Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Կան մի շարք խոշոր ԶԷԿ–եր, նորոգման– մեխանիկական գործարաններ, շինանյու– թերի, երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրություն, խոշոր պանելային տնա– շինություն: Գ յ ուղաանաեսության հիմ– նական ճյուղը կաթնատու անասնապահու– թյունն է, հս. շրջաններում՝ եղջերվապա– հությունը: Գյուղատնտ. հողահանդակ– ները 1972-ին 446 հզ. հա էին: Մշակում են կարտոֆիլ, բանջարեղեն, հացահատիկ, կերային կուլտուրաներ: Ցանքատարա– ծությունների սահմանն անցել է հս. բևե– ռային շրջագծից: Տրանսպորտը: Երկաթուղագծե– րի երկարությունը 1262 կմ է, ավտոճանա– պարհներինը՝ 7,1 հզ. կմ (1971): Կարևոր տեղ է գրավում ջրային տրանսպորտը: Գործում են մի քանի գազամուղներ և նավթամուղներ: Կառուցվում են նորերը: Ավիագծով Սիկտիվկարը կապված է հան– րապետության բոլոր շրջանների և ՍՍՀՄ մի շարք քաղաքների հետ: Կոմի ԻՍՍՀ տարբեր շրջաններ է առաքում քարածուխ, անտառանյութ, նավթ և նավթամթերք, մուր, թաղանթանյութ, թուղթ, ստվարա– թուղթ ևն, ներմուծում՝ մեքենաներ, սար– քավորումներ, մետաղ, շինանյութեր, հանքային պարարտանյութեր, արդ. իրեր և սննդամթերք: Լուսավորությունը և առողջապահու– թյունը: 1977–78 ուս. տարում հանրա– պետությունում կային 1179 նախադպրո– ցական հիմնարկ, բոլոր տեսակի 782 հանրակրթական, 35 պրոֆտեխնիկական դպրոց, 17 հատուկ միջնակարգ մասնա– գիտական ուս. հաստատություն, 3 բուհ: Գործում են Լենինգրադի անտառատեխնի– կական ակադեմիայի (Սիկտիվկար) և Լե– նինգրադի լեռնային ինստ–ի (Վորկուտա) մասնաճյուղերը: Հանրապետությունն ունի (1979) 600 մասսայական գրադարան (5,6 մլն կտոր գիրք և հանդես), հանրապե– տական հայրենագիտական և կերպար– վեստի թանգարան Սիկտիվկարում, հայ– րենագիտական թանգարան Վորկուտա– յում, 3 պիոներների պալատ, 2 պատանի բնախույզների կայան, 151 հիվանդանոց (2,8 հզ. բժիշկ), մեկ ջրաբուժական առող– ջարան, 5 սանատորիա: Գիտական հիմնարկները: 1979-ին կար 18 գիտական հիմնարկ, այդ թվում՝ ՍՍՀՄ ԳԱ Կոմիի բաժանմունքը, ՍՍՀՄ ածխային արդյունաբերության մինիստրության Պե– չորյան գիտահետազոտական ածխային ինստ–ը, ՍՍՀՄ անտառային և փայտա– մշակման արդյունաբերության մինիստրու– թյան «Կոմիգիպրոնիիլեսպրոմ» ինստ–ը, Բնական գազի համամիութենական ԳՀԻ–ի Կոմիի բաժանմունքը, ՍՍՀՄ Պետշինի հիմքերի և ստորգետնյա կառուցվածքների ԳՀԻ–ի հյուսիսային բաժանմունքը, պե– տական գյուղատնտեսական փորձակա– յանը ևն: Մամուլը, ռադիոն, հեռուստատեսու– թյունը: Լույս են տեսնում «Յուգիդ տույ» («Լուսավոր աստղ», 1918-ից, կոմի լեզ– վով), «Կրասնոյե զնամյա» («KpacHoe 3hqm.h», 1918-ից, ռուս.), «Մոլոդյոժ Սե– վերա» («Mojio^ejKb CeBepa», 1958-ից, ռուս.) հանրապետական թերթերը, «Վոյ– վիվ կոդզուվ» («Հյուսիսային աստղ», R ո ր 1յ ու ա ա. <Սեերնայա> հանքահորը 1946-ից, կոմի լեզվով) և «Չուշկանզի» («Բոռ», 1957-ից, կոմի և ռուս, լեզու– ներով) ամսագրերը: Կոմի ԻՍՍՀ–ի հրա– տարակչությունը տարեկան լույս է ըն– ծայում ավելի քան 100 անուն գիրք և բրոշյուր: Հանրապետությունն ունի ռա– դիո– և հեռուստատեսային կենտրոններ: Գրականությունը: Առաջին գրական հուշարձանները վերաբերում են XIV– XVI դդ.: Կ–ի գրականության հիմնադիրն է Ի. Կուրատովը (1839–1875), Կ. սովետա– կան գրական առաջին ստեղծագործու– թյունները լույս են տեսել 1918-ին՝ «Զիր– յանսկայա ժիզն» թերթում: Պոեզիան և դրամատուրգիան սկզբնավորել են Վ. Ա. Սավինը (Նյոբդինսա Վիտոր, 1888–1943), Մ. Ն. Լեբեդևը (1877–1951), Վ. Տ. Չիս– տալևը (Տիմա Վեն, 1890–1939), Վ. Ի. Լիտկինը (Իլյա Վաս, ծն. 1895): 20-ական թթ. վերջերին զարգացավ արձակը (ակ– նարկ, պատմվածք), 30-ական թթ. եղան Կ. գրականության հասունացման շրջա– նը: Հայտնվեցին Գ. Ֆեոդորովի (ծն. 1909), Ի. Իզյուրովի (ծն. 1910), Ի. Պիստի– նի (1907–1951). Պ. Դորոնինի (1904– 1967) վիպակները, Վ. Յուխնինի (1907– 1960) «Ալ ժապավեն» (1941) վեպը: 1934-ին Սիկտիվկարում ստեղծվեց ՍՍՀՄ գրող– ների միության Կոմիի բաժանմունքը: Հայ– րենական մեծ պատերազմի տարիներին Կ. գրողների մի մեծ խումբ մեկնեց ռազ– մաճակատ: Ետպատերազմյան գրականու– թյան մեջ երևան եկան Պիստինի «ճակա– տային օրեր և գիշերներ» (1946) և Ֆեո– դորովի «Պատերազմի օրերին» (1952) վիպակները, Յուխնինի «Տունդրայի կրակ– ները» (մաս 1–2, 1949–51) վեպերը ևն: Նկատելի երևույթ եղան Իզյուրովի «Մեր գյուղի աղջիկները» (1960), Ա. Լիյուրովի (ծն. 1923) «Պատմվածք ընկերներիս մա– սին» (1968), Վ. Շիրյաևի (ծն. 1926) «Եղ– ջերուները գնում են դեպի ծով» (I960), Պ. Շախովի (ծն. 1931) «Մեկ շաբաթով դե– պի պատանեկություն» (1972) վիպակները: ժամանակակից Կ. գրականության մեծ նվաճումն են Յա. Ռոչևի (ծն. 1909) էպի– կական եռերգությունը («Երկու ընկեր», «Իժման ալեկոծվում է», «Երկրի վերակեն– դանացումը», 1951–66) և Ֆեոդորովի «Արշալույսին» (1959) վեպը: ճարտարապետությունը U կերպար– վեստը: Հանրապետության տարածքում հայտնաբերվել են երկրաչափական նախ– շերով միջին քարի դարի փայտե և քարե գործիքներ, նոր քարի դարի, պղնձի, բրոնզի դարի, վաղ երկաթի դարաշրջանի զարդանախշ անոթներ, ոսկրե առարկա– ներ, I և II հազարամյակների իրական և երևակայական թռչունների, գազանների, մարդկանց պաշտամունքային բրոնզա– ձույլ արձանիկներ, X–XIV դդ. բազմա– զան զարդեր, ոսկերչական իրեր: Բնական պայմանների բերումով զարգացել է փայ– տի ճարտ. (XIX դ. գերակշիռ էին 1 – 2-հարկանի, ծածկված երկհարկանի բա– կով խրճիթները): XVIII դ. կառուցվել են փայտև և քարե եկեղեցիներ: Սովետա– կան իշխանության օրոք, 1930-ական թթ., ծավալվել է Սիկտիվկարի շինարարու– թյունը, հիմնադրվել են անդրբևեռային Վորկուտա քաղաքը (1943), քաղաքներ Ուխտան (1943), Պեչորան (1949), Ինտան (1954), Սոսնագորսկը (1955), Միկունը (1959): Քաղաքները կառուցապատվում են 5–9-հարկանի աղյուսե և խոշոր պանե– լային տներով ըստ հատակագծերի: 1958-ին Կոմի ԻՍՍՀ–ում ստեղծվել է ՍՍՀՄ ճարտ. միության բաժանմունք: Կոմի ժող. արվեստը հիմնականում կապ– ված է կենցաղային առարկաների և հա– գուստի պատրաստման հետ (նախշավոր ոստայնանկություն, ասեղնագործություն, հյուսում, դաջում, փայտի քանդակազար– դում): Պրոֆեսիոնալ կերպարվեստը զար– գացել է սովետական տարիներին: 1928-ին Սիկտիվկարում նկարիչ Վ. Վ. Պոլյակո– վը սկիզբ է դրել գրքի գրաֆիկայի, պլա– կատի, լրագրային գծանկարի զարգացմա– նը: 1940-ական թթ. հաստոցային գրաֆի– կան սկզբնավորել են Վ. Գ. Պոստնիկովը, Մ. Պ. Բեզնոսովը: 1940–50-ական թթ. առաջին սյուժետային պատկերներն ու դիմանկարներն են ստեղծել գծանկարիչ– ներ Ն. Լ. ժիլինը, Վ. Գ. Պոստնիկովը, Պ. Մ. Միտյուշևը: 1950-ական թթ. կերտ– վել են առաջին քանդակները: 1960-ական թթ. գործերից են Մ. Ա. Դոբրյակովի պան– նոներն ու խճանկարները, Ռ. Ն. Երմո– լինի, Պ. Ի. Սեմյաչկովի ժանրային պատ– կերներն ու դիմանկարները, Ն. Ա. Լեմզա– կովի բնանկարները, Յու. Գ. Բորիսովի, Վ. Ն. Մամչենկոյի, Վ. Ա. Ռոխինի քան– դակները, Պ. Ա. Բիստրովի, Ա. Պ. Բու– խարովի, Վ. Ի. Կրաևի լինոփորագրու– թյունները: 1942-ին հիմնադրվել է Կոմի ԻՍՍՀ–ի նկարիչների միությունը: Երաժշտությունը: Կոմի ԻՍՍՀ երա– ժըշտական բանահյուսությունը կազմված է երգային ժանրերից (աշխատանքային, քնարական, ընտանեկան–կենցաղային ևն): Տարածված է մեներգեցողությունը և խմբերգեցողությունը (սովորաբար 2 և 3 ձայն): ժող. գործիքներից են՝ եռալար սիգուդեկը (աղեղնավոր և կսմիթային), բրունգանը (4-և 7-լարանի, հարվածային), չիպսանները և պելյանները (շվիներ), հովվական թմբուկը: Պրոֆեսիոնալ երա– ժըշտական արվեստը սկզբնավորվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո: Ազգային ֆոլկլորի հիման վրա ստեղծվել են խոշոր ձևի ստեղծագործություններ՝ Ա. Ա. Վորոնցովի «Ուստ–Կուլոմյան ապըս– տամբությունը» երաժշտական դրաման (1942), Ս. Ա. Կոնդրատևի «Հոբելյանա– կան կանտատ»-ը (1946), Գ. Ն. Դեխտյար– յովի «Ուստ–Կուլոմի ամպրոպը» օպե– րան (1960): Կոմի հանրապետական երա– ժըշտական թատրոնը բեմադրել է Յա. Ս.