Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բնակչության 30,7%–ը): 2-րդ տեղում ռուսներն էին, ապա՝ թուրքերը ևն: Մար զում կար հինգ քաղաք՝ Կարս, Սարի– ղամիշ, Կաղզվան, Արդահան, Օլթի: 1913-ի տվյալներով Կ. մ–ում կար 85 հայաբնակ գյուղ. Ագարակ (Կաղզվանի գավառ), 665 բնակիչ (69 ընտանիք), Ագա րակ (Օլթիի գավառ), 401(31), Աղքիլիսե, 567(50), Աղջակալա, 500(56), Աղուզում, 320, Աջամ–Սավրակ, 600, Արագ Օղլի, 532(70), Արմուալի, 1141(106), Բագ– րան, 796(86), Բայբուրդ, 916(97), Բայկա– րա, 483(58), Բայրախտար, 538(70), Բաշ Շորագյալ, 1601(208), Բաշքյոյ, 2393(228), Բեկլի Ահմեդ, 1830(213), Բեզիրգյան, 357(32), Բերնա, 1158(140), Բոզկալա, 75(15), Բուլանըխ, 436(55), Գերխանա, 880(96), Գերմալի, 485(64), Գյուղատի, 444(38), Գյուլան թափա, 467(40), Դաշկո– վո, 759(87), Դոլբանտ, 855(115), Ելիզա– վետինսկոյե, 332(32), Ենիջա, 173(21), Զաիմ, 580(67), Զիբնի, 1643(212), Զրչի, 1526(169), էսկի ղազի, 588(56), Թազա– քյանղ, 245(29), Թամրուտ, 425(24), Թիք– նիս Հին, 620(98), Թիքնիս Նոր, 290(33), Լազոյի–Մավրակ, 537(67), Ի՚անիքյոյ, 1009(165), խաս–Չիֆտլիկ, 336(57), Ւաւն. 762(85), ւսոթանլի, 430(51), Խոփերան, 564(64), Կարաղաշ, 50(5), Կարախաչ, 270(36), Կարա Մահմեդ, 622(73), Կարա– վանք, 439(49), Կարմիր վանք 352(35), Կըգլ Չախչախ, 1328(130), Կյաղիկ Սաթըլ– միշ, 794(92), Կյուջուկ, 343(46), Կոշա– վանք, 357(47), Կոշա քիլիսե, 590(57), Կուբաղ–էրյուկ, 176(15), Համզաքիրեկ, 1138(158), Հոկա, 532(3), Ղարաբաղ, 1046(114), ճալա, 1131(158), Մասրա, 1175(119), Նախիջևան, 2177(272), Նո րաշեն, 364(43), Շաղևան, 557(63), Չանղլի, 780(85), Չարմալի, 873(105), Չուրուկ, 412(29), Պարգեա Մեծ, 811(93), Պարգետ Փոքր, 530(47), Պիվիկ Հայկա կան, 719(59), Զալալ, 396(54), Զուդ– ջուրս, 495(98), Սիտագան, 872(76), Սոգ– յութլի Աբադ, 298(50), Սոգյութլի Պրուտ, 432(48), Տիկոր, 523(88), Ուզուն քիլիսե, 1328(138), Ուր ուտ, 266(24), Փիրվազի, 1068(146), Քերս, 972(142), Քարավանք, 439(49), Քյադիկլար Ներքին, 647(97), Քյադիկլար Վերին, 1965(101), Քյուրակ դարաք 1216(66), Օլուր, 188(20), Օջախ ղուլի, 952(113), Օրթա կալա, 499(60), Օրթա քիլիսե, 666(69), Օքյուզլի, 1098 (135): Քարտեզը տես 368-րդ էջից հետո՝ ներ դիրում: Գրկ. Պ ո ղ ո ս յ ա ն Ա.Մ., Սոցիալ–տըն– տեսական հարաբերությունները Կարսի մար զում, 1878–1920, Ե., 1961: 3aBpHeB A.E., K HOBearaeii hctophh ceBepo-BocTo^Hbix BHJiaeTOB Typuiffl, T6., 1947. Ա.Պողոսյան


ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1921 բարեկա մության մասին՝ մի կողմից, Ադըր– բեջանական ՍԱՀ–ի, Հայկական ՍԱՀ–ի և Վրացական ԱՍՀ–ի, մյուս կողմից՝ Թուր քիայի միջև, կնքվել է ՌՍՖՍՀ մասնակ ցությամբ հոկտ. 13-ին, Կարսում (տես Կարսի կոնֆերանս 1921): Կ. պ. գրեթե նույնությամբ կրկնում էր Մոսկվայի պայ մանագրի (տես Սովեւոա–թոնրքական պայմանագրեր 1921, 1925) հիմնական դրույթները՝ պայմանավորվող կողմերին բոնի ուժով պարտադրված պայմանա գրերը չճանաչելու, «Թուրքիա» հասկա ցության սահմանման, Թուրքիայում կա պիտուլյացիաների ռեժիմի վերացման, Թուրքիայի և Անդրկովկասի հանրապե տությունների միջև սահմանների, Նախի ջևանի և Բաթումի մարզերի մասին, Սև ծովի և նեղուցների ստատուտը ճշտող կոնֆերանսի հրավիրման, թշնամական կազմակերպությունների գործունեությու նը փոխադարձաբար արգելելու, միմյանց քաղաքացիների նկատմամբ առավելա գույն բարենպաստման սկզբունքի կիրառ ման, փոխադարձաբար զիջվող տերիտո րիաների բնակչության տեղափոխման իրավունքի, գաղթականների և ռազմա գերիների փոխանակման վերաբերյալ են: Մոսկվայի պայմանագրին ավելացված հոդվածները վերաբերում էին թուրք– վրաց. սահմանամերձ գոտու բնակիչների՝ սահմանն անցնելն ու արոտավայրերից օգտվելը դյուրացնելուն, առևտրական հարաբերություններ հաստատելուն տնտ., ֆինանսական ու այլ հարցեր կարգավորե լու համար հանձնաժողովներ ստեղծե լուն, հյուպատոսական կոնվենցիաների կնքմանը: Կ. պ–ի I հոդվածով թուրք, կառավարու թյունը պաշտոնապես չեղյալ հայտարա րեց Օսմանյան կայսրության կնքած և Անդրկովկասին վերաբերող նախկին պայ մանագրերը, մասնավորապես Բրեստի պայմանագրի համապատասխան հոդված ները (տես Բրեսաի հաշաություն 1918): II հոդվածով Թուրքիան համաձայնում էր չճանաչել Հայկական, Ադրբեջանական և Վրացական ՍՍՀ–ների կողմից ճանաչում չգտած միջազգային պայմանագրերը՝ դրանով իսկ պաշտոնապես հրաժարվե լով 1920-ի դեկտ. 2-ին դաշնակցական կա ռավարության հետ կնքած պայմանագրից (տես Աչեքսանդրապուի պայմանագիր 1920): Կ. պ. Թուրքիային հարկադրում էր ավելի ռեալ քաղաքականություն վարել Անդրկովկասի հանրապետությունների նկատմամբ, և որոշակի դեր խաղաց Թուր քիայի ու Սովետական Անդրկովկասի միջև փոխհարաբերությունների կարգավորման, դիվանագիտական և տնտ. հարաբերու թյունների զարգացման գործում: Կ; պ–ի վավերացման փաստաթղթերը փոխանակ վեցին Երևանում, 1922-ի սեպտ. 11-ին: Գրկ. Հայաստանը միջազգային դիվանագի տության և սովետական արտաքին քաղաքա կանության փաստաթղթերում (1828 – 1923), խմբ. Զ. Ս. կիրակոսյան, Ե., 1972: Սահակ– յան Ռ., Սովետա–թուրքական հարաբերու թյունների պատմության հակագիտական յու– սաբանումը ժամանակակից թուրք պատմա գրության մեշ, Ե., 1964: XapMaHflaptfH C.tB., JleHHH h CTaHOBJieHHe 3aKaBKa3CKOH[ Oeffepan;HH, 1921–1923, E., 1969; /I.oicyMeHTbr BHenmeii ixojihthkh CCCP, t. 3–4, M., 1959– 1960. Ս. Խարւէանղարյան


ԿԱՐՍԻ ՍԱՐԱՀԱՐԹ, գտնվում է Հայկա կան լեռնաշխարհում, Կարս գետի ավա զանում, Կարմիր Փորակ (Ալլահյուեկ– բեր), Զարիշատ (Չլդըր), Եղնախաղ լեռ նաշղթաների միջև: Հվ–ում Կ. ս. զառիթափ լանջով ընդհատվելով Արաքսի հովտով՝ բաժանվում է Հայկական պար լեռներից: Բարձրությունը 1650–1850 մ է: Կենտրո նական մասն ավելի բարձրադիր է, որ տեղ կենտրոնացած են Արջո–Առիճ (Ալա– ջադաղ)՝ 2693 մ, Ցաղլիջա՝ 2966 մ և այլ երիտասարդ հանգած հրաբուխներ: Կազմ ված է նշված և շրջակա հրաբխային լեռ– ներից արտավիժված վերին պլիոցենի ու անթրոպոգենի դոլերիտային բազալտնե րից և այլ հրաբխային ապարներից, որոնք տեղ–տեղ ծածկված են գետային ու լճային նստվածքներով: Կենտրոնական բարձրա դիր շրջանը շրջապատված է հրաբխային սարավանդներով՝ Նախիջևանի, Անիի, Տեկորի, Ցորնասարի ևն: Օգտակար հա նածոներից բնորոշ են հրաբխային շինա նյութերը: Կլիման ցամաքային է՝ երկա րատև ցուրտ ձմեռներով, կարճատև, շոգ և չոր ամառներով: Բնորոշ են լեռնահով– տային քամիները: Հուլիսի միջին ջեր մաստիճանը 12–16°C է, հունվարինը՝ –8°C, տարեկան տեղումները՝ 400– 500 մմ: Կ. ս–ի վրա ձմռանը հաստատվում է տեղական անտիցիկլոն, որտեղ օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը ամենացածրն է Հայկական լեռնաշխար հում: Խոշոր գետերից են Կարսը, Տեկորը, լճերից՝ Մեշկոն: Կարս գետի ձախափնյա մասը ծածկված է բերրի սևահողերով: Աջավւնյակն ունի աղքատ բուսածածկույթ, Կարսի սարահարթ