Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ԿԱՐԱ–ԲՈՂԱձ–ԳՅՈԼ (թուրք, սև–երախ– լիճ), Կասպից ծովի ծոց–ծովալճակը Թուրք– մենական ՍՍՀ–ում: Միացած է ծովին հա– մանուն նեղ ու ծանծաղ նեղուցով: Տարա– ծությունը 12 հզ. կւէ2 է, առավելագույն խորությունը՝ 3,5 it, աղիությունը՝ 280– 305°/ օօ*. Ծովային տիպի աղերի խոշորա– գույն հանքավայրն է աշխարհում: Արդյու– նահանվում է միրաբիլիտ:

ԿԱՐԱԳ կովի, սննդամթերք, որն իրե– նից ներկայացնում է կաթնաճարպի կոն– ցենտրատ (նայած Կ–ի տեսակին՝ 78– 82,5% , յուղի մեջ՝ մոտ 99%): Աչքի է ընկ– նում կենսաբանական ու համային ար– ժեքավոր հատկություններով: Պարունա– կում է մեծ քանակությամբ ֆոսֆատիդ– ներ, ճարպերում լուծվող վիտամիններ, ունի հալման ցածր ջերմաստիճան (32– 35°C) և հեշտությամբ է յուրացվում օրգա– նիզմի կողմից (մինչե 95%): Կ–ի բաղա– դրության մեջ մտնում են նաև կաթում պարունակվող սպիտակուցներ, ածխա– ջրածիններ, ջրում լուծվող որոշ վիտամին՝ ներ, հանքանյութեր և ջուր: Կ. օժտված է բարձր կալորիականությամբ (մասնավո– րապես վոլոգոդյան կարագինը՝ 730 կկաւ է 100 գ–ում), մարսելիությամբ: ՍՍՀՄ–ում արտադրվում է հետևյալ տեսակների Կ.՝ անալի, աղի, վոլոգոդյան, սիրողական և հավելումներով, պահածոյացված, հա– լած: Անալի, աղի, սիրողական Կ. մշակ– վում է կամ թարմ սերուցքից (քաղցրա– սերուցքային Կ.) կամ թթվեցրած կաթնա– թթվային մակարդներից (թթվասերուցքա– յին Կ.): ՍՍՀՄ–ում հիմնականում արտա– դրվում է քաղցրասերուցքային Կ., որի ստացման համար սերուցքը 85–90°C ջերմաստիճանում պաստերիզացնում են: Վոլոգոդյան Կ. ստանում են ավելի բարձր ջերմաստիճանում (97–98°C) պաստերի– զացված թարմ սերուցքից: Միրողականը աչքի է ընկնում մեծ քանակությամբ ջրի (20%) և որոշ ոչ ճարպային նյութերի պարունակությամբ: Հավելումներով Կ. ստանում են թարմ սերուցքից, որին համ և բուրմունք տալու համար ավելացնում են կակաո, վանիլին և շաքար (շոկոլա– դային Կ.), բնական մրգա–հատապտղա– յին հյութ և շաքար (մրգային Կ.), մեղր (մեղրային Կ.): Պահածոյացված յուղ ըս– տանում են բարձր յուղայնության Կ–ի կամ թարմ սերուցքի հատուկ մշակմամբ: Հա– լած յուղ ստանում են Կ. հալելով և ուղեկ– ցող խառնուկները զատելով: Կ. հիմնա– կանում ստացվում է 2 եղանակով. 30– 45%-անոց սերուցքը հարելով և գերյուղա– լի սերուցքը վերամշակելով, Կ–ի որակը գնահատվում է ըստ բաղադրության և օրգանոլեպտիկ ցուցանիշների (100-բա– լանի համակարգով): Կախված բալային գնահատականից, Կ. լինում է բարձր կամ առաջին տեսակի:

ԿԱՐԱԳԱԹԹՈհ, ալիֆատիկ շարքի հա– գեցած միահիմն օրգանական թթու՛. Ան– դուր հոտով, անգույն հեղուկ է: Լավ լուծ– վում է ջրում և օրգ. լուծիչներում: Հայտնի է երկու իզոմերի ձեով՝ ն–կարագաթթու՝ CH3CH2CH2COOH, և իզոկարագաթթու, (CH3)2CHCOOH: Ն–Կ. ստացվում է ն–բու–* տիլսպիրտի օքսիդացումից կամ օսլա պա– րունակող թափուկների խմորումից (կա– րագաթթվային խմորում), իզո– Կ.՝ իզո– բուտիլսպիրտի օքսիդացումից: Կ–ի էս– թերները կիրառվում են օծանելիքի և սննդի արդյունաբերության մեջ՝ որպես հոտավետ նյութեր, ինչպես նաև լաքերի պլաստիֆիկատորներ:

ԿԱՐԱԳԱՆԴԱ, քաղաք, Ղազախական ՄԱՀ Կարագանդայի մարզի վարչական կենտրոնը: Երկաթուղային կայարան է Պետրոպավլովսկ–Չու երկաթուղու վրա: 572 հզ. բն. (1979): Արդյունաբերության գլխավոր ճյուղը ածխարդյունահանու– թյունն է: Ունի համալսարան, պոլիտեխ– նիկական, բժշկ., մանկավարժական, ֆի– զիկական դաստիարակության, կոոպերա– տիվ ինստ–ներ, 2 դրամատիկական թատ– րոն, հայրենագիտական թանգարան, բու– սաբանական այգի: Հիմնադրվել է Կարա– գանդայի ածխավազանի կենտրոնում գտնվող հանքափորների ավանի տեղում: Քաղաք է 1932-ից:

ԿԱՐԱԳԱՆԴԱՅԻ ԱԾՒԱՅԻՆ ԱՎԱԶԱՆ, ԱՄՀՄ կարեորագույն քարածխային ավա– զան. Դոնբասից և Կուզբասից հեաո երկրի երրորդ ածխային բազան: Գտնվում է Ղազախական ՄՍՀ Կարագանդայի մար– զում: Ավազանի մակերեսը 3600 կմ2 է: Կարբոնի հասակի հզոր (մինչե 4500 Վ) ածխաբեր հատվածքը ներկայացված է ալերոլիտների, արգիլիտների, ածխի, սա– կավ՝ կոնգլոմերատների, կրաքարերի և տուֆերի հերթափոխվող շերտերով: Հան– քավայրի երկրաբանական կառուցված– քում մասնակցում են նաև ստորին և վե– րին յուրայի, պալեոգենի, նեոգենի և ան– թրոպոգենի նստվածքային ապարներ: Ավազանի երկրաբանական ստրուկտու– րայի ձևավորումը մեծ մասամբ հերցին– յան ծալքավորության հետևանք է: Հիմ– նական ածխաբերությունը կապված է քա– րածխային ժամանակաշրջանի հետ և կենտրոնացված է վեց շերտախմբում, շա– հանյան, տենտեկյան, դոլինյան, վերկա– րագանդյան, կարագանդյան, աշւյարիկ– յան, աքուդուկյան: Արդյունավետ շեր– տերի հզորությունը 0,7–2,5 մ է, առանձին դեպքերում՝ 7–8 it: Կոքսացվող ածխի մոտ 1/3-ը դյուրին հարստացվող է: Մնա– ցածն օգտագործվում է էներգետիկ նպա– տակներով: Ածուխները պարունակում են մինչև 1% ծծումբ, 0,01–0,1% ֆոսֆոր, այրվող զանգվածի ջերմությունը՝ 29,3– 35,6 Մջ/կգ (7000–8500 կկաւյկգ): Ցու– րայի նստվածքները հարուստ են գորշ ածխով, որը պարունակում է 0,01–1,2% ծծումբ, այրվող զանգվածի ջերմությունը՝ 26,0–29,7 Մջ/կգ (6200–7100 կկաւ/կգ): Ածուխների ընդհանուր երկրաբանական պաշարները մինչև 1800 it խորությունը կազմում են 51,3 մլրդ ա:

ԿԱՐԱԳԱՆԴԱՅԻ ՄԱՐ&, Ղազախական ՍՍՀ կազմում: Կազմվել է 1932-ի մարտի 10-ին: Տարածությունը 85,6 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 1253 հզ. (1979): Բաժան– վում է 9 վարչական շրջանի, ունի 6 քա– ղաք, 16 քտա: Կենտրոնը՝ Կարագանդա: 1958-ին պարգևատրվել է Լենինի շքանշա– նով: Կ. մ. գտնվում է Ղազախական ման– րաբլուրի սահմաններում, որտեղ առան– ձին զանգվածներով աչքի են ընկնում Կարկարալի (Կոմսոմոլի լեռնագագաթով, 1403 it), Կենտ (1469 ւ£), Կու (1366 Վ), Կոշ– չուբայ (1559 it), Կարակուիս (1327 it) և այլ մնացորդային լեռները: Մարզի տա– րածքը հս–ում և հս–արմ–ում աստիճանա– բար ցածրանում Է: Արմ. մասը մանրա– բլրային ռելիեֆ ունեցող հարթավայր Է: Օգտակար հանածոներից կան ածուխ, եր– կաթ, կապար, ցինկ, հրակայուն կավ, կրաքար ևն: Կլիման խիստ ցամաքային Է: Հունվարի միջին ջերմաստիճանը -–15°Օից – 17°C Է, հուլիսինը՝ 19–21°C: Տեղումները հարթավայրերում 250– 300 ittt են, բարձրադիր մասերում՝ 350– 400 ւէւէւ Վեգետացիոն շրջանը 105–115 օր Է: Խոշոր գետը Նուրան Է: Կ. մ–ի հս–ում գերակշռում են կարբոնատային սևահո– ղերը, կենտրոնական գոտում՝ մուգ շա– գանակագույն հողերը: Բնորոշ է խոտա– թփուտային, լեռներում՝ անտառային բու– սականությունը: Կենդանիներից կան վայրի ոչխար, կզաքիս, այծյամ, գայլ, աղ– վես, մշկամուկ, գորշուկ, թռչուններից՝ կռունկ, արոս, տափաստանային արծիվ են: Հիմնական բնակիչները ղազախներն են, բնակվում են նաև ռուսներ, ուկրաի– նացիներ, թաթարներ, բելոռուսներ և այլք: Միջին խտությունը 1 կւէ2 վրա 14,7 մարդ Է, քաղաքային բնակչությունը՝ 86% (1979): Խոշոր քաղաքներն են Կարագան– դան, Տեմիրտաուն, Մարանը, Շախտինսկը, Աբայը, Կարկարալինսկը: Գերակշռում Է հանքային հումքի արդյունահանման ու վերամշակման արդյունաբերությունը, հա– ցահատիկի մշակությունն ու անասնապա– հությունը: Էներգետիկան խարսխված Է տեղական ածխի վրա: Առավել խոշոր ջեր– մակայանները գտնվում են Աբայում, Կա– րագանդայում, Տեմիրտաուում: Առաջա– տար են ածխարդյունաբերությունը և սև մետալուրգիան: Զարգացած են նաև մե– քենաշինությունը, շինանյութերի արտա– դրությունը, քիմ., թեթև ու սննդի արդյու– նաբերությունը: Մշակում են հացահատիկ, կարտոֆիլ, տեխ. և բանջարաբոստանա– յին կուլտուրաներ: Երկաթուղիների եր– կարությունը 581 կւէ է (1976), ավտոճա– նապարհներինը՝ 4,2 հզ. կւէ: Կարագան– դան օդային տրանսպորտով կապված Է Ալմա–Աթայի, Մոսկվայի և այլ քաղաքնե– րի հետ: Ունի համալսարան, պոլիտեխ– նիկական, բժշկ., կոոպերատիվ, ֆիզիկա– կան դաստիարակության ինստ–ներ, 2 թանգարան, 2 դրամատիկական և երաժըշ– տական կոմեդիայի թատրոններ, ֆիլհար– մոնիա, մարզային 2 թերթ:

ԿԱՐԱԳԵՈՐԳԻ (1768–1817), թուրքական լծի դեմ ուղղված 1804–13-ի սերբական առաջին ապստամբության ղեկավար: 1788–90-ի ավստրո–թուրք. պատերազմի ժամանակ գլխավորել է սերբական կամա– վորական ջոկատը, որը կռվում էր ավստ– րիացիների կողմից: 1804-ին ընտրվել է ապստամբության ղեկավար: Հմուտ զորավար Էր. մի շարք հաղթանակներ Է տարել թուրքերի դեմ: 1808 և 1811-ին ճա– նաչվել է «սերբական գերագույն առաջ– նորդ» (ժառանգաբար): 1808-ին հիմնել է Կարագեորգիեիչների դինաստիան: Ունեցել է ռուս, կողմնորոշում: Ապըս– տամբության պարտությունից հետո փա– խել է Ավստրիա: 1814-ին անցել է Ռուսաս– տան: 1817-ին գաղտնի վերադարձել Է Մերբիա և դավադրաբար սպանվել:

ԿԱՐԱԳԻԵ, Բ ա տ ի ր, ամենախոր չո ր