Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաստատվել է Դվինում (484–931), Աղթամարում (931–944), Աբգինայում (944–992), Անիում (992–1065): Բազրատունյաց թագավորության անկումից (1045) հետո, երբ Անին անցավ Բյուզանդիային, վերջինս Խաչիկ Բ Անեցու մահից (1065) հետո թույլ չտվեց ԿԱՀ–ի աթոռի գոյատևումը Անիում, որպեսզի պետ. իշխանությունը կորցրած հայ ժողովուրդը զրկվի նաև հոգևոր–եկեղեցական իշխանությունից: Սակայն, Կիլիկիայում հայկ. իշխանությունների առաջացման ու հզորացման շնորհիվ, վերականգնվեց նաև ԿԱՀ: Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսը 1066-ին աթոռանիստ դարձրեց Կիլիկիայի սահմաններին մոտ գտնվող Ծամնդավը (Փոքր Հայք): Ավելի ուշ աթոռանիստը փոխադրվեց նախ՝ Շուղրի (Քեսունի գավառում) Սև լեռան Կարմիր վանքը (1105-1116), ապա՝ Ծովք (1116–1147), այնուհետև՝ Հռոմկլա (1147 –1292) և, վերջապես, Սիս (1293–1441):

Կիլիկյան հայկ. պետության սահմաններում եղած տարիներին ԿԱՀ–ի գործունեությունը դրսևորվում է հայ ժողովրդի ներքին (հոգևոր, դպրության, կրթության, մշակույթի) և արտաքին (քաղաքականմիջպետական ու դավանական–միջեկեղեցական հարաբերությունների) կյանքի ոլորտներում: Սկզբում հայ–քաղկեդոնական, ապա նաև հայ–կաթոլիկ՝ արտաքնապես քաղ. հիմքից ու պատճառներից անկախ թվացող ծիսա–դավանաբանական խնդիրների շուրջն ընթացող հարատև վեճերն ու բանակցությունները ԿԱՀ–ի գործունեության մեջ չափազանց մեծ ու կարևոր տեղ էին գրավում: Թեև որոշ առիթներով ԿԱՀ–ի գահակալներից ոմանք փոքր–ինչ նահանջեցին Հայոց եկեղեցու ավանդական ծիսա–դավանաբանական դիրքերից, հուսալով, թե այդպիսով կկարողանան շահել Բյուզանդիայի կամ կաթոլիկ Եվրոպայի քաղ. համակրանքն ու աջակցությունը, բայց ԿԱՀ կարողացավ այդ դժվարին պայքարում անաղարտ պահել հայադավանությունը և Հայոց եկեղեցու ամբողջական անկախությունը: Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից (1375) հետո հրամայական պահանջ էր դարձել ԿԱՀ–ի աթոռանիստի տեղափոխումը մայր հայրենիքի քաղաքականապես ու տնտեսապես ապահով վայրերից մեկը: XV դ. առաջին կեսին համեմատաբար բարվոք վիճակում էր գտնվում Այրարատը, ուստի, հայ հոգևոր ու աշխարհիկ գործիչները որոշեցին ԿԱՀ–ի աթոռանիստը փոխադրել այստեղ: 1441-ի Վաղարշապատի ազգային ժողովը (տես էշմիածնի ազգային ժողով 1441) ԿԱՀ վերահաստատեց էջմիածնում, որտեղ և գտնվում է առ այսօր: Դա պատմա–քաղաքական կարևոր իրադարձություն էր հայ ժողովրդի ազգային և եկեղեցական կյանքում: Թեպետ Հայաստանում կարակոյունլուների, ակկոյունլուների, հետագայում նաև Պարսկաստանի ու Թուրքիայի երկարատև տիրապետության ժամանակ ԿԱՀ աննպաստ ու անօգնական վիճակում է եղել, այնուամենայնիվ, կարողացել է գոյատևել: Միայն XVII դ. առաջին քառորդից հետո ԿԱՀ մտավ տնտ., քաղ. ու մշակութային նոր հունի մեջ: Մովսես Գ Տաթևացի (1629–32), Փիլիպոս Ա Աղբակեցի (1632–55), Հակոբ Դ Զուղայեցի (1655–80) կաթողիկոսների ջանքերով վերականգնվում է էջմիածնի տնտեսությունը, վանական–միաբանական կյանքը, հիմք ստեղծվում ազգային–եկեղեցական, մշակութային ու կրթական արդյունավետ գործունեության համար: Հիմնվում են մի շարք դպրոցներ՝ Սյունիքում, էջմիածնում, Վանա լճի Աղթամար, Լիմ և Կտուց կղզիներում, Բաղեշի Ամիրդոլու վանքում, Նոր Ջուղայում և այլուր: Ասպարեզ են գալիս բանիմաց եկեղեցական ու մշակութային գործիչներ, գրվում գիտական, փիլիսոփայական, գրական արժեքավոր երկեր, ընդօրինակվում ձեռագիր մատյաններ, տպագրվում գրքեր: XVII XIX դդ. ԿԱՀ եռանդուն մասնակցել է հայ ազատագրական պայքարին, նպաստել հայ–ռուսական հարաբերությունների, հայ ժողովըրդի ռուս, կողմնորոշման զարգացմանն ու ամրապնդմանը, Արևելյան Հայաստանը պարսից լծից ազատագրելու և Ռուսաստանին միացնելու (1828) գործին: Այնուհետև կազմակերպել, հովանավորել ու ղեկավարել է ազգային–հասարակական, քաղ., կրոնա–եկեղեցական, գիտա–մշակութային, ուսումնա–կրթական բազմաթիվ ձեռնարկումներ ու հաստատություններ Հայաստանում և հայ գաղթավայրերում: ԿԱՀ հիմնականում համակրանքով է վերաբերվել XIX դ. վերջի –XX դ. սկզբի հայ ազգային–ազատագրական շարժումներին: 1915-ի Սեծ եղեռնի ժամանակ և հետագա տարիներին, հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ, ԿԱՀ օգնել է բազմահազար աղետյալների:

Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց (1920) հետո, պետությունից եկեղեցու անջատումով փոխվեցին ԿԱՀ–ի դերն ու իրավունքները: ԿԱՀ–ի իրավասությանն է մնացել Սովետական Սիությունում գտնվող հայ հավատացյալների հոգեոր–եկեղեցական սպասարկումը: ԿԱՀ շարունակում է պահպանել իր ազգային–հասարակական դերն ու իրավասությունները սփյուռքի հայության կյանքում, իր նպաստն է բերում խաղաղության, ժողովուրդների եղբայրության ու համերաշխության, ցրված հայ բեկորների ազգապահպանման, Սովետական Հայաստանի հետ նրանց սերտորեն կապելու գործին և հայրենասիրական այլ ձեռնարկումների:

Այժմ (1979) ԿԱՀ–ի «ի հոգևորս» ենթակայության ներքո են գտնվում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու պատմականորեն կազմավորված երեք մասնավոր նվիրապետական աթոռները՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսական Աթոռը (Անթիլիաս՝ Լիբանան), Երուսաղեմի Հայոց Պատրիարքական Աթոռը և Թուրքիայի Հայոց Պատրիարքական Աթոռը (Ստամբուլ): ՍՍՀՄ–ում և սփյուռքում ԿԱՀ–ի հոգևոր–վարչական իրավասությանն են ենթակա 30 առաջնորդություն (եկեղեցական թեմեր, հայրապետական պատվիրակություններ, փոխանորդություններ, տեսչություններ, հովվություններ ևն). Արարատյան–հայրապետական (կենտրոնը՝ Երևան), Շիրակի (Լենինական), Վրաստանի (Թբիլիսի), Ադրբեջանի (Բաքու), Նոր Նախիջևանի և Ռուսաստանի (Սոսկվա), Ատրպատականի (Թավրիզ), Սպահանի (Նոր Զուղա), Թեհրանի (Թեհրան), Իրաքի (Բաղդադ), Հնդկաստանի (Կալկաթա), Ավստրալիայի և Նոր Զելանդիայի (Սիդնեյ), Եգիպտոսի (Կահիրե), Սուդանի (Խարտում), Եթովպիայի (Ադիս Աբեբա), Հունաստանի (Աթենք), Բուլղարիայի (Սոֆիա), Ռումինիայի (Բուխարեստ), Շվեյցարիայի (ժնև), Ավստրիայի (Վիեննա), Արևմտյան Եվրոպայի (Փարիզ), Մարսիլիայի (Մարսել), Լիոնի (Լիոն), Արևմտյան Գերմանիայի (Մյունխեն), Իտալիայի (Միլան), Լոնդոնի (Լոնդոն), Մանչեստրի (Սանչեստր), Կանադայի (Մոնրեալ), ԱՄՆ–ի արլ. (Նյու Ցորք), ԱՄՆ–ի արմ. (Լոս Անջելես) և Հարավային Ամերիկայի (Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգւիսյ, Չիլի, Վենեսուելա, կենտրոնը՝ Բուենոս Այրես): ԿԱՀ ունի նաև հովվություններ (կամ՝ հոգևոր հովիվներ) Լիբանանում ու Սիրիայում և վեց վանահայրություն (Ս. Գեղարդի, Խոր Վիրապի, Եղեգնաձորի Ս. Ւ^աչի, Ս. Հռիփսիմեի, Ս. Գայանեի և Ս. Շողակաթի) ՀՍՍՀ–ում: ԿԱՀ–ին ենթակա է Սուրբ էշմիածնի միաբանությունը: ԿԱՀ ունի նաև միջեկեղեցական հարաբերությունների բաժին, Հայոց եկեղեցու ներկայացուցիչներ՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքության, Քենտրբերիի և Համայն Անգլիո արքեպիսկոպոսության մոտ:

Ցանկ Հայոց կաթողիկոսների

Հայոց անանդական 10 հայրապետներ Թադնոս Առաքյալ–43–66, Բարդուղիմեոս Առաքյալ–60–68, Զաքարիա–68 –72, Զեմենտոս–72–76, Ատրներսեհ–77–92, Մուշե–93 –123, Շահեն–124–150, Շավարշ-151-171, Ղևոնդիոս-172-190, Մեհրուժան –240–270:

Ամենայն Հայոց 130 կաթողիկոսներ Գրիգոր Ա Լուսավորիչ (Պարթև) –302 –325, Արիսաակես Ա Պարթև–325 –333, Վրթանես Ա Պարթև–333 –341, Հուսիկ Ա Պարթև341–347, Փառեն Ա Աշաիշաացի–348-352, Ներսես Ա Մեծ (Պարթև) –353-373, Շահակ Ա Մանազկերացի–373–377, Զավեն Ա Մանազկերացի–377 381, Ասպուրակես Ա Մանազկերացի–381 386, Սահակ Ա Պարթև–388 439, Հովսեփ Ա Վայոցձորցի (Հողոցիմցի) 440 452, Մհլիաե Ա Մանազկերտցի–452- 456, Մովսես Ա Մանազկերտցի–456–461, Գյուտ Ա Արահեզացի (Ոթմսեցի)–461 478, Հովհաննես (Հովհան) Ա Մանդակունի–478 490, Բաբգեն Ա Ոթմսեցի–490–516, Սամվել Ա Արծկեցի–516 –526, Մուշե Ա Այլաբերցի–526 534, Սահակ Բ Ուղկեցի–534 539, Քրիստափոր Ա Տիրառինշցի–539–545, Ղեվոնդ Ա Եռասաացի–545–548, Ներսես Բ Բագրևանդցի–548–557, Հովհաննես Բ Դաբեղենցի (Գաբեղյան)–557 –574, Մովսես Բ Եղիվարդեցի–574 –604, Աբրահամ Ա Աղբաթանեցի–607–615, Կոմիաաս Ա Աղցեցի-615 628, Քրիսաափոր Բ Ապահունեցի (Ապահունի) –628 –630, Եզր Ա Փառաժնակերացի-630-641, Ներսես Գ Տայեցի (Իշխանցի, Շինող)-641-661, Անասաաս Ա Ակոռեցի–661-667, Իսրայել Ա Ոթմսեցի–667–677, Սահակ Գ Ձորոփորցի–677–703, Եղիա Ա Արճիշեցի703 717, Հովհաննես (Հովհան) Գ Օձնեցի717-728, Դավիթ Ա Արամոնեցի–728-741,