Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ված ցուցահանդեսում «Կոմիտաս»-ի համար՝ ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության առաջին մրցանակի: Աշխատանքներից են՝ «Երիտասարդություն» (1965), «Մայրություն» (1965), «Նատյուրմորտով Մարիամիկը» (1972):

նկարում` Ռ. Խաչատրյան. Քանդակագործ Վ. Պետրոսյանի դիմանկարը (1978, մասնավոր հավաքածու, Երևան)


ԽԱՉԱՏՐՏԱՆ Սուսաննա Սեդրակի (ծն. 13.4.1909, Երևան), խաղողագործ–սելեկցիոներ, կենսաբանական գիտ. դոկտոր (1965): ՍՍԿԿ անդամ 1947-ից: Ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտ. ֆակուլտետը (1930): 1938–49-ը աշխատել է ՀՍՍՀ ԳԱ բույսերի գենետիկայի, 1949-ից՝ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ–ներում: Գիտական աշխատանքներր նվիրված են խաղողի գենետիկայի և սելեկցիայի հարցերին: Խ. (Ս. Հ. Պողոսյանի հետ) ստեղծել է վաղահաս խաղողի 14 (Գուգարաց, Արթենիկ, Ուրարտու, Անուշ, Մուսկատ Սուսաննա, Ախթամար ևն) և սեղանի ու գինու խաղողի 27 սորտեր, որոնցից 9-ը շրջանացված են և ներդրված արտադրության մեջ: Արժեքավոր են Խ–ի աշխատանքները նաև սեղանի խաղողի միջահաս և ուշահաս, խոշորապտուղ, փոխադրունակ սորտերի ստացման բնագավառում:

Երկ. Раннеспелость у винограда, E., 1966


ԽԱՉԱՏՐՏԱՆ Սուրեն Եղիայի [30.3(11.4).1889, Թիֆլիս –5.12.1934, Մոսկվա], հայ սովետական թատերական գործիչ, ռեժիսոր, մանկավարժ: Ա. Խաչատրյանի եղբայրը: 1916-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի պատ մա –բանա սիրական ֆակուլտետը: 1910–34-ին աշխատել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնում (ռեժիսորի օգնական, բեմադրական մասի վարիչ, ռեժիսոր): Միաժամանակ լինելով Ռուսաստանի լուսժողկոմատի թատերական բաժնի ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի նախագահ (1918–22), օգնել է Աստրախանում, Նոր Նախիջևանում, Կրասնոդարում և այլ քաղաքներում հայկ. թատերախմբերի կազմակերպմանը: 1921-ին Կրասնոդարում բեմադրել է Լ. Շանթի «Հին աստվածներ»-ը, 1931-ին՝ Ա. Լունաչարսկու և Ա. Դեյչի «Նապոլեոնի արշավանքը»՝ Լենինականի Մռավյանի անվ. թատրոնում: 1918-ին հիմնադրել է Մոսկվայի հայկ. պետական ստուդիան (տես Թատերական ստուդիաներ): Գրկ. Cypeн Хачатурян. Статьи, воспоминаня, письма, документы, E., 1969. Բ. Հարությունյան


ԽԱՉԱՏՐՅԱՆ Վասիլ Հակոբի [30.9(12.10).1882, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)–1937], Անդրկովկասի հեղափոխական շարժման մասնակից: Կոմկուսի անդամ 1900-ից: 1898-ից ընտանիքով տեղափոխվել է Թիֆլիս: 1904-ին բանտարկվել է անլեգալ գրականություն տարածելու համար: 1909-ին Թիֆլիսում բացել է դերձակի արհեստանոց, որը դարձել է բոլշևիկների գաղտնի հավաքատեղի: 1913-ին Ս. Սպանդարյանի, Ե. Ստասովայի հետ Խ. դատապարտվել է ցմահ աքսորի: 1917-ին Սիբիրից վերադարձել է Անդրկովկաս և հեղափոխական աշխատանքի ուղարկվել Ախալցխա: 1919-ին Ռոստովում հեղափոխական աշխատանք է ծավալել հայ գաղթականների շրջանում: 1920-ին ընտրվել է Ռոստովի քաղաքային կոմիտեի կազմում և Նոր Նախիջևանի հեղկոմի անդամ: 1921 –37-ին կուսակցական–պետական աշխատանք է կատարել Հայաստանում, ապա՝ Վրաստանում:


ԽԱՉԱՏՐՅԱՆՑ Հակոբ Սամսոնի (1884, Երևան–1.11.1960, Երևան), հայ սովետական գրականագետ, թարգմանիչ: Ավարտել է Բաքվի գիմնազիան, Պետերբուրգի համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Լատիներեն և պատմություն է դասավանդել Նոր Նախիջևանի հայկական սեմինարիայում: 20-ական թթ. վերադարձել է Երևան, աշխատել որպես ՀՀԳ–ի դիրեկտոր: 1929-ին տեղափոխվել է Լենինգրադ, այնուհետև՝ Մոսկվա: 1939-ին Խ–ի թարգմանությամբ ռուս, լույս է տեսել «Հայկական հեքիաթներ» ժողովածուն, կնոջ՝ Մ. Շահինյանի, ընդարձակ առաջաբանով: Ռուս, է թարգմանել նաև Շիրվանզադեի, Թումանյանի, Իսահակյանի, Չարենցի մի շարք գործեր: Ուշագրավ է «Հայկական նովելներ»-ի ռուս, երկհատորյակը (1945–48), որն իր հերթին թարգմանվել է 14 լեզուներով: Խ–ի թարգմանությամբ ռուս, բեմադրվել են Շիրվանզադեի «Պատվի համար» և Պարոնյանի «Պաղտասար աղբար» պիեսները:


ԽԱՉԱՏՈՒՐ, Խաչատուր քարգործ (ծն. և մահ. թթ. անհտ.), X–XI դդ. հայ ճարտարապետ: Բազիլիկ հորինվածքը ձևափոխելով գմբեթավորի՝ հիմնովին վերակառուցել է Նորադուզ գյուղի (այժմ՝ Կամոյի շրջանում) հվ–արլ. եզրին կանգուն Ս. Լուսավորիչ եկեղեցին: Այն T-աձև հատակագծով գմբեթավոր փոքր դահլիճ է՝ ավագ խորանի երկու կողմերում ավանդատներով: Հուշարձանի բեմի կիսաշրջան պատի կենտրոնում ագուցված է ճարտարապետ Խ–ի անունը հիշատակող խաչքար:

Գրկ. Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963:

Նկարում` Խաչատուր. Նորադուզի Ս. Լուսավորիչ եկեղեցին (X XI դդ.)


ԽԱՉԱՏՈՒՐ (ծն. և մահ. թթ. անհտ.), հայ բանաստեղծ–ողբասաց: Ապրել և ստեղծագործել է XII դ. երկրորդ կեսին և XIII դ. սկզբին: Գործել է Կիլիկիայի Սկևռա վանքում, աշակերտել Ն. Լամբրոնացուն: Խ–ից պահպանված միակ գործը «Ողբք ի տէր Ներսէս արհիեպիսկոպոս Տարսոնի, ասացեալ Խաչատուր պաշտօնեի՝ նորին աշակերտի» (հրտ. «Բազմավէպ», 1874) խորագրով չափածո երգն է՝ գրված իր ուսուցչի՝ Լամբրոնացու մահվան (1198) անմիջական տպավորության տակ: Երգում Լամբրոնացին ներկայացված է որպես հոգևոր գործչի, գիտնական մեկնիչի ու թարգմանչի կատարելատիպ: Ոճով, պատկերավորությամբ ու արտահայտչական ձևերով Խ–ի ողբը աղերսվում է ժող. բանահյուսության հետ: Պ. Խաչատրյան


ԽԱՉԱՏՈՒՐ Բ ԵՐԱԺԻՇՏ, ճիշտը՝ Խաչատուր Բ Զեթունցի, Խաչիկ Ուլնեցի [մոտ 1499, գ. Ուլն (Զեյթունի գավառ)–4.2.1584, Սիս (Կիլիկիա)], Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս՝ 1560-ից: Օծվել է փետր. 16-ին: Ենթադրվում է, որ «Երաժիշտ» պատվանունն ստացել է ձայնային լավ տվյալներ ունենալու և հոգևորեկեղեցական երաժշտության վարպետ լինելու կամ Կիլիկիայում երաժշտական արվեստը հովանավորելու համար: Ծերության պատճառով մոտ 1581-ին իրեն փոխանորդ և հաջորդ է նշանակել Ազարիա Ջուղայեցի (Ազարիա Ա Զուղայեցի) եպիսկոպոսին: Վերջինիս հետ 1582–83-ին տեսակցել է Կիլիկիայում Հռոմի պապի պատվիրակ Լեոնարդո Աբել եպիսկոպոսին և հավանաբար նրա միջոցով երկու թղթեր (պահպանվում են Վատիկանի դիվանում, տես «ՀԱ», 1892, №: 8) ուղարկել Գրիգոր XIII պապին, որոնցով հռոմեական եկեղեցուն դավանական զիջումների ճանապարհով ցանկացել է ստանալ պապի օգնությունը կամ միջնորդությունը՝ Կիլիկիայում հայ ժողովրդի քաղ. կացությունը բարվոքելու համար: Մակայն պապը ոչ մի իրական քայլ չի ձեռնարկել: Խ. Բ Ե–ի մահից (թաղվել է Մսում) հետո գրագրությունները շարունակել է հաջորդը, բայց դարձյալ ապարդյուն:

Գրկ. Կյուլեսերյան Բ., Պատմություն կաթողիկոսաց Կիլիկիո, Անթիլիաս, 1939: Զ. Հարությունյան


ԽԱՉԱՏՈՒՐ Գ ԴԱՂԱՏԱՑԻ, Մինտերճի [ծն. թ. անհտ., Գաղատ (Կ. Պոլսում)– մոտ 1679, Սիս (Կիլիկիա)], Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս՝ 1657–74-ին: Պատմագիտության մեջ անվանվել է նաև Մեբաստացի՝ սխալմամբ նույնացվելով ժամանակակից, Հալեպի հայոց թեմի առաջնորդ Խաչատուր վարդապետ Սեբասաացու հետ: Խ. Գ Գ. հայտնի է եղել «Մինտերճի» մականունով: Աշակերտել է Հովհաննես արքեպիսկոպոս Եդեսացուն և Գաչանոս Կղեմեսին (1626-ից): Վարդապետ է ձեռնադրվել այրիանալուց հետո և հասել «րաբունապետի» աստիճանի: Ուսուցիչների և Կիրակոս վարդապետ Արևելցու (Երևանցի, Կ. Պոլսի պատրիարք՝ 1641–42-ին) ջանքերով 30-ական թթ. սկզբից ներգրավվել է ազգային–ազատագրական շարժման սսական հոսանքի մեջ՝ 50-ական թթ. դառնալով սսականության