Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բնութագրում են նրա խորացման աստի– ճանները: Առաջին էտապի սկիզբը դրել են առաշին համաշխարհային պատե– րազմը ե, հատկապես, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը: Այս էտապում կապիտալիզմը դադարեց համաշխարհային տնտեսության միակ և համապարփակ համակարգը լինելուց, Ռուսաստանում հաղթանակեց սոցիալիս– տական հեղափոխությունը, հաստատվեց և ամրապնդվեց պրոլետարիատի դիկտա– տուրան: Մի շարք երկրներում (Գերմա– նիա, Հունգարիա են) տեղի ունեցան հե– ղափոխական ելույթներ, որոնք խորապես ցնցեցին կապիտալիզմը: Ապստամբու– թյուններ և ազգային–ազատա գրական պատերազմներ սկսվեցին գաղութային և կախյալ երկրներում, ծագեց ու ծավալվեց իմպերիալիզմի գաղութային համակարգի ճգնաժամը: Դրա հետեանքով սրվեցին կա– պիտալիստական էկոնոմիկայի հակասու– թյունները. հաճախակի դարձան գերար– տադրության անաեսական ճգնաժամերը (1920–21, 1929–33, 1937–38), կապիտա– լիստական աշխարհն ապրեց բացառիկ սրությամբ երկարատե ագրարային ճըգ– նաժամ, արտադրության թերբեռնվածու– թյունը և զանգվածային գործազրկությու– նը դարձան մշտատե: Իմպերիալիստական որոշ երկրներում (Գերմանիա, Իսպանիա, ճապոնիա) հաստատվեցին ֆաշիստական և ռազմ, դիկտատուրաներ, խախտվեցին միջազգային տնտ. կապերը, և սրվեցին իմպերիալիստական խոշոր տերություն– ների հակասությունները, որի հետեան– քով ծագեց երկրորդ համաշխարհային պա– տերազմը: Երկրորդ համաշխարհային պատերազմի, այնուհետե կապիտալիստական համա– կարգից մի շարք նոր երկրներ անջատվե– լու ըՆթացքում սկսվեց Կ. ը. ճ–ի երկ– րորդ էտապը, որը տեեց մինչե 50-ական թթ. կեսերը: Այս էտապում Եվրո– պայի և Ասիայի որոշ երկրներում հաս– տատվեցին ժողովրդա -դեմոկրատական կարգեր, կազմավորվեց սոցիալիզմի հա– մաշխարհային համակարգը: Իմպերիալիզ– մի գաղութային համակարգը քայքայվեց, և առաջացան նոր, սուվերեն պետություն– ներ՞, սրվեցին կապիտալիստական էկո– նոմիկայի ներքին հակասությունները (եր– կըրների անհամաչափ զարգացման խո– րացում, էկոնոմիկայի ռազմականացում և ինֆլյացիա, տնտ. ճգնաժամեր՝ 1948– 1949, 1953–54): Համաշխարհային կապիտալիզմն այժմ ապրում է ընդհանուր ճգնաժամի և ր– րորդ էտապը: Այն սկսվել է երկու հակադիր համակարգերի խաղաղ գոյակ– ցության և տնտ. մրցության պայմաննե– րում, երբ նոր, կարեոր Փոփոխություն– ներ են տեղի ունենում հօգուտ սոցիալիզ– մի: Հակաիմպերիալիստական պայքա– րում սոցիալիզմի համաշխարհային հա– մակարգը դառնում է վճռական ուժ, ագ– գային–ազատա գրական, հակաիմպերիա– լիստական հեղափոխական հուժկու հար– վածների տակ քայքայվում և վերջնակա– նապես կործանվում է իմպերիալիզմի գա– ղութային համակարգը: Ամերիկայում իմ– պերիալիզմի շղթայից դուրւ* եկավ Կու– բան, շատ երկրներում ազգային–ազատա– գրական շարժումները ձեռք են բերել վառ արտահայտված հակաիմպերիալիստա– կան բնույթ: Ուժեղացել է կապիտալիստա– կան էկոնոմիկայի անկայունությունը, որը նոր տեխնիկայի մոնոպոլիստական կի– րառման, պետ. մոնոպոլիստական կապի– տալիզմի արագ զարգացման, էկոնոմիկա– յի ռազմականացման հետեանք է: ԱՄՆ–ը 1969–71-ին ապրեց հերթական տնտ. ճըգ– նաժամը, 60-ական թթ. սկսվեց կապիտա– լիզմի արժութաֆինանսական, 70-ական թթ.՝ էներգետիկ ճգնաժամի փուլը: Մի շարք երկրներում արտադրությունն անկում ապրեց, առաջացավ ինֆլյացիա, աճեց գործազրկությունը: Կոմունիստական ե բանվորական կուսակցությունների ներ– կայացուցիչների 1960-ի նոյեմբերին Մոսկ– վայում կայացած խորհրդակցությունը նը– շեց. «Մեր դարաշրջանը, որի հիմնական բովանդակությունը կապիտալիզմից սո– ցիալիզմին անցնել է, որն սկսվեց Հոկ– տեմբերյան սոցիալիստական մեծ հեղա– փոխությունով, հասարակական երկու հա– կադիր համակարգերի պայքարի դարա– շրջան է, սոցիալիստական հեղափոխու– թյունների դարաշրջան, իմպերիալիզմի կործանման, գաղութային համակարգի վե– րացման դարաշրջանը, սոցիալիզմի ուղին նորանոր ժողովուրդների անցման, հա– մաշխարհային մասշտաբով սոցիալիզմի և կոմունիզմի հաղթանակի դարաշրջանը» (Կոմունիստական և բանվորական կու– սակցությունների ներկայացուցիչների խորհրդակցություն, Մ., 1960, էջ 8–9): Վ. Ներկարարյան

ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱ– ԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ, հակասություն ար– տադրության հասարակական բնույթի և արդյունքների յուրացման մասնավոր–կա– պիտալիստական ձևի միջե: Կապիտա– լիստական արտադրության զարգացմանը համընթաց, հատկապես խոշոր մեքենա– կան արտադրության փուլում, ավելի է խորանում արտադրության հասարա– կական բնույթը, որը դրսևորվում է, ամե– նից առաջ, խոշոր ձեռնարկություննե– րում արտադրամիջոցների և աշխատուժի կենտրոնացման մեջ: Դրա հետ խորա– նում է աշխատանքի հասարակական բաժանումը, առաջանում են տնտեսության նոր ճյուղեր, տարանջատվում արտադրա– կան առանձին գործողություններ, որը պայմանավորում է ձեռնարկություննե– րի, ճյուղերի, տնտ. շրջանների միջե փո– խադարձ կապի և կախվածության ուժեղա– ցումը: Յուրաքանչյուր արտադրողի աշխա– տանքը հանդես է գալիս որպես ամբողջ հասարակության ծախսած աշխատանքի բաղկացուցիչ մաս: Այդպիսով, կապիտա– լիստական ձեռնարկություններում ար– տադրվող ապրանքները բազմաթիվ բան– վորների կոլեկտիվ, համատեղ աշխատան– քի արդյունք են, իսկ հասարակական աշխատանքի արդյունքները յուրաց– նում են արտադրամիջոցների սեփա– կանատերերը: Այդ հակասությունը դրսե– վորվում է, ամենից առաջ, բանվոր դասա– կարգի և կապիտալիստների միջե գոյու– թյուն ունեցող հակամարտ հակասության մեջ, առանձին ձեռնարկություններում ար– տադրության համեմատաբար կազմա– կերպվածության և ամբողջ հասարակու– թյան մասշտաբով արտադրության անար– խիայի, արտադրական հնարավորություն– ների վիթխարի աճի և աշխատավորների վճարունակ պահանջարկի հարաբերական կրճատման մեջ են: Կապիտալիստական արտադրության զարգացումն ուղեկցվում է պրոլետարիատի թվի աճով, միաժամա– նակ՝ շահագործման ուժեղացմամբ, դա– սակարգային ինքնագիտակցության ու կազմակերպվածության բարձրացմամբ:

ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱ– ԿԱՆ ՕՐԵՆՔ* կապիտալիստական էկո– նոմիկայի շարժման օրենք, որի բովան– դակությունը հավեչյաչ արժեքի արտա– դրությունը և վարձու աշխատողների թվի ավելացման ու նրանց շահագործման ուժեղացման միջոցով դրա յուրացումն է կապիտալիստների կողմից: Արտահայ– տում է կապիտալիստական արտադրա– եղանակի էությունը, որոշում նրա տնտ. զարգացման բոլոր գլխավոր պրոցեսնե– րը: Կ. հ. տ. օ. բացահայտել է Կ. Մարքսը՝ հավելյալ արժեքի տեսությամբ: Կապիտա– լիստական արտադրության շարժառիթն ու որոշիչ նպատակը հավելյալ արժեքի ստացումն է, դրա կապիտալացումը, որն իրականացվում է արտադրության ընդ– լայնմամբ, պրոլետարիատի շահագործ– ման ուժեղացմամբ, մանր արտադրողնե– րի սնանկացմամբ, այլ երկրների ժողո– վուրդների ստրկացմամբ ու կողոպուտով: Հավելյալ արժեքի մեծությունը տեղի է ունենում երկու եղանակով՝ բացարձակ և հարաբերական հավելյալ արժեքների ար– տադրությամբ: Կ. հ. տ. օ. բնորոշվում է ոչ միայն հավելյալ արժեքի արտադրու– թյամբ և կուտակմամբ, այլե վարձու աշ– խատողների կողմից անհրաժեշտ ար– դյունքի ստեղծմամբ և յուրացմամբ: Դա օրենքի երկրորդ, ոչ գլխավոր կողմն է, որ հակազդող միտում է ծնում, պայմա– նավորված է գործարանային, աշխատան– քային ու սոցիալական օրենսդրության, աշխատօրվա կրճատման, աշխատավար– ձի բարձրացման համար պրոլեաարիա– տի պայքարով: Այս միտումների բա– խումը դրսևորվում է պրոլետարիատի շա– հագործման աստիճանի փոփոխման մեջ, որն արտացոլվում է հավելյալ արժեքի նորմայում: Կ. հ. տ. օ. գործում է կապի– տալիստական արտադրաեղանակի ամ– բողջ զարգացման ընթացքում, բայց նրա դրսևորման ձևերն առանձին փուլերում տարբեր են: Մինչմոնոպոլիստական կա– պիտալիզմի փուլում այն արտահայտվում է շահույթի միջին նորմայի, իմպերիալիզմի փուլում՝ մենաշնորհային շահույթի մի– ջոցով: Կ. հ. տ. օ–ի գործողությունը սրում է կապիաաչիզմի հիմնական անաեսական հակասությունը, սաստկացնում համաշ– խարհային կապիտալիստական տնտեսու– թյան անարխիան, ճգնաժամերը, գործա– զըրկությանը և նախադրյալներ է ստեղծում կապիտալիզմի հեղափոխական կործան– ման և սոցիալիզմի հաստատման հա– մար: Այն կապիտալիզմի առաջացման, զարգացման և վերացման օրենքն է:

ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱ–

ՔԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՄԱՆ

ՕՐԵՆՔ իմպերիալիզմի փու– լ ու մ, կապիտալիզմի զարգացման ընղ– հանուր գծերի, կապիտալիստական երկըր–