Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ծ, հայերեն այբուբենի տասնչորսերորդ տառը: Անունն է «ծա»: Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը՝ տառակերտման սեփական սկզբունքով: Կազմվել է երեք ուղղաձիգ տարրերից, որտեղ կարճը նուրբերով երկարին միանում է ձախ կողմից՝ ներքևում, իսկ լայնը աջ կողմից՝ մեջտեղում: Գիրը մշակելիս երկարը վերևից հակվել է դեպի ձախ: Այդ ձևով էլ օգտագործ– վում է որպես գրչագիր: Հետագայում փոքր կորություն են ձեռք բերել երկարի ստորին մասը և կարճը՝ ծ: Գրվում է երկու տողագծերի միջև (V–XX դդ,): Երկաթագիր Ծ ստեղծվել է գրչագրի հենքից: Կորերը նուրբերի հետ կազմում են շրջանագիծ, իսկ երկարի հակված ծայրը և լայնը՝ իր նուրբով, ստանում են պատվի ձև և նստում շրջանագծի վրա՝ Ծ: Գլխագրում շրջանագիծը և պատիվ դարձած մասերը հաճախ միմյանցից հեռանում են՝ Ծ (V–XX դդ.): Բոլորգիր Ծ համարյա նույնն է գրչագրի հետ, միայն շրջանագծով ամբողջապես նստում է տողի վրա: Նույն հենքից ստեղծվել է շղագիրը` ծ, իսկ XIII դ.՝ նուորգիրը` ծ: Ծ նշանագրում է ժամանակակից արևելահայ գրական լեզվի առաջնալեզվային լեզվատամնային պայթաշփական խուլ հնչյունը (հնչույթը): Բոլոր դեպքերում պահպանում է իր հնչույթային արժեքը: Արևմտահայ գրական լեզվում հնչյունագրում է առաջնալեզվային լեզվատամնային պայթաշփական ձայնեղ բաղաձայն հնչյունը (հնչույթը)՝ ձ (ձառ < ծառ, բայձառ < պայծառ): Բարբառներում ենթարկվում է զանազան փոփոխությունների: Ծ նշանակել է հիսուն և հիսուներորդ՝ բյուրի նշանով (Ծ’)՝ հինգ հարյուր հազար: Արաբական թվանշանների գործածությունից հետո էլ օգտագործվել է որպես քանակական և դասական թվական: Այժմ օգտագործվում է միայն որպես դասական թվական (Գլուխ Ծ = Գլուխ հիսուներորդ): Ա. Մաթևոսյան. ԾԱԹ, Ծաթեր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկա գավառում: XX դ. սկզբներին ուներ 52 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին հողագործությամբ, բանջարաբուծությամբ: Ուներ եկեղեցի (Ս. Աստվածածին) և վարժարան: Բնակիչները տեղահանվել և բնաջնջվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: ԾԱԹԵՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում, շրջկենտրոնից մոտ 15 կմ հարավ: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, ծխախոտի, կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ: Ունի ութամյա դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, բուժկայան: ԾԱԼԿԱ, Ծաղկա, քաղաքատիպ ավան Վրացական ՍՍՀ–ում, Ծալկայի շրջանի վարչական կենտրոնը: Ծ–ով է անցնում Թբիլիսի–Բոգդանովկա խճուղին: Ծ–ի շրջանի 44 գյուղերից 13-ը հայաբնակ է (Այազմա, Աշկալա, Բուռնաշեթ, Դամալա-Խարաբա, Դաշբաշ, Դարագյուղ, խաչգյուղ, Ղաբուռ, Ղզլքիլիսա, Ղուշչի, Նարդևան, Չիվթքիլիսա, Օզնի): Կան յուղի–պանրի, երկաթբետոնե կոնստրուկցիաների, զովացուցիչ ջրերի գործարաններ, Թբիլիսիի հաստոցաշինական գործարանի և կոշիկի ֆաբրիկայի մասնաճյուղեր: Շրջանի գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են անասնաբուծությունն ու կարտոֆիլի մշակությունը: Ծ–ում և շրջանում գործում են 52 հանրակրթական դպրոցներ (14-ը՝ հայկական), երաժշտական դպրոց, գյուղատնտ. տեխնիկում, 44 գրադարան, կուլտուրայի տուն, 22 մանկապարտեզ, 4 հիվանդանոց, լույս է տեսնում «Ленинский путь»–«Լենինյան ուղի» (երեք էջը՝ ռուսերեն, մեկը՝ հայերեն) թերթը: Ծ. հիմնադրել են Էրզրումի վիլայեթից գաղթած հայերը, 1829–30-ին կոչվել է Բարմաքսըզ, 1936-ին դարձել է շրջկենտրոն և վերանվանվել Ծալկա: Ծ. անունը պատմական Թռեղքի հետագա անվանումն է:Հ. Միքայեչյան ԾԱԼԿԱՅԻ ՍԱՐԱՎԱՆԴ, Փոքր Կովկասի հյուսիս–արևմուտքում, Խրամ գետի վերին հոսանքի շրջանում (Վրացական ՍՍՀ): Ձգվում է արմ–ից արլ. մոտ 45 կմ, հս–ից հվ.՝ մոտ 15 կմ: Հարթավայրային մակերևույթը տեղ–տեղ խախտված է բլրաշարերով, գոգահովիտներով և կանիոնաձև կիրճերով: Բարձրությունը 1480–1700 մ է: Կազմված է պլիոցեն–չորրորդականի հրաբխային (դոլերիտային լավաներ) և նստվածքային (լճագետային) շերտերից: Կլիման չափավոր խոնավ է, ցուրտ ձմեռով և երկարատև զով ամառով: Հունվարի միջին ջերմաստիճանը –6°C է, հուլիսինը՝ 15°Օից 16°C, տարեկան տեղումները՝ 500–600 մմ: Մեծ գետը Կցիան է: Կան փոքր լճեր, հորդ աղբյուրներ: Այստեղ է