Ս. Մ. Կանայան վեպի երեք փոփոխակ» (1910), «Իրանա– կան առասպելները հայոց մեշ» (որում լուսաբանել է հայ–իրանական առասպել– ների ու դյուցազնավեպերի ընդհանրու– թյունները) գործերը: «Անհայտ գավառ– ներ հին Հայաստանի» (մաս 1, 1914) երկում Կ. հայ սկզբնաղբյուրների տեղե– կությունների հիման վրա լրացրել, ճըշ– տել է Հայաստանի մի շարք նահանգնե– րի ու գավառների տեղադրությունը: Հա– յագիտության համար արժեքավոր է Գ. Տեր–Մկրտչյանի հետ կատարած Ագա– թանգեղոսի «Պաամութիւն Հայոց»-ի (1909) քննություե–բաղդատությունը: Մ. Ավդաչբեգյան
ԿԱՆԱՆԳԱ (Kananga), ն. Լ ու լ ու ա– բ ու ր գ, քաղաք Զաիրում, Արևմտյան Կասաի պրովինցիայի վարչական կենտ– րոնը: 150 հզ. բն. (1970):
ԿԱՆԱՆՈՑ, տիկն ու ն ի, հարեմ (արաբ, խարամ՝ արգելված), մահմեդա– կան հարուստ տներում կանանց արգե– լափակված հարկաբաժինը, փոխաբե– րական իմաստով՝ նաև տանտիրոշ բո– լոր կանանց ու հարճերի ամբողջությունը: Պարսկաստանում, Աֆղանստանում, նա– խաքրիստոնեական Հայաստանում և այ– լուր միապետների, բարձրաստիճան ան– ձանց ու հարուստների մեծ Կ–ները հսկում էին ներքինիները, և սպասարկում սպասու– հի կանայք: Բացի ամուսնուց ու նրա որդի– ներից՝ մնացած տղամարդկանց մուտքը Կ. արգելված էր: Հնում ռազմ, արշավանք– ների և հեռավոր ճամփորդությունների ժամանակ միապետներն ու բարձրաստի– ճան անձինք իրենց հետ վերցնում էին նաև Կ.: Ըստ Ղուրանի՝ մահմեդականը կարող էր ունենալ մինչև չորս օրինական կին, թուրքական սուլթանին թույլատըր– վում էր ունենալ անսահման քանակու– թյամբ հարճեր, սակայն օրինական կա– նանց թիվը չպետք է անցներ յոթից: Նը– րանցից առաջինը Կ–ում համարվում էր սուլթանին անդրանիկ արու զավակ պար– գև ողը: Սուլթանի Կ. կարող էին ընդգըրկ– վել միայն մեծահարուստների տներում դաստիարակված գեղեցկուհի ստրկուհի– ներ (մեծ մասամբ՝ օտարազգի աղջիկներ): Սուլթանի մահից հետո նրա արու զավակ– ների մայրերը տեղափոխվում էին «հին պալատում» ապրելու, իսկ աղջիկներ ծը– նած կանայք կարող էին հեռանալ և ամուս– նանալ: XX դ. 20-ական թթ., շնորհիվ տնտ. և մշակութային առաջընթացի, դեմոկրա– տիայի զարգացման, կանանց պայքարի ծավալման և բազմակնության արգելման (Թուրքիայում՝ 1926-ին), վերացան նաև Կ–ները: Լ.Պեարոսյան
ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔ, կանանց մասնակ– ցությունը հանրային արտադրությանը, որի բնույթը որոշվում է հասարակության սոցիալ–տնտեսական կառուցվածքով: Կ. Մարքսի ու Ֆ. էնգելսի բնորոշմամբ աշ– խատանքի, հետևաբար հասարակական– քաղաքական կյանքին մասնակցելու շնոր– հիվ, կինը դուրս բերվելով ընտանեկան շահերի սահմանափակ շրջանակից, դառ– նում է տնտեսապես անկախ, ձեռք բերում դասակարգային ինքնագիտակցություն: Կ. ա–ի բնույթը, հասարակության զարգաց– մանը զուգահեռ, փոխվել է: Նախնադար– յան հասարակարգում կնոջ աշխատանքը առաջնային նշանակություն ուներ: Դասա– կարգային հասարակության վաղ շրջանին հատուկ էր Կ. ա–ի «տնային» բնույթը: Կինն աշխատում էր ընտանեկան հարկի տակ, համարվում ամուսնու ստրուկը: Կանանց հասարակական գործունեությունը սկսվել է կապիտալիստական հասարակարգում: Արդեն XX դ. սկզբում նրանց 20% –ը ընդ– գրկված էր հասարակական արտադրու– թյան մեջ: Իմպերիալիզմի փուլում, հատ– կապես երկրորդ համաշխարհային պա– տերազմից հետո, կանանց մասնակցու– թյունը հասարակական արտադրությանը մեծ չափեր ընդունեց: Սակայն Կ, ա. դեռևս սահմանափակ է կիրառվում զարգացող երկրներում (արտադրության մեջ զբաղ– ված կանանց թիվը կազմում է վարձու աշ– խատողների 3–5%): Կանանց հասարա– կական գործունեությունը շարունակ որա– կական փոփոխություններ է կրել: XX դ. կեսից նվազել է նրանց զբաղվածությունը գյուղատնտեսության, աճել արդյունա– բերության, առևտրի և սպասարկման ոլորտներում, արտադրության նոր բնա– գավառներում (էլեկտրոնիկա, էլեկտրա– տեխնիկա, քիմ. արդյունաբերություն ևն): Սակայն կապիտալիստական հասարա– կարգում աշխատող կանանց 90%-ը զբաղ– ված է անհրաժեշտ մասնագիտական կըր– թություն և մասնագիտական բարձր որա– կավորում չպահանջող աշխատանքներում: ՍՍՀՄ–ում կնոջ շահագործման վերա– ցումն ու ւճղամարդու հետ նրա իրավա– հավասարությունն ապահովվել է Հոկտեմ– բերյան սոցիալիստական հեղափոխու– թյունից հետո: Սոցիալիզմի պայմաննե– րում կնոջ գործունեությունը հասարակա– կան աշխատանքում առանձնահատուկ նշանակություն է ստացել. «Ներգրավել կնոջը հանրային արտադրական աշխա– տանքի մեջ,– գրել է Վ. Ի. Լենինը, դուրս կորզել նրան «տնային ստրկությունից», ազատել նրան խոհանոցի, մանկանոցի, հավիտենական բթացնող և նվաստաց– նող բացառիկ պայմանների հպատակու– թյունից – ահա գլխավոր խնդիրը» (Երկ., հ. 30, էջ 520–21): 1977-ին ՍՍՀՍ ժողտըն– տեսության բոլոր բնագավառներում կա– նայք կազմում էին աշխատողների 51%, բացառությամբ այն ճյուղերի, ուր Կ. ա. արգելված է: 1977-ին բարձրագույն և միջ– նակարգ կրթություն ունեցող կանանց ըզ– բաղվածությունը ժողտնտեսությունում կազմում էր 59% (ՀՍՍՀ–ում՝ 50%): Կա– նայք ծերության կենսաթոշակի իրավունք ունեն 55 տարեկանից՝ 20 տարվա աշխա– տանքային ստաժի դեպքում: Բանվոր– ծառայող կանանց թիվը 2,8-ից (1928) 1977-ին հասել է 54,7 մլն (ՀՍՍՀ–ում՝ 491 հզ.): 1977-ին կանայք կազմում էին բանվոր–ծառայողների 51% (ՀՍՍՀ–ում՝ 46%)» բոլոր մասնագետների, գիտաշխա– տողների 50% (ՀՍՍՀ–ում՝ 39,7%), ար– դյունաբերության բնագավառի աշխատող– ների 49% (ՀՍՍՀ–ում՝ 47% ), վարչա–կա– ռավարչական ապարատի 65% (ՀՍՍՀ–ում՝ 47%), լուսավորության 73% (ՀՍՍՀ–ում՝ 64%) և կուլտուրայի աշխատողների 71% (ՀՍՍՀ–ում՝ 64%): Կանանց և տղամարդ– կանց իրավահավասարության սկզբունքը ամրապնդված է ՍՍՀՄ սահմանադրու– թյամբ (հոդված 35): խ. Սիմոն յան
ԿԱՆԱՆՑ ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱ, բուժկանխար– գելիչ հիմնարկություն ՄՄՀՄ–ում, որը կազմակերպում է կանանց բուժօգնությու– նը հղիության, ետծննդյան շրջաններում և գինեկոլոգիական հիվանդությունների ժամանակ: 1949-ին Կ. կ–ները միավորվե– ցին ծննդատների հետ, սակայն որոշ կոնսուլտացիաներ գործում են ինքնու– րույն կամ պոլիկլինիկաներին կից: Կ. կ–ի աշխատանքը կազմակերպվում է տեղա– մասային սկզբունքով. յուրաքանչյուր բժիշկ սպասարկում է մեկ շրջանի 2,5– 3 հզ. կանանց: Կ. կ–ում կազմակերպ– վում է ռեգուս–կոնֆլիկտով, սիրտ–անո– թային համակարգի, ներզատիչ գեղձերի հիվանդություններով հղիների, ինչպես նաև գինեկոլոգիական հիվանդների (ան– պտղություն, կլիմակտերիկ շրջանի և դաշ– տանային ցիկլի խանգարումներ) մասնա– գիտացված ընդունելություն: Կ. կ–ի հիմ– նական խնդիրներն են՝ հղիների պարբե– րաբար հսկողություն հղիության վաղ շըր– ջանից սկսած, հղիության պաթոլոգիայի հայտնաբերում, որակյալ բուժօգնության ցուցաբերում: Բոլոր հղիները գտնվում են դիսպանսեր հսկողության տակ, յուրա– քանչյուր կին հղիության ընթացքում 13– 14 անգամ պետք է հաճախի Կ. կ.: Կ. կ–ի աշխատանքում կիրառվում է հղիների, ծննդկանի և գինեկոլոգիական հիվանդ– ների պատրոնաժ ծառայության մեթոդը: Կ. կ–ները անց են կացնում նաև սանիտա– րա–լուսավորչական աշխատանքներ երի– տասարդների սեռական դաստիարակու– թյան, կնոջ սեռական հիգիենայի վերա– բերյալ, կնոջը նախապատրաստում են անցավ ծննդաբերության: Ն. Հովսեփյան
ԿԱՆԱՆՑ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, գի– նեկոլոգիական հիվանդու– թ յ ու ն ն և ր, պայմանավորված են կնոջ օրգանիզմի անատոմիա–ֆիզիոլոգիական առանձնահատկություններով: Առաջանում են ինֆեկցիաների, վնասվածքների, թու– նավորումների, քիմ. և ջերմային ազդե– ցությունների, դաշտանային ցիկլի նյար– դա–հորմոնալ խանգարումների, սեռական օրգանների չարորակ նորագոյացություն– ների, դիրքի անոմալիաների և զարգաց– ման արատների դեպքում: Կանանց սե– ռական օրգանների ախտաբանական փո– փոխություններն ազդեցություն են թող– նում կնոջ ամբողջ օրգանիզմի վրա: Մյուս կողմից, մի շարք վարակիչ, նյարդային, ներզատիչ գեղձերի, արյան որոշ հիվան– դություններ կարող են առաջացնել սե– ռական սֆերայի խախտումներ: Կնոջ սեռական հասունացման շրջանում (մի– ջինը՝ 20–50 տարեկան) առավել հաճախ հանդիպում են բորբոքային պրո– ցեսները (հեշտոցաբորբ, էնդոմետ–