Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քի է ընկնում նաև մեքենաշինությունը,գլխավորապես սարքաշինությունը, էլեկտրա և ռադիոտեխնիկականը: Թողարկվում են նավթարդյունաբերության սարքավորումներ, ջեռուցման կաթսաներ, էքսկավատորներ ևն: Զգալի տեղ է գրավում նավաշինությունը: Մեքենաշինության կենտրոններն են՝ Տալլինը («Վոլտա», «Իլմարինե», Կալինինի և Պյոեգելմանի անվ. էլեկտրատեխնիկական, մեքենաշինական, էքսկավատորների և այլ գործարաններ), Տարտուն (սարքաշինական գործարան), Պյառնուն և Վիռուն (գազավերլուծիչների գործարան): Մեծ դեր է խաղում նաև սուպերֆոսֆատի (Մաարդու), ցեմենտի (Կունդա), թերթաքարամոխրային գազաբետոնից և երկաթբետոնից պանելների (Կոխտլա–Ցարվե,Նարվա), սիլիկալցիտից որմնաբլոկների (Տալլին, Պալիվերե), ցելյուլոզի և թղթի (Տալլին, Կեխրա), ֆաներայի ու կահույքի (Տալլին) արտադրությունը: Զարգացած է տեքստիլ արդյունաբերությունը, հատկապես բամբակյա գործվածքեղենինը («Կրենհոլմյան մանուֆակտուրա» կոմբինատը Նարվայում, «Բալթիական մանուֆակտուրա» կոմբինատը Տալլինում),բրդեղենինը (Սինդի) և վուշեղենինը (Պյառնու, Վիլյանդի): Տալլինը «Օկեան» արդ. միավորման ձկնարդյունագործական նավատորմի հզոր բազան է:


Գյուղատնտեսությունը: Գյուղատնտեսության հիմնական ուղղությունը անասնապահությունն է, որը տալիս է գյուղատնտ. ապրանքային ամբողջ արտադրանքի գրեթե 60% –ը: Հատկապես զարգացած են կաթնատու անասնապահությունը, բեկոնային խոզաբուծությունը և թռչնաբուծությունը: Հողագործությունը անասնապահությանը մատակարարող բնագավառ է, որի արտադրանքն օգտագործվում է որպես կեր: Կերային կայուն բազա ստեղծելը հնարավոր դարձավ գերխոնավ հողերի չորացման շնորհիվ (493,1 հզ. հա, 1972), որոնք օգաագործվում են ցանքատարածությունների և արոտավայրերի համար: Ցանքատարածությունների 53%–ը զբաղեցնում են կերային կուլտուրաները (այդ թվում խոտաբույսերը՝ 40%), հացահատիկային և ընդավոր բույսերը (գարի, աշորա, ցորեն, վարսակ, ոլոռ)՝ 40% –ը, կարտոֆիլը՝ մոտ 6%–ը: Վուշաբուծությունը ներկայումս կորցրել է իր նշանակությունը: Հացահատիկի միջին տարեկան բերքատվությունը 26,7 ց/հա է, կարտոֆիլինը՝ 171 ց/հա, բանջարեղենինը՝ շուրջ 200 ց/հա: Մեկ կովի տարեկան միջին կաթնատվությունը 3489 լ (1975) է: Հանրապետությունում կա 199 կոլտնտեսություն, 166 սովետական տն– տեսություն (1975):

Տրանսպորտը: է–ի տարածքում կա 1000 կմ երկաթուղի և 26700 կմ խճուղի (1975): Սովետական տարիներին երկաթուղիների մի մասն էլեկտրիֆիկացվել է: Կարևոր է Տալլին–Կոխտլա–Ցարվե– Նարվա 200 կմ երկարությամբ երկաթուղային ճանապարհը, որը մայրաքաղաքը միացնում է լեռնահանքային արդ. շրջանի և Լենինգրադի հետ: Բեռնափոխադրումների մեջ համեմատաբար մեծ տեսակարար կշիռ ունի ծովային տրանսպորտը: Տալլինը նավագնացություն ունի Արևմտյան Եվրոպայի (հատկապես Սկանդինավյան երկրների), Արևմտյան Աֆրիկայի շատ նավահանգիստների հետ: էստոնական ՍՍՀ տնտեսական կապերը Հայկական ՍՍՀ հետ: Էստոնական ՍՍՀ տնտ. փոխհարաբերությունները Հայկ. ՍՍՀ հետ բավական սերտ են: Հայկ. ՍՍՀ Էստոնական ՍՍՀ–ից ստանում է մեքենաշինական արտադրանք (մասնավորապես 16 ա հզորություն ունեցող մամլիչներ, բեռնող մեքենաներ և փոքր հզորության Էլեկտրաշարժիչներ) և զգալի քանակությամբ թուղթ: Հայկ. ՍՍՀ–ում օգտագործվող պիտակային 10 և վիմագրական թղթի ավելի քան 20% ստացվում է Է–ից: Հայկ. ՍՍՀ Էստոնական ՍՍՀ է առաքում Էլեկտրատեխնիկական (գեներատորներ, ուժային տրանսֆորմատորներ, Էլեկտրաճշգրիտ չափիչ սարքեր, Էլեկտրալամպեր), մեքենաշինական (հիդրոպոմպեր, կոմպրեսորներ, շաղափող հաստոցներ և դրանց պահեստամասեր), քիմ. (հատկապես ավտոդողեր), սննդի (կոնյակներ, գինիներ, հանքային ջրեր) բազմատեսակ արտադրանք: Էստոնիայի սննդի արդյունաբերության որոշ ճյուղերի համար կարևոր դեր է խաղում Հայաստանից առաքվող ալյումինի թերթը (фольга), որն օգտագործվում է ապրանքների փաթեթավորման համար:


VIII. Առողջապահությունը 1000 բնակչի հաշվով ծնունդը Է–ում կազմել է 14,9, մահացությունը՝ 11,6, բնական աճը՝ 3,3 մարդ (1975), մանկական մահացությունը՝ 15,8, կյանքի միջին տևողությունը՝ 70 տարի: 1975-ին գործել են 163 հիվանդանոց՝ 16 հզ. մահճակալով,

աշխատել է մոտ 5300 բժիշկ (10000 բնակչին 36,8 բժիշկ), 14500 միջին բուժանձնակազմ: 1975-ին գործել են 20 առողջարան (3545 մահճակալով), 4 • հանգստյան տուն (1100 մահճակալով), 291 տարբեր ձեռնարկությունների և կազմակերպությունների հանգստյան տները (3800 մահճակալով): Գլխավոր առողջարաններ են Պյառնուն, խապսալուն, Նարվա–Իեսուն, Սիմերան, Կոզեն, Տաագեպերան: Բժիշկներ են պատրաստում Տարտուի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը, միջին բուժանձնակազմ՝ բժշկական միջնակարգ 3 դպրոցները:


IX. ժողովրդական կրթությունը և կուլտուր լուսավորական հիմնարկները: է–ում առաջին դպրոցները հիմնվել են XIII դ., վանքերին և եկեղեցիներին կից, հոգևորականներ պատրաստելու նպատակով: Ուսուցումը տարվել է լատիներենով: Հետագայում շվեդական կառավարությունը գիմնազիաներ է հիմնադրելՏարտուում (1630) և Տալլինում (1631): XVII դ. վերջին լութերական եկեղեցիներին կից հիմնվել են դպրոցներ: XIX դ. II կեսում ստեղծվել է գավառական (ուս. տևողությունը 1–3 տարի) և ծխական (ուս. տևողությունը 4–5 տարի) դպրոցական ցանց: 1897-ին գրագետ էր բնակչության 77%–ը: Սովետական կարգեր հաստատվելուց հետո (1940) մեծ ուշադրություն դարձվեց նախադպրոցական և արտադպրոցական դաստիարակությանը: 1975-ին է. ուներ 622 նախադպրոցական հիմնարկ (70 հզ. տեղով), 731 հանրակրթական դպրոց (մոտ 200 հզ. սովորողով), 9 դպրոց–ինտերնատ, 55 մանկական սպորտ, 29 երաժշտական, 2 գեղարվեստական դպրոցներ, 16 պիոներների պալատ և տուն, 3 բնության պատանի բարեկամների, 2 պատանի տեխնիկների, - 1 էքսկուրսիոն–տուրիստական կայաններ, 3 մանկական ստադիոն: 60 մասնագիտությունների գծով պրոֆտեխնիկական կրթություն է տրվում 30 դպրոցներում: է. ունի 37 տեխնիկում և այլ միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն (24,8 հզ. ուսանող), 6 բարձրագույն ուս. հաստատություն՝ Տարտուի պետական համալսարանը (հիմն. 1632–ին), Տալլինի պոլիտեխնիկական ինստ–ը (հիմն. 1936-ին), էստոնիայի գյուղատնտ. ակադեմիան Տարտուում (հիմն. 1951-ին), Տալլինի է. Վիլդի անվ. մանկավարժական ինստ–ը (հիմն. 1952-ին), կոնսերվատորիան Տալլինում (հիմն. 1923-ին) և գեղարվեստների ինստ–ը Տալլինում (հիմն. 1951-ին): 1975/76-ին սովորել է 23,4 հզ. ուսանող:


X. Գիտությունը և գիտական հիմնարկները է–ում առաջին անգամ գիտ. գործունեության պայմաններ ստեղծվեցին XVII դ., երբ հիմնվեց Տարաուի համաչսաբանի նախորդը՝ Academia Gustaviana-ն (1632–1710, ընդհատումներով): XVII–XVIII դդ. առավել կարևորը էստոներենի քերականության և բառարանների կազմումն էր: է–ում կանոնավոր գիտ. գործունեությունն սկսվել է Տարտուի (Դորպատի) համալսարանի հիմնադրումից (1802) հետո, որտեղ XIX դ. և XX դ. սկզբներին աշխատել են համաշխարհային ճանաչում գտած գիտնականներ: XIX դ. է–ում ստեղծվել են առաջին գիտ. ընկերությունները՝ էստոնական գիտ. ընկերությունը (1838) և Բնախույզների ընկերությունը (1853): Առաջին գիտ. հանդեսն էր «Աստրոն մի շե Բեյտրագե» («Astronomishe Beytrage», 1806): 1936-ին ստեղծվել է Տալլինի տեխնիկական ինստ–ը: 1940-ին է–ում գիտ. աշխատանք էին կատարում 544 մարդ, որոնց մեծ մասն աշխատում էր Տարտուի համալսարանում: 1932–37-ին հրատարակվել է «էստոնական հանրա–գիտարանը» (8 հատորով): 1938–40-ին սկսել է գործել էստոնական գիտությունների ակադեմիան: 1940-ին է–ում սովետական կարգերի հաստատմամբ լայն հեռանկարներ բացվեցին գիտության