Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ժող. դեկորատիվ արվեստը բազմազան է (փայտի քանդակազարդում, կաշվի դրոշ– մանախշում, ասեղնագործություն, վրա– դիր զարդերով թաղիք, արծաթագործու– թյուն): Գերակշռում են բուսական զար– դամոաիվներր: Կ–ից դուրս XVII–XIX դդ. ստեղծագործել են գծանկարիչներ Ֆ. Ի. Կալմիկը և գեղանկարիչ Ա. Ե. Եգորովը: Կերպարվեստը զարգացել է միայն սովե– տական տարիներին: Գեղանկարիչներից են՝ Ի. Ս. Նուսխաևը, է. է. Օչիրովը,Պ. Ի. Եմչիգիրովան, Կ. Մ. Օլդաեը, բեմանկա– րիչներից՝ Դ. Վ. Սիչյովը, գծանկարիչնե– րից՝ P. Ֆ. Դանիլչենկոն, քանդակագործ– ներից՝ Ն. Ա. Սանշիևը, Վ. Ս. Վասկինը, Ն. Յա. էլեշիևը: Երաժշտությունը: Մինչև Հոկտեմբեր– յան հեղափոխությունը կալմիկական երա– ժըշտական արվեստը պահպանվել է ժող. բանահյուսության մեջ: ժող. երգերից են՝ ուտ դունը, ախր դունը, կատակեր գերից, կատակպարերից՝ կելդղ բիլշ դունը: Հոկ– տեմբերյան հեղափոխությունից հեսա ըս– տեղծվել են երգչախմբային և պարային ինքնագործ կոլեկտիվներ, դոմբրահար– ների նվագախմբեր: Երգերը կատարվում են երկձայն և եռաձայն երգչախմբերով: Կալմիկ երաժիշտներից են կոմպոզիտոր– ներ Վ. Ա. Գայզերովան, P. P. Ցամպի– յովը, ժ. Ա. Բատուևը,Պ. Չոնկուշևը, Ա. է. Սսյադավեկկիան, դիրիժոր Ս. Գ. Դորշինը, դոմբրահար P. Օչաևը, երգչուհի Ու. P. Լիշիևան: Կալմիկական ԻՍՍՀ–ում գոր– ծում են «Կակաչ» կալմիկական երգի–պա– րի անսամբլը (1937), ազգային երաժշտա– կան գործիքների նվագախումբը (1970, անսամբլին կից), Կալմ. ֆիլհարմոնիան (1939), երգչախմբային ընկերության հան– րապետական բաժանմունքը (1967), էլիս– տայի երաժշտական ուսումնարանը (1960), մանկական երաժշտական դպրոցներ: Թատրոնը: Թատերարվեստը Կ–ում զարգացել է սովետական տարիներին: 1926-ին, Աստրախանում ստեղծվել է կալ– միկական դրամատիկական դպրոց, 1936-ին՝ Կալմիկական ազգային թատրոն– ստուդիա, որը 1942-ին փակվել է, 1958-ին՝ վերսկսել աշխատանքը էլիստայում: Բե– մադրություններից են՝ Ռ. Խուբեցովայի և Գ. Խուգաևի «Սոֆյայի երգը» (1959), P. Բասանգովի «Բումբայի երկիրը» (1967), P. Սանղաշիևայի «Բուքը» (1970): Թատե– րական գործիչներից են՝ Մ. Ց. էրենշե– նովը, է. Գ. Մանշիևը, Ն. Պ. Բադենո– վան, Լ. Ն. Ալեքսանդրովը և ուրիշներ: Գրկ. O^epKH HCTOPHH KajiMbmKOH ACCP, [ . 1–2], M., 1967–70; KajiMbmnaH ACCP 3a 50 jieT CoBeTCKoii BJiacra, 3jiHCTa, 1967; T o- Poaobhkob B.B., OpfleHOHocHaa Kaji- MbiKHH, 3jiHCTa, 1970; ^hchm6hhobB.O., KajiMbmnan JiHTepaiypa h 4)OJibKJiop b kh .: CoBeTCKaa KajiMbiKHH, M., 1960; JI ac h h r h- p o b M. 3., rincaTejiH Cobctckoh KajiMbi- khh, 3/iHCTa, 1966*

ԿԱԼՄԻԿԱԿԱՆ ՏԱՎԱՐ, մսատու ցեղ: Բու– ծել են կալմիկները մոտ 350 տարի առաշ՝ Մոնղոլիայից բերված տավարի կատարե– լագործման միջոցով: Ունի ամուր մարմնա– կազմվածք, իրանը միշին չափերի է, կըրծ– քավանդակը՝ լայն և խոր, մնդավը՝ լայն, մեշքը՝ ուղիղ, ոտքերը՝ ամուր և չոր: Գույ– նը կարմիր է (տարբեր երանգներով, եր– բեմն՝ սպիտակ բծերով), հազվադեպ՝ շի– կագույն և գորշ խայտաճամուկ: Ցուլերի կենդանի բաշը 600–800 կգ է, կովերինը՝ 420–450: Կերի նկատմամբ պահանշկուո չէ, հարմարված է Կովկասի արոտային պայմաններին: Վաղահաս է* 1,5 տարե– կան ցլիկների կենդանի քաշը 450–550 կգ է, իսկ ամորձատվածներինը՝ 380–420 կգ: Սպանդային ելքը՝ 57–60% : Միսը բարձ– րորակ է: Կովերի միշին կաթնատվու– թյունը 650–1000 կգ է, կաթի յուղայնու– թյունը՝ 4,2–4,4%: Բուծվում է Կալմիկա– կան ԻՄՍՀ–ի, Ռոստովի, Աստրախանի, Ակտյուբինսկի, Ջամբուլի մարզերի և Ստավրոպոլի երկրամասի տնտեսություն– ներում:

ԿԱԼՄԻԿԵՐԵՆ, կաչմիկնեքւի լեզուն: Պատ– կանում է մոնղոլական լեզվախմբին: Խոս– վում է Կալմիկական ԻՍՍՀ–ում, Աստրա– խանի, Ռոստովի և Վոլգոգրադի մարզե– րում, Ստավրոպոլի երկրամասում: Խո– սողների թիվը ՍՍՀՄ–ում՝ մոտ 126 հզ. (1970): Կ. խոսում են նաև ՉԺՀ–ում՝ մոտ 60 հզ. (1953–54): Հնչյունական համա– կարգին բնորոշ են երկար ու կարճ ձայ– նավորները: Գոյականն ունի հոլովի, թվի, բայը՝ ժամանակի, եղանակի, դեմքի, թվի, կերպի, սեռի (բայական) կարգեր: Այ– բուբենը 1924–31-ին՝ ոուսագիր, 1931– 38-ին՝ լատինագիր, 1938-ից՝ ոուսագիր:

ԿԱԼՄԻԿՆԵՐ (ինքնանվանումը՝ խ ա լ– մ ը ղ), ժողովուրդ: Ապրում են գլխավո– րապես Կալմիկական ԻՍՍՀ–ում, ինչպես նաև ՌՍՖՍՀ Աստրախանի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերում և Ստավրոպոլի երկ– րամասում: Ընդհանուր թիվը ՍՍՀՄ–ում՝ 137 հզ. (1970): Լեզուն կաւմիկերենն է: Կ–ի կրոնը (լամայականություն) համարյա վերացել է: Տնտեսության և մշակույթի զարգացման մասին տես Կաւմիկական ԻՍՍՀ հոդվածում:

ԿԱԼՄԻԿ ՈՎ Բետալ էդիկովիչ (1893-1940), Հյուսիսային Կովկասում սովետական իշ– խանության համար պայքարի կազմակեր– պիչ, սովետական պետական և կուսակցա– կան գործիչ: Կոմկուսի անդամ 1918-ից: 1912-ից հեղափոխական գործունեություն է ծավալել լեռնականների շրջանում: 1917-ից Հյուսիսային Կովկասում պարտի– զանական շարժման և կարմիրգվարդիա– կան շոկատների կազմակերպիչներից և ղեկավարներից է: 1920–30-ին եղել է Կա– բարդինա–Բալկարական մարզգործկոմի նախագահ, 1930–38-ին՝ ՀամԿ(բ)Կ Կա– բարդինա–Բալկարիայի մարզկոմի առաշին քարտուղար: Ընտրվել է ՍՍՀՄ I գումար– ման Գերագույն սովետի դեպուտատ և ՍՄԿԿ XI–XVII համագումարների պատ– գամավոր: Պարգևատրվել է Լենինի շքա– նշանով:

ԿԱԼՅԱՈ (Callao), քաղաք Պերուում, նա– վահանգիստ Խաղաղ օվկիանոսի ափին: Մտնում է Լիմայի ագլոմերացիայի մեշ: 335,4 հզ. բն. (1970):

ԿԱԼՅԱՐԻ (Cagliari), քաղաք և նավա– հանէքիստ Իտալիայում, Սարդինիա կղզու հարավում: Սարդինիա մարզի և Կալյարի նահանգի կենտրոնն է: 225,8 հզ. բն. (1970):

ԿԱԼՆԲԵՐ&ԻՆ, Կալնբերզինշ, Ցան էդուարդովիչ [ծն. 5 (17).9.1893, Կատլա– կալնի գավառ (այժմ՝ Ռիգայի շրջանում)], սովետական պետական և կուսակցական Բ. է. Կալմիկով Ցա. է. Կալնբերգին գործիչ: Սոցիալիստական աշխատանքի հերոս (1963): Կոմկուսի անդամ 1917-ից: 1919-ին մասնակցել է Լատվիայում սովե– տական իշխանության հաստատման հա– մար մղված պայքարին: Լատվիայում սո– վետական իշխանության անկումից հետո, բանվորական զինված շոկատի հետ, ան– ցել է Սովետական Ռուսաստան, մասնակ– ցել քաղաքացիական (1918–20) կռիվնե– րին: 1925–28 և 1936–39-ին ընդհատակ– յա կուսակցական աշխատանքներ է կատա– րել Լատվիայում: 1940–59-ին եղել է Լատ– վիայի կոմկուսի ԿԿ–ի առաշին քարտու– ղար: ՍՄԿԿ XIX–XXIII համագումարնե– րում ընտրվել է ԿԿ–ի անդամ, 1957–61-ին՝ ՍՄԿԿ ԿԿ–ի Նախագահության անդամու– թյան թեկնածու: 1959 –70փն՝ Լատվիա– կան ՍՍՀ Գերագույն սովետի Նախագա– հության նախագահ և ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ (1960-ից), ՍՍՀՄ I–VII գումա– րումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Լենինի 7, Հոկտեմ– բերյան հեղափոխության և այլ շքանշան– ներով:

ԿԱԼՆԻՆ, Կ ա լ ն ի ն շ, Ալֆրեդ Ցանովիչ [11(23).8.1879, Ցեսիս – 23.12.1951, Ռի– գա], լատիշ սովետական կոմպոզիտոր: Լատվ. ՍՍՀ ժող. արտիստ (1945): Սովորեք է Պետերբուրգի կոնսերվատորիայում (1897–1901): 1944–48-ին՝ Լատվիայի կոն– սերվատորիայի ռեկտոր: Գրել է «Բան– յոսոա» (բեմադրվել է 1920-ին 2-րդ խմբա– գրություն՝ 1941) լատիշ, աոաշին օպերան, «Ստաբուրագ* («Ստաբուրաձե», 1943, 2-րդ խմբագրություն՝ 1957, Լատվ. ՍՍՀ պետ. մրցանակ, 1958) բալետը:

ԿԱԼՆԻՆ, Կ ա լ ն ի ն շ, էդուարդ Ֆրիդ– րիխովիչ [ծն. 12(25). 10.1904, Ռիգա], լա– տիշ սովետական նկարիչ: Լատվ. ՍՍՀ ժող. նկարիչ (1963) : ՍՍՀՄ գեղարվեստի ակադե– միայի իսկական անդամ (1970-ից): 1923 – 1932-ին սովորեւ է Լատվիայի գեղարվես– տի ակադեմիայում: Նպաստել է լատիշա– կան ժանրային գեղանկարչության զարգաց– մանը: Գործերից են՝ «Նոր առագաստներ» (1945), «Բալթիական 7-րդ նավամրցում» (1952), «Լատիշ ձկնորսները Ատլանտի– կայում» (1957, բոլորն էլ՝ Լատվ. ՍՍՀ գեղարվեստի թանգարանում, Ռիգա):

ԿԱԼՈՄԵԼ (< հուն, ոօճծգ – գեղեցիկ և ւ£ճօւգ – սև), սնդիկի Քլորիդ, Hg2Cl2, քլորաշրածնական թթվի սնդիկա– յին աղը: Անգույն փոշի է: Կծու ալկալի– ների կամ ամոնիակի ազդեցությամբ սևա– նում է (այստեղից էլ՝ անվանումը): Սևաց– ման պատճառը շատ մանր վիճակում սըն– ղիկի առաջացումն է.