Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

իջվածքը ՍՍՀՄ–ում: Օվկիանոսի մակար– դակից ցածր է 132 մ: Գտնվում է Մանգիշ– լակի սարավանդի վրա, Կասպից ծովի արլ. ափին: Երկարությունը 85 կւէ է, լայ– նությունը՝ 10–25 կւէ: Հատակը ծածկված է աղուտներով:

ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ ՈՐԲԱՆՈՑ (Գ ա ր ա– գ յ n զ յ ա ն), գիշերօթիկ նախակրթա– րան–որբանոց, հիմնվել է 1913-ին, Կոս– տանդնուպոլսի Շիշլի արվարձանում, Տիգ– րան Կարագյոզյանի կտակած միջոց– ներով: Առաշին տնօրենը Գրիգոր Մար– գարյանն էր: Մովորել են Կ. Պոլսի և շըր– շակա գավառների 7–17 տարեկան որբ երեխաներ: Ուսուցումը տարվել է 6-ամյա ծրագրով: Ավանդվել է կրոն, հայերեն, թուրք., ֆրանս., պատմություն, աշխար– հագրություն, առողջապահություն, մա– թեմատիկա, բարոյագիտություն, գեղա– գրություն, նկարչություն, ձեռարվեստ: Մեծ տեղ է հատկացվել մարմնամարզու– թյանը, արհեստների ուսուցմանը: Մաներն զբաղվել են նաև երկրագործությամբ ու անասնապահությամբ: Կ. ո–ում կային գրադարան, գեղարվեստ, աշխատանոց, արհեստանոցներ, թատերախումբ, երգ– չախումբ: 1916–17 ուս. տարում ուներ 145, 1920–21-ին՝ 175 սան (նախակրթարանի վեց և նախապատրաստականի երկու դա– սարաններ): 1926-ին հիմնվել է Գարա– գյոզյան սանուց միությունը, որը 1967– 1968-ին հրատարակել է «Մեր տունը» ամս– օրյան: 1930-ական թթ. սկզբներից, կալ– վածքների հասույթների նվազման հետե– վանքով, որբանոցը անկում է ապրել: 1938-ին Կարագյոզյան և Սկյուտարի Խնա– մատարական որբանոցները միացվել են և ստացել Կարագյոզյան–Ի»նամաաարա– կան միացյալ որբանոց անունը: 1940-ից նորից կոչվել է Կարագյոզյան: Պահվում է կալվածքների հասույթներով և նվիրատը– վություններով, որոնք տնօրինում է խնա– մակալությունը: 1976-ին Կ. ո. ուներ 189 սան: 1974-ից տնօրինուհին է Արուսյակ– ժակլին Մալխասյանը: Գրկ. Ազաայան Թ.. Հուշամատյան Գա– րագյոզյան ազգային որբանոցի (Շիշլի), 1913 – 1948, Ստամբուլ, 1949: ԿԱՐԱ–ԴԱՐՎԻՇ (իսկական ազգանուն– անունը՝ Գենջյան Հակոբ, 1872, Ատավրոպոլ–16.12.1932, Թիֆլիս), հայ գրող, թարգմանիչ: Ավարտել է Նոր Նա– խիջևանի թեմական սեմինարիան (1893): Եղել է գրագիր, ուսուցիչ: Գրել է բանաս– տեղծություններ, պատմվածքներ, վի– պակներ: 1910-ական թթ. տարվել է ֆու– տուրիզմով, փորձել այն արմատավորել հայ քնարերգության մեջ: «Երվանդ Գոշ» (1911) վիպակում ստեղծել է կյանքի վե– րանորոգման էկլեկտիկ ուսմունք՝ հա– մատեղելով լուսավորականությունն ու քրիստոնեությունը, տուրք տվել ժամանա– կի անհատապաշտական ու հուսահատա– կան տրամադրություններին: «Կյանքի ջութակը» (1917) վիպակում գերիշխում են նատուրալիստական տեսարանները: «Օրերից առաջ» (1928) երկը փորձ է՝ իմաստավորելու նախահեղափոխական մտավորականության կյանքը: Կ. թարգմա– նություններ է արել Ու. Ուիտմենից: Հա– յերենից ռուսերեն է թարգմանել Ա. Շիր– վանզադեի, Լ. Շանթի, Ա. Ահարոնյանի առանձին ստեղծագործություններ: Երկ.ԻԿչ է ֆութուրիզմը, Թ., 1914: IXaMHTH BejiHicoro apTHCTa (AflaMHHa), Poctob h/JX., 1903. Ա. Օհանյան Կ. Ա. Կարաե

ԿԱՐԱԵՎ Կարա Աբդուլֆազ օղլի (ծն. 5.2. 1918, Բաքու), ադրբեջանցի սովետական կոմպոզիտոր, ՍՍՀՄ ժող. արտիստ (1959): Ադրբ. ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1959): Սո– ցիալիստական աշխատանքի հերոս (1978): ՍՄԿԿ անդամ 1949-ից: 1946-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Դ. Դ. Շոստակովիչի կոմպոզիցիայի դասարան),