Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րիտ, հավելումների ն ձվարանների բոր– բոքումներ): Բորբոքային հիվանդություն– ները մեծ մասամբ առաջանում են ստրեպ– աոկոկերից, ստաֆիլոկոկերից, գոնոկո– կերից (գոնոռեա), դժգույն սպիրոխետնե– րից (սիֆիլիս), տրիխոմոնադներից, աղի– քային, տուբերկուլոզային, երբեմն դիֆ– թերիայի ցուպիկներից, սնկիկներից, ինչ– պես նաև տոքսիկոինֆեկցիաների (գրիպ, աիֆ, անգինա են) դեպքում: Բորբոքային պրոցեսները ճիշտ և ժամանակին բուժելիս՝ պրոցեսը մեծ մասամբ ավարտվում է առող– ջացումով, իսկ որոշ դեպքերում առաջա– նում են հյուսվածքների սպիական փոփո– խություններ, կամ հիվանդությունը դառ– նում է քրոնիկական: Ներքին սեռական օր– գանների բորբոքային հիվանդությունների երկարատե ընթացքը և հաճախակի սրա– ցումները հանգեցնում են ստերջության և դաշտանային ցիկլի խանգարումների: Կ. հ–ի կարեոր խումբ են կազմում դաշ– տանային ֆունկցիայի խան– գար ու մները, որոնք կարող են առա– ջանալ կնոջ սեռական ապարատի և օրգա– նիզմի ախտաբանական տարբեր պրո– ցեսների հետեանքով (տես Դաշտան): Սեռական օրգանների ն ո ր ա գ ո յ ա– ցությունները (չարորակ և բարո– րակ ուռուցքներ) հաճախ առաջանում են կլիմակտերիկ շրջանում և տարբերվում են ըստ տեղադրության: Սեռական օրգան– ների անոմալիաների շարքին են դասվում զարգացման արատները, դիրքի անկանոնությունները (թեքումներ) և տե– ղաշարժերը՝ իջվածք և արտանկում: Ն. Հովսեփյան

ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԵՄՈԿՐԱՏԱ– ԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ (ԿՄԴՖ), կանանց մի– ջազգային դեմոկրատական կազմակեր– պություն, որը միավորում է կանանց՝ ան– կախ ռասայից, ազգությունից, կրոնա– կան և քաղաքական հայացքներից, հա– մատեղ պայքարով պաշտպանելու քաղա– քացուհիների, մայրերի, աշխատավորու– հիների իրավունքները, երեխաներին, խա– ղաղությունը, դեմոկրատիան և ժողո– վուրդների անկախությունը: Ստեղծվել է 1945-ի դեկտեմբերին, Փարիզում, Կա– նանց միջազգային կոնգրեսում: 1977-ին ԿՄԴՖ–ի մեջ մտնում էին 109 երկրների կանանց ազգային 123 կազմակերպություն: Սովետական կանանց ԿՄԴՖ–ում ներկա– յացնում է Սովետական կանանց կոմիտեն (ՍԿԿ): ԿՄԴՖ մասնակցում է ՄԱԿ–ի գոր– ծունեությանը և նրա մասնագիտացված հաստատությունների աշխատանքին: ԿՄԴՖ–ի բարձրագույն մարմինը Կոնգ– րեսն է, գումարվում է 4 տարին մեկ: Կոնգ– րեսն ընտրում է ԿՄԴՖ–ի պրեզիդենտ և Խորհուրդ, որը ֆեդերացիայի ղեկավար մարմինն է կոնգրեսների միջե ընկած ժա– մանակաշրջանում: Կոնգրեսի և Խորհրդի որոշումների կատարումն ապահովում է Բյուրոն: Աշխատանքային մարմինն է Քար– տուղարությունը՝ գլխ. քարտուղարի ղե– կավարությամբ: Շտաբ–բնակարանը գտնը– վում է Բեռլինում (ԳԴՀ): ԿՄԴՖ հրատա– րակում է -«Աշխարհի կանայք» ամսագիրը (անգլ., իսպ., գերմ., ռուս., ֆրանս.) և տե– ղեկագիր: 30-ամյակի կապակցությամբ 1975-ին պարգեատրվելէ Ֆ. Ժոլիո–Կյուրիի անվ. «Խաղաղության ոսկե մեդալով»:

ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ՝ ՄԱՐՏԻ 8, տնտեսական, սոցիալական և քաղաքա– կան իրավահավասարության համար պայ– քարի՝ կանանց միջազգային համերաշ– խության օր: Կ. մ. օ–վա ամենամյա տոնա– կատարության մասին որոշումն ընդուն– վել է 1910-ին, սոցիալիստ կանանց Կոպեն– հագենի 2-րդ միջազգային կոնֆերանսում, Կ. Ցետկինի առաջարկությամբ: Գերմա– նիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և Դանիայում առաջին անգամ տոնվել է 1911-ին, Ռուսաստանում՝ 1913-ին (Պետեր– բուրգում), Հայաստանում՝ 1921-ին: Մինչե 1914-ը տարբեր երկրներում նշվել է մարտի տարբեր օրերին: Ամբողջ աշխարհում կա– նայք Մարտի 8-ը նշում են որպես խաղա– ղության համար պայքարի, համերաշխու– թյան օր: ՍՍՀՄ Գերագույն սովետի Նա– խագահության 1965-ի Մարտի 8-ի հրամա– նով Կ. մ. օ.՝ Մարտի 8-ը, հայտարարված է ոչ աշխատանքային օր:

ԿԱՆԱՉ ԿՈՆՎԵՅԵՐ, կանաչ կերի պլանա– չափ արտադրության և դրա արդյունավետ օգտագործման համակարգ՝ կենդանինե– րին վաղ գարնանից մինչե ուշ աշուն ան– ընդմեջ թարմ կերով ապահովելու հա– մար: Ստեղծվում է տնտեսության կերա– յին և դաշտային ցանքաշրջանառություն– ներում բազմամյա և միամյա խոտաբույսե– րի, կերային, բոստանային կուլտուրա– ների, արմատապտուղների և այլ բույսերի հաջորդական ու արդյունավետ օգտագործ– ման հիման վրա: Տարբերում են 3 հիմնա– կան տիպ. բնական Կ. կ.՝ կազմա– կերպվում է գյուղամերձ և ամառային արոտավայրերում, օգտագործելով նաե բնական խոտհարքների աշնանախոտը (ՀՍՍՀ–ում հնարավոր է կիրառել ալպյան, ենթալպյան, մասամբ՝ լեռնանտառային և լեռնատափաստանային գոտիներում): Արհեստական Կ. կ. ստեղծվում է քաղաքամերձ ինտենսիվ կաթնա–ապրան– քային տնտեսություններում՝ ֆերմայա– մերձ ցանքաշրջանառությունում (ՀՍՍՀ– ում՝ Արարատյան դաշտում), իսկ խ ա– ռ ը Կ. կ.՝ գյուղամերձ և ամառային արո– տավայրերում՝ կերի պակասը լրացնելով կերային ցանովի կուլտուրաներով: Կա– րելի է կիրառել ՀՍՍՀ լեռնային շրջաննե– րում: Հ. ՍմբատյաԱ

ԿԱՆԱՉ ՀՐՎԱՆԴԱՆԻ ԿՂՋԻՆԵՐ (Ilhas do Cabo Yerde), Կանաչ Հրվան– դանի Կղզիների Հանրապե– տ ու թ յ ու ն, պետություն Ատլանտյան օվկիանոսում, Աֆրիկայի արեմտյան ափի մոտ: Մինչե 1975-ը Պորտուգալիայի տի– րույթն էր, 1975-ի հուլիսի 5-ից անկախ պե– տություն է: Ընդգրկում է 10 խոշոր և 5 մանր կղզիներ (Ստնտու Անտան, Բոավիշ– տա, Սան Նիկոլաու, Սանտյագու, Ֆոգու են): Տարածությունը 4033 կմ2 է, բնակչու– թյունը՝ 290 հզ. (1972): Մայրաքաղաքը՝ Պրայա: Կղզիները երիտասարդ հրաբխա– յին գոյացումներ են՝ մինչքեմբրի բյուրե– ղային հիմքով: Ափերը բարձրադիր են, ժայռոտ: Ռելիեֆը լեռնային է: Կան հրաբ– խային բազմաթիվ կոներ, խառնարաններ և կալդերաներ; Ամենաբարձր կետը Ֆոգու գործող հրաբուխն է (2829 tl): Կլիման արեադարձային է, պասսատային: Միջին ամսական ջերմաստիճանը 22°Շ–ից 27°C է, տարեկան տեղումները՝ 100–250 Ամ Բուսականությունը անապատային և կի– սաանապատային է: Կենդանական աշ– խարհն աղքատ է: Բնակիչները պորտու– գալաաֆրիկյան ծագման խառնածիններ են (65%), բանտու ժողովուրդներ, պոր– տուգալացիներ: Պաշտոնական լեզուն պորտուգալերենն է, տարածված է կրեո– լերենր: Տնտեսապես ակտիվ բնակչու– թյան 91% –ը զբաղված է գյուղատնտեսու– թյան մեջ; Ներքին սպառման համար մշա– կում են եգիպտացորեն, բակլա, քաղցր կարտոֆիլ, մանիոկ, սիսեռ, կարմիր տաք– դեղ, լոլիկ, արտահանման համար՝ սուրճ, բանան, շաքարեղեգ, գետնընկույզ, ծխա– խոտ, տզկանեփ, ինդիգո: Զբաղվում են նաե անասնապահությամբ: Զարգացած են տնայնագործական արհեստները: Ավ– տոճանապարհների երկարությունը 1,4 հզ. կւէ է (1974): Գլխավոր նավահանգիստը Մինդելուն է: Մալ կղզում կա խոշոր օդա– նավակայան: Արտահանում է ձուկ և ձկան պահածոներ, աղ, տուֆ, ներմուծում պա– րեն, տեքստիլ ապրանքներ, մեքենայա– կան սարքավորում: Դրամական միավորը էսկուդոն է: Պ. Օհանյան

ԿԱՆԱՉ ՅՈՒՂ, բարձրմոլեկուլային բազ– մացիկլավոր արոմատիկ ածխաջրածին– ների խառնուրդ: Մտացվում է նավթի և նավթամթերքի ջերմային քայքայման նյութերի թորումից: Եռում է 165–350°Շ–ի տիրույթում: Պարունակում է 5% նավթա– լին: Օգտագործում են որպես հումք ռետի– նի, լաքան երկերի և պոլիգրաֆիական արտադրության մեջ կիրառվող մուր ըս– տանալու համար:

ԿԱՆԱՉ ՊԱՐԱՐՏԱՑՈՒՄ, U ի դ և ր UI- ց ի ա, ագրոտեխնիկական միջոցառում՝ գյուղատնտեսական կուլտուրաների բեր– քատվությունը բարձրացնելու նպատակով վարելով հողի մեջ մտցնում են բույսերի (սիդերատների) կանաչ զանգվածը: Կ. պ–ման շնորհիվ հողը հարստացվում է օրգ. նյութերով, բարելավվում են հողի ֆիզիկա– քիմիական հատկությունները, բարձրա– նում է օգտակար միկրոֆլորայի ակտիվու– թյունը: Եթե սիդերատը ընդավոր կուլտու– րա է, հողում մեծանում է յուրացվող ազո– տի քանակը, վարելաշերտում կուտակվում են սննդարար տարրեր, որոնք ենթավարե– լաշերտերից վեր են բարձրանում սիդե– րատների արմատներով: Կլիմայական, հողային և տնտ. տարբեր պայմաններում սիդերատների տեսակները և դրանց օգ– տագործման եղանակները նույնը չեն: Պա– րարտացվող զանգվածն աճեցվում է վեգե– տացիայի շրջանի այն հատվածում, երբ դաշտն ազատ է հիմնական կուլտուրաների ցանքից: Որպես սիդերատ հիմնականում ցանվում են ընդավոր բույսեր:

ԿԱՆԱՉ ՋՐԻՄՈՒՌՆԵՐ (Chlorophyta), ստորակարգ բույսերի բաժին: Բնորոշ կա– նաչ գույնը պայմանավորված է բջիջներում գերակշռող քլորոֆիլով: Կ. ջ. համարյա նույն հարաբերությամբ պարունակում են այն պիգմենտները (a և b քլորոֆիլ, կա– րոտին, քսանտոֆիլ), ինչ բարձրակարգ բույսերը: Լինում են միաբջիջ, գաղութա– յին և բազմաբջիջ: Վերջիններս մեծ մա– սամբ թելանման են, հազվադեպ թիթեղա– նման: Բջիջներն ունեն մեկ կամ մի քանի քրոմատոֆոր, միակորիզ են, երբեմն բազ– մակորիզ: Բազմանում են անսեռ, սեռա–