հունիս –1909-ի հուլիս), որը ղեկավա րում էին Քեռին և Մաթթար խանը: 1909-ի ապրիլին ցարական զորքերը գրավեցին Թավրիզը: 1909-ի հուլիսին Գիլանի ֆի դայիները, հայ կամավորները և սահմա նադրականները՝ Եփրեմ խանի և Ռեշտի նահանգապեա Սիփահդարի ղեկավարու թյամբ, բախտիարները՝ Սարդար Ասսադի գլխավորությամբ արշավեցին Թեհրան, գրավեցին այն և գահընկեց արեցին շահին: Ստեղծվեց ժամանակավոր կառավարու թյուն: Զինված ուժերի գլխավոր հրամա նատար նշանակվեց Եփրեմ խանը: վերա կանգնվեց սահմանադրությունը, բացվեց երկրորդ գումարման մեջլիսը: Ի. հ–յան երրորդ շրջանում (1909-ի հուլիս–1911-ի դեկտեմբեր) հեղափոխական ջոկատները, ֆիդայիներն ու հայ կամավորները Եփրեմ խանի հրամանատարությամբ հակահար ված տվեցին շահի ու նրա եղբայր Սալար Էդ–Դովլեի ուժերին և կանխեցին միապե տության վերականգնումը: Սակայն անգլո– ռուս., թուրք*- ինտերվենցիան և ներքին հետադիմական ուժերը ճնշեցին հեղա փոխությունը: Ի. հ. XX դ. սկզբին առաշին հեղափո խությունն էր Արևելքում և ամենախոշււր իրադարձությունը Իրանի պատմության մեշ: Ի. հ–յանը մասնակցում էին պարսիկներ, հայեր, ադրբեշանցիներ, վրացիներ, ռուս ներ, արաբներ, բուլղարներ ևն: Ի. հ. մեծ աջակցություն գտավ Ռուսաս տանի և Անդրկովկասի սոցիալ–դեմոկրատ– ների կողմից: 1912-ին, Պրագայի կոնֆե րանսում բոլշևիկները, Վ. Ի. Լենինի նա խաձեռնությամբ, բանաձև ընդունեցին և նշավակեցին ցարական Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի նվաճո ղական քաղաքականու թյունն Իրանում: Ի. հ–յան մեջ մեծ դեր կա տարեցին իրանահայերի և կովկասահայերի կամավո րական ջոկատները: Ըստ պարսիկ պատմաբան էբ– րահիմ Սաֆայիի, Ի. հ–յան 24 նշանավոր գործիչներից 16-ը հայեր էին: ի. հ–յան շնորհիվ հայերն ընտրվե ցին տեղական ինքնավա– րական մարմիններում՝ էն ջումեններում, ինչպես նաև իրավունք ստացան երկու պատգամավոր ունենալ Ի– րանի մեջլիսում: Գրկ. է լ մ ա ր Հ., ԵՓրեմ, Թեհրան, 1964: A p y t id h- si h r. C., HpaHcicaa peBo- աօւյւա 1905–11 it. h 6oJib- ineBHKH 3aKaBKa3bH, E., 1956; H b a h o b M* Cv, MpaHCKan peBOJiK>ijHH 1905–1911 it., M., 1957. Գ. Հարությունյան
ԻՐԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԻԺԿ), ստեղծվել է 1941-ի հոկ տեմբերին: Իրանական կո մունիստական կուսակցու թյան (ԻԿԿ) ժառանգորդն ու գործի շարունակողն է: ԻԺԿ առաջին համագումա րը (1944-ի օգոստոս) ընդու նել է ծրագիր և կանոնադրություն, ընտ րել ԿԿ և ԻԺԿ ԿԿ–ի վերստուգիչ հանձ նաժողով: ԻԺԿ պայքարում է երկրի ան կախության ամրապնդման, խաղաղության և դեմոկրատիայի, 8-ժամյա բանվորական օրվա, պետ. հողերը գյուղացիներին ան հատույց հանձնելու, ագրարային ռեֆորմ ների իրականացման համար: 1946-ին կառավարության կիրառած հալածանք ները թուլացրին ք*ԺԿ, շատ կազմակեր պություններ ջախջախվեցին, ղեկավար գործիչները բանտարկվեցին, տպագիր օր գանները փակվեցին: Կուսակցության երկ րորդ համագումարն (1948-ի ապրիլ) ըն դունեց նոր կանոնադրություն և մշակեց նոր պայմաններում աշխատելու տակտի կա: 1949-ին, օգտագործելով շահի վրա կատարած պրովոկացիոն մահափորձը, իշխանությունները ԻԺԿ հայտարարեցին օրենքից դուրս: Կուսակցությունն անցավ ընդհատակ: 1951–53-ին, ազգային–ազա– տագրական շարժումների վերելքի տա րիներին, ԻԺԿ լեգալացրեց իր գործունեու թյունը:՝ 1953-ի օգոստոսի պետ. հեղա շրջումից հետո ԻԺԿ նորից ենթարկվեց հալածանքների: ԻԺԿ ներկայացուցիչները մասնակցել են Կոմունիստական և բանվորական կուսակ ցությունների միջազգային խորհրդակցու թյունների (1957, 1960, 1969, Մոսկվա) աշխատանքներին և հավանություն տվել ընդունված փաստաթղթերին: ԻԺԿ կա ռուցված է դեմոկրատական ցենտրալիգ– մի սկզբունքով: Կուսակցության բարձրա գույն օրգանը համագումարն է, համագու մարների միջև ընկած ժամանակաշրջանում կուսակցության գործունեությունը ղեկա վարում է ԿԿ, որն իր կազմից ընտրում է Գործադիր բյուրո: ԻԺԿ ԿԿ–ի առաջին քարտուղարն է Ի. Իսքենդերին (1971-ից): Կուսակցության կենտրոնական օրգանն է «Մարդոմ» («ժողովուրդ») թերթը, տեսա կանը՝ «Գոնյա» («Աշխարհ») ամսագիրը:
ԻՐԱՆՑԻՆԵՐ, Իրանի բնակչության պաշ
տոնական անվանումը: Իրանի կառավա
րող շրջանները բացի պարսիկներից, որ
կազմում են երկրի բնակչության մոտ
կեսը, Ի–ի թվին դասում են նաև մահմեդա
կան մյուս ժողովուրդներին (ադրբեջան
ցիներ, քրդեր, լուրեր, թուրքմեններ ևն):
Ազգային փոքրամասնություններ են հա
մարվում այլադավան ժողովուրդները (հա
յեր, ասորիներ, հրեաներ ևն):
ԻՐԱՎԱՐԱՆ ԱԿԱՆ ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱ, փաս–
ւոաբանների կոչեգիայի ստորին օղակ,
որի խնդիրը տվյալ շրջանի (քաղաքի)
բնակչությանը իրավաբանական օգնու
թյուն ցույց տալն է:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՓԱՍՏ, հանգամանք,
որի հետ իրավական նորմը կապակցում
(պայմանավորում) է իրավահարաբերու
թյունների ծագումը, փոփոխումն ու դա
դարումը: Ի. փ–երը կոնկրետ կենսական
հանգամանքներ են (գործողություններ,
դեպքեր), որոնք առաջանում են սուբ
յեկտների կյանքում (ծնունդ, դժբախտ
պատահար, հանցագործություն ևն): Ի.
փ–երը ծագում են մարդկանց կամքով
(գործողություններ) կամ մարդկանց կամ
քից անկախ (դեպքեր):
ԻՐԱՎԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ, հասարակա
կան գիտակցության ձև, հայացքների,
գաղափարների համակցություն, որն ար
տահայտում է մարդկանց, դասակարգերի,
սոցիալական խավերի վերաբերմունքը
իրավունքի, օրինականության, արդարա
դատության նկատմամբ: Ի–յան խտացված
արտահայտությունը իրավական գաղա
փարախոսությունն է՝ սոցիալական և գի
տական տեսակետներով պայմանավոր
ված իրավական հայացքների ամբողջու
թյունը: Ի–յան հոգեբանական կողմը կազ
մում են իրավական երևույթների նկատ
մամբ մարդկանց սովորություններն ու
զգացմունքները: Շահագործողական հա
սարակարգերում հակամարտ դասակար
գերն ունեն հակադիրի.: Աոցիալիստական
Ի. հասարակության բոլոր անդամների ի–
րավական հայացքների, պատկերացումնե
րի ու զգացմունքների ամբողջությունն է,
պայմանավորում է սոցիալիստական իրա
վունքի նպատակներն ու խնդիրները՝ օրի
նականություն և արդարացիություն, հար
գանք հասարակական սեփականության
և աշխատանքի նկատմամբ, հայրենասի
րություն, հետևողական դեմոկրատիզմ,
ինտերնացիոնալիզմ, իսկական իրավա
հավասարություն: Հասարակության առջև
պատասխանատու լինելուն զուգընթաց
անհատի իրավունքների և ազատություն
ների զարգացմամբ ՍՄԿԿ մշտապես ամ
րապնդում է սոցիալիստական Ի. սովետա
կան քաղաքացիների գիտակցության մեջ:
Վ. Մոաախանյան
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, հասարակական գի
տություն, որն ուսումնասիրում է դասա
կարգային հասարակության իրավական
վերնաշենքը: Ի–յան առաջացումը պայմա
նավորված է իրավունքի առաջացմամբ:
Նրա ծագման և զարգացման պատճառնե