Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


վանի, Լենինականի, Ձորագետի, Քանաքեռի են) կառուցումը: Ապա շարք մտան հանրապետության Ծ. ա-յան առաջնեկները՝ Կիրովականի քիմ. կոմբինատը, Երևանի Ս. Կիրովի անվ. սինթետիկ կաուչուկի, Ֆ. Զերժինսկու անվ. հաստոցաշինական գործարանները, Հայ էլեկտրագործարանը, Արարատի ցեմենտիշիֆերի կոմբինատը, հիմնովին վերակառուցվեցին պղնձի արդյունաբերության Ղափանի ու Ալավերդու կոմբինատները: Ետպատերազմյան տարիներին արագորեն զարգացան Ծ.

ա-յան առաջատար ճյուղերը՝ մեքենաշինությունն ու մետաղամշակությունը, էլեկտրաէներգետիկան, շինանյութերի և քիմ. արդյունաբերութունը: ՀՍՍՀ Ծ. ա-յան կառուցվածքում հատկապես բարձր տեմպերով են զարգանում մեքենաշինությունն ու նրա առաջատար ճյուղերը՝ էլեկտրատեխնիկական և ռադիոտեխնիկական արդյունաբերությունը, սարքաշինությունը: Տես նաև Ծ. 
ա-յան առանձին ճյուղերին վերաբերող հոդվածները: Գրկ. տես Արդյունաբերություն Կ Ինդուստրացում հոդվածների գրականությունը: Ա. Բադաչյան 

ԾԱՆՐ ԶԱՆԳՎԱԾ, տես Զանգված:

ԾԱՆՐ ՋՐԱԾԻՆ, տես Դեյտերիում:

ԾԱՆՐ ՋՈՒՐ, ջրի իզոտոպային տարատեսակ, որում ջրածնի մեկ կամ երկու ատոմները փոխարինված են ծանր իզոտոպներով՝ դեյտերիումով (D) կամ տրիտիումով (T), և կամ թթվածնի Օ16 իզոտոպը փոխարինված է Օ17 կամ Օ18 իզոտոպներով: Ծ. ջ. ասելով հիմնականում նկատի են ունենում առավել տարածված HDO և D20 միացությունները (հայտնաբերվել են սովորական ջրում, 1932-ին, ԱՄՆ-ում): Քիմ. հատկություններով Ծ. ջ. շատ քիչ է տարբերվում սովորականից, մինչդեռ դրանց ֆիզիկական հատկությունները բավական տարբեր են: [Ծ. ջ–ի խտությունը հավասար է 1,1 գ /սմ3 (25°C-ի դեպքում), իսկ պնդացման կետը՝ 3,8°C-ի]; Ծ. ջ. ստանում են իզոտոպների բաժանման տարբեր մեթոդներով, սակայն առավել հաճախ օգտագործում են էլեկտրոլիզի եղանակը, քանի որ Ծ. ջ. էլեկտրական հոսանքի ազդեցությամբ մի քանի անգամ ավելի դանդաղ է տարրալուծվում բաղադրիչ մասերի, քան սովորական ջուրը: Ծ. ջ. կիրառվում է դեյտերիումի ստացման, միջուկային ռեակտորներում նեյտրոնների դանդաղեցման համար:

Կ. Իսպիրյան

ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ, երկրաչափական կետ, որով անցնում է մարմնի բոլոր մասնիկների ծանրության աժերի համազորը՝ տարածության մեջ մարմնի ցանկացած դիրքում: Սիմետրիայի կենտրոն ունեցող համասեռ մարմնի Ծ. կ. համընկանում է այդ կենտրոնի հետ: Ընդհանուր դեպքում, երբ մարմինը հնարավոր է բաժանել առանձին մասերի, Ծ. կ–ի կոորդինատները որոշվում են.


բանաձևերով, որտեղ pi-երը մարմնի մասերի ծանրության ուժերն են, իսկ (xi yi zi)-երը՝ այդ մասերի Ծ. կ.-ի՜ կոորդինատները: Ծ. կ. և իներցիայի կենտրոն հասկացություններն իրարից տարբերվում են նրանով, որ Ծ. կ. իմաստ ունի միայն համասեռ ձգողության դաշտում գտնվող մարմինների համար: Իներցիայի կենտրոն հասկացությունը կապված չէ ուժային դաշտ հասկացության հետ և այս իմաստով ավելի ընդհանուր է: Ծանրության համասեռ ուժային դաշտում գտնվող մարմնի Ծ. կ. և իներցիայի կենտրոնը համընկնում են:

ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒԺ, Երկրի մակերևույթին մոտ գտնվող նյութական մասնիկի վրա ազդող Երկրի ձգողության ուժի և Երկրի հետ կապված հաշվարկման համակարգի նկատմամբ այդ մասնիկի իներցիայի կենտրոնախույս ուժի համազորը: Իներցիայի կենտրոնախույս ուժի ազդեցությունն աննշան է: Ծ. ու–ի ուղղությամբ որոշվում է տվյալ վայրի ուղղաձիգը: Երկրի մակերեվույթի փոքր տիրույթներում (Երկրի շառավղի համեմատությամբ) Ծ. ու-երը կարելի է համարել միմյանց զուգահեռ, իսկ Ծ. ու–ի g արագացումը (ագատ անկման արագացում)՝ հաստատուն: Այդ դեպքում Ծ. ուերը որոշվում են mg արտադրյալով, որտեղ m-ը ձգվող մասնիկի զանգվածն է, և կազմում են համասեռ ուժային դաշտ: Ծ. ու. էական ազդեցություն ունի Երկրի վրա ընթացող թե՛ բնական, թե՝ տեխ. բոլոր երևույթների և պրոցեսների վրա:

ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԻ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ, ուղղումներ, որոնց օգնությամբ ծանրության ուժի նորմալ արժեքները բերվում, համապատասխանեցվում են դիտարկման պայմաններին: Գլխավոր ուղղումները հաշվի են առնում դիտարկման կետի բարձրությունը ծովի մակարդակից, դիտարկման և գեոիդի մակերևույթների միջև գտնվող միջանկյալ շերտը, շրջապատող տեղանքի ռելիեֆը, էտվեշի էֆեկտը (շարժման ընթացքում չափելու դեպքում): Կատարվող ուղղումների ամբողջությունը պայմանավորում է անոմալիաների տիպը: Այսպես, միայն բարձրության համար ուղղում կատարելու դեպքում ստանում են Ֆայի անոմալիան, միջանկյալ շերտի և տեղանքի ռելիեֆի համար լրացուցիչ ուղղումները հնարավորություն են ընձեռում հաշվարկել Բուգեի անոմալիան:

ԾԱՌ, երկարակյաց բույս (սովորաբար 2 մ-ից ոչ ցածր)՝ բազմամյա փայտացող ցողուններով և արմատներով: Տնկարկների Ծ-՜երի բունը բարձր է, գրեթե գլանաձև, իսկ սաղարթը՝ փոքր, բարձր դիրքով: Բաց տարածություններում աճող Ծերի բունը կարճ է, հաստ, հիմքում լայնացած, սաղարթն սկսվում է ցածրից: Միաշաքիլ Ծերն ունենում են բարակ, սնամեջ (բամբուկներ), թույլ ճյուղավորված (վիշապածառ) կամ չճյուղավորված, բայց խոշոր տերևներով (արմավենի) բներ: Առավել բարձրաբուն Ծերից են սեկվոյաները, դուգլասյան սոճին (եղևին) և էվկալիպտները (100–110 մ), առավել հաստաբուն են բաոբաբները (տրամագիծը՝ մինչև 9 մ), ամենաերկարակյացները՝ սեկվոյան, բաոբաբը՝ 3000–5000 տարի: ԾԱՌՍ, 1. լայն առումով՝ անազատ, հպատակ: 2. Հասարակական խավ հին և միջնադարյան Հայաստանում: Ծները ստըրկական վիճակում էին: Կին Ծ. կոչվել է աղախին: Ծներն աշխատել են արքունիքում, իշխանների տներում՝ որպես նաժիշտներ, դայակներ, արհեստավորներ, երկրագործներ, անասնաբույծներ ևն: Միջնադարյան Հայաստանում նրանք աշխատում էին նաև ֆեոդալների տնային տնտեսություններում, ագարակներում: Ծները ձեռք էին բերվում պատերազմների, առուծախի, նվիրատվության, պարտային ծառայագրման միջոցով: Ծ. և նրա ընտանիքը ֆեոդալի սեփականությունն էր, նա առանց տիրոջ համաձայնության չէր կարող ազատվել ծառայությունից, պաշտոն վարել, ամուսնանալ, վկայություն տալ դատարանում: Տերը կարող էր պատժել, ընդհուպ սպանել հանցապարտ Ծին: Տեղաշարժման իրավունքից զրկված լինելով՝ Ծները հաճախ փախչում էին տերերից: Ըստ Մխիթար Գոշի, Ծ. կարող էր ազատվել վեցամյա ծառայությունից հետո: Ծ. ուներ գույքային սեփականություն ձեռք բերելու, ժառանգելու և օտարելու իրավունք: Ծ. են կոչել նաև վասալ ազատներին:

ԾԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, դենդրոլոգիա (< հուն. 8ev6pov -- ծառ և …լոգիա), բուսաբանության բաժին, ուսումնասիրում է փայտացողուն բույսերը (ծառ, թփուտ, թփեր), որոնք անտառային բիոգեոցենոզների բաղադրիչ մասն են: Ծ. հետազոտում է ծառաթփային ֆլորան, նրա կազմավորման ու զարգացման առանձնահատկությունները, բնական տարածվածությունը, տեղաբաշխվածությունը: Բնութագրում է անտառ կազմող հիմնական և երկրորդական տեսակները, դրանց բուսաբանական, անտառաբուծական և դեկորատիվ առանձնահա8տկությունները, օգտագործման ասպարեզներն ու հեռանկարները: յան բնագավառում առաջին աշխատանքները կատարվել են XVIII դ. կեսին: ՍՍՀՄ–ում կազմվել է տեղեկագիրք՝ «Դերեվյա ի կուստարնիկի ՍՍՍՌ» («^ Деревья и кустарник CCCP», հ. 1–7, 1949–65), որտեղ նկարագրված է ՍՍՀՄ–ում աճող 2883 և 2177 ներմուծված տեսակ, ինչպես նաև ռեգիոնալ մասշտաբի տեղեկություններ են հաղորդվում առանձին հանրապետությունների համար: ՀՍՍՀ–ում կատարված ծառագիտական ուսումնասիրությունների շնորհիվ բացա– հայտվել է 42 ընտանիքի և 92 ցեղի պատկանող ծառերի և թփերի 262 տեսակ, որոնք տեղաբաշխված են ըստ հիմնական անտառային զանգվածների՝ Զանգեզուր–Մեղրի, Կենտրոնական գոտի, Հյուսիսային գոտի, Սևանի ավազան: Անտառ կազմող հիմնական տեսակներն են. Հյուսիսային գոտում՝ հաճարի արևելյան, կաղնի վրացական, կաղնի արևելյան, բոխի կովկասյան, սոճի կովկասյան, Կենտրոնական գոտում՝ կաղնի արևելյան, Զանգեզուրում՝ կաղնի արևելյան, բոխի կովկասյան: ՀՍՍՀ–ում Ծ–յան գծով գիտական աշխատանքները կենտրոնացած են ՀՍՍՀ ԳԱ բուսաբանության ինստում:


ԾԱՌԱՅՈՂՆԵՐ, ոչ ֆիզիկական, մտավոր աշխատանքով զբաղվող անձինք: