Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


գործությամբ ենթաստամոքսային հյութի տրիպսինոգեն ֆերմենտը ոչ ակտիվ վի– ճակից փոխարկվում է ակտիվ ձևի՝ ւորիպ– սինի:

ԷՆՏԵՐՈԿՈԿ (<հուն. evtepov–աղիք և կոկեր), ձվաձև կամ կլոր մանրէ: Մարդու աղիքների սապրոֆիտ է, մասնակցում է ածխաջրերի խմորմանը: Երբեմն կարող է առաջացնել աղիքների հիվանդություն: ԷՆՏԻձ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Աեբաստիայի վիլայեթի Եվդոկիա գավա– ռում: XX դ. սկզբին ուներ 18 տուն հայ բնակիչ, կար եկեղեցի (Ս. Փրկիչ): Բնա– կիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար եր– կըրներ:

ԷՆՏՈԴԵՐՄ (<հուն. evx6g –ներքին և 6sp|ia – մաշկ), բազմաբջիջ կենդանիների սաղմի ներքին շերտ (ներքին սաղմնա– թերթիկ): Առաջանում է սաղմի զարգաց– ման ամենավաղ շրջանում, որից հետա– գայում ձևավորվում են ստամոքս՛աղիքա– յին համակարգի հյուսվածքները, լյար– դը, միզա՜սեռական համակարգը, թոքե– րը, միջին ականջը, վահանաձև, հարվա– հանաձև և ենթաստամոքսային գեղձերը:

ԷՆՏՈՄՈՖԻԼԻԱ (<հուն. gvto^iov – մի– ջատ և cpi^eto –սիրել): Տես Փոշոտում:

ԷՆՏՐՈՊԻԱ (<հուն. 6v – դեպի, մեջ և tpojtTi – շրջադարձ, փոխակերպում), 1. ֆիզիկայում, թերմոդինամի– կական համակարգի (տես Թերմոդինա– միկա) հավասարակշռության վիճակը բնութագրող մեծություն: Հասկացությու– նը մտցրել է Ռ. Կլաուզիուսը (1865) և ցույց տվել, որ թերմոդինամիկական համա– կարգի հավասարակշռության վիճակում, ներքին էներգիայի, ծավալի, ճնշման նման է. ևս որոշակի արժեք ունի: Երբ թերմոդինամիկական համակարգը ներ– քին պրոցեսների հետևանքով մի հավա– սարակշիռ վիճակից անցնում է մյուսը, է. ընդհանուր դեպքում փոխվում է: է–ի Փոփոխությանը կախված չէ պրոցեսի ձևից, այլ միայն համակարգի սկզբնական և վերջնական վիճակներից: Եթե թերմո– դինամիկական համակարգը հավասարա– կշռության մի վիճակից շրջելի պրոցեսով անցնում է նրան անվերջ մոտ մի այլ վիճակի, ապա անջատված (կլանված) ջերմության 6Q քանակն արտահայտվում է է–ի ԺՏ փոփոխությամբ. 6Q = TdS (T-ն համակարգի բացարձակ ջերմաստիճանն է): Շրջելի պրոցեսում անջատված (կլան– ված) ջերմության քանակը, ի տարբերու– թյուն է–ի փովւոխության, կախված է պրո– ցեսի տեսակից: Դրված բանաձևը հնարա– վորություն է տալիս որոշել միայն է–ի փո– փոխությունը, իսկ բացարձակ արժեքը գտնելու համար օգտվում են թերմոդինա– միկայի երրորդ սկզբունքից, ըստ որի՝ ցանկացած մարմնի է. բացարձակ զրո ջերմաստիճանում հավասար է զրոյի: է–ի անմիջական չափումն անհնար է: Թերմոդինամիկայի երկրորդ սկզբուն– քի համաձայն, ոչ շրջելի պրոցեսների ըն– թացքում է–ի փոփոխությունը բավարա– քտՌ րում է ԺՏ=Տ2–Տւ> – պայմանին: Կի– րառելով այս բանաձևը արտաքին աշ– խարհից մեկուսացված համակարգի նկատ– մամբ, այսինքն՝ տեղադրելով 6Q = 0, ստացվում է՝ Տ2-Տւ>0 կամ Տ2>Տւ: Այսպիսով, մեկուսացված համակարգը ժամանակի ընթացքում այնպիսի վիճակ– ների է անցնում, որոնցում է. ավելի մեծ է: է–ի աճը շարունակվում է մինչև ջերմա– յին հավասարակշռության վիճակի հաս– տատումը, որում է. ամենամեծ արժեքն ունի: Այս պնդումը թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքի հիմնական բովան– դակությունն է: է–ի ֆիզիկական իմաստը պարզաբա– նել է է. Բոլցմանը: Ելնելով այն տեսա– կետից, որ նյութը բաղկացած է հսկայա– կան թվով ատոմներից, կարելի է պնդել, որ նյութի ճշգրիտ վիճակը (միկրովիճակը) հայտնի է, եթե տրված են այն կազմող բոլոր մասնիկների կոորդինատներն ու արագությունները: Թերմոդինամիկական համակարգի մակրոսկոպիկ վիճակը նկա– րագրվում է որոշակի թվով միմյանց մո– տիկ միկրովիճակների համախմբով, որոն– ցից յուրաքանչյուրում դիտարկվող հա– մակարգը գտնվում է հավասար ժամանա– կամիջոցներ (միկրովիճակների հավասա– րահԱւվանականության սկզբունք): Տըվ– յալ մակրովիճակին համապատասխանող միկրովիճակների քանակը (W) կոչվում է վիճակագրական կշիռ: Համաձայն Բոլց– մանի, է. համեմատական է վիճակագրա– կան կշռի լոգարիթմին՝ S=klnW (k-ն Բոլցմանի հաստատունն է): Այսպիսով, ոչ շրջելի պրոցեսի ընթացքում արտաքին աշխարհից մեկուսացված համակարգի է–ի աճը ավելի հավանական վիճակների անց– նելու արդյունք է: Մասնավորապես, ջերմային հավասարակշռության վիճակը համակարգի ամենահավանական վիճակն է: Իհարկե, դա չի նշանակում, թե համա– կարգը չի կարող այլ վիճակներում (ֆլուկ– տուացիաներ) գտնվել, բայց այդ վիճակ– ների հավանականությունը չափազանց փոքր է հավասարակշռության վիճակի համեմատ: Այդ պատճառով, երբ փոխ– վում են արտաքին պայմանները, որից հետո համակարգը թողնվում է ինքնու– րույն, ապա որոշ ժամանակ (ռելաքսա– ցիայի ժամանակ) անց համարյա հաստատ պատահարի հավանականությամբ այն հայտնվում է ջերմային հավասարակշռու– թյան վիճակում: է–ի աճի օրենքի (թերմոդինամիկայի երկրորդ սկզբունք) բացարձակացումը և գործածումը ամբողջ տիեզերքի նկատմամբ որոշ գիտնականների (Ռ. Կլաուզիուս, Ու. Թոմսոն) հանգեցրին տիեզերքի «ջեր– մային մահվան» տեսությանը: Արդի գի– տությունը, մասնավորապես ռելյատիվիս– տական կոսմոլոգիան, ցույց է տալիս այդ «տեսության» լիակատար անհիմնությունը: Գրկ. JIaHflay JI. JX., JI h Փ ա hi* E. M., CTaracTHHecKaH (Jm3HKa, 2 H3p,., M., 1964 (TeopeTHHecnaH (tmamca, t. 5); Ky- 6 o P., CTaTHCTHHecKaa MexaHHica, nep. c aHra., M.f 1967. 2. Ինֆորմացիայի տեսու– թ յ ու ն ո ւ մ, պատահական ելքեր ունե– ցող փորձի անորոշության չափ: Անորո– շությունն այն է, որ մինչև փորձի կատա– րումը հայտնի չէ, թե որ ելքը տեղի կու– նենա, հայտնի են համարվում միայն փորձի հնարավոր ելքերի բազմությունը և հավանականությունները: է–ի միավորի մեծությունը որոշվում է լոգարիթմի հիմքի ընտրությամբ (եթե լոգարիթմի հիմքը 2 է, ապա երկու հավասար հավանական ելքեր ունեցող փորձի է. հավասար է 1 րիաի): Ինֆորմացիայի տեսությունում է–ի գաղափարն առաջադրել է Կ. Շենոնը: է–ի հասկացությունը կարևոր նշանա– կություն ունի նաև գիտության մի շարք այլ բնագավառներում (քիմիա, կենսա– բանություն): Դ. Սեդրակյան, Ե. Հարությունյան

ԷՆՑԵՖԱԼՈԳՐԱՖԻԱ (գւխուղեղ և … գրա– ֆիա), պնևմոէնցեֆալոգրաֆի ա, գլխուղեղի ռենտգենյան հետազոտության մեթոդ: Կատարվում է գլխուղեղի հեղու– կային համակարգի մեջ, գոտկային և ծոծրակային պունկցիայի միջոցով կոնտ– րաստային նյութ (օդ, թթվածին ևն) ներար– կելու շնորհիվ: է. կիրառվում է գլխուղեղի ետ վնասվածք ային, բորբոքային, ուռուց– քային և այլ բնույթի հիվանդություններն ախտորոշելու նպատակով:

ԷՆՏԻԿԼԻԿԱ (ուշ լատ. encyclicus, <հուն. ^YwuKXioe–շրջանային, ընդհանուր), Հռո– մի պապի ուղերձը (կրոնական, բարոյա– կան, քաղաքական բնույթի) հոգևորա– կանությանը կամ կաթոլիկներին: է. սո– վորաբար գրվում է լատ. և վերնագրվում բնագրի առաջին բառերով: է–ներով պա– պականությունը ձգտում էր ուղղություն տալ սոցիալ–քաղաքական հարաբերու– թյուններին:

ԷՆՖԻԱՃՅԱՆ Համբարձում Մկրտչի (1824, Կարին – 16.3.1896, Թիֆլիս), հրատարակիչ, գրավաճառ: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1846), աշ– խատել որպես ուսուցիչ: Եղբոր՝ Ավետիքի հետ բացել է գրավաճառանոց, վաճառել տարբեր լեզուներով գրականություն: Հա– վաքել և հետագայում Լազարյան ճեմա– րանին է հանձնել շուրջ 200 հայկ. հին ձեռագիր: 1859-ին Դ. Մելքումյանի հետ հիմնադրել է տպարան՝ ձուլարանով, տպագրել բազմաթիվ գրքեր, իսկ 1860-ից՝ իր հիմնադրած «Կռունկ հայոց աշխար– հին» ամսագիրը: է. օժանդակել է Ղ. Աղա– յանի (աշխատում էր իր տպարանում) և Պ. Պռոշյանի գրական առաջին քայլերին: 1863–86-ին եղել է «Մեղու Հայաստանի» թերթի հրատարակիչը: Մ. Մխիթարյան ԷՇ (Eques Asinus), ձիերի սեռի միասմբակ կենդանի: Վայրի տեսակներ հանդիպում են Աֆրիկայում (նուբիական և սոմալիա– կան էշեր) և Ասիայում (կուլան, օնագր ևն): Ընտանիները տարածված են գրեթե բոլոր հվ. երկրներում և կազմում են երեք խումբ. 1. Աֆրիկայի և Ասիայի փոքր էշեր (դրանց են պատկանում նաև Անդր– կովկասի, Դաղստանի, Ղազախստանի և Միջին Ասիայի ցեղերը), 2. Աֆրիկայի և Ասիայի խոշոր էշեր, որոնցից ՍՍՀՄ–ուլք տարածված են մարիական և Համադանի ցեղերը, 3. բուծարանային ցեղեր, առա– վել տարածվածներից են չինական, ֆրանս., իսպ. և ամերիկյան էշերը: է. սեռահասուն է դառնում 3 տարեկանում: Հղիությունը տևում է մոտ 12 ամիս: Ապ– րում է 13–20 տարի: Օգտագործում են որպես բանող կենդանի և ջորի ստանա– լու համար: Հայկական լեռնաշխարհում վայրի է. տարածված է եղել դեռևս միջին