րի մասին էնգելսը գրել է. «Օրենսդրու թյան հետագա զարգացումով ու բարդ, մեծածավալ ամբողջություն դաոնալով հանդես է գալիս աշխատանքի նոր հանրա յին բաժանման անհրաժեշտություն՝ կազմվում է* պրոֆեսիոնալ իրավաբաննե րի դասը, իսկ նրանց հետ միասին առաջ է գալիս նաե իրավագիտությունը» (Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Ընտիր երկ., հ. 2, 1973, էջ 490–491): Դեռես մ. թ. I – III դդ. Հռոմում իրավական գիտելիք ներն ի մի են բերվել և համակարգվել, ծավալվել է դասական իրավագետների գործունեությունը: Ի. հատկապես զար գացել է բուրժ. հասարակարգում: Բուրժ. Ի–յան բազմաթիվ ուղղություններն ու դպրոցները (իրավունքի նորմաաիվիստա– կան դպրոց, ռեալիստական դպրոց, բնա կան իրավունք, ինստիտուցիոնաչիզմ, իրավունքի սոցիուոգիական դպրոց, իրա վունքի պատմական դպրոց, իրավունքի ֆենոմենոչոգիական դպրոց) արդարացրել են դասակարգային շահագործումը, գո– վերգել բուրժ. հասարակարգը: Իմպերիա լիզմի շրջանում բուրժ. Ի. շրջադարձ է կա տարել դեմոկրատիայից դեպի քաղ. ռեակ ցիան: Ի–յան զարգացման նոր փուլը սկսվել է իրավունքի մարքս–լենինյան տեսությամբ: Մարքսիստական տեսությու նը գիտականորեն հիմնավորել է բուրժ. իրավունքի շահագործողական բնույթը, ապացոսյել սոցիալիստական իրավունքի և Ի–յան առաջացման անխուսափելիու թյունը: Սոցիալիստական Ի. հնարավորություն է ընձեռում բազմակող մանի և գիտականորեն բացահայտել պե տության և իրավունքի էությունը, բարձ րացնել նրանց դերը սոցիալիստական և կոմունիստական շինարարության, պե– տաիրավական կառավարման մեթոդների ու ձեերի կատարելագործման բնագա վառում, գիտականորեն մշակում է պետու թյան ու իրավունքի զարգացման միտում ները, խթանում կառավարման համակար գի ս իրավական մեխանիզմի կատարելա գործումը, նպաստում մարդկանց կոմու նիստական աշխարհայացքի և իրավագի տակցության ձևավորմանը: Ի. ամբողջու թյամբ ձևավորվում է հասարակական օբ յեկտիվ օրենքների ճանաչման, հասարա կական գործունեության պահանջների, պետության և իրավունքի խնդիրների բնույթին ու մակարդակին համապատաս խան: Ի–յան ընդհանուր համակարգի մեջ մտնում են՝ ընդհանուր–տեսական գիտու թյուններ (իրավունքի տեսություն և պատ մություն, քաղ. ուսմունքների պատմու թյուն), ճյուղային գիտություններ (պետ., քրեական, քաղաքացիական, աշխատան քային իրավունք ևն), միջճյուղային գի տություններ (դատախազական հսկողու թյուն, դատարանի և դատախազության կազմակերպում, բնակարանային իրա վունք են), կիրառական գիտություններ (քրեագիտություն, դատական բժշկագի տություն ևն): Իրավական գիտություննե րի համակարգում հատուկ տեղ է գրավում միջազգային իրավունքը: Իրավական նորմերի, հասարակական ու քաղ. հարաբերությունների մասին ուս մունքը Հայաստանում առաջացել է հայ դպրության հետ: Վաղ ֆեոդալիզմի շրջա նում հայ պատմիչներն ու իմաստասեր ները (Ագաթանգեղոս, Մովսես Խորենա– ցի, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի, Դավիթ Անհաղթ և ուրիշներ) մեկնաբա նել են իրավական նորմեր, անդրադարձել կամքի ազատության, հանցագործության պատճառների, կառավարման ձևի, իրա վունքի հարցերին: Ի–յան զարգացումն աչքի է ընկել զարգացած ֆեոդալիզմի և հայկ. վերածննդի շրջանում: Դրիգոր Նարեկացին «Մատյան ողբերգության» (1002) երկում արծարծել է մեղքի, հանցա գործության ու պատժի, դասերի, խավերի և պաշտոնյաների իրավական դրության, տույժի ու տուգանքի, կրկնահանցագոր ծության, դատաստանի ու պատժապար տության, իրավունքի ու արդարադատու թյան, դատաքննության և այլ հարցեր: Իրավագիտական մտքի զարգացման մա կարդակն ու բնույթը բնորոշում է Մխի թար Դոշի Դատաստանագիրքը (XII դ.): Դատաստանագրքում մեկնաբանվել են Մովսիսական օրենքները, արտահայտվել առաջադեմ մտքեր պետականության, հա մապետական օրենքի նշանակության, իրավագիտակցության, օրինականության պահպանման, կամքի ազատության, պատ ժի կիրառման նպատակի ու ձևերի, ար դարամտության հարցերի մասին: Դատաս տանագրքում իրավական նորմերից բացի արտացոլվել են նաև Մխիթար Դոշի քաղ. հայացքները: Պետության և իրավունքի, մեղքի և մեղավորության, հանցագործու թյան պատճառների, ազատ կամքի, օրի նականության, աշխարհիկ և հոգևոր իշ խանությունների փոխհարաբերության, բռնապետության էության հարցեր են շո շափել նաև Դրիգոր Տաթևացին, Դրիգոր Մագիստրոսը, Հովհաննես Դրասխանա– կերտցին, Արիստակես Լաստիվերցին, Հովհան Աարկավագը, Մատթեոս Ուռհա– յեցին, Կիրակոս Դանձակեցին, Դավիթ Ալավկա որդին, Ներսես Շնորհալին, Ներ սես Լամբրոնացհն, Սմբատ Սպարապետը. Վահրամ Րաբունին, Ստեփանոս Օրբել– յանը: XIV –XVII դդ. իրավական մտքի զարգացումը շարունակվել է գաղթօջախ ներում: Սկսած XVIII դ. սաղմնավորվել է հայ բուրժ. իրավագիտակցությունն ու Ի.: 1772-ին Մադրասում լույս տեսած Մ. Բաղրամյանի «Նոր Տետրակ, որ կոչի Ցորդորակ», իսկ 1773-ին Շ. Շահամիր– յանի «Որոգայթ փառաց»-ը բովանդակում էին ժամանակի առաջադիմական քաղ. ու իրավական գաղափարներ: Հետևելով ֆրանս. մտածողներին՝. հայ լուսավորիչ ները պաշտպանել են բնական իրավուն քի տեսությունը, «Որոգայթ փառաց»-ում հռչակել ժող. իշխանության, ընդհանուր ընտրական իրավունքի, բուրժ. հանրապե տության ստեղծման, դասերի վերացման, անձի, խոսքի ազատության, մասնավոր սեփականության անձեռնմխելիության գաղափարները: «Որոգայթ փառաց»–ը ոչ միայն իրավական նորմերի ընդարձակ ժողովածու էր, այլև ապագա անկախ Հա յաստանի սահմանադրության նախագիծը: Մ. Չամչյանը, Ղ. Ալիշանը, Վ. Բաստամ– յանը, Ֆ. Բիշոֆը, 8. Կոհլերը, Լանգլուան, է. Դուլորիեն, Ի. Զավախիշվիլին, Ի. Կարս– տը, Ն. Ադոնցը հայագիտական հետազո տություններում անդրադարձել են Հայաս տանի վարչատերիտորիալ բաժանմանը, հայ իրավունքի հուշարձաններին, նախա րարություններին: Իրավագիտական բնույ թի հարուստ նյութեր են պարունակում նաև Մ. Օրմանյանի, Ն. Ակինյանի և մյուսների աշխատությունները: Սակայն հայ պետականության բացակայության պայմաններում իրավաբանական ուսում նասիրությունները կատարվել են առան ձին գիտնականների անձնական նախա ձեռնությամբ: Հայ Ի–յան հետևողական զարգացումը սկսվել է Հայաստանում սո վետական կարգեր հաստատվելուց հետո: Զ. Աշրաֆյանը, Ս. Բագրատյանը, Դ. Դա– լիկյանը, Ա. Եսայանը, Ա. Կարինյանը, ժ. Միրզախանյանը, Դ. Չուբարյանը, R Սամվելյանը 20–30-ական թթ. մշակել են օրենքների և օրենսգրքերի նախագծեր, պրոպագանդել սովետական իրավունքի նորմերը: Հայ սովետական իրավագետ ները (Ա. Թովմասյան, Ա. Հովհաննիսյան, Ա. Աուքիասյան, Խ. Թորոսյան, Ա. Պապով– յան, Ա. Արևշատյան և ուրիշներ) ուսում նասիրել են նաև հին հայկ. պետության և իրավունքի հարցեր: Սովետական շրջա նում հրատարակվել են Դավիթ Ալավկա որդու կանոնները, «Կանոնագիրք Հա յոց»^ (հ. 1–2, 1964–71), Սմբատ Սպարա պետի Դատաստանագիրքը (1971, ռուս.), Մխիթար Դոշի Դատաստանագիրքը (1975), Անտիոքի ասիգները (1958, ռուս.): Սովե տական Հայաստանի պետության և իրա վունքի պատմությանը,նրա սահմանադրու թյուններին և իրավունքի տարբեր ճյուղե րին աշխատություններ են նվիրել Ա. Բեգ– յանը, Ա. Եսայանը, Շ. Պետրոսյանը, Ա. Ներսիսյանը, Հ. Մեսրոպյանը, Ա. Թով– մասյանը, Ա. Մամյանը, Բ. Ամիրխանյանը, Ա. Օսիպյանը, Ի. Արաբյանը, Դ. Ղարա– խանյանը, Հ. Պիվազյանը, Բ. Հովհաննիս յանը, վ. Աահակյանը, Լ. Օհանյանը (մանրամասն տես Հայկական Սովետա կան Սոցիափստական Հանրապետու թյուն): Հայ սովետական իրավաբանները գրել և թարգմանել են իրավունքի տարբեր ճյուղերին նվիրված դասագրքեր: ՀՍՍՀ իրավագետները մասնակցում են ՍՍՀ Միության, Հայկ. ՍՍՀ օրենսդրական ակ տերի նախագծերի մշակմանը: ՀՍՍՀ իրա վագիտական կենտրոններն են՝ Երևանի պետ. համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ՀՍՍՀ ԴԱ փիլիսոփայու թյան և իրավունքի ինստ–ը: .
Գրկ. Մարքս Կ., Քաղաքատնտեսու թյան քննադատության շուրջը: Առաջաբան: Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Ընտիր երկ., հ. 1, Ե., 1972: Էնգելս Ֆ., Բնա կարանային հարցի շուրջը, նույն տեղում: Լենին Վ. Ւ., Կարլ Մարքս, Երկ., հ. 21: Ա կ ի ն յ ա ն Ն., Ակնարկ մը հայ իրա– վանց պատմության վրա նւ 8. Կարստի նոր երկասիրությունները, «ՀԱ», 1907–08: Սամուելյան Ւ*., Հին հայ իրավունքի պատմություն, հ. 1, Ե., 1939: A ji e k c a h- HpoB H. T., CymHOCTb npaBa (k sonpocy o cymHociH HciopH^ecKHX thuob npaBa), M., 1950; MapKCHCTCKo-JieHHHCKaa:to6mafl Teo-՛ pHH rocyflapcTBa h npaBa. HcTopHnecKne Tnnbi rocyaapcTBa h npaBa, M., 1971; TeopHH ro- cyflapcTBa h npaBa, M., 1974; MapKCHCTCKo- jieHHHCKaa odmaa TeopHH rocyaapcTBa h npa Ba. OcHOBHbie HHCTHTyTM H HOHHTHH, M., 1970. cr. Սուքիասյան, Վ. Մուսախանյան