մանկավարժական ինստ–ների կենսաբա– նական և աշխարհագրական ֆակուլտետ– ներում: ՀՍՍՀ–ում կենդանաբանական աշ– խարհի ուսումնասիրությամբ զբաղվում է ԳԱ կենդանաբանության ինստիտուտը: Գրկ .Չիլինգարյան Ա.Հ., Կենդա– նաբանություն, տես Գիտությունը Տայ սա– տանում 50 տարում, (ժող.), Ե., 1973: B օ 6- pHHCKHH H.A., 3eHKeBH1 JI.A., BnprnTeHHtreorpa&HHtmchbothmx, M., 1946; JX a ji b C. K., JKhbothmh mhp Apmhhckoh CCP, E.f 1954; Bo6pHHCKHft H.A., r ji a flic o b H.A., TeorpacJmH *h- BOTHblX, 2tM., 1961; Bo6pHHCKHS H. A., ^Khbothmh mhp h npHpofla CCCP, 3 H3A-, flon., M., 1967.
ԿԵՆԴՐԱՆ5, Գինդրանց, գյուղ Արև– մըտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Կարճկանի գավառում, Վանա լճից հա– րավ: Գտնվում է համանուն դաշտում՝ հս–ից շրջապատված լեռներով: 1909-ին ուներ 35 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Գյուղում կար եկեղեցի և Ս. Պողոս անունով կիսականգուն վանք: Բնակիչ– ները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռ– նի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել Արեելյան Հայաստանում: ԿԵՆԻ, կարմրածառ, գեղձի, բզենի (Taxus), կենազգիների ընտա– նիքի ասեղնատերև, մշտադալար ծառերի ցեղ: Ասեղնատերևները հերթադիր են, խիտ, 2 շարքով դասավորված, մուգ կա– նաչ գույնի: Արական հասկիկները (միկ– րոստրոբիլները) միայնակ են, գնդաձև: Հատապաղա– յ ի ն կենի, ճ յ ու ղ ի ը ն դ– հ ա ն ու ր տես– քը. /. միկրոստ– րոբիլ, 2. սերմ Կոները (մեգաստրոբիլները) միայնակ են, կարմիր, հյութալի, հատապտուղների տես– քով: Բույսը թունավոր է, պարունակում է տաքսին ալկալոիդ: Հայտնի է մոտ 10 տեսակ, որից 2-ը՝ ՍՍՀՄ–ում: Հայաստա– նում տարածված էսովոբական կամ հատապտղային Կ. (T. baccata), որին բնափայտի գույնի, ամրության և գեղեցկության համար կոչում են նաև գեղձի,բզենի,նետածառ, զառ– նաբ: Տարածված է Եվրոպայում, Ազոր– յան կղզիներում, Հյուսիսային Աֆրիկա– յում, Փոքր Ասիայում, Կովկասում: Հա– յաստանում հանդիպում է Իջևանի, Շամ– շադինի շրջաններում, Զանգեզուրում (մոտ 60 հա), ամենամեծ ծառուտը գտնվում է Ախնաբադի ձորում (Մալախ գյուղի մոտ, 25 հա): Ատվերադիմացկուն է, անտառում զբաղեցնում է երկրորդ շարահարկը: Աճում է դանդաղ, ապրում 2–3 հզ. տա– րի: Բազմանում է սերմերով, կտրոննե– րով: Բնափայտը արժեքավոր է, ամուր, գորշակարմրավուն, կիրառվում է կահույ– քի արտադրության, ատաղձագործության մեջ: Բազմաթիվ պարտեգային ձևեր աճեց– վում են դեկորատիվ նպատակով: Ա. Գրիգոր յան,
ԿԵՆՆՈՆ (Cannon) Ուոլտեր Բրեդֆորդ (19.10.1871, Պրերիդու–Շին, Վիսկոնսին– 1.10.1945, Ֆրանկլին, Նյու Հեմպշիր), ամերիկացի ֆիզիոլոգ, բժշկագիտության դ–ր (1900): Ավարտել է Հարվարդի հա– մալսարանը (1896): Մտամոքս–աղիքային համակարգի շարժական ֆունկցիան ուսումնասիրելիս առաջինն է կիրառել ռենտգենյան մեթոդը (1897): Գիտական աշխատանքները վերաբերում են ֆունկ– ցիաների նյարդա–հումորալ կարգավոր– մանը, սիմպաթիկ նյարդային համակար– գի և հորմոնների դերին հ°ույզերի ձևա– վորման և օրգանիզմի ներքին միջավայրի կայունության պահպանման գործում, որը անվանվել է հոմեոսաազ (1929): Կ. ԱՄՆ–ի առաջադեմ հասարակական գոր– ծիչ էր, հակաֆաշիստ: ԱՍՀՄ ԳԱ պատվա– վոր անդամ էր (1942): Ի. Պ. Պավլովի հետ նամակագրական կապ ուներ:
ԿԵՆՈՏՐՌՆ (< հուն. xev6v – դատարկ և էչեկարոն), էլեկտրավակուումային դիոդ. նախատեսված է գլխավորապես ար– դյունաբերական հաճախականության փոփոխական հոսանքի համուղղման հա– մար: Կիրառվում է ռադիոընդունիչ, ուժե– ղացուցիչ և չափիչ ապարատների, ռենտգենյան սարքավորումների և այլ համուղղիչներում: Ցածրավոլտ Կ–ները (անոդի թույլատրելի հակադարձ լարումը՝ մինչև 2 կվ, ուղիղ հոսանքի թույլատրելի ուժը՝ մինչև մի քանի ա) ունեն օքսիդային ուղիղ կանալային կամ տաքացվող կա– թոդներ, սևացված կամ փայլատված կո– ղավոր անոդներ Օւաճախ երկու): Բարձրա– վոլտ Կ–ները (լարումը՝ մինչև 100 կվ, հոսանքի ուժը՝ 500 մա) ունեն օքսիդային կամ կարբիդացված կաթոդ, ինչպես նաև սևացված կողավոր անոդ (մեկ): Կիսա– հաղորդչային տեխնիկայի զարգացմամբ ցածրավոլտ Կ–ները փոխարինվում են կի– սահաղորդչային դիողներով:
ԿԵՆՍԱ…, բարդ բառի մասնիկ: 1. Իմաս– տով համապատասխանում է «կյանք» բա– ռին (օրինակ, կենսագրություն), 2. նշանա– կում է կապը կյանքի, կենսական պրոցես– ների հետ (օրինակ, կենսաքիմիա), 3. նշանակությամբ համապատասխանում է «կենսաբանական» բառին (օրինակ, կեն– սասինթեզ):
ԿԵՆՍԱԱՇԻԱՐՀԱԳՐՈհԹՏՈՒՆ (< հուն. (Յւօց –• կյանք և աշխարհագրություն), գի– տություն կենդանիների, բույսերի, միկրո– օրգանիզմների և նրանց տարբեր կենսա– համակցությունների (բիոցենոզների) տա– րածման, տեղաբաշխման, կապերի ու փոխ– հարաբերությունների, ինչպես նաև կեն– սազանգվածի ձևավորման և տարածական տեղաբաշխման օրինաչափությունների մասին: Մահմանային գիտություն է աշ– խարհագրության և կենսաբանության միջև: Ուսումնասիրում է երկրագնդի բուսական ծածկույթի և կենդանական աշ– խարհի միջև գոյություն ունեցող միաս– նության ու զարգացման օրինաչափու– թյունները (օրինակ, կենսաբանական շըր– ջապտույտը, կենսահամակցությունների զարգացման դինամիկան ևն): Կ–յան հիմ– նական ուղղություններն են՝ արեալագի– տական, ֆլորիստա–ֆաունիստական (բու– սաբանա–կենդանաբանական), ռեգիոնալ, էկոլոգիական և պատմական Կ–ները: Իր հետազոտությունների ընթացքում Կ. օգ– տըվում է համեմատական աշխարհագրա– կան, էկոլոգիական, քանակական, պատ– մական և քարտեզագրական մեթոդներից: Դասվում է կենսոլորտի գիտությունների շարքը: Կ. բուսական ծածկույթի և կենդա– նական աշխարհի բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման տեսական հիմ– քըն է: Բնության պահպանության ճիշտ կազմակերպումը հիմնված է տարբեր աշ– խարհամասերի կենսաաշխարհագրական առանձնահատկությունների ուսումնասիր– ման հետ: Գրկ» B օ p օ h օ b A. r.f M,, 1963; JI e m e 3K., Ochobm 6Horeorpa4>HH, M«, 1976.
ԿԵՆՍԱՊԱՀՈՎՈՒՄ (տիեզերագնացու– թյան մեջ), կենդանի օրգանիզմների կեն– սունակության ապահովումը տիեզերա– կան թռիչքների ընթացքում: Արեգակնա– յին համակարգության մարմինների վրա և միջմոլորակային տարածությունում պայմանները երկրայինից միանգամայն տարբեր են, ուստի տիեզերական թռիչք– ների ժամանակ կենդանի օրգանիզմների Կ–ման համար անհրաժեշտ է, որ դրանք գտնվեն հերմետիկորեն փակ խցիկում կամ հատուկ զգեստում (սկաֆանդր), ուր արհեստականորեն ստեղծվում են երկրա– յինի նման պայմաններ (նորմալ ջերմաս– տիճան, թթվածնի քանակություն, մթնո– ւորտային ճնշում ևն): Թռիչքի միջոցների կատարելագործմամբ և երկարատև վար– ժեցմամբ տանելի են դարձվում շարժիչի աշխատանքի ընթացքում առաջացող ուժեղ ձայներն ու տատանումները, մեծ արագա– ցումները, շարժիչի անջատումից հետո անկշռության պայմանները ևն: խցիկը լցվում է օդով, որը պարունակում է շնչելու համար անհրաժեշտ քանակու– թյամբ թթվածին: Մեծ ծավալ չգրավելու համար կիրառվում է հեղուկ թթվածին, որը հետագայում վեր է ածվում գազի: Երկարատև թռիչքների ապահովման հա– մար նախատեսվում է տիեզերանա վեր ում աճեցնել բուսականություն, որը արտա– շնչած ածխաթթու գազը կկլանի ու կարտա– դըրի թթվածին: Պետք է պահպանվի նաև մթնոլորտային անհրաժեշտ ճնշում (մոտ 1 կԳխմ2), կարգավորվի ջերմաստիճանը (ջերմաստիճանը չկարգավորելու դեպ– քում Արեգակի ճառագայթների անմիջա– կան ազդեցությամբ այն կբարձրանա մինչև + 100°C, իսկ դրանց բացակայու– թյան դեպքում՝ –100°C սառնամանիք): Այն կարգավորվում է սառցարանների ու էլեկտրական վառարանների սկզբունքով աշխատող սարքերով կամ խցիկի օդի ստիպողական շրջապտույտով (տաք ու սառը զանգվածները խառնելով): Հրթիռը անշարժ վիճակից մի քանի րոպեի ընթաց– քում հասնում է տիեզերական արագու– թյան, այսինքն՝ շարժվում է արագացու– մով: Իսկ դա արհեստականորեն մեծաց–