զգալի մասը գտնվել է տոհմատիրական կարգի աստիճանին: Հաստատված է, որ մինչև Կոչումբոսը ամերիկյան մայր ցա– մաքափ են ելել վիկինգները: 1492-ին ՔրիստաՓոր Կոլումբոսը Ամե– րիկան հայտնագործելուց հետո Իսպա– նիան, Պորտուգալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հոլանդիան սկսել են նվաճել այն (կոնկիստա): Նվաճողները (կոնկիս– տադորներ. Կորտես, Պիսառո, Բալբոա են) անխնա կոտորել են բնիկներին: Առաջացել է աշխատուժի պակաս, որը լրացնելու համար Աֆրիկայից զանգվա– ծաբար նեգր ստրուկներ են ներմուծել: Իսպանիայի տիրապետության տակ ըն– կան այժմ ԱՄՆ–ի մեջ գտնվող Կալիֆոռ– նիայի, Նյու Մեքսիկոյի, Արիզոնայի, Տեք– սասի, Լուիզիանայի, Ֆլորիդայի տարածք– ները, ինչպես նաև Կենտրոնական և Հա– րավային Ամերիկան, բացի Բրազիլիա– յից, որը նվաճել էր Պորտուգալիան, և Գվիանայից, որը նվաճել էին Անգլիան, Ֆրանսիան և Հոլանդիան: Նվաճողները բռնությամբ տարածում էին կաթոլիկու– թյունը: Գաղութարարների տիրապետու– թյան բազմակացութաձև տնտեսության հիմքը ֆեոդալական հողատիրությունն էր: Երկար ժամանակ գոյություն է ունեցել ստրկատիրություն: Կապիտալիստական հարաբերությունների ձևավորումը առա– ջացրեց հակասություն տեղական տիրող դասի և մետրոպոլիայի միջև: Ազատա– գրական պայքարի հետևանքով (տես Իս– պանական գաղութների անկախության պատերազմ Ամերիկայում J810–26) Լ. Ա–ի երկրները (բացի Կուբայից և Պուերտո Ռիկոյից) ազատագրվեցին ֆեոդալական Իսպանիայի լծից: Լ. Ա–ի երկրների մեծ մասում իշխանության գլուխ անցավ ֆեո– դալական օլիգարխիան: Լ. Ա–ի հասարա– կական–տնտ. զարգացումն ուներ էվոլյու– ցիոն բնույթ: ԱՄՆ և եվրոպական տերու– թյունները ձգտել են քաղ. և տնտ. հսկո– ղություն սահմանել Լ. Ա–ի վրա: 1846– 1848-ին ԱՄՆ զավթեց Մեքսիկայի տարած– քի կեսից ավելին: XIX դ. վերջին –XX դ. սկզբին ԱՄՆ Կուբային ստիպեց ճանաչել իր քաղ. և տնտ. տիրապետությունը, իսկ Պուերտո Ռիկոն դարձավ ԱՄՆ–ի գաղութ: 1903-ի պայմանագրով ԱՄՆ նորաստեղծ Պանամայի Հանրապետությունից խլեց Պանամայի ջրանցքի գոտին: XX դ. սկզբին ուժեղացավ հակաիմպերիալիստական շարժումը: Մի շարք երկրներում առաջա– ցան մարքսիստական խմբակներ: Հակա– իմպերիալիստական շարժման ամենա– ցայտուն երևույթը 1910–17-ի Մեքսիկա– կան հեղափոխությունն էր, որը տապալեց Պ. Դիասի պրոամերիկյան դիկտատուրան: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը մեծ ազդեցություն ունե– ցավ Լ. Ա–ի ազգային–ազատագրական շարժման վրա: Մի շարք երկրներում սո– ցիալիստական խմբերը վերածվեցին կոմ– կուսների: 1920–30-ական թթ. տեղի ունե– ցան ժող. զանգվածների զինված ելույթ– ները Բրազիլիայում, Նիկարագուայում, Կոլումբիայում, Չիլիում, Կուբայում: Մեք– սիկայում իշխանության գլուխ անցավ Լա– սարո Կարդենաս–Ի–Դեւ–Ռիոյի հայրենա– սիրական կառավարությունը: 1929–33-ի համաշխարհային տնտ. ճգնաժամից հետո բռնապետական վարչակարգ հաստատ– վեց Արգենսփնայում, Նիկարագուայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Գվա– տեմալայում: Մի շարք երկրներում (Կո– լումբիա, Բրազիլիա, Կուբա) վւորձ ար– վեց ռեֆորմներով կասեցնել հակաիմպե– րիալիստական շարժումները: Այս շրջա– նում ԱՄՆ փորձել է իր ազդեցությունը պահպանել՝ սերտ կապեր հաստատելով տեղական օլիգարխիայի առավել լայն շրջանների և զարգացող ազգային բուր– ժուազիայի հետ: Երկրորդ համաշխարհա– յին պատերազմի ընթացքում եվրոպական ապրանքների ներմուծման զգալի կրճա– տումը նպաստեց արդյունաբերության զարգացմանը Բրազիլիայում, Արգենտի– նայում, Մեքսիկայում, Կոլումբիայում, Չի– լիում, Վենեսուելայում: Միաժամանակ Լ. Ա. է ներհոսում ԱՄՆ–ի կապիտալը՝ ետին պլան մղելով անգլ. կապիտալը: Ուժեղա– նում է հայրենասիրական և դեմոկրատա– կան շարժումը: Լ. Ա–ի 13 պետություն դի– վանագիտական հարաբերություններ հաս– տատեցին ԱՍՀՄ հետ: Սոցիալական ռե– ֆորմներ անցկացվեցին Բրազիլիայում, Չիլիում, Վենեսուելայում, Կոստա Ռիկա– յում: 1944-ին սկսվեց Գվատեմալայի հա– կաիմպերիալիստական, հակաֆեոդալա– կան հեղափոխությունը (1944–54): Երկ– րորդ համաշխարհային պատերազմից հետո Լ. Ա–ում ԱՄՆ տնտ. ազդեցություն ձեռք բերեց արդյունահանող և մշակող արդյունաբերության, գյուղատնտեսու– թյան, արտաքին և ներքին առևտրի, ֆի– նանսների մեջ: Քաղ. ասպարեզում ԱՄՆ սերտ կապեր է պահպանել օլիգարխիայի հետ, հաստատել հետադեմ, հակակոմու– նիստական վարչակարգեր, ստեղծել միջ– ամերիկյան ՝ կազմակերպություններ և կնքել ռազմ, դաշինքներ [1947-ի «Ռիո դե ժանեյրոյի պայմանագիրը», 1948-ին ըս– տեղծված Ամերիկյան պետությունների կազմակերպությունը (ԱՊԿ)]: Իմպերիա– լիզմի դիրքերի ուժեղացման պայմաննե– րում կարևոր իրադարձություն էր 1952-ի բուրժուա–դեմոկրատական հեղափոխու– թյունը Բոլիվիայում: Թեև ապստամբու– թյան շարժիչ ուժը բանվորներն էին, իշ– խանության գլուխ անցավ ռեֆորմիստա– կան բուրժուազիան: Լ. Ա–ի պատմության մեջ իր նշանակու– թյամբ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո ամենա– խոշոր իրադարձությունը 1959-ին սկսված Կուբայական հեղափոխությունն էր: Լ. Ա–ում ուժեղացավ ազգային–ազատա– գրական, հեղափոխական շարժումը, բարձ– րացավ կոմկուսների ազդեցությունը, ընդ– լայնվեց արհմիությունների գործունեու– թյունը: Պերուում, Վենեսուելայում, Կո– լումբիայում և Կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրներում վերելք ապրեց պար– տիզանական շարժումը: Դեմոկրատիային հարած սպայությունը, հենվելով դեմո– կրատականորեն տրամադրված բանակի վրա, իշխանության գլուխ անցավ Պանա– մայում (1968), Բոլիվիայում (1969), էկ– վադորում և Հոնդուրասում (1972): ժա– մանակակից պայմաններում կաթոլիկ եկե– ղեցին նույնպես փոխել է իր դիրքը, ոչ միայն ընդունում է շփում կոմունիստների հետ, այլև համագործակցությունը և հըռ– չակում է ժողովրդի շահերի համար պայ– քարի անհրաժեշտություն: Իմպերիալիզմը և առաջին հերթին ԱՄՆ փոխում է իր տակ– տիկան Լ. Ա–ում: Պրեզիդենտ Ջ. Քենեդին հռչակեց «Միություն հանուն առաջադի– մության» ծրագիրը՝ նախատեսելով 20 մլրդ դոլլար Լ. Ա–ի զարգացման համար՝ կան– խելու հեղափոխական շարժումները: Միա– ժամանակ ԱՄՆ մշակեց հակապարտիզա– նական գործողությունների տակտիկա: 1960-ական թթ. ուժեղացավ Լ. Ա–ի շահա– գործումը ԱՄՆ–ի մոնոպոլիաների կողմից: 1965-ին ԱՄՆ–ի ծովային հետևակը ներ– խուժեց Դոմինիկյան Հանրապետու– թյուն՝ տապալելու գնդապետ Կաամանյոյի հայրենասիրական կառավարությունը: 1964-ին ԱՄՆ օժանդակեց զինվորական հեղաշրջմանը Բրազիլիայում: 1960-ական թթ. վերջին, 70-ական թթ. սկզբին ուժեղացավ Լ. Ա–ի ժող. զանգված– ների և իմպերիալիզմի ու հետադիմու– թյան միջև պայքարը: Դրա գագաթնակետը 1970-ին Չիլիում սոցիալիստական ուժերի հաղթանակն էր՝ Սալվադոր Աչիենդեի գլխավորությամբ: Միաժամանակ աշխու– ժացան հակաժողովրդական ուժերը: 1971-ին աջ հեղաշրջում եղավ Բոլիվիա– յում, 1973-ի ամռանը՝ Ուրուգվայում, 1973-ի սեպտ. 11-ին Չիլիում իշխանու– թյան գլուխ անցավ ռազմա–ֆաշիստական խունտան: 1970-ական թթ. 2-րդ կեսին ֆաշիստական վարչակարգերի ճգնաժամի ուժեղացումը, հակաիմպերիալիստական միտումների աճը, որն զգացվում է անգամ Վենեսուելայի, Մեքսիկայի, Պանամայի, Զամայկայի, Տրինինդադ և Տոբագոյի, Գայանայի բուրժ. կառավարությունների քաղաքականության մեջ, ցույց են տալիս, որ Լ. Ա. գտնվում է նոր լուրջ ցնցումների շեմին: Լ. Ա–ի երկրների սոցիալ–ժո– ղովրդագրական և տնտ. առանձնահատկությունները: Լ. Ա–ի երկրները տարբերվում են ազգային կազմով, հասարակական–տնտ. զարգացման աստիճանով, բնական պայ– մաններով, տնտ. առանձնահատկություն– ներով: Հնդկացիները և մետիսները ամե– նամեծ տոկոս կազմում են Բոլիվիայում, Պարագվայում, էկվադորում, Պերուում, Կոլումբիայում, Կենտրոնական Ամերիկա– յում, Պանամայում, Մեքսիկայում: Բրա– զիլիայում, Կուբայում, Դոմինիկյան Հան– րապետությունում, Պանամայում, Վենե– սուելայում, Կոլումբիայում զգալի է նեգ– րերի և մուլատների թիվը: Կարիբյան ծովի ավազանի մի շարք երկրներում (Հայիթի, ճամայկա, Տրինիդադ և Տոբա– գո) հիմնական բնակչությունը նեգրերն ու մուլատներն են, մյուսներում (օրինակ՝ Բահամյան կղզիներում)՝ արևմաահնդկա– ցիները (տարբեր ռասաների և ազգու– թյունների խառնուրդից առաջացած ժո– ղովուրդ): Գայանայում բնակչության մոտ կեսը Հնդկաստանից եկածների սերունդ– ներն են, մյուս մասը՝ նեգրեր: Արգենտի– նայում, Ուրուգվայում, Չիլիում բնակչու– թյան մեծամասնությունը սպիտակամորթ է: Լ, Ա–ի սպիտակամորթ բնակչության մեջ գերակշռում են իսպանացիների, պոր– տուգալացիների (հիմնականում Բրազի– լիայում), իտալացիների (առավելապես
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/495
Արտաքին տեսք