Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քային պատասխանատու մասերում քա րերը միացվում էին մետաղյա կապե րով: Բացվածքներն ավարտվում էին կի սաշրջան, սլաքային և աղեղնային կա մարներով: Գմբեթային ծածկերում կի րառում էին առագաստաթաղային կա ռուցվածքներ: Դղյակներում և ամրոցա յին կառույցներում տարածված էին տար բեր բնույթի վիմափոր զետեղարաններն ու սենյակները: Ինտերիերները զարդար վում էին մարմարով, խճանկարով: Կա ռույցների քարերին քարգործ վարպետ ները փորագրում էին իրենց նշանները հայոց տառերի ձևով, որոնցից պահպան վել են Լամբրոնի դղյակի, Տարսոնի Ս. Պետրոս և Ս. Սոֆիա (այժմ՝ Ուլու Ջամի մզկիթը) եկեղեցու որմերին: Տնտ. վերելքը նպաստում էր առևտրական քա ղաքների արագ աճին: Սրա հետ մեկտեղ հաճախակի պատերազմները ստիպում էին հատուկ ուշադրություն դարձնել բնա կավայրի ամրոցային պաշտպանվածու– թյանը, ուստի և շենքերի առաջատար տի պերը դարձան դղյակներն ու ամրոցները, որոնք բազմաթիվ էին երկրի լեռնային շրջաններում: Կարևոր ռազմավարական ամրոցների մատույցները պաշտպանված էին օժանդակ ու փոքրածավալ ամրոցնե րով: Նման ձևով էին պաշտպանված Սիս և Անարզաբա թագավորական ամրոց ները, Օշինյանների (Հեթումյանների) դղյակը՝ Լամբրոնը: Ամրոցների միջտա րածությունը սահմանվում էր ելնելով այն սկզբունքից, որ մեկ ամրոցի բարձր կե տից մյուսին տրվող ազդանշանը (լուսար ձակի ձևով կամ դրոշով) տեսանելի լիներ անզեն աչքով և աննկատելի՝ թշնամուց: Լամբրոն ամրոցում լուսարձակային ազ դանշանում գոյություն ուներ նաև իր իսկ աշտարակների միջև: Ամրոցներն ու դըղ– յակները կառուցվում էին դժվարամատ չելի բարձունքների զառիթափ գագաթնե րին (Թումլուբերդ դղյակ): Նրանց հատա– կաձևէրը հիմնականում անկանոն էին 1ւ կազմավորվում էին ըսա տեղանքի, որի ռելիեֆի ռազմավարական տեսակետից բոլոր առանձնահատկությունների նպա տակադրված օգտագործումը հասցվում էր առավելագույնի (Ասի, ճանճիբերդի, Կան– չիբերդի, Լևոնկլայի ամրոցներ): Երկրա չափական կանոնավոր հատակաձեերի սակավ ստեղծումը (Գուգլակի հատակա գիծը սեղանաձև է) պայմանավորված չէր որևէ նախորդող ավանդույթով և թելա դրվում էր բնական պայմաններով, այս պես՝ ավելի վաղ ժամանակներում կա ռուցված բյուգանդական ամրոցների (Մա րաշ) հատակաձևերի կանոնավորությու նը, ուղղանկյուն աշտարակները բնորոշ են հարթավայրերին: Ամրոցի տարածքը բաժանված էր տարբեր մակարդակների վրա կառուցված որմնափակ մասերի (Միս, Մուդ), իսկ արտաքին պարագծով ամրաց ված էր աշտարակավոր հզոր պարիսպ ներով, որոնց հաստությունը (Անամուռի պարսպի հաստությունը մոտ 6 Վ է) հնա րավորություն էր ընձեռում նրանց մեջ ստեղծել գաղտնուղիներ և տնտ. սենյակ ներ: Աշտարակները գլանաձև էին, մեծ տրամագծով, սնամեջ և բաժանված տար բեր սենյակների: Որմերն ամրացնելու նպատակով կառուցվում էին նաև հոծ, ավելի Փոքր տրամագծով կիսագլանային աշտարակներ: Աշտարակների միմյան ցից հեռավորությունը տարբեր էր: Ուղղան կյուն կամ քառակուսի կտրվածքով աշտա րակներ, որոնք բնորոշ էին բյուգանդական ժամանակաշրջանի շինարարությանը, սա կավ էին կառուցվում, այն էլ որպես ամրո ցի տիրոջ կամ բերդապետի բնակարան; Այդ աշտարակի տեղը խստորոշված չէր, մի դեպքում այն տեղադրում էին համեմատա բար անվտանգ, ոչ խոցելի մասում (Միս, Լևոնկլա, Մուդ), մյուս դեպքում՝ ամրոցի առավել խոցելի մասում (Այաս, Կոռիկոս, Լամբրոն): Գլանաձև աշտարակների գե րադասումը պայմանավորված էր ոչ թե երկրի սեյսմիկությամբ, այլ այդ ձևի մեծ դիմադրողականությամբ (թշնամու ավե– րիչ գործողությունների դեմ):* Հակա սեյսմիկ նպատակով բուն Հայաստանի X–XI դդ. լեռնային ամրոցների աշտա րակներն ունենում էին որոշ թեքություն (Բջնի, Ամբերդ): Ամրոցի անառիկությունն ավելացնելու նպատակով պարիսպների ստորոտից դեպի ցած ժայռալանջերը տաշ վում էին ուղղաձիգ որմերի նման: Լամբ– րոնում, Գուգլակում, Պապեռոնում, Մու գում ժայռալանջերի տաշը արված է 10– 15 մ և ավելի բարձրությամբ: Նման հնա րանք կիրառել են բուն Հայաստանում տա կավին ուրարտական ժամանակաշրջա նից (Վան ամրոցը) և ավելի ուշ (Բաղա– բերդ, V–VI դդ.): Բարդ ռելիեֆի դեպքում (Լևոնկլա), խոցելի մասերը ամրացնելու նպատակով կառուցում էին միջանկյալ որմեր, ստեղծելով մի քանի, հաջորդա բար պաշտպանական ճակատներ: Ամրո ցի դարպասի մատույցները և ներքին անցումները հնարավորին չափ բարդաց վում էին, ճանապարհն արվում էր զա ռիվեր լանջին, մուտքը՝ ճանապարհից շատ բարձր, այնպես, որ գրեթե ուղ ղաբերձ աստիճաններով հեծյալն ի վիճա կի չէր բարձրանալ, կառուցվում էին մի քանի դարպասներ (երկուսից ոչ պակաս)՝ հաջորդաբար տեղադրված օձագալար ճա նապարհին: Դարպասները կողահարվում էին մոտ դրված հզոր աշտարակներով, ուր տեղավորվում էր պահակախումբը: Առավել հզոր ու խոշոր ամրոցներն էին Անարզաբւսն և Միսը: Կոստանդին Դ–ի ոսկյա դրամին դրվագված էր եռաշտարակ կառույց (Մսի ծավալա՜տարածական կոմ պոզիցիան) և գրված «Միսն՝ արքա ամրո– ցաց»: Մեծ ամրոցների համակարգով էին օժտված Կ. Հ–ի հարթավայրային քաղաք ները: Նրանք պատնեշվում էին հրակնա– տավոր բազմաթիվ աշտարակներ ունեցող պարիսպներով, որոնց արտաքին պարա գծով ստեղծվում էին ջրալեցուն խանդակ ներ, իսկ դարպասների առջևում՝ շարժա կան կամուրջներ: Իբն–Հաուկալի նկարագրությամբ Տար– սոնը ուներ քարե կրկնակի պարիսպ: Ըստ Ցակուտի, այդ պատերն ունեին վեց դար պաս, իսկ ստորոտը գոտևորված էր խոր խանդակով: Այասն ու Կոռիկոսը, բացի քաղաքի աշտարակավոր պարիսպներից և խանդակից, նաև ունեին երկուական լրացուցիչ բերդեր՝ մեկը ծովեզրին, մյու սը՝ մոտակա կղզյակին, որոնք իրար էին կապվում լայնարձակ, միաժամանակ նա վահանգիստ կազմող, ծանծաղուտով: Կոռիկոսի առափնյա մեծատարած բերդը մասամբ կառուցված է ժայռին, որը որոշ տեղերում տաշված է բերդի կրկնակի պարսպի արտաքին պարագծի ձևով: Դղյակներն ու ամրոցները հարմարավետ էին բնակվելու համար; Բոլոր խոշոր ամ րոցներում, բացի բնակելի և տնտ. սեն յակներից, կային նաև ընդելուզումնե րով, զարդապատկերներով, ոսկեզօծու մով մշակված դահլիճներ՝ հանդիսավոր ընդունելությունների համար (Միս, Անար զաբա, Լամբրոն, Լևոնկլա): Մատուռ– աղոթարանները սովորաբար թաղածածկ դահլիճ տիպի էին: Լամբրոնի ամրոցում աղոթարանը ութնիստ թաղածածկ աշտա րակի առաջին հարկում էր, իսկ նրանից ոչ հեռու՝ բերդանման աշտարակի երկ րորդ հարկում, Մսում և Անարզաբայում առանձին կանգնած կառույցներ էին: Բազ մաթիվ ամրոցներում (նաև Լևոնկլայում) եկեղեցիները փորվում էին ժայռի մեջ: Եկեղեցիների ինտերիերները մշակվում էին շքեղությամբ (ինչպես նաև ամրոց ների շքամուտքերը), հատկապես կիրառ վում էր որմնանկարչությունը, որի մնա ցորդները պահպանված էին Վ. Լանգլուա– յի XIX դ. հետագոտած եկեղեցիներում: Մպասարկման կառույցներից ւղարտա– դիր էր բաղնիքը, ուր լողարանի հատակն ու որմերը ջերմացվում էին տաք ծխով և հաճախ երեսապատվում խճանկարազարդ սալերով: Հատուկ ուշադրություն էր դարձ վում ամրոցների ջրամատակարարմանը: Ջրամբարները փորվում էին ժայռի մեջ (Գուգլակ, Միս, Լևոնկլա) կամ կառուց վում քարից (Այնթապ, Միս) և որպես կա նոն ուղղանկյան ձև ունեին: Շատ ամրոց ներ (Այնթապ, Գուգլակ, Միս) ունեին երկուական ջրամբար՝ կառուցված տար բեր մակարդակներով, մեկում (Կապան, Այնթապ) ամբարվում էր գետակից կամ խեցե քողարկված խողովակաշարով (Պա– պեռոն, Միս) լեռնային աղբյուրներից հոսող խմելու, մյուսում՝ կենցաղային կարիքների համար օգտագործվող ջուրը: Հարթավայրային ամրոցների և քաղաք ների բնակչությունն օգտվում էր մոտա կա գետերից: Անհրաժեշտության դեպքում ջուրը բերվում էր հեռավոր վայրերից՝ հռոմ. ժամանակներում կամ նոր կառուց ված բազմաթռիչք ջրանցույցներով (Ադա նա, Անարզաբա): Կ. Հ–ի քաղաքատիպ բնակավայրերը հռչակված էին իրենց կառույցների շքե ղությամբ ու գեղեցկությամբ: Քաղաքը բաղկացած էր միջնաբերդից, ներքին քա ղաքից և երբեմն արտաքին բնակավայ րից (Կոռիկոս): Քաղաքի տարածքը մաս նատված էր առանձին շրջանների և խիտ կառուցապատված: Միջնաբերդի մոտա կայքում կամ ներքին քաղաքի մեջտե ղում էր գլխավոր, սովորաբար առևտրա կան հրապարակը, որ փողոցներով կապ վում էր քաղաքի դարպասների հետ: Նեղ, կոր ու ծուռ փողոցները, հաճախ զուրկ սալահատակից, կազմվում էին տների խուլ ճակատներով: Հասարակական շեն քերը, առևտրա–արհեստավորական ձեռ նարկությունները կենտրոնացած էին հրապարակում կամ հրապարակամերձ փողոցներում, համախմբված ըստ ար տադրանքի տեսակի: Օտարերկրացիները