Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ԻՐԱՎԱԴԻ, գեա Բիրմայում: Երկարու թյունը 2150 կմ է, ավազանը՝ 430 հզ. կմ2: Սկիզբ է առնում Հիմալայների արլ. լեռ– նաճյուղերից, հոսում հս–ից հվ. և թափ վում Անդամանյան ծով: Ի–ի ափին են Մանդալայ, Պիի, Իփնւոադա, դելտայում՝ Ռանգուն քաղաքները:


ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ, իրավահարաբերու թյան մասնակցին օրենքով տրված հնա րավորություն, որով նա իրավունք է ունե նում որոշակի գործողություններ կատա րել կամ կատարում պահանջել իրավա հարաբերության այլ մասնակցից: Ի. ապա հովում է պետությունը: Եթե որևէ անձ չի կատարում պարտադրությունները, իրա վազոր կողմը իր իրավունքը պաշտպանե– լու համար կարող է դիմել դատարան, իրավարարություն կամ պետ. այլ մարմին:

ԻՐԱՎԱխԱխՏՈՒՄ, օրենքով կամ նորմա տիվային այլ ակտերով նախատեսված կանոնների խախտում, կարող է կատար վել ինչպես գործողությամբ (օրենքով արգելված արարքի կատարում), այնպես էլ անգործությամբ (նախատեսված պար տավորության անտեսում): Արարքը Ի. չէ, եթե կատարվել է անհրաժեշտ պաշտպա նության կամ ծայրահեղ անհրաժեշտու թյան պայմաններում, կամ եթե թույլատըր– ված է օրենքով: Ի. են հանցագործու թյուններն ու զանցանքները:


ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՈՒ, իրավական հար ցերով խորհրդատու պետական, կոոպե րատիվ և հասարակական կազմակերպու թյուններում, գերատեսչություններում, մինիստրություններում: Ի–ի պարտակա նություններն են սոցիալիստական օրի նականության, պետ. կարգապահության ու տնտհաշվարկի ամրապնդումը, սոցիա լիստական սեփականության պահպանու մը, տվյալ կազմակերպության և աշխատա կիցների իրավունքների ու օրինական շա հերի պաշտպանությունը: Ի. հսկում է հրահանգների, հրամանների, որոշում ների և այլ ակտերի օրինականությունը, մասնակցում տնտ. և աշխատանքային վեճերի քննարկմանը:


ԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՄ, վարքագծի ընդհանուր պարտադիր կանոն, որ սահմանել է պե տությունը: Ի. ն. արտահայտում է տիրա պետող դասակարգի կամքը, ապահովվում պետ. հարկադրանքի ուժով, հետապնդում որոշակի հասարակարգի ամրապնդման նպատակ: Ի. ն. սահմանում է իր կիրառ ման պայմանները, որոշում նախատեսված իրավահարաբերությունների սուբյեկտ ների շրջանակը, նրանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաե սանկցիան՝ սահմանված պարտավորու– թյունները չկատարողների՝ իրավազանց ների նկատմամբ: Ի. ն., որպես ընդհա նուր վարքագծի կանոն, վերաբերում է բոլոր նրանց, ովքեր կարող են դառնալ տվյալ նորմով նախատեսված իրավահա րաբերության մասնակիցներ: Ի. ն–եր ընդունում է պետության իրավասու մար մինը: Կատարումն ապահովվում է համոզ ման, իսկ Ի. ն. խախտողների նկատմամբ՝ պետ. հարկադրանք կիրառելու միջոցով: Ի. ն. ունի երեք մաս՝ հիպոթեզ, դիսպո– զիցիա և սանկցիա: Առաջինը նախատե սում է այն պայմանները, որի առկայու թյան դեպքում պահանջվում է ղեկավարել տվյալ Ի. ն–ով, երկրորդում շարադրվում են իրավահարաբերության մասնակից ների իրավունքներն ու պարտականու թյունները, երրորդում՝ այն հետևանքնե րը, որ առաջանում են իրավախախտման դեպքում: Վ. Մոաախանյան


ԻՐԱՎԱԿԱՐԳ, գործող իրավունքի հիման վրա ձևավորված հասարակական հարա բերությունների համակարգ: Մարմնա վորում է տվյալ սոցիալ–տնտեսական կար գի առավել կարևոր կողմերը, արտահայ տում իրավական նորմերով կարգավորվող հասարակական հարաբերությունների բնույթը: ի. սահմանում է տիրապետող դասակարգը, որը ելնում է իր քաղ. և տնտ. շահերից: Մարքսիզմ–լենինիզմի դա սականները պետ. իշխանությունը հա մարել են գոյություն ունեցող հասարակա կան կարգը պահպանող իշխանություն, իսկ Ի.՝ հասարակական կյանքի ենթա– օրենսդրական կարգ: Ի. դասակարգային հասարակության արդյունք է, ծագում է իրավունքի հետ միասին, պայմանավոր ված է հասարակության տնտ. կառուց վածքով և հասարակարգի բաղկացուցիչ մասն է: Սակայն Ի. մնայուն չէ, դասա կարգերի վերացմամբ Ի–ի անհրաժեշտու թյունը վերանում է: Սոցիալիստական Ի., որը ձևավորվում է սոցիալիստական օրի նականության անշեղ իրականացման սկզբունքի հիման վրա, արտահայտում է ժողովրդի մեծամասնության շահերը, պայ մանավորված է սոցիալիստական հասա րակության տնտ. կառուցվածքով: Վ. Մոաախանյան


ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՈՒԹՅՈՒՆ, իրավունքնե րի և պարտականությունների անցումը մեկ անձից մյուսին (օրինակ, մահացա ծից՝ նրա ժառանգներին, միավորվող կազմակերպություններից՝ նորաստեղ ծին): Ի–յան հետևանքով իրավունքների ու պարտականությունների սուբյեկտը փոխվում է առանց նախկին իրավունք ների ու պարտականությունների բովան դակության փոփոխության: Ի. ածանցյալ իրավունք է: Լինում է ընդհանուր, երբ փոխանցվում են նախորդի բոլոր իրա վունքներն ու պարտականությունները, և մասնակի՝ միայն որոշ իրավունքներ ու պարտականություններ: Որոշ իրա վունքների Ի., եթե ունեն խիստ անձնա կան բնույթ, արգելվում է: Նյութա–իրավա– կանից բացի, Ի. լինում է դատավարական, այսինքն՝ իրւսվւսհաջորդին աէցէՈւմ են նաև դատավարական իրավունքներն ու պարտականությունները: Միջազգա յին իրավունքում Ի. մեկ պետու թյան իրավունքների ու պարտականու թյունների անցումն է մյուսին, նրա տա րածքի անցման կամ դրա հետ առնչվող իրադարձությունների (նոր պետության առաջացում, պետության բաժանում, ան ջատում ևն) կապակցությամբ: Ըստ միջազ գային իրավունքի, նորմերի գաղութա յին ճնշումից ազատագրված պետություն ները պարտավոր չեն ճանաչել իրենց տա րածքում գործող նախկին պայմանագրերն ու պարտավորությունները: Տես նաև ժա ռանգման իրավունք: Վ. Մոաախանյան

ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ, քաղաքացի ների հավասարությունը պետության, օրենքի և դատարանի առաջ: Ի, դեմոկրա տիայի էական տարրերից է. առաջ է քաշվել բուրժ. հեղափոխությունների շըր– ջանում՝ ֆեոդալական հասարակության դասային հարաբերությունների ոչնչաց ման նպատակով: Ի–յան սկզբունքներն ամրապնդվել են բուրժ. դեկլարացիանե րում և սահմանադրություններում: XVIII դ. վերջին Ֆրանս, բուրժ. հեղափոխությունը հռչակեց «ազատություն, հավասարու թյուն և եղբայրությունֆ հեղափոխական լոզունգը: Սակայն բուրժ. հարաբերու թյունների պայմաններում Ի. զուտ ձևա– կան–իրավաբանական է՝ պայմանավոր ված կապիտալիզմի սոցիալ–տնտեսական անհավասարությամբ: Բուրժ. որոշ երկըր– ներում պահպանվել է նաև իրավական անհավասարությունը (կանանց անիրավա հավասար վիճակ, ռասայական խտրակա նություն են): Սոցիալիստական հեղափո խությունը ոչ միայն հռչակել, այլև ապա հովել է Ի–յան անհրաժեշտ երաշխիքներ: Սոցիալիստական Ի. մերժում է մարդու շահագործումը, արտադրության գործիք ների ու միջոցների մասնավոր սեփակա նությունը, ապահովում աշխատանքային հավասար պարտականություններ, իրա վունք: Սոցիալիստական Ի. աշխատավո րության անձնական և սոցիալ–քաղաքա– կան իրավունքների ու պարտականու թյունների հավասարություն է: Սոցիա լիզմի պայմաններում Ի. ամրապնդված է որպես քաղաքացիների իրավունքների հիմնական սահմանադրական սկզբունք: Վ. Մոաախանյան


ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, իրավական նորմերով կարգավորվող հասարակական հարաբերություն, որի մասնակիցները իրավունքներ ու պարտականություններ կրողներ են: Ի–յան ծագման, փոփոխման կամ դադարման հիմքը իրավաբանական փաստն է: Ի., ինչպես և հասարակական բոլոր հարաբերությունները, պայմանա վորված է հասարակության տնտ. բազի սով:


ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ, որևէ մարմնի, պաշ տոնատար անձի օրենքով սահմանված լիազորությունների (իրավունքների, պար տականությունների) ամբողջություն: Ձեռ նարկության Ի. նրա կանոնադրությամբ սահմանված իրավունքների և պարտակա նությունների շրջանակն է: հասարակա կան կազմակերպությունների և պաշտո նատար անձանց Ի. որոշվում է կանոնա դրություններով կամ կանոնագրքերով: Դատախազական, դատական մարմիննե րի ի. որոշվում է սահմանադրությամբ, իսկ մանրամասն՝ դատախազական հըս– կողության մասին կանոնադրությամբ, ՍՍ^տՄ Գերագույն դատարանի կանոնա դրությամբ, զինվորական տրիբունալների կանոնադրությամբ և այլ ակտերով: Պետ. մարմինների Ի–ների ընդլայնում կամ նե ղացում կարող է կատարվել օրենքի, հրա մանագրի կամ ի կատարումն դրանց՝ կառավարման ակտերի հիման վրա: Ի–յան ինքնակամ ընդլայնումը պաշտոնատար անձի նկատմամբ առաջ է բերում քրեա կան կամ կարգապահական պատասխա նատվություն: Հ. խաչատրյան


ԻՐԱՎԱՐԱՐ, արբիտր (<լատ. ar biter), միջնորդ, դատավոր միջնորդ դա տարանում, իրավարարության անդամ: