յի դեմ պայքարելու համար: Կ. ու–ի նա– խաձեռնողը Մարգարիտ Դանիացի թագու– հին էր: Տնտեսապես և քաղաքականապես առավել զարգացած Դանիան ձգտում էր ամբողջությամբ իրեն ենթարկել Շվե– դիան և Նորվեգիան: Շվեդիան ապստամ– բեց և 1523-ին ընտրեց սեփական թագա– վոր (դուրս գալով միությունից), որով փաստորեն վերջ դրվեց Կ. ու–ին, իսկ Նոր– վեգիան, որն ավելի թույլ էր, 1537-ին զրկվեց թագավորության կարգավիճակից և հայտարարվեց Դանիայի պրովինցիա, որի կազմում մնաց մինչե 1814-ը: Հ. Նազարյան
ԿԱԼՄԻԿԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ
ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, Կալմիկիա (Ւսսլմգ Տանգչ), ՌՍՖՍՀ կազմում: Որպես ԻՄ կազմվել է 1920-ի նոյեմբ. 4-ին, ԻՍՍՀ՝ 1935-ի հոկւո. 20-ին: Տարածությունը 75,9 հզ. կմ2 է, բնակչու– թյունը՝ 293 հզ. (1979): Բաժանվում է 13 շրջանի, ունի 3 քաղաք, 5 քաա: Մայրա– քաղաքը՝ էլիսսաւ: Քարտեզը տես 201-րդ էշից առաջ՝ ներդիրում: Պետական կարգը: ԻՍՍՀ սովետական Սոցիալիստական համաժողովրդական պե– տություն է, ինքնավար հանրապետու– թյուն: Պետ. իշխանության բարձրագույն մարմինը հանրապետության միապալատ Գերագույն սովետն է ու նրա Նախագա– հությունը: ՍՍՀՄ Գերագույն սովետի Ազ– գությունների սովետում Կալմիկական ԻՍՍՀ–ից ընտրվում է 11 դեպուտատ: Գե– րագույն սովետը կազմում է հանրապետու– թյան կառավարություն (Մինիստրների խորհուրդ), ընտրում գերագույն դատա– րան: Պետ. իշխանության տեղական մար– մինները ժող. դեպուտատների քաղաքա– յին, շրշանային, ավանային, գյուղական սովետներն են: Կալմիկական ԻՍՍՀ դա– տախազին նշանակում է ՍՍՀՄ գլխավոր դատախազը՝ 5 տարի ժամկետով: Բնությունը: Կ. զբաղեցնում է Մերձ– կասպյան դաշտավայրի արմ. մասը, Եր– գենների մեծ մասը, Սալսկ Մանիչյան բլուրները և Կումա–Մանիչի իշվածքը: Օգ– տակար հանածոներից կան նավթի, գազի, աղի պաշարներ, շինարարական նյութեր: Կլիման խիստ ցամաքային է, չոր, տաք ամառով ու ցուրտ ձմեռով: Հուլիսի միշին ջերմաստիճանը 23–26°C է, հունվարինը՝ –8°Շ–ից –5°C: Տարեկան տեղումները 170–400 մմ են: Մակերեսային շրերը քիչ են, կան սակավաջուր աղի լճեր (Սարպին– յան, Սոստինյան, Մանիչ–Գուդիլո, Ցա– գան–Ւաւկ են): Մասամբ օգտագործում են Կասպից ծովի հս. մասի անուշահամ շրե– րը (աղիությունը 2°/00): Կ–ի տարածքի մեծ մասը գտնվում է կիսաանապատային զո– նայում: Տարածված են բաց շագանակա– գույն ավազակավային, գորշ և մուգ շա– գանակագույն հողերը: Բնորոշ են աղուտ– ները: Բուսականությունը չոր տափաստա– նային, կիսաանապատային է: Կենդանի– ներից տարածված են գորշ նապաստակ, կրծողներ, աղվես, գայլ, կզաքիս, վիթ, թռչուններ, ձկներ: Կլիմայավարժեցված են մշկամկներ: Բնակչությունը: Հիմնականում կաչ– միկներ են: Բնակվում են նաև ռուսներ, ղազախներ, ուկրաինացիներ, բելոռուս– Կասպիական մեքենաշինական գործարանում ներ, թաթարներ և այլք: Միջին խտությու– նը 1 կմ2 վրա 3,9 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 119 հզ. (1979): Քաղաք– ներն են էլիստան, Կասպիյսկին, Գորո– դովիկովսկը: Պատմական ակնարկ: Կ–ի տերիտորիան բնակեցված է եղել նոր քարի դարի ժամա– նակաշրջանից: Մ. թ. ա. VII–V դդ. այս– տեղ և հարեան շրջաններում ապրել են սկյութներ, մ. թ. ա. IV–մ. թ. VI դ. ալան– ներ և սարմատներ: Մ. թ. մոտ VII դ. կե– սերին ստորին մերձվոլգյան շրջանները ընդգրկվել են խազարական կահանատի մեջ: XI դ. կեսերից Կ. պոլովցիների տե– րիտորիայի մի մասն էր: XIII դ. 40-ական թթ. մտնում էր Ոսկե Հորդայի կազմի, իսկ XV դ. 60-ական թթ.՝ Աստրախանի խանության մեջ: XVIII դ. սկզբին Կենտ– րոնական Ասիայից Ուրալի, Վոլգայի և Դոնի միջագետք թափանցեցին կալմիկ– ները, որոնք Դոնի և Վոլգայի ստորին հոսանքներում XVII դ. 2-րդ կեսին ստեղ– ծեցին Կալմիկական խանությունը: XVII դ. տարածվեց չամայականությունը: Կալմիկ– ների ֆեոդալական միավորումները ռուս, պետության մեջ մտան XVII–XVIII դդ.: Նրանք մասնակցեցին Ս. Ռազինի գըլ– խավորած գյուղացիական պատերազմին (1667–71): 1771-ին, ցարական իշխանու– թյունների ճնշման հետեանքով, մեծ թվով կալմիկներ գաղթեցին Չինաստան: Կալ– միկական խանությունը դադարեց գոյու– թյուն ունենալուց: XVIII դ. 2-րդ կեսից ցարական կառավարության որոշմամբ կալմիկների մի մասը տեղափոխվեց Ուրալ, Թերեք և Կումու գետերի շրջանը: Կալմիկ– ները մասնակցեցին նաև Ե. Պուգաչովի գլխավորած գյուղացիական պատերազ– մին (1773–75), հետագայում ռուս, բանա– կի շարքերում՝ 1812-ի Հայրենական պա– է լ ի ս ա ա. «Ռոսիա» հյուրանոցի շենքը (1970) տերազմին և XIX դ. Ռուսաստանի մղած մյուս պատերազմներին: XIX դ. սկզբից է՛լ ավելի ուժեղացավ կալմիկական հողերի գաղութացումը, և աղքատացած կալմիկ– ների մեծ մասը գնաց զբաղվելու ձկնորսու– թյամբ ու աղի արդյունահանությամբ: 1892-ի օրենքով կալմիկները ազատագըր– վեցին ֆեոդալական կախվածությունից, պայմաններ ստեղծվեցին կապիտալիս– տական հարաբերությունների զարգաց– ման համար: Սակայն մինչե 1917-ը պահ– պանվեցին ֆեոդալական–նահապետական մնացուկները: Փետրվարյան հեղափոխու– թյունից հետո, 1917-ի հուլիսին, ստեղծվեց «Կալմիկ ժողովրդի տափաստանային մարզյւ»: 1918-ի հունվ. 25 (փետրվ. 7)-ին սովետական իշխանություն հաստատվեց Աստրախանում, որն այդ ժամանակ Կ–ի վարչական կենտրոնն էր: Փետրվար–մար– տին սովետներ առաջացան Կ–ի ամբողջ տերիտորիայում: 1918-ին կազմակերպվե– ցին կոմունիստական առաջին բջիջները: 1919-ին Կ–ի մեծ մասը գրավեցին Ա. Դե– նիկինի սպիտակգվարդիական զորքերը: Հակահեղափոխության դեմ մղված պայ– քարում կալմիկները կազմակերպեցին 2 հեծյալ գունդ և զինված հարյուրյակներ: Քաղաքացիական պատերազմի փառա– բանված հրամանատարներից էր կալմիկ ժողովրդի զավակ Օ. ԳորոդովիԿոՎԸ՝ 1920-ի սկզբին Կ. ազատագրվեց սպիտակ– գվարդիականներից: 1920-ի նոյեմբ. 4-ին
ՌՍՖՍՀ կազմում ստեղծվեց Կալմիկական ԻՄ: Նախապատերազմյան հնգամյակների տարիներին կալմիկները, շրջանցելով կա– պիտալիզմը, անցան սոցիալիզմին: 1933– 1937-ին Կ–ում գրեթե ավարտվեց գյուղա– տնտեսության կոլեկտիվացումը: Սոցիա– լիստական շինարարության տարիներին Կ–ում ստեղծվեց տեղական արդյունաբե– րություն, կառուցվեցին ճանապարհներ, բացվեցին օդային ուղիներ: Կուլտուրա– կան հեղափոխության շնորհիվ աճեցին բանվոր դասակարգի և մտավորականու– թյան ազգային կադրեր, ստեղծվեցին բարձրագույն և միջնակարգ մասնագիտա– կան դպրոցներ, գիտական հիմնարկներ: 1927-ի մայիսի 6-ին ՌՍՖՍՀ ժողկոմսովե– տի որոշմամբ Կ–ի կենտրոնը Աստրախա– նից տեղափոխվեց էլիստա: 1935-ի հոկ– տեմբերին Կալմիկական ԻՄ վերածվեց Կալմիկական ԻՍՍՀ–ի: 1937-ին ընդունվել է սահմանադրություն, իսկ 1978-ին՝ նորը: Հայրենական մեծ պատերազմի տարի– ներին գերմանա–ֆաշիստական բանակ– ները գրավեցին Կ–ի տերիտորիայի զգալի մասը: 1943-ին Կ. ազատագրվեց: Կալմիկ– ները հերոսաբար մարտնչեցին ռազմա– ճակատներում և պարտիզանական ջո– կատներում: Դոնի և Հյուսիսային Կով– կասի համար մղված մարտերում աչքի ընկավ 110-րդ կալմիկյան հեծյալ առան– ձին դիվիզիան: Շուրջ 8 հզ. մարդ պարգե– վատրվեց շքանշաններով և մեդալներով, 21-ը արժանացան Սովետական Միության հերոսի կոչման: 1943-ի դեկտ. 27-ին, սո– ցիալիստական օրինականությունը խախ– տելով, հանրապետության տերիտորիա– յից կալմիկներին տ եղա հանեցին և բնակեց– րին երկրի արլ. շրջաններում: Կալմիկա– կան ԻՍՍՀ–ը վերացվեց: 1957-ի հունվ. 9-ին վերականգնվեց Կալմիկական ԻՄ,