Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բնակվում էին առանձին թաղամասերում, ուր բնակարաններից բացի, կային պան դոկներ, բաղնիքներ, հյուրատներ, տա– րաաիպ արհեստանոցներ, նույնիսկ եկե ղեցիներ ու գերեզմանոցներ: Դաստակերտները տեղադրված էին պատահական: Քաղաքացիների բնակա րանները, ըստ XVIII –XIX դդ. տվյալ ների, մեկ, երկու, երբեմն երեք հարկանի էին. վերեինը բնակելի հարկ էր, ներքևի– նը տնտեսական և այլ կարիքների համար էր: Բակը ցանկապատված էր: Տների տա նիքները միահարթ էին և օգտագործվում էին նաև որպես քնելու և այգու բարիք ները չորացնելու տեղ: Կանաչը քիչ էր, մեծ մասամբ՝ պտղատու ծառեր կամ խա ղողի վազեր: Զառիվեր ռելիեֆ ունեցող քաղաքների տները տեղադրվում էին դարավանդաձև, խիտ–խիտ, հաճախ մի տան տանիքը բակ (նույնիսկ փողոց–ան– ցում) էր ծառայում մյուսի համար: Այս տիպի քաղաքներն իրենց յուրատիպ ուրվագծով ներդաշնակվում էին նրանց շրջապատող լեռնային բնապատկեր ներին: Աշխարհիկ կառույցներից աչքի էին ընկնում թագավորի և ավատատերերի պալատները: Ասում Լեոն Բ–ի պալատը, որ կոչվում էր «Դարպաս», հստակ հատակա գծով, բազմահարկ շենք էր: Հս., արմ. և հվ. կողմերից մուտքեր էին, որոնցից վեր տեղադրված էին լուսամուտները: Պալատի սենյակներից աչքի էին ընկնում ընդունե լության՝ սե մարմարյա սյունազարդ դահ լիճը, ձեռագրերի թանգարանը և գրադա րանը: ճակատները զարդարված էին բարձրաքանդակներով, ինտերիերը՝ քան– դակազարդերով, մարմարյա երեսապա տումով, խճանկար ընդելուզումներով, ոս կեզօծումով: Միահարթ տանիքը հնարավո րություն էր ընձեռում դիտել գեղատեսիլ միջավայրը: Կիսաբոլոր աշտարակավոր, հզոր պարսպապատով քառակուսի բա կում սպասարկման կառույցներից բացի, կային վիմափոր զնդան և ջրամբարներ: Պալատի մոտ Լեոն Բ–ի հոյաշուք պար տեզն էր: Հարուստ պալատներ կային նաե Անարզաբայում, Ադանայում, Տարսոնում, Լամբրոնում: Քաղաքի շենքերից ճակատների հար դարանքով, շքասենյակներով աչքի էին ընկնում հյուրատները, կարավանատնե րը, որոնք մեծապես տարածված էին առետրական և արտադրական շենքերի (ձիթհանքեր, ջրաղացներ են) հետ մեկ տեղ: Կառուցվում էին մարմարով U խճա նկարներով երեսապատված արլ. տիպի բաղնիքներ, նաև դպրոցներ ու հիվան դանոցներ: Սսի հիվանդանոցը, որը բաց վել է 1241-ին, ունեցել է ջրմուղ և լոգա րաններ: Կ. Հ–ում մեծապես տարածված էր կամրջաշինությունը: Լեռնային շրջան ներին բնորոշ են միաթռիչք կամարակապ կամուրջները, որոնք 5–15 մ թռիչք ունեին և կապում էին մի ժայռը մյուսին: Կամարի ձևը մեծ մասամբ սլաքային էր, գետի մա կարդակից հաճախ զգալի բարձր էր լի նում: Կ. Հ–ի հարթավայրային կամուրջ ները բազմաթռիչք էին, դարձյալ սլաքա յին. կիսաշրջանաձև կամարներով կա մուրջները (Ադանայում) պատկանում են հռոմ. և բյուգանդական ժամանակներին: Կ. Հ–ի ամեն ամրոցում կամ դղյակում կար եկեղեցի, իսկ քաղաքներում՝ մի քանիսը (Սսում՝ 20-ից ավելի): Վաղ ժա մանակաշրջանի առավել տարածված տի պը միանավ և եռանավ բազիլիկն էր: Դղյակներում և ամրոցներում, փոքր բնա կավայրերում մեծ մասամբ կառուցում էին ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջա նաձև աբսիդով միանավ բազիլիկներ, որոնք նաև լինում էին ժայռափոր (Չանդր, Լևոնկլա ամրոցներում ևն): Խոշոր բնա կավայրերում, քաղաքներում կառուցվում էին եռանավ բազիլիկներ, որոնք, որպես կանոն, քառասյուն էին (ամենավաղ օրի նակը XII դ. կառուցված Զորավարանց եկեղեցին է Անարզաբայում): Թաղածածկ նավերը վերջավորվում էին աբսիդներով, ճակատները արլ–ից ունեին «հայկական խորշեր»: ճարտ. հարդարանքը համեստ էր, հատկապես ինտերիերում. պարզ գո– տիով ավարտվող ուղղանկյուն կտրված քի սյուներ, հարթ, որմնանկարազարդ պատեր: Խոշոր բազիլիկներից է Կոռի– կոսի քաղաքային պարսպից դուրս գտնը– վող մեծ եկեղեցին (XII դ. վերջ – XIII դ. սկիզբ): Հետագայում կառուցվել են նաև եռանավ գմբեթավոր բազիլիկներ, որոն ցից է Հեթում Ա–ի 1230-ի վերջին կառու ցած Ս. Սոֆիայի տաճարը Սսում: Կի– լիկիայի խոշորագույն այդ եկեղեցին ուներ մեծածավալ գմբեթ, որը հանգչում էր չորս սյուների վրա, և Ավագ խորանից աջ ու ձախ՝ երկհարկ խորաններ: Ասի եկե ղեցին 1292–1441-ին եղել է Ամենայն Հայոց Մայր տաճարը, այնուհետև մինչև 1921-ը՝ Կաթողիկոսության Մեծի Տանն Կիլիկիո աթոռանիստը: Քառասյուն, եռա նավ բազիլիկ տիպին են պատկանում Պապեռոնի, Հռոմկլայի, Ադանայի (Մի– նասի պալատական) եկեղեցիները: Վանքային համալիրները կառուցվում էին քաղաքներում, համեմատաբար խո շոր ամրոցների մոտակայքում (դրանք հաճախ եղել են տվյալ ամրոցի տիրոջ տոհմային դամբարանը): Այդպիսիններից են Մլիճովանքը՝ Պապեռոնի, Սկևռայի վանքը՝ Լամբրոնի համար: Վանքի տա րածքը պաշտպանվում էր կմւմ շրջապատող բնական պատնեշներով, կմւմ պարսպով, որը հնարավորություն էր տալիս հարկ եղած ժամանակ այն օգտագործել որպես ամրացված կետ (Ս. Հակոբ վանքը, որը գտնվում էր Հաճընից հս.): Վանքերը բաղկացած էին մեկ–երկու եկեղեցուց, երկու–երեք մանր աղոթարանից, զան գակատնից, բնակելի և օժանդակ կառույց ներից: Հայկական բնաշխարհում տարած ված գավիթ կամ ժամատուն տիպերը Կիլիկիայում չեն կառուցվել: Միայն Գուգ– լակ ամրոցում առանձին կանգնած սյու նազարդ դահլիճի մնացորդներն են հի շեցնում ժամատան տիպը: Գրադարաննե րում և ուսումնական շենքերում ստեղծվում էին մանրանկարազարդ ձեռագրեր և տա րածվում աշխարհի բոլոր հայկական գա ղութները: Մեծ համբավ էին վայելում Դրա զարկի (Անարզաբայից դեպի արմ.), Արքա յակաղնի (Մսիսի մոտակայքում), Սկևռա յի (Լամբրոնի մոտակայքում), Ակների (Կապիտար ամրոցից հս.) վանքերը: Հու– շարձանատիպ կառույցներից տարածված էին գերեզմանաքարերը՝ պառկեցված սա լի ձևով, որոնց վրա քանդակվում էին զար դանկարներ և աշխատանքային գործիք ներ: Ի նշանավորումն որևէ իրադարձու թյան (օրինակ, շինարարական աշխա տանքների ավարտ) երբեմն կանգնեցնում էին խաչքարեր: Նշված նպատակով ստեղծ ված խաչքարեր ագուցված են Կոռիկոսի (առափնյա) և Սելևկիայի ամրոցների աշ տարակների որմերին: Կ. Հ–ում շարունակվել է մայր Հայաս տանի ճարտ., որն առժամանակ ընդհատ վել էր XI դ. կեսին սելջուկյան արշավանք ների պատճառով: Շինարարական բոլոր տեսակների մեջ առավել մեծ էին նվա ճումները պաշտպանական կառույցների բնագավառում: Անհիմն չէ այն միտքը, որ լեռնային քարաշեն ամրոցների և դղյակ ների կառուցման հայկական արվեստը ար տացոլվեց խաչակիրների շինարարության մեջ, որ նրանք իրագործեցին Ասորիքի և Պաղեստինի իրենց նվաճած տարածքնե րում: Խաչակիրները առաջին իսկ արշա վանքներում պատշաճորեն գնահատեցին իրենց համար անծանոթ ամրոցների բար– ձըր պաշտպանունակությունը: Նվաճված տարածքը արագ յուրացնելու համար հար կավոր էր ոչ միայն օգտագործել բյուգան դական ժամանակաշրջանի ամրոցները, այլև կառուցել նորերը: Այս նպատակով խաչակիրները դիմում էին հայ վարպետ ներին: Վենետիկի և Կ. Հ–ի միջև կնքված մի պայմանագրի վերջում հատուկ լրա ցում է արված այն մասին, որ վաճառա կանները պարտավորվում են այսուհե– տև հայ քարգործներին չառևանգել՝ վե նետիկյան կառույցներում աշխատեցնե լու համար: Հատկանշական է նաև պատ մաբան Վիլհելմ Տյուրոսացու տեղեկու թյունը այն մասին, որ 1124-ին Տյու– րոս քաղաքի պաշարման ժամանակ նրա ամրությունների կործանման աշխա տանքների համար օգտագործել են ան– տիոքցի հայ ինժեներ Ավետիքին: Կրակ դը. Շեվալիե ամրոցի (XI դ., Ասորիք) կա–1 ռուցող վարպետների նշանների (Պ. Դե– շամպի ժողոված) ցանկում բազմիցս հան դիպում ենք հայկական հուշարձանների վրա փորագրված նույնանման նշանների, որոնք վկայում են հայ վարպետների մասնակցությունը տվյալ ամրոցի կառուց մանը: Այս ապացույցները հիմք են տալիս եզրակացնելու, որ խաչակիրները, սերտ հարաբերությունների մեջ լինելով Կ. Հ–ի հետ և տիրելով հայկական մի քանի ամ րոցներ, հնարավորություն ունեին ման րամասն հետազոտել նրանց կոմպոզի– ցիոն–հատակագծային և կառուցվածքա յին առանձնահատկություններն ու սկըզ– բունքները և հայ շինարարների ձեռքով դրանք օգտագործել իրենց ամրույթային կառույցներում: Առանց Կիլիկիայի ամ րոցների և դղյակների մանրազնին հե տազոտության դժվար է լուսաբանել դը– րանց նշանակությունը Արևելքում՝ խաչա կիրների ծա վալա ծ շինարարության հա մար: Սկզբում խաչակիրներն Արևելքում ամրույթ ստեղծելիս հետևում էին թե՝ իրենց՝ միջերկրածովյան, անգլո–նոր– մանական, և թե՝ բյուգանդական ճարտ. ավանդույթներին: Վաղ ժամանակների ամրոցների (Տորտոզա, Սուբեյբա, Ամիրա, Սալամիա ևն) ընդհանուր կոմպոզիցիան.