Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


զուրկ է մակերևութային հոսքից: Համար– յա անտառազուրկ է, բուսածածկույթը տա– փաստանային և չոր տափաստանային է, բնորոշ են հացազգիները:

ԿԱՐՍՏ (Karst) Ցոզեֆ (1871, Բետրինգ, Լոթարինգիա –1942), գերմանացի հա– յագետ–լեզվաբան: Աշակերտել է Հ. Հյուբշ– մանքւն: 1899-ին պաշտպանել է դոկտո– րական դիսերտացիա՝ «Կիլիկյան հայե– րենի արտասանությունն ու ձայնավոր– ները» թեմայով, որտեղ քննել է կիլիկյան հայերենի հնչյունաբանությունը, արել կարևոր եզրահանգումներ: Առանձնապես արժեքավոր է «Կիլիկյան հայերենի պատ– մական քերականություն» (1901) ուսում– նասիրությունը, որը ներառնում է կիլիկ– յան հայերենի հնչյունաբանությունը, ձևաբանությունը, շարահյուսական ա– ռանձնահատկությունները: Կ. «Հայոց ազգագրական դիրքը» («Հուշարձան», առթիվ 100-ամյա հոբելենի Մխիթարյան միաբանության, 1911) աշխատության մեջ կատարել է հայերենի և ասուրերենի, սումերերենի, ուրալալթայան, ինչպես նաև այլ լեզուների համեմատություն– ներ: 1928-ին հրատարակել է «Ալարոդ– յաններ և նախաբասկեր» գիրքը, որ– տեղ այն կարծիքն է հայտնել, թե Հա– յաստանի տերիտորիայից են դուրս եկել Կովկասից մինչև Պիրենեյներ տա– րածված ցեղերը: Խոսելով հայերենի արդի բարբառների մասին՝ Կ. նշում է դրանց ուսումնասիրման կարևորությունը լեզվի պատմության հարցերում: Կ. երկհատո– րանոց աշխատություն է նվիրել (1905) Սմբատ Սպարապետի և Մխիթար Գոշի դատաստանագրքերի թարգմանությանը, ուսումնասիրությանը և աղբյուրներին, առանձին աշխատություն՝ իրավունքի տարբեր ճյուղերի տեսությանը (Arme- nishes Rechtsbuch sempadsch Kodex aus dem 13, Strasburg, 1909, Bd 1–2): Արժա– նի գնահատական տալու հետ մեկտեղ, Կ. որոշ գի տնականների օրինակով գըտ– եոււ/ է, թե իբր հայ իրավունքը մեխանի– կորեն փոխառնված է օտար իրավունքի աղբյուրներից: &^.Karst I., Grundriss der Geschichte des armenischen Rechtes, «Zeitschrift fur vergleichenden Rechtswissenschaft», 1906, Bd 19, 1907, Bd 20. Գրկ. Աղայան Է.Բ., Հայ լեզվաբանու– թյան պատմություն, հ. 1, Ե., 1958: Ակին՝ յան Ն., Ակնարկ մը հայ իրավանց պատ– մության վրա և 0.Կարստի նոր երկասիրու– թյունները, «ՀԱ», 1907, No 11, 12, 1908, No 1, 6: Klidschian A., լ}ber Karsts «Gruntriss der Geschichte des armenischen Rechtes», «Zeitschrift fur vergleichenden Rech- tswissenschaft», 1907, Bd 22, Heft 3. Խ. Կւսրադեւյւսն, Ա. Թովմասյան

ԿԱՐՍՏ, Կ ր ա u (Kras), կրաքարային սարավանդ Հարավսլավիայի հյուսիս– արևմուտքում, Իստրիա թերակղզուց հյու– սիս: Բարձրությունը՝ 643 մ (Տրստել լեռ): Զարգացած է կարստային ռելիեֆը: Մա– կերեսային հոսքը և բուսածածկը գրեթե բացակայում է: Գետահովաային արգա– վանդ հողերում մշակում են խաղող: Այս– տեղ է գտնվում աշխարհի նշանավոր Պոս– տոյնսկա–Ցամա քարայրը: Պոստոյնա քա– ղաքում է գտնվում քարայրերի ուսում– նասիրման ինստիտուտը:

ԿԱՐՍՏ, կարստային երևույթ– ն և ր (գերմ. Karst, Հարավսլավիայի Կարստ կամ Կրաս սարավանդի անունից), երևույթներ, որոնք առաջանում են լուծ– վող ապարներում՝ կապված ջրի և քիմիա– կան պրոցեսների հետ: Կ. բնութագրվում է մակերեսային (կառեր, փակ խորություն– ներ, ձագարներ, գոգավորություններ) և ստորերկրյա (անցքեր, խոռոչներ, ան– ձավներ) ձևերի համալիրով, գետային ցանցի, լճերի և ստորերկրյա ջրերի յու– րահատուկ շրջանառությամբ ու ռեժիմով: Զարգանում է կարբոնատային (կրաքար, դոլոմիտ, կավիճ) և ոչ կարբոնատային (գիպս, քարաղ) ապարներում՝ մակերե– սային և ստորերկրյա ջրերի համատեղ ներգործությունից: Ապարների տարրա– լուծումը հաճախ ուղեկցվում է մեխանի– կական լվացումով: Ամենաերկար կարս– տային անձավը (Ֆլինտ–Ռիջը, Կենտու– քիում) ավելի քան 100 կմ է, ամենախոր անդունդը (Բերժե, Ֆրանսիայում)՝ 1112 մ: Կարստային վայրերին բնորոշ է մակերե– սային հոսքի սակավությունը: Գետակներն ու աղբյուրները հաճախ անցնում են ստոր– երկրյա խոռոչները, հոսում նրանցով և դուրս գալիս երկրի մակերես հզոր աղ– բյուրների ձևով: Կարստային երևույթն1- րին արտաքնապես նման է կեղծ Կ–ի երևույթը, որն առաջանում է սառույցնե– րում և սառած գրունտներում: Կ. բարդաց– նում է շինարարական աշխատանքները, դժվարացնում օգտակար հանածոների հանույթը: Կ. զարգացած է Արևելա–Եվրո– պական հարթավայրում, Ղրիմում, Ուրա– լում, Կովկասում, Հարավսլավիայում, Չի– նաստանում, ԱՄՆ–ում և այլուր:

ԿԱՐՍՏԱՅԻՆ ՋՐԵՐ, ստորերկրյա ջրեր, որոնք կապված են կարստառաջացման (տես Կարաո) պրոցեսների հետ և գոյա– նում են լուծվող ապարների խոշոր ճեղ– քերում ու խոռոչներում: Սնվում են մթնո– լորտային տեղումներից, հալման և մակե– րևութային ջրերից (գետեր, լճեր): Կ. ջ–ի քիմ. բաղադրությունը տարբեր է: Նրանց մերձմակերևութային տարածման դեպ– քում գրունտների ինժեներաերկրաբա– նական հատկությունները խիստ վատա– նում են, և տվյալ տեղանքում շինարարա– կան աշխատանքներ իրականացնելը պա– հանջում է թանկ միջոցառումներ սողանք– ներն ու փլուզումները կանխելու համար:

ԿԱՐՏԱՆ (Cartan) Անրի Պոլ (ծն. 8.7.1904, Նանսի), ֆրանսիացի մաթեմատիկոս: է. Կտրտունի որդին: Ավարտել է Բարձրա– գույն նորմալ դպրոցը (1926): Փարիզի համալսարանի պրոֆեսոր (1940): Հիմ– նական աշխատանքները վերաբերում են շատ փոփոխականների անալիտիկ ֆունկ– ցիաների տեսությանը, տոպոլոգիային և հոմոլոգիական հանրահաշվին:

ԿԱՐՏԱՆ (Cartan) էլի ժոզեֆ (9.4.1869, Դոլոմյե–6.5.1951, Փարիզ), ֆրանսիա– ցի մաթեմատիկոս: Փարիզի ԳԱ անդամ (1931): Ավարտել է Բարձրագույն նորմալ դպրոցը (1891): Փարիզի համալսարանի պրոֆեսոր (1912): Հիմնական աշխատանք– ները վերաբերում են անընդհատ խմբերի, դիֆերենցիալ հավասարումների տեսու– թյուններին, դիֆերենցիալ երկրաչափու– թյանը: 1894-ին հիմնել է Լիի խմբերի հանրահաշվական տեսությունը, 1913-ին կառուցել է Լիի կիսապարզ խմբերի ներ– կայացումների տեսությունը, հետագայում Լիի խմբերը կապել է դիֆերենցիալ երկ– րաչափության և տոպոլոգիայի հետ: 1899– 1902-ին ստեղծել է, այսպես կոչված, արտաքին ձևերի տեսությունը, որը նրան հնարավորություն տվեց լուծել Պֆաֆի հավասարումների համատեղության հար– ցը: Բազմաչափ տարածությունների դի– ֆերենցիալ երկրաչափությունում կառու– ցել է աֆինական, պրոյեկտիվ և կոնֆորմ կապակցվածություններ ունեցող ընդհան– րացված տարածություններ, տվել է շար– ժական ռեպերի ընդհանուր մեթոդը, որը արտաքին ձևերի մեթոդի հետ երկրաչա– փական պրոբլեմների լուծման արդյունա– վետ միջոց է:

ԿԱՐՏԵՋԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, կ UI ր U1 ե– զ ա կ ա ն ու թ յ ու ն, XVII– XVIII դդ. փիլիսոփայական ուղղություն, որի ելա– կետը Ռ. Դեկարաի (լատ. Cartesius, այս– տեղից՝ «Կ.») ուսմունքն է: Կ–յանը հատուկ է հետևողական դուաւիզմը, որը բնորոշ– վում է տարածական (մարմնական) և մտա– ծական սուբստանցների սկզբունքային բաժանմամբ: Կ–յան մեջ առանձնացվում են մատերիալիստական–մոնիստական (Դե Ռուա) և իդեալիստական–օկկազիո– նալիստական (Մալբրանշ) միտումներ:

ԿԱՐՏԵԼ (ֆրանս. cartel, իտալ. cartello, carta – թուղթ, փաստաթուղթ), հիմնա– կանում մի ճյուղի ֆիրմաների մոնոպոլիս– տական միավորման ձև (տես Մոնոպուիա կապիաաւիաոական.): Նպատակը մենա– շնորհային շահույթի ստացումն է: Առա– ջացել են XIX դ. վերջին–XX դ. սկզբին՝ արտադրության համակենտրոնացման և կապիտալի կենտրոնացման հետևանքով: Կ–ի հիմքում ընկած է համաձայնագիրը, որով բոլոր անդամների համար պարտա– դիր սահմանվում են արտադրության ծա– վալը, ապրանքների գները, աշխատուժ վարձելու պայմանները., արտոնագրերի Փոխանակումը, իրացման շուկան, ար– տադրության կամ իրացման ծավալում յուրաքանչյուրի բաժինը ևն: Կ–ի անդամ– ները տնտեսապես ինքնուրույն են:

ԿԱՐՏԻԿԱՍ հայաբնակ գյուղ Վրացա– կան ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, շըրջ– կենարոնից 5 կմ արևելք, Աբուլ լեռան հա– րավային կողմում: Զբաղվում են երկրա– գործությամբ (հացահատիկային, բան– ջարաբոստանային կուլտուրաների մշա– կություն) և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց (հիմնադրվել է 1886-ին), գրադարան, կինոկետ, բուժ– կետ, կապի բաժանմունք: 1904-ին կա– ռուցված եկեղեցու մոտակայքում կա հին գերեզմանոց: Բնակիչների նախնիները գաղթել են 1829–30-ին, Արևմտյան Հա– յաստանի Արդահան գավառի Վել գյու– ղից: Մի քանի ընտանիք գաղթել են 1917-20-ին: Կ ԱՐՏԻՆ Գ (անգլ. carting), մրցարշավ առանց կախոցների փոքր ավտոմոբիլնե– րով՝ կարտերով: Կ–ի երթուղիներն աչքի են ընկնում տարբեր շառավիղների մեծ թվով աջ և ձախ ոլորապտույտներով: Երթուղու երկարությունը պետք է լինի 600–1200 մ, լայնությունը՝ 8–10 մ, ուղիղ հատվածների երկարությունը՝ 100 մ: