Կ. կ–ում ստեղծվեց սահմանային խառը հանձնաժողով, որը պետք է դեմարկացիայի ենթարկեր Թուրքիայի և Սովետական Անդրկովկասի միջև սահմանը:
Գրկ . տես Կարսի պայմանագիր 1921 հոդվածի գրականությունը: Ս. Խարմանդարյան
ԿԱՐՍԻ ՄԱՐԶ, վարչա–տարածքային միավոր ցարական Ռուսաստանում: Կազմվել է Արևմտյան Հայաստանի` Ռուսաստանին միացած շրջաններից: Կենտրոնն էր Կարս քաղաքը: Գտնվում էր Անդրկովկասի հվ–արմ. մասում, 30°55'- 41°37' հս. լայնության և 41°50'-43°50' արլ. երկարության միջև: Ռուս, զորքերը երեք անգամ` 1828, 1855, 1877-ին գրավել են այն: Առաջին երկու դեպքում ստիպված այն վերադարձրել են Թուրքիային, իսկ 1878-ի փետր. 19-ի Սան–Ստեֆանոյի պայմանագրով միացվել է Ռուսաստանին: 1877-ին ռուս, զորքերը այդ տարածքը ազատագրել են հայազգի գեներալներ Լոռիս–Մելիքովի և Հ. Դ. Լազարևի հրամանատարությամբ: Կ. մ. Ռուսաստանի կազմում ստեղծվել է 1877-ի նոյեմբ. 1-ին: Գրավում էր 16869 քառ. վերստ տարածություն: Բաժանվում էր չորս օկրուգի՝ Արդահանի, Կաղզվանի, Կարսի և Օլթիի: Կառավարում էր գեներալ–նահանգապետը, որին կից կար մարզային կառավարչություն: Կ. մ.
արմ–ից և հվ–ից սահմանակից էր էրզրումի վիլայեթին, արլ–ից ու հվ–արլ–ից՝ Երևանի, հս–ից` Թիֆլիսի, հս–արմ–ից` Քութայիսի նահանգներին և Բաթումի մարզին: Բնական սահմաններն էին` հս–ում` Փոցխով գետը (Կուրի ձախափնյա վտակ), արլ–ում` Ախուրյան գետը (Արփաչայ), հվ–ից ու արմ–ից` Հայկական պար և Սողանլուղի լեռնաշղթաները:
Կ. մ. գրավում է Փոքր Կովկասի լեռնաշխարհի հվ–արմ. մասը: Մակերևույթի տեսակետից մարզը տարբեր ուղղություններով ձգվող լեռնաշղթաներից, առանձին սարահարթերից, փակ գոգավորություններից և խոր գետահովիտներից կազմված մի լեռնաստան էր: Այդ լեռնոտ երկրամասում կարելի է առանձնացնել մի քանի գլխավոր լեռնաշղթաներ, որոնց գետերի հովիտներով կտրտված ու իրարից բաժանված լեռնաճյուղավորումները գրավում են մարզի տարածքի մեծ մասը: Թիֆլիսի, Քութայիսի նահանգներից սկսվում էր ջրբաժան լեռնաշղթան, որը հս–ում հայտնի է Արսյանի (համանուն լեռնագագաթով` 3165 մ), հվ–ում՝ Սողանլուղի լեռներ անունով (Չամարդաղ լեռնագագաթով` 2800 մ): Հս–ում այդ լեռնաճյուղավորումները իջնում են բավական խոր գետահովիտ, որով հոսում է Փոցխով գետը և միանում Կուրին: Այդ ջրբաժան լեռնաշղթայից արմ. տարածվում է Օլթի գետի լեռնոտ հովտափոսը: Մարզի հվ. մասում Կաղզվանի կիրճն է` Երասխ գետի բարձր լեռնոտ հովիտը, որը հվ–ից եզերում է Հայկական պար լեռնաշղթան: Հս–ում,
սկսած Արաքսի հովտից, բարձրանում են հրաբխային ծագում ունեցող առանձին
լեռնային զանգվածներ ու լեռնագագաթներ: Երասխ, Կուր և Կարս գետերի հովիտներով բաժանվող միջին բարձրության լեռներն իրենց մեջ ներառնում են առանձին սարահարթեր (Կարսի) և գոգավորություններ (Արդահանի և Աղջակալայի): Կուր–Երասխ ջրբաժան գծից հվ., մինչև Երասխ գետի հովիտը, տարածվում է Կարսի սարահարթը: Մարզի հվ–արլ. մասում ընկած է Կաղզվանի կամ Երասխի ձորը: Արդահանի սարահարթը Կարսի բարձրավանդակից բաժանվում է Կուր–Երասխի ջրբաժան լեռներով:
Կ. մ. ունի հարուստ գետային ցանց: Մարզով հոսող գետերը և գետակները
հիմնականում պատկանում են երեք գետերի ավազանների` Երասխի, Կուրի և
Ճորոխի: Կուրը սկիզբ է առնում մարզի Զարիշատի լեռներից, Ախուրյան գետի
աջափնյա վտակ Կարս գետը` Չամդար և Կարմիր փորակ լեռներից, իսկ Մեծագետը (Կարսի վտակ)` Ծովակ (Չլդըր) լճից: Կ. մ–ի հվ. մասով, Կաղզվանի գավառով, հոսում է Երասխ գետը, իսկ արմ. կողմում` Ճորոխի աջափնյա վտակ Օլթին: Մարզի հս–արմ. անկյունը իր մեջ ներառնում է Փոքր Կովկասի լճառատ անկյունը: Լճերից նշանավոր են Ծովակը (Չլդըր), որը ծովի մակարդակից բարձր է 1990 մ, հարուստ է ձկներով, Աղգյոլը, Արփին (վերջինս ՀՍՍՀ կազմում է): Երկրաբանական տեսակետից Կ. մ–ի տարածքի մեծ մասը կազմված է հրաբխային ապարներից, լավաներից ու տուֆերից: Լեռնոտ մակերևույթի, տեղանքի խիստ կտրտվածության ու բազմազանության հետևանքով Կ. մ–ի կլիման խիստ ցամաքային է ու բազմազան: Մարզի տարածքի մեծ մասի կլիման չի համապատասխանում նրա հվ. դիրքին: Օրինակ, Կարսում միջին ջերմաստիճանը 3,7°C է, օգոստոսին` 17,5°C, հունվարին` -16,4°C, իսկ սառնամանիքները Կարսի բարձրավանդակում հասնում են -30°C-ից մինչև -35°C-ի: Համեմատաբար մեղմ կլիմա ունեն Օլթիի և Կաղզվանի գավառները: Շոգերը Կաղզվանում հասնում են մինչև 35°C-ի: Մթնոլորտային տեղումները նույնպես անհավասարաչափ են մարզում: Համեմատաբար առատ են Արդահանի, Օլթիի գավառներում (780 մմ), Կարսում (500 մմ), նվազ են Կաղզվանում (290 մմ): Կ. մ. հարուստ է անտառներով (111 հզ. հա), որոնք մեծ զանգվածներ են կազմում Արդահանի, Օլթիի և Կաղզվանի գավառներում, իսկ Կարսի շրջանը անտառազուրկ է: Տարածված են սոճու, կեչու, կաղնու, թխկենու, հացենու և այլ ծառատեսակներ: Մարզում մեծ տեղ են բռնում սևահողերը, մասամբ` կավային և քարքարոտ հողերը:
Ռուսաստանին միացվելուց հետո ամբողջ մարզի հողերը ճանաչվել են պետ.
սեփականություն, որոնք տրվել են համայնքների օգտագործմանը: Երկրագործությունը կազմում էր մարզի բնակչության հիմնական զբաղմունքը: Գյուղատնտեսության համար պիտանի սևահողերը գտնվում էին Կարսի դաշտում, հարթ բարձրավանդակներում և գետերի հովիտներում, իսկ լեռնային շրջաններում տարածված էր արոտային անասնաբուծությունը: Մարզի ամբողջ հողային ֆոնդից 503741 հա կազմում էին վարելահողերը և խոտհարքները, 708741 հա` արոտավայրերը, 111775 հա` անտառները, 1587 հա`
այգիները, 345296 հա` ոչ պիտանի հողերը: 1913-ին վարելահողերը կազմում էին մոա 149781 հա: Մարզի բնակիչները մշակում էին աշնանացան ու գարնանացան ցորեն, գարի, եգիպտացորեն, կարտոֆիլ, բրինձ, կորեկ (Կաղզվանի գավառում): Անասնապահությամբ հիմնականում զբաղվում էին քրդերը: 1901-ին Կ. մ–ում հաշվվում էր 1,1 մլն գլուխ անասուն, որոնցից 628 հզ. մանր, 400 հզ. խոշոր եղջերավոր, մնացածը այլ կենդանիներ: Խոզաբուծությամբ զբաղվում էին ռուս վերաբնակիչները: Այգեգործությամբ,
բանջարաբուծությամբ և ծխախոտագործությամբ զբաղվում էին Կաղզվանի, Արդահանի, Օլթիի գավառներում (նաև շերամապահությամբ ու մեղվաբուծությամբ):
Կ. մ–ում արդյունաբերությունը թույլ էր զարգացած: Ժամանակակից իմաստով
գործարաններ և ֆաբրիկաներ չկային: 1899-ին Կաղզվանում և Օլթիում արդյունահանվել է 10 հզ. տ քարաղ: Կային մանր տնայնագործական, արհեստավորական ձեռնարկություններ` օղու, գինու, կաշվի, կոշիկի, պղնձաձուլման, ալրաղաց, փայտասղոցման, կահույքի ևն, որոնք միասին ունեին 1263 բանվոր և տարեկան տալիս էին 556384 ռ. արտադրանք: Արհեստներով ու առևտրով զբաղվում էին գլխավորապես հայերը: Ամենանշանավոր կենտրոնը մարզում Կարս քաղաքն էր, այնուհետև` Կաղզվանը և Սարիղամիշը: Կ. մ–ում XX դ. սկզբին կար 11 բժիշկ, 15
բուժակ, երեք դեղատուն, 145 հայկ., ռուս., թուրք, ևն դպրոցներ:
Կ. մ., շնորհիվ ռազմա–ստրատեգիական նշանակության և սահմանային դիրքի, լավագույն ճանապարհով կապված էր Ալեքսանդրապոլ (Լենինական), Ախալցխա և Էրզրում քաղաքների հետ, իսկ Կարս քաղաքը երկաթուղով միացած էր Թիֆլիսի հետ:
1918-ի ապրիլի 15-ին Կ. մ. գրավեցին թուրքերը` բնակչությանը ենթարկելով
բռնության և կոտորածների: 1919-ի ապրիլին թուրք, զորքը էվակուացվեց, և Կ. մ. մտավ Հայաստանի Հանրապետության կազմի մեջ: 1920-ի հոկտեմբերին թուրք, զորքերը նորից գրավեցին Կ. մ., որի հայ և ռուս բնակիչներն ստիպված հեռացան Կ. մ–ից: 1921-ի հոկտ. 13-ի Կարսի պայմանագրով Կ. մ. անցավ Թուրքիային:
Կ. մ–ում մինչև 1920-ը ապրում էին մոտ 20 ազգեր: 1913-ի հունվարի տվյալներով մարզում ապրում էր 333917 մարդ, որոնցից 85194-ը` հայ, 68155-ը` թուրք, 52201-ը`քուրդ, 48610-ը` հույն, 43272-ը` կարափափախ, 16557-ը` թուրքմեն, 16628-ը` ռուս, 3395 այլ ազգեր (եվրոպացիներ, վրացիներ, ասորիներ, լեռնականներ, գնչուներ, եզդիներ ևն): Մարզի հայերը բնիկներ են, իսկ թուրքերը, քրդերը, ասորիները, եզդիները եկել են Թուրքիայի տարբեր գավառներից: 1877-78-ի պատերազմից հետո Կ. մ–ում բնակություն հաստատեցին մեծ թվով հայ գաղթականներ Ալաշկերտի, Կարինի, Բայազետի և այլ գավառներից: Ռուս վերաբնակիչները (դուխոբորները և մոլոկանները) եկել են XIX դ. վերջին, Ռուսաստանի կենտրոնական նահանգներից:
1896-ին Կ. մ–ում կար 21 ռուս, գյուղ: 1915-ին Կ. մ–ում կար 404405 հզ. բնակիչ: Բնակչության թվով 1-ին տեղը գրավում էին հայերը՝ 123028 անձ (Կ. մ–ի ամբողջ