Щмеерсон Г., Арам Хачатурсжи, М., 1958; Шостакович Д., Яркий талант, «Coверская музыка», 1959, N° 6; Тигранов Г., Балеты А. Хачатуряна, 2 изд. M., 1974; Карагулян Э., Симфоническое творчество А. Хачатуряна, E., 1961; Xyбов Г., Арам Хачатурян, 2 изд., М., 1967; Чеботарян Г., Полифония в твор1еств А. Хачатуряна, Е,., 1969; Арам Хачатурян (Cб. сост. Г. Геодакян), E., 1972; Тигранова И., Лирика в творчестве А. Хачатуряна, E., 1973; Хараджанян P., Фортепянное творчество А. Хачатуряна, E., 1973; Арам Ильич Хачатурян (Cб. cocт. C. Рыбаковой, M., 1975. Գ. Գյողակյան
ԽԱՉԱՏՐՅԱՆ էդուարդ Աբելի (2.6.1920, Թբիլիսի), հայ սովետական երկրաբան: Երկրաբանա–հանքաբանական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1971): ՍՄԿԿ անդամ 1960-ից: Ավարտել է Թբիլիսիի համալսարանը (1941): 1943-ից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստ–ում. 1952–54-ին՝ գիտնական քարտուղար, 1957-ից՝ մետաղային օգտակար հանածոների բաժնի վարիչ: Խ–ի աշխատություններում լուսաբանված են ՀՍՍՀ մետաղային օգտակար հանածոների, հատկապես երկաթի և պղնձի հանքավայրերի առաջացման պայմանների և տեղաբաշխման օրինաչափությունների, հանքանյութերի միներալա–երկրաքիմիական հատկանիշների և դրանց օգտագործման հեռանկարների հարցերը:
ԽԱՉԱՏՐՅԱՆ Թորգոմ Թորոսի [ծն. 23.9(6.10).1908, գ. Շատեան, Կարսի նահանգ], հայ սովետական մեխանիկ: Տեխ. գիտ. դոկտոր (1947), պրոֆեսոր (1948): ՀՍՍՀ գիտության վաստ. գործիչ (1961): ՍՄԿԿ անդամ 1953-ից: Ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստ–ը (1932): 1939-ից նույն ինստ–ի տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչն է: 1954–59-ին եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ի գիտական և ուսումնական գծով պրոռեկտորը: Աշխատանքները վերաբերում են առաձգական կոր ձողերի, սալերի ու թաղանթների հավասարակշռության, տատանումների և կայունության հարցերին: Երկ. Пологие цилиндрические оболочки, Е. , 1949 (Сообщения ин-та математики и механики АН Арм. ССР. в. 4).
ԽԱՉԱՏՐՅԱՆ Թուշիկ Կոստանդինի [10(23).8.1905, Բաքու –11.11.1978, Երևան], հայ սովետական օպերային երգչուհի (քնարական սոպրանո): ՀՍՍՀ ժող. արտիստուհի (1956): 1932-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան (դասատու՝ Ն. Կարդյան): 1933–1958-ին աշխատել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնում: Դերերգերից են՝ Անուշ (Ա. Տիգրանյանի «Անուշ»), Ջիլդա(Վերդիի «Ռիգոլետւոո»), Մարֆա (Ռիմսկի–Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Անտոնիդա (Գլինկայի «Իվան Սուսանին»), Օլիմպիա (Չուխաճյանի «Արշակ Բ»):
նկարում` Խ. Ա. Խաչատրյան
ԽԱՉԱՏՐՅԱՆ Խորեն Արմենակի (16.3.1923, Երևան –13.3.1977, Երևան), գյուղատնտեսության մեքենայացման բնագավառի գիտնական, ՀամԳԳԱ թղթ–անդամ (1967), Սովետական Միության հերոս (24.3.1945): ՍՄԿԿ անդամ 1944-ից: 409-րդ հրաձգային դիվիզիայի կազմում մասնակցել է Կուբանի, Ուկրաինայի, Ղրիմի, Լեհաստանի, Գերմանիայի ազատագրմանը: Եղել է հրաձգային դասակի, ապա՝ վաշտի հրամանատար: Հերոսի կոչման է արժանացել Սևաստոպոլի ազատագրման համար 1944-ի մայիսին մղված մարտերում կատարած սխրագործության համար: 1962–72-ին եղել է ՀՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության մեքենայացման ու էլեկտրիֆիկացման ԳՀԻ–ի դիրեկտոր, 1972-ից՝ Հայկական գյուղատնտեսական ինստ–ի գյուղատնտ. մեքենաների ամբիոնի վարիչ: Գիտական աշխատությունները նվիրված են լեռնային պայմաններում գւուղատնտ. մեքենաների օգտագործման հարցերին: Երկ. Работа по1вообрабатывающих орудий в условиях горного рельефа, E., 1963; Работа сельскохозяственных агрегатов на сильно пересеченной местности, E., 1965; Вопросы механизации уборки и транспортировки плодов, E., 1967; Селскохозойсвенные террасы (механизация строительство и использование), M., 1973; Станбильность работы почвообрабатывающих агрегатов, M., 1974.
ԽԱՉԱՏՐՅԱՆ Կարեն Սուրենի (ծն. 19.9.1920, Մոսկվա), սովետական կոմպոզիտոր: ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1971): Ա. Ե. Խաչատրյանի եղբորորդին: 1950-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1952-ին՝ ասպիրանտուրան: Գրել է բալետ («Չիպոլինո», 1972, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1976), օպերետ («Պարզ աղջիկը», բեմ.՝ 1959), օրատորիա («Պատմության մի ակնթարթ», 1971) ևն: Զանզիբարի (1964) և Սոմալիի (1972) պետ. հիմների հեղինակն է:
ԽԱՉԱՏՐՅԱՆ Հայկ Հարությունի [ծն. 15.12.1926, գ. Դահրավ (ԼՂԻՄ Ստեփանակերտի (այժմ՝ Ասկերանի) շրջանում)], հայ սովետական գրող: ՍՄԿԿ անդամ 1953-ից: Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1950): Եղել է Ղափանի ժողկրթբաժվար (1952–1954), Արմենպրեսի գլխավոր խմբագիր (1964–65), «Հայրենիքի ձայն» թերթի խմբագրի տեղակալ (1965–71): 1971-ից աշխատում է Հայկական սովետական հանրագիտարանի գլխ. խմբագրությունում 1976-ից՝ պատասխանատու քարտուղարգլխավոր խմբագրի տեղակալ: Առաջին գիրքը («Տիգրան Մեծ») լույս է տեսել 1967-ին: Երևանի հիմնադրման 2750-ամյակին է նվիրված «Էրեբունի» վեպը (1968): Այնուհետև տպագրվել են «Տիգրան Մեծ» (Ա և Բ մասերը մեկ գրքով, 1972), «Արտավազդ» (1975) վեպերը, «Վանատուր» (1978) պատումաշարը: Գրել է նաև Հայաստանի սովետական գրողների միության «Գրական տեղեկատու» (1975) և «Հայկական օրացույցների և տարեցույցների մատենագիտություն. 1513–1973» (1976) գրքերը:
ԽԱՉԱՏՐՅԱՆ Մարլեն Նարիբեի [ծն. 2.9. 1926, գ. Ղուրդղուլաղ (այժմ՝ Բոլորաբերդ, ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջանում)], հայ սովետական ֆիզիկոս, ֆիզմաթ գիտ. դոկտոր (1970), պրոֆեսոր (1972): ՍՄԿԿ անդամ 1961-ից: Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1952): 1953-ից աշխատում է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստ–ում: Աշխատանքները վերաբերում են բարձր էներգիայի փորձարարական ֆիզիկայի բնագավառին: Առաջինն է չափել պրոտոնների, նեյտրոնների, միջուկների հետ նեյտրոնների (1 – 10 Գէվ էներգիայի) փոխազդեցության կտրվածքները:
ԽԱՉԱՏՐՅԱՆ Միխայիլ Արտավազդի [ծն. 27.11.1925, գ. Արփա (այժմ՝ Արենի, ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջանում)], հայ սովետական ինժեներ–մեխանիկ: ՍՄԿԿ անդամ 1948-ից: 1952-ին ավարտել է Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստ–ը: 1956-ից աշխատում է Երևանի մաթ. մեքենաների ԳՀԻ–ում, որպես առաջատար ինժեներ–կոնստրուկտոր: 1964-ից «Նաիրի» էլեկտրոնային հաշվողական մեքենաների գլխավոր կոնստրուկտորի տեղակալն է: «Նաիրի» էլեկտրոնային հաշվողական մեքենաների ընտանիքի նախագծման և սերիական արտադրության կազմակերպման աշխատանքներին մասնակցելու համար 1971-ին արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի:
ԽԱՉԱՏՐՅԱՆ Ռոբերտ Հրաչյայի (ծն. 8.6.1921, Թիֆլիս), սովետական կուսակցական և պետական աշխատող: Պատմական գիտությունների թեկնածու (1964): ՍՄԿԿ անդամ 1945-ից: Ավարտել է Ադրբեջանի համալսարանի պատմության ֆակուլտետը (1946): 1941–45-ին ծառայել է սովետական բանակում: 1947-ից աշխատել է ՀԿԿ ԿԿ–ում: 1954–64-ին եղել է ՀԿԿ ԿԿ–ի գիտության և կուլտուրայի բաժնի վարիչ, 1964–66-ին՝ ՀՍՍՀ կուլտուրայի մինիստր, 1966–73-ին՝ ՀԿԿ ԿԿ–ի քարտուղար և բյուրոյի անդամ: 1974-ից անցել է գիտական աշխատանքի: 1947–1957-ին միաժամանակ դասախոսել է Երևանի համալսարանում: Խ. եղել է ՀՍՍՀ IV–VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, ՀԿԿ ԿԿ–ի (1954–76) անդամ: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի՝ 2, «Պատվո նշան», Կիրիլի և Մեֆոդիի I աստիճանի (Բուլղարիա) շքանշաններով: Հեղինակ է «Արտասահմանի հայ կոմունիստական մամուլի պատմությունից». (1965) աշխատության:
ԽԱՉԱՏՐՅԱՆ Ռուդոլֆ Լորիսի (ծն. 4.3.1937, Երևան), հայ սովետական նկարիչ: ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ (1977): Աշխատում է գրաֆիկայի և գեղանկարչության ասպարեզում: 1971-ից ապրում և ստեղծագործում է Մոսկվայում: 1959-ին Երիտասարդության համաշխարհային VII փառատոնի (Վիեննա) ցուցահանդեսում «Ուսանողուհու դիմանկար»-ի համար արժանացել է բրոնզե մեդալի, 1970-ին՝ Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիր–