Աշխատավարձ, գին և շահույթ, Ե., 1954: Նույնի, Կապիտալ, հ. 1–3, Ե., 1933–49: Ն ու յ ն ի, TeopHH npHdaBOHHOH ctohmocth (IV tom «Kanmajia»), Coh., t. 26, h. 1–3; Էնգելս Ֆ., Բանվոր դասակարգի դրությու– նը Անգլիայում, Ե., 1934: Լենին Վ.Ի., Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում, Երկ., հ. 3: Նույնի, Կարլ Մարքս, նույն տեղում, հ. 21: Նույնի, Եվրոպայի միաց– յալ նահանգների լոզունգի մասին, նույն տե– ղում: Ն ու յ ն ի, Իմպերիալիզմը որպես կա– պիտալիզմի բարձրագույն ստադիա, նույն տեղում, հ. 22: ՍՄԿԿ ծրագիրը, Ե., 1973: ՍՄԿԿ XXV համագումարի նյութերը, Ե., 1976: Ա դ ո ն ց Մ., "Հայաստանի ժողովրդական տնտեսությունը և հայ տնտեսագիտական միտքը XX դ. սկզբին, Ե., 1968: Մ, Աղոնց
ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ, աես Ագ– ոաոայհն հաոօ՝.
ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՌՈՒՍԱՍ–
ՏԱՆՈՒՄ: Ներքին շ ու կայի առա– ջացման պրոցեսը խոշոր ար– դյունաբերության համար», Վ. Ի. Լենինի աշխատությունը, ուր հե– տազոտվում են Ռուսաստանի էկոնոմիկա– կան և սոցիալ–դասակարգային կառուց– վածքը, տրվում XIX դ. վերջին քառոր– դում կապիտալիզմի զարգացման համա– պարփակ վերլուծությունը: Գրվել է 1896– 1899-ին, հրատարակվել՝ 1899-ի մարտին: «Կ. զ. Ռ.» խոշոր ավանդ է մարքսիստա– կան տնտեսագիտական տեսության մեջ, ուղղված էր «լեգալ մարքսիզմի» դեմ U ավարտեց նարոդնիկության (տես Նա– րոդնիկություն) գաղափարական հիմնո– վին ջախջախումը: Օգտագործելով զեմստ– վոյական վիճակագրության 1880– 1890-ական թթ. տփալները՝ Լենինը կա– րեոր հետևությունների հանգեց գյուղա– ցիության՝ որպես դասակարգի քայքայ– ման, դասակարգային տարբեր խմբերի բաժանման մասին, բացահայտեց վերջի– նիս պատճառները: Նա առանձնացրեց կապիտալիզմի պատմական զարգացման երկու փուլ՝ բնատնտեսության վերածումը ապրանքայինի, ապրանքայինը՝ կապի– տալիստականի: Ապացուցեց, որ գյուղա– ցիության, հատկապես չքավոր գյուղա– ցիության սնանկացումը նրա հեղափոխա– կանացման աղբյուրն է: Քննարկելով ման– րապրանքային արտադրությունը՝ Լենինը ցույց տվեց կապիտալիստական հարա– բերությունների զարգացման ընթացքը, երբ խորանում է դասակարգային շեր– տավորումը, մի բևեռում առաջանում են արդ. մանր կապիտալիստները, մյուսում՝ պրոլետարները և կիսապրոլետարները: Ընդհանրացնելով Ռուսաստանում կապի– տալիզմի զարգացման փաստացի ամ– բողջ նյութը՝ Լենինը համակողմանիո– րեն բացահայտել է ֆեոդալիզմի համե– մատ կապիտալիզմի առաջադիմական նշա– նակությունը, կապիտալիստական տըն– տեսակարգի հակամարտ հակասություն– ները, ցույց տվել, որ այդ հակասություն– ները դրսևորվում են բուրժուազիայի դեմ պրոլետարիատի դասակարգային պայքա– րի ուժեղացման, պրոլետարիատի՝ որպես կապիտալիզմի գերեզմանափորի, կազմա– կերպվածության և համախմբվածության մեջ: Լենինը հիմնավորում է բանվոր դա– սակարգի ու գյուղացիության դաշինքի և հեղափոխության ժամանակ պրոլետա– րիատի հեգեմոնիայի գաղափարը, հասա– րակության քաղ. ղեկավար ուժի՝ բանվոր դասակարգի պատմական առաքելությու– նը և գյուղացիության դերը՝ որպես պրո– լետարիատի դաշնակցի; «Կ. զ, Ռ.» մի նոր աստիճանի բարձրացրեց կապիտալիստա– կան վերարտադրության, սպառման առար– կաների արտադրության համեմատ արտա– դրության միջոցների արտադրության առավել զարգացման, կապիտալիստական իրացման հակասությունների, կապիտալի օրգանական կազմի աճի, պրոլետարիատի հարաբերական ու բացարձակ դրության վատթարացման, գերարտադրության տնտ. ճգնաժամերի վերաբերյալ մարքսիստա– կան տեսությունը: Աշխատությունից բխում է տրամաբանական եզրակացությունը՝ պրոլետարիատը, հանդես գալով որպես բուրժուա–դեմոկրատական հեղափոխու– թյան ղեկավար շարժիչ ուժ, առաջ կընթա– նա սոցիալիստական հեղափոխության հաղթանակի ուղիով: «Կ. զ. Ռ.» հայերեն հրատարակվել է 3 անգամ՝ 1938-ին, 1947-ին և 1975-ին: Վ. Աղուզոէէէցյան
ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԳՆԱ– ԺԱՄ, կապիտալիզմի համաշխարհային համակարգի հեղափոխական կործանման և համաշխարհային մասշտաբով սոցիա– լիզմին, կոմունիզմին անցնելու պատմա– կանորեն օրինաչափ պրոցես: Կապիտա– լիզմից սոցիալիզմին անցման հնարավո– րությունը պայմանավորված է արտադրո– ղական ուժերի արդի բնույթով և զարգաց– ման մակարդակով, արտադրության հան– րայնացման բարձր աստիճանով, հակա– իմպերիալիստական ուժերի համախըմբ– մամբ, կապիտալիզմի բոլոր հակասու– թյունների ծայրահեղ սրմամբ: Իմպերիա– լիզմը բնորոշելով որպես պրոլետարիատի սոցիալիստական հեղափոխության նախ– օրյակ, Վ. Ի. Լենինը բացահայտեց Կ. ը. ճ–ի անխուսափելիությունը: Կապիտալիզմի համաշխարհային համակարգի քայքայու– մը տեղի է ունենում այդ համակարգից առանձին երկրների և դրանց խմբերի ան– ջատման ուղիով, ընդգրկում ծնվող, զար– գացող սոցիալիզմի և նեխող, մեռնող կապիտալիզմի միջև պայքարի մի ամբողջ ժամանակաշրջան՝ Կ. ը. ճ–ի դարաշրջանը: Այն սկսվել է Հոկտեմբերյան սոցիալիս– տական մեծ հեղափոխության հաղթանա– կով և ավարտվելու է համաշխարհային մասշտաբով սոցիալիզմի, կոմունիզմի լրիվ և վերջնական հաստատմամբ: Կ. ը. ճ. ընդգրկում է նրա տնտ. և պետ. կարգը, քաղաքականությունը, գաղափարախոսու– թյունը, կուլտուրան: Կ. ը. ճ–ի էությունը դրսևորվում է չորս հիմնական գծերով: Առաջին, աշխարհը պառակտվում է երկու հակադիր սոցիալ– տնաեսական համակարգերի՝ սոցիալիզմի ու կապիտալիզմի, և պայքար է ծավալվում դրանց միջև: Իմպերիալիզմի դիրքերը թուլանում են, կրճատվում են կապիտա– լիզմի համաշխարհային համակարգի տի– րապետության ոլորտները, իսկ սոցիալիզ– մի համաշխարհային համակարգը ամրա– պնդվում և զարգանում է: Երկու հակադիր սոցիալ–տնտեսական համակարգերի միջև եղած հակամարտ հակասությունը Կ. ը. ճ–ի դարաշրջանի գլխավոր հակասությունն է: Սոցիալիզմը հանդես է գալիս տարբեր հասարակական կարգ ունեցող պետու– թյունների խաղաղ գոյակցության օգտին: Սակայն խաղաղ գոյակցությունը միաժա– մանակ մշտական դասակարգային պայ– քար է նրանց միջև: Տնտ. բնագավառում այդ պայքարը հանդես է գալիս տնտ. մըր– ցության ձևով: Քաղ. բնագավառում սոցիա– լիզմի երկրները մերկացնում են իմպերիա– լիզմի ռազմատենչ պլանները, խափանում դրանց իրագործումը, բազմակողմանի օգ– նություն ցույց տալիս իրենց ազատագրու– թյան համար պայքարող ժողովուրդնե– րին: Գաղափարական բնագավառում պայ– քար է մղվում ժամանակակից կապիտա– լիզմը գունազարդելու դեմ: Երկրորդ գիծը իմպերիալիզմի գաղութա– յին համակարգի ճգնաժամն է և նրա քայ– քայումը: Աճում է գաղութային ժողովուրդ– ների ազգային–ազատագրական պայքա– րը, թուլանում են իմպերիալիզմի դիրքե– րը գաղութներում, ճնշված երկրների ժողո– վուրդներն ազատագրվում են իմպերիա– լիզմի տիրապետությունից: Գաղութային համակարգի կործանումն ավելի է սրում իմպերիալիզմի բոլոր հակասությունները: Կ. ը. ճ–ի երրորդ գիծը իմպերիալիս– տական երկրների էկոնոմիկայի ներքին հակասությունների սրումն է, նրա անկա– յունության և նեխման ուժեղացումը: Այդ հակասությունների ծայրահեղ սրվելը կապված է սոցիալիզմի համաշխարհային համակարգի ծագման ու զարգացման և իմպերիալիզմի գաղութային համակարգի կործանման հետ: Ծավալվում է կապիտա– լիզմի համաշխարհային տնտեսության ճգնաժամը, համաշխարհային շուկայում դժվարանում է ապրանքների իրացումը, խոչընդոտվում կապիտալի արտահանումը, ավելի են խճճվում արժութային հարաբե– րությունները, քայքայվում տնտ. կապերը: Չորրորդ, խորանում է բուրժ. քաղաքա– կանության և գաղափարախոսության ճըգ– նաժամը: Ուժեղանում է քաղ. ռեակցիան, բուրժուա–դեմոկրատական ազատություն– ները վերանում, և հաստատվում են ֆա– շիստական կարգեր, որոշ դեպքերում կա– տարվում են տակտիկական զիջումներ: Բուրժ. գաղափարախոսության ամբողջ հա– մակարգը ենթարկվում է կապիտալիստա– կան կարգերը պաշտպանելու խնդրին, գաղութատիրության գովերգմանը, սոցիա– լիզմի և կոմունիզմի զրպարտությանը ևն: Կ. ը. ճ–ի էությունը մեկընդմիշտ կապ– ված չէ որոշակի հատկանիշների հետ: Այն հակասական, շարունակ փոփոխվող, անհամաչափ և բարդ պրոցես է: Ընդգըր– կում է կապիտալիզմի ներքին հակասու– թյունների սրման երկարատև միտում– ներ, նաև ժամանակավոր գործող պրոցես– ներ (ինֆլյացիայի ուժեղացում, վճարու– նակ հաշվեկշռի վատթարացում, սոցիալ– տնտեսական ցնցումներ ևն): Կապիտա– լիզմն ի վիճակի է միայն ժամանակա– վորապես և մասնակիորեն թուլացնելու իր որոշ հակասությունների դրսևորում– ները: Նա հարմարվում է նոր, վւոփոխված պայմաններին, սակայն չի կայունանում. Կ. ը. ճ. շարունակ խորանում է: Կ. ը. ճ. անընդհատ պրոցես է, բայց ծա– վալվում է որոշակի էտապներով, որոնք