որը 1958-ի հուլիսի 29-ին վերածվեց Կալ–
միկական ԻՍՍՀ–ի: 1959-ին Կալմիկական
ԻՍՍՀ պարգևատրվեց Լենինի, 1970-ին՝
Հոկտեմբերյան հեղափոխության, իսկ
1972-ին՝ ժողովուրդների բարեկամու–
թյան շքանշաններով:
Տնտեսությունը: էկոնոմիկայում umui-
շատարը գյուղատնտեսությունն է ու գյու–
ղատնտ. հումքի վերամշակման արդյունա–
բերությունը: 1975-ին կար 81 սովետական
տնտեսություն և 23 կոլտնտեսություն:
Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն
են նրբագեղմ ոչխարաբուծությունը, մսա–
տու անասնասյահությդւնը: Գյուղատնտ.
հողահանդակները 6,2 մլն հա են, այդ թը–
վում՝ 831,4 հզ. հա վարելահողեր: Մշակում
են ցորեն, բրինձ, կերային կուլտուրաներ,
մանանեխ, արևածաղիկ: Հանրապետու–
թյան արմ–ում կառուցված է Պրավոեգոր–
լիկի, արլ–ում՝ Օլյա–Կասպիյսկի, հս–ում՝
Սարպինյան, հվ–ում՝ Չերնոզեմելսկի ոռո–
Նսփւապատրսատական աշխատանքները
բրնձի դաշտում
«Կասպիեց» կոլտնտեսության ձկնորսական
նավակները
Դաշտերի արհեստական ոռոգումը Կալմի–
կիայում
գիչ համակարգերը և Չոգրայսկի ջրամ–
բարը:
Արդյունաբերությունը: Կ–ում կան մե–
քենաշինության, սննդի, թեթև, շինանյու–
թերի արդյունաբերության ճյուղեր, նավ–
թի և գա գի արդյունահանություն, Կաս–
պիյսկի մեքենաշինական գործարան:
Սննդի արդյունաբերությունը (մսի, կաթի,
պահածոների և ձկնեղենի արտադրու–
թյուն) տալիս է արդյունաբերական ար–
տադրանքի 35% –ը: Շինանյութերից ար–
տադրվում են աղյուս, ավազ, կավ, երկաթ–
բետոնե կոնստրուկցիաներ: էլիստայում
են գտնվում կարի միավորումը, տրիկո–
տաժի և կահույքի ֆաբրիկաները: Կա
մորթու–մուշտակեղենի արտադրություն:
Կ. էլեկտրաէներգիա ստանում է Ցիմ–
լյանսկի ՀԷԿ–ից և մտնում է ՍՍՀՄ եվրո–
պական մասի էներգահամակարգի մեջ:
Մեծ հեռանկար ունի նավթի և գազի ար–
դյունահանությունը: 1973-ին արդյունա–
հանվել է 352 հզ. ա նավթ և 549 մլն մ3
գազ:
Տրանսպորտը: Կ–ի տերիտորիայի հվ–
արլ. մասով անցնում են Աստրախան–
Ղզլար, հվ–արմ. մասով՝ Դիվնոյե–էլիս–
տա երկաթուղագծերը: Ներքին Փոխա–
դրումների համար մեծ դեր է խաղում ավ–
տոտրանսպորտը: Կառուցվել են էլիստա–
Դիվնոյե (100 կմ), էլիստա–Վոլգոգրադ
(264 կմ) և էլիստա–Աստրախան (305 կմ)
ավտոճանապարհները: Կասպից ծովի
առափնյա մասում զարգացած է ծովային
տրանսպորտը:
Լուսավորությունը և առողջապահու–
թյունը: 1914/15 ուս. տարում Կփ այժմ–
յան տերիտորիայում կար 78 հանրակըր–
թական դպրոց (մոտ 4 հզ. սովորող), հա–
տուկ միջնակարգ և բարձրագույն ուս.
հաստատություն չի եղել: 1973/74 ուս.
տարում 279 բոլոր տեսակի հանրակրթա–
կան դպրոցներում սովորել են 69 հզ., 5
հատուկ միջնակարգ ուս. հաստատությու–
նում՝ 5,7 հզ. մարդ, համալսարանում
(էլիսաայում)՝ 3,2 հզ. ուսանող: 1971-ին
113 նախադպրոցական հիմնարկում դաս–
տիարակվել է ավելի քան 8,5 հզ. երեխա:
1978-ին գործել է 167 մասսայական գրա–
դարան (1359 հզ. կտոր գիրք և ամսագիր),
Կալմիկական հանրապետական գավա–
ռագիտական թանգարանը էլիստայում,
228 ակումբային հիմնարկ, 548 կինոսար–
քավորում, 12 պիոներների տուն, պատա–
նի բնախույզների կայան, 9 մանկական
սպորտդպրոց:
1978-ին հանրապետությունում կար 4080
հիվանդանոցային մահճակալ, 748 բժիշկ:
Մամուլը, ռադիոհաղորդումները, հե–
ռուստատեսությունը: Հանրապետական
թերթերն են՝ կալմիկերեն «խալմգ ունն»
(«Կալմիկական պրավդա», 1920-ից), ռուս.
«Սովետսկայա Կալմիկիա» («CoBeTCKaa
KaJTMMKHH», 1920-ից), «Կոմսոմոլեց
Կալմիկիի» («KoMCOMOJieiL KajiMHKHH»,
1929-ից): Լույս է տեսնում գրական–գեղար–
վեստական «Թեհին գերլ» («Լույսը տա–
Փաստանում», 1957-ից) կալմիկերեն U
ռուս, ալմանախը: Ռադիոն և հեռուստա–
տեսությունը հաղորդումներ են տալիս
կալմիկերեն և ռուս.՝ մեկական ծրագրով:
Վերահաղորդումներ են տրվում Մոսկվա–
յից:
Դիտական հիմնարկները: Կ–ում Մինիս–
տըրների խորհրդին կից կան լեզվի, գրա–
կանության և պատմության ԳՀԻ (հիմնվել
է 1941-ին), ՌՍՖՍՀ գյուղատնտեսության
մինիստրության մսամթերատու անասնա–
պահության կալմիկական ԳՀԻ (հիմնվել
է 1967-ին), Համամիութենական հողան–
տառաբարելավման ԳՀԻ–ի կալմիկական
անտառային փորձակայան (հիմնվել է
1950-ին), Կալմիկական փորձա–հողա–
բարելավման կայան (հիմնվել է 1963-ին):
Դրականությունը: Կ–ի գեղարվեստա–
կան գրականությունը ստեղծվել է ազգային
բանահյուսության հիմքի վրա, որի բարձ–
րակետն է «Զանգար» (XV դ.) էպոսը: Կ–ի
սովետական գրականության հիմնադիր–
ներն են K Կանուկովը (1883–1933) և Ն.
Մանջիևը (1905–36): 1920-ական թթ. կե–
սերին գրականություն եկան շատ երիտա–
սարդներ՝Ս. Կալյաև (ծն. 1905), Ա.Աուսեև
(ծն. 1905), !ս. Այան–Բելգին (ծն. 1909),
և ուրիշներ: Այդ շրջանում առաջատարը
պոեզիան էր: Զարգանում էր նաև արձակը
(Ն. Մանջիև, Ա. Ամուր–Աանան, 1888-
1939): 20-ական թթ. վերջերին -30-ական
թթ. սկզբներին հայտնվեցին նոր անուն–
ներ (Բ. Բասանգով, 1911–44, Գ. Դավան,
1913–37, Ց. Լեջինով, 1910–42, Կ. էրեն–
ջենով, ծն. 1912): 30–40-ական թթ. գրա–
կանություն մտան գրողներ Լ. Ինջիևը (ծն.
1913), Մ. Նարմաևը (ծն. 1915), է. Կեկ–
տեևը (1918–65), Բ. Դորջիևը (1918-69),
Բ. Զիմբինովը (ծն. 1914), Բ. էրդնիևը
(ծն. 1906), Դ. Կուգուլտինովը (ծն. 1922),
Ի. Մացակովը (ծն. 1907) և ուրիշներ: Դրա–
մատուրգիայի բնագավառում հայտնի են
Ա. Բալակաևը (ծն. 1928), Բ. էրդնիևը (ծն.
1906): 50-ական թթ. գրողների շարքերը
համաւրվեցին նոր անուններով (Բ. Աան–
գաջիևա, ծն. 1921, Մ. Խոնինով, ծն. 1919,
Ա. Բադմաև, ծն. 1924, Ա. Զիմբիև, ծն.
1924, Տ. Բեմբեև, ծն. 1930 ևն):
ճարտարապետությունը և կերպար–
վեստը: Քոչվոր և կիսաքոչվոր անասնա–
պահ կալմիկների կացարանները XVII–
XIX դդ. եղել են թաղիքածածկ, հավա–
քովի–քանդովի տները (գեր): Լամաիգմի
տարածմանը զուգընթաց կառուցվել են
խուրուլ–մենաստաններ, սկզբում՝ թաղիքե
կամ փայտե, XVII դարից՝ աղյուսե կամ
քարե շենքերի (գլխավոր տաճար, աղոթա–
րաններ, բնակելի սենյակներ) համալիր–
ներ: Գլխավոր տաճարը ուներ որմնա–
նկարներով, բրոնզե քանդակներով, սըր–
բապատկերներով զարդարված կենտրո–
նական մաս: Մովետական Կ–ի քաղաք–
ներն ու գյուղերը կառուցապատվել են
ժամանակակից բարեկարգ բնակելի տնե–
րով, հասարակական շենքերով:
Ն. 6ա. է լ և ջ ի ե.
«Հովիվ», Փայտ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/180
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
