Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/560

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խոշորագույն բուհերից: Հիմնադրվել է 1819-ին, Պետերբուրգում՝ փիլիսոփայական–իրավաբանական, պատմա–բանասիրական և ֆիզմաթ ֆակուլտետներով, Գլխավոր մանկավարժական ինստ–ի հիման վրա: Մեծ դեր է խաղացել Ռուսաստանի հասարակական և հեղափոխական շարժման զարգացման գործում: XIX դ. և XX դ. սկզբում համալսարանում աշխատել են հայտնի գիտնականներ Պ. Չեբիշեը, Ա. Մարկովը, Ա. Պոպովը, Դ. Մենդելեևը, Ի. Սեչենովը, սովորել են Ն. Չեռնիշևսկին, Դ. Պիսարևը, Ի. Պավլովը, Կ. Տիմիրյազևը, Ի. Մեչնիկովը, Ն. Միկլուխո–Մակլայը, Ի. Տուրգենևը, Գ. Ուսպենսկին, Ա. Բլոկը, Դ. Բեդնին, Մ. Գլինկան և ուրիշներ: 1891-ին համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասընթացի էքստեռն քննություն է հանձնել Վ. Ի. Լենինը: 1948-ին Լ. հ–ին շնորհվել է Ա. Ժդանովի անունը: Ունի (1972–73) մաթեմատիկամեխանիկական, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանա–հողային, երկրաբանական, աշխարհագրական, փիլիսոփայության տնտեսագիտական, պատմության, իրավաբանական, բանասիրական, կիրառական մաթեմատիկայի, հոգեբանության, ժուռնալիստիկայի, արևելյան լեզուների ֆակուլտետներ, երեկոյան, հեռակա և նախապատրաստական բաժիններ, ասպիրանտուրա, 172 ամբիոն, 9 ԳՀԻ, պրոբլեմային և ճյուղային լաբորատորիաներ, աստղադիտարան, 3 գիտա–ուսումնական կայան, 2 թանգարան, բուսաբանական այգի, գրադարան (ավելի քան 4 մլն գիրք), հրատարակչություն ևն: 1972/73 ուս. տարում ունեցել է ավելի քան 20 հզ. ուսանող, մոտ 3 հզ. դասավանդող և գիտաշխատող: Հրատարակում է «Վեստնիկ» («Լրաբեր», 1946-ից) և «Պրավովեդենիե» («Իրավագիտություն», 1957-ից) հանդեսները, գիտա–մեթոդական և ուս. գրականություն: Պարգևատրվել է Լենինի (1944) և Աշխատանքային կարմիր դրոշի (1969) շքանշաններով:

ԼԵՆԻՆԳՐԱԴԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1941-44, սովետական զինված ուժերի և քաղաքի բնակչության ռազմական գործողություն– ները գերմանա–ֆաշիստական և ֆիննա– կան զորքերի դեմ Հայրենական մեծ պա– տերազմի ժամանակ՝ 1941-ի հուլիսի 10– 1944-ի օգոստոսի 10-ը: Հարձակման սկզբին Լենինգրադի ուղղությամբ գերմ. և ֆինն, հրամանատարությունը կենտրո– նացրել էր 38 դիվիզիա, 1 հեծյալ և 2 հետևակային բրիգադներ՝ հզոր ավիա– ցիայի աջակցությամբ: Գերմանա–ֆաշիս– տական զորքերին դիմադրում էին Հս. ռազմաճակատի (հրամանատար՝ գեն.- լեյւո. Մ. Պոպով) և Հս–արլ. ռազմաճակա– տի (հրամանատար՝ գեն.-մայոր Պ. Սո– բեննիկով) զորքերը (39 դիվիզիա, 2 բրի– գադ): Հվ–արմ. մատույցների պաշտպա– նությունն ավելի ուժեղացնելու նպատակով ստեղծվեց Լուգայի օպերատիվ խումբ, որի կազմից ռազմաճակատ մեկնեցին 2 հրաձգային դիվիզիա, ժող. աշխարհա– զորի 1 դիվիզիա և այլ զորամասեր: Քա– ղաքը և նրա մատույցներն օղակվեցին պաշտպանական հզոր ամրություններով: Լենինգրադի աշխատավորներից կազմվե– ցին և ռազմաճակատ ուղարկվեցին աշխար– Լենինգրադյան և Վոլխովյան ռազմաճակատ– ների զորամասերի հանդիպման ակտը (1943-ի հունվ. 18) Լենինգրադի շրջափակման ճե դի– քում ը. Լենինգրադյան և Վոլխովյան ռազ– մաճակատների զորքերի հանդիպումը (1943-ի հունվ. 18) հազորային 10 դիվիզիա, տասնյակ պար– տիզանական ջոկատներ: Քաղաքից Էվա– կուացվեցին երեխաներն ու ծերերը, գոր– ծարանների ու ֆաբրիկաների սարքավո– րումների մի մասը, մշակութային արժեք– ները: Հ ու լ ի ս ի 10-ի ց սկսվեց Լենինգրադի հեռավոր և մ ո– տակա մատույցների պաշտ– պան ու թ յ ու ն ը, որը տևեց մինչև 1941-ի սեպտեմբերի վերջը, երբ թշնամին ցամաքից շրջապատեց քաղաքը: Անցնե– լով հարձակման, գերմ. զորքերը կարճ ժամանակամիջոցում դուրս եկան Նարվա, Լուգա և Մշագա գետերի սահմանագիծը և լրիվ շրջափակման նպատակով հարձա– կումը զարգացրին Տիխվինի ուղղությամբ: Սկսվեց քաղաքի հրետանային և օդային սիստեմատիկ ռմբակոծությունը: Սեպտ. 28-ին կանգնեցվեց թշնամու զորքերի առաջխաղացումը դեպի Լենինգրադ, և այն գրոհով վերցնելու անհաջող փորձե– րից հետո, գերմ. հրամանատարությունը որոշեց երկարատև պաշարման միջոցով կոտրել նրա պաշտպանների դիմադրու– թյունը: Քաղաքի հետ կապը իրականաց– վում էր Լադոգայի վրայով նոյեմբ. 16-ին բացված այսպես կոչված «կյանքի ճա– նապարհով»: Լենինգրադի վիճակը գնա– լով ծանրանում Էր. հումքի պաշարները շատ սահմանափակ Էին, մթերքն ու վա– ռելիքը սպառվում Էր: Նոյեմբ. 20-ից հացի օրապահիկը 125–250 գ Էր: Սկսվեց սովը, որից մահացան 641803 մարդ: Պաշարման օրերին Լենինգրադի կյանքում բացառիկ դեր խաղացին կուսակցության քաղկոմը (քարտուղարներ՝ Ա. ժդանով, Ա. Կուզնե– ցով, 0ա. Կապուստին) և Աշխատավորների դեպուտատների սովետը (նախագահ՝ Պ. Պոպկով): Պաշարումը ճեղքելու բազ– մաթիվ փորձերը (1942) հաջողություն չունեցան: 1943-ի հունվ. 12–30-ին Լե– նինգրադյան և Վոլխովյան ռազմաճա– կատների զորքերը, հեռավոր գործողու– թյան ավիացիայի՜ աջակցությամբ, Բալ– թիական նավատորմի նավաստիների հետ, Շլիսելբուրգի և Սինյավինի շրջանում ճեղքեցին պաշարման օղակը և վերականգ– նեցին ցամաքային կապը Լենինգրադի հետ, որը մասամբ թեթևացրեց քաղաքի վիճակը: Սովետական զինված ուժերի 1943–44-ի հաջողությունները նպաստա– վոր պայմաններ ստեղծեցին՝ ձ և ռ ն ա ր– կելու հարձակողական օպե– րացիա և վերացնել ու Լենին– գրադի շրջափակ ու մը: Սովե– տական հրամանատարությունը հարձա– կումն իրականացրեց Լենինգրադյան ռազ– մաճակատի 2-րդ հարվածային, 42-րդ և 67-րդ բանակների, Վոլխովյան ռազմա– ճակատի 59-րդ, 8-րդ և 54-րդ բանակների և Երկրորդ մերձբալթյան ռազմաճակատի 1-ին հարվածային և 22-րդ բանակների ու Բալթիական նավատորմի ուժերով՝ ներ– գրավելով հեռավոր գործողության ավիա– ցիա, պարտիզանական ջոկատները ու բրիգադները (ընդամենը՝ 1.241 հզ. զին– վոր ու սպա, 21.600 թնդանոթ ու ականա– նետ, 1475 տանկ ու ինքնագնաց հրանոթ, 1500 ինքնաթիռ): Սովետական զորքերը 1944-ի հունվ. 14-ին անցան հակահարձակ– ման: Հունվ. 27-ին քաղաքի շրջափակումն ամբողջովին վերացվեց: Ազատագրվեցին Պուշկինը, Կրասնոգվարդեյսկը, Տոսնոն, Լյուբանը, Չուդովոն, Նովոսոկոլնիկին: Լենինգրադյան և Երկրորդ մերձբալթյան ռազմաճակատների զորքերը շարունակե– ցին հետապնդել թշնամուն՝ քաղաքից ետ շպրտելով 220–280 կմ: Ազատագրվեց գրեթե ամբողջ Լենինգրադյան մարզը և Կալինինի մարզի մի մասը, հունիսին՝ նաև Վիբորգն ու Պետրոզավոդսկը: Լ. ճ. քաղ. և ստրատեգիական խոշոր նշանա– կություն ունեցավ: Այդ ճակատամարտում սովետական զորքերը ջախջախեցին մոտ 50 գերմ. դիվիզիա: Սովետական հարյուր հազարավոր զինվորներ ու սպաներ ար– ժանացան կառավարական պարգևների, հարյուրավոր մարդիկ՝ Սովետական Միու– թյան հերոսի կոչման, որոնցից հինգը (Ա. Մազուրենկո, Պ. Պոկրիշև, Վ. Ռակով, Ն. Մտեփանյան ևՆ. Չելնոկով)՝ կրկնակի: Լ. ճ–ում թշնամու դեմ անձնվիրաբար կռվեցին հայ ժողովրդի հազարավոր զա–