կառավարությունը հաստատեց «Իրանահայության ընտանեկան և ժա ռանգական օրենքների ժողովածուն»): Մինչև 1956-ը (երբ դաշնակցականների ազգավնաս գործունեության հետևանքով այն բաժանվեց և միացավ Անթիլիասին) իրանահայ թեմը ենթարկվում էր էշմիածնի Մայր աթոռին: Ի–ում կա 3 թեմ՝ Ատրպա– տականի (կենտրոնը՝ Թավրիզ, ունի 57 եկեղեցի), Թեհրանի, Իրանա–Հնդկաստա– նի (կենտրոնը՝ Սպահան, ունի 21 եկեղե ցի), գործում է նաև հայ կաթոլիկ եկեղե ցին: 1931-ից գործում է ՀԲԸՄԻ–ի մասնա ճյուղը, 1941-ից՝ Հայ մշակութային Արա րատ կազմակերպությունը (ՀՄԱԿ): Ի–ում գործող 40 հայկ. դպրոցներից 8-ը միջնա կարգ են: 1936-ին Ռեզա–շահ Փահլավիի կառավարությունը, որը վարում էր «իրա– նացման» քաղաքականություն, փակեց բոլոր հայկ. դպրոցները, որոնց վերա– բացումից (1942–43) հետո պարտադըր– վեց պարսկերենով դասավանդում: Հա յերեն դասավանդվում են միայն հայոց լեզուն, հայ ժողովրդի պատմությունը, հայ կրոնն ու երաժշտությունը: ի–ի բու հերին կից գործում են հայագիտական ամբիոններ՝ Թեհրանի համալսարանում (վարիչ՝ Հովհաննես Հախնազարյան), Սպահանի համալսարանի գրականության ֆակուլտետին կից (վարիչ՝ Զավեն Դավ թյան): Ի–ում առաջին հայերեն պարբերականը՝ «Շարժում» շաբաթաթերթը, լույս է տեսել 1894-ին՝ Թեհրանում: Ցայսօր լույս է տե սել 85 անուն պարբերական: Ի–ի մեջլիսում հայ բնակչությունը ներ կայացուցչության իրավունք է ստացել 1905–11-ի հեղափոխության տարիներին (հայտնի է Իրանական հեղափոխության գործիչ Եփրեւէ խան Դավթյանը): Ըստ այդ իրավունքի հայերը ընտրում են երկու պատգամավոր՝ մեկը երկրի հս., մյուսը՝ հվ. և կենտրոնական նահանգներից: Իրանահայ գաղթավայրի քաղ. և մշա կութային կյանքի նշանավոր դեմքերից են՝ մեջլիսի անդամներ Սևակ Սագինյանը, էմմա Աղայանը, Ֆելիքս Աղայանը, Թեհ րանի համալսարանի աստղադիտարանի տնօրեն աստղաֆիզիկոս Ալենուշ Տերյա նը, հասարակական գործիչներ գրողներ Մարգար Ղարաբեգյանը (Դև), Արմանտը, գրականագետներ Գալուստ խանենցը, Արա Հովհաննիսյանը, դերասան Մանվել Մարությանը, ճարտարապետներ Պապիկ Թովմասյանը, Հարփիկ Թամրազյանը, կինոռեժիսորներ Մամվել Խաչիկյանը, Արամայիս Աղամալյանը, Արբի Հովհան նիսյանը և ուրիշներ: 1946-ից սկսած շարունակվում է հայերի ներգաղթը Ի–ից Մովետական Հայաստան: Վ. Բայքուրդյան, Ռ. Կոզմոյան. Պատկերազարդումը տես 480–481-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XXI:


Գրկ. Փավսաոս Բ ու զ ա ն դ, Պատ մություն ■՝Հայոց, Ե., 1968: Առաքել Դավ– ր ի ժ և ց ի, Պատմություն, Վաղ–պատ, 1896: Ագաթանգե ղ ո ս, Պատմություն Հայոց, Ե., 1977: Մատենադարանի պարսկերեն հրո վարտակները (կազմ. Հ. Փափազյան), սյր. 1–2, 1956–59: և գ ա ն յ ա ն Հ. Մ., Հա– սարակական–քաղաքական հոսանքները իրա նում XIX դարի վերջ՛ին և XX դարի սկզբին, Ե., 1966: Շերմազանյան Գ., Նյութեր ազգային պատմության համար, Ռոստով, 1890: Ալպոյտճյան Ա., Պատմություն հայ գաղթականության, հ. 3, Կահիրե, 1961: Գասպարյան U.S., Սփյուռքահայ գաղթ օջախներն այսօր, Ե., 1962: Աբրահամ յան Ա. Գ., Համառոտ ուրվագիծ հայ գաղ թավայրերի պատմության, հ. 1–2, Ե., 1964– 1967: Բ ու դ ա ղ յ տ ՜Ա Ա.,Մ ո վ ս ի ս յ ա ՛ԱՀ., Շեխոյան I, Սոցիալական մոտիվները ժամանակակից պարսկական արձակում, Ե., 1970: Գորոյան Ն., Պարսկաստանի հա յերը, Թեհրան, 1968: «Րաֆֆի Տարեգիրք», 1969–70: neTpOB M. II., HpaH .(ct>H3HKO- ւ^օւ^Փ^^շւէաւ onepic), M., 1955; II o ji kh k a h t h c H „ H., 3K0H0MiroecK0e pa3BHTiie HpaHa, M., 1965; IIo6e AHHa M. II., CMHpHOB?. B. II., UH6y JIbCKHft B. B., 3kohoMunecKaH reorpa(J)HH CTpaH Ejihhc- aero h CpeflHero BocToica, M., 1969; Hctophh XIpaHCKoro rocyaapcTBa h KyjibTypM, M., 1971; ^baKOHOB M.M., OqepK hctophh flpeB- stero HpaHa, M., 1961; Hctophh Hpara c flpeB- saefiniHX BpeMen flo Komja XYIII b., JI., 1958; H b a h o b M. C., OnepK hctophh HpaHa, M., 1952; Նույնի, HoBeSnnaH hctophh HpaHa, M., 1965; A r a x h A. MH3 hctophh odmecTBeHHoS h <J)H.7ioco<i)CKoSi mmcjih b HpaHe, Eaicy, 1971}Bepiejibc E. 3.,H36p.TpyflM, M., 1965; EparHHCKH& H., Kom?c- c a p o b JX., IlepcHflCKaH jnrrepaTypa, M., 1963; KoMHecapoB fl., Onepira coBpe- MeHHOH nepcHACKoH npo3U, M., 1960; Bceo6- maa hctophh HCKyccTB, t. 1, M., 1956, c. 381-98, t. 2, kh. 2, M., 1961, c. 75-104; Bceo6m,aa hctophh apxHTeKTypw, t. 1, M., 1970, c* 291-347, t. 8, M., 1969, c, 144-82;