աական երկրները և ազգային–ազատա– գրական շարժումը» են թեմաներին: Մարքս–լենինյան տեսության հետագա զարգացման տեսակետից միջազգային տե– սական կոնֆերանսների մեջ նշանակա– լից էին 1976-ին ՀՍԲԿ ԿԿ–ի հետ միասին <IIpo6jieMbi MHpa h coijHajiH3Ma» ամսա– գրի կազմակերպած կոնֆերանսները: 1977-ին աշխարհի շատ երկրներում տեղի ունեցան միջազգային–տեսական կոնֆերանսներ՝ նվիրված Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 60-ամյակին, որոնցից առավել ներկայա– ցուցչական էին հունիսին՝ Պրագայում, նոյեմբերին Մոսկվայում կայացած կոն– ֆերանսները: Նույն թվականին Հավա նա– յում ու Բաքվում կայացած կոնֆերանսնե– րում հանգամանորեն խոսվեց Հոկտեմ– բերյան հեղափոխության միջազգային նշանակության մասին: Միջազգային կո– մունիստական շարժման փորձի ուսուց– ման, ինտերնացիոնալիստական կապե– րի և կոմունիստների գաղափարա–քա– ղաքական կապերի միասնության ամ– րապնդման կարեոր ձև է դարձել կոմու– նիստական և բանվորական կուսակցու– թյունների ներկայացուցիչների մասնակ– ցությունը եղբայրական կուսակցություն– ների համագումարներին: ՍՄԿԿ XXIV հա– մագումարին (1971-ի մարտ–ապրիլ) մաս– նակցել են 102, XXV-ին (1976-ի փետրվար– մարտ)՝ կոմունիստական և բանվորական, ազգային դեմոկրատական ձախ սոցիա– լիստական 103 կուսակցությունների պատ– վիրակություններ: Կոմունիստական շարժման մեջ լայն տարածում են գտել երկկողմ հան– դիպումները և բանակցու– թ յ ու ն ն և ր ը: 1969-ի կոմունիստական և բանվորական կուսակցությունների մի– ջազգային խորհրդակցություններից հետո ամեն տարի տեղի են ունեցել մինչև 600 հանդիպումներ և բանակցություններ: ՍՄԿԿ XXIV և XXV համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում Սովետական Միություն են ժամանել ավելի քան 550 կուսակցական պատվիրակություններ՝ ոչ սոցիալիստական երկրներից: Գրկ. Կոմունիստական և բանվորական կու– սակցությունների ներկայացուցիչների խոր– հըրդակցության հայտարարությունը, Ե., 1960: Բրեժնե Լ. Ի., Հանուն կոմունիստների համախմբվածության ամրապնդման, հանուն հակաիմպերիալիստական պայքարի նոր վե– րելքի, Ե., 1969: Կոմունիստական ու բանվո– րական պարտիաների ներկայացուցիչների խորհրդակցությունների արդյունքների մա– սին. ՍՄԿԿ Կենտկոմի պլենումի որոշումը՝ ընդունված 1957-ի դեկտեմբերի 17-ին, «ՍՀ», 19-ը դեկտ. 1957 թ.: Կոմունիստական և բան– վորական պարտիաների ներկայացուցիչնե– րի խորհրդակցության արդյունքների մասին ՍՄԿԿ Կենտկոմի պլենումի որոշումը՝ ըն– դունված 1961-ի հունվարի 18-ին, նույն տե– ղում, 1961, 20-ը հունվարի: ՍՄԿԿ Կենտրոնա– կան կոմիտեի պլենումի որոշումը ՍՍՀՄ միջազգային քաղաքականության և կոմու– նիստական շարժման համախմբման համար ՍՄԿԿ–ի պայքարի մասին, նույն տեղում, 1966, 14-ը դեկտ.: Կոմունիստական և բան– վորական կուսակցությունների միջազգային խորհրդակցության արդյունքների մասին ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի պլենումի 19 69-ի հունիսի 26-ին ընդունած որոշումը, նույն տեգում, 1969, 27-ը հունիսի: կոմունիս– տական ու բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցության նյութերը. Մոսկվա, 5–17-ը հունիսի, 1969, Ե., 1969: ՍՄԿԿ XXIV համագումարի նյութերը, ե., 1971: ՍՄԿԿ XXV համագումարի նյութերը, Ե., 1976:
ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ, Կոմինտերն, III Ինտերնա– ցիոնալ (1919–43), միջազգային կազ– մակերպություն, ստեղծվել է հեղափոխա– կան բանվորական շարժման պահանջնե– րին և խնդիրներին համապատասխան, կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի առաջին փուլում, որպես I Ինտերնացիո– նալին (տես Ինաերնացիոնաւ I) հաջոր– դող և II Ինտերնացիոնալի (տես Ինւոեր– նացիոնաւ II) լավագույն ավանդույթների ժառանգորդ: II Ինտերնացիոնալի կրա– խից հետո բոլշևիկները, Վ. Ի. Լենինի գլխավորությամբ, առաջ քաշեցին նոր՝ օպորտունիզմից մաքրված III Ինտերնա– ցիոնալի ստեղծման խնդիր և լայն պայ– քար ծավալեցին ս–դ. կուսակցություննե– րում եղած ձախ խմբերի համախմբման համար: Նոր Ինտերնացիոնալի ստեղծման նախադրյալներն էին Վ. Ի. Լենինի մշա– կած կոմունիստական շարժման գաղափա– րա–քաղ. սկզբունքները և տեսական հի– մունքները: Ձախ ս–դ–ների համախմբման գործում կարևոր ներդրում էր Վ. Ի. Լենինի և նրա համախոհների մասնակցությունը Ցիմերվալդյան և Կինտալի կոնֆերանս– ներին (տես Ցիւէերվաւդյան կոնֆերանս 1915, Կինաաչի կոնֆերանս 1916), Ցի– մերվալդյան միավորման մեջ Ցիմերվաւդ– յան ձախի ստեղծումը, պատերազմի, հե– ղափոխության և խաղաղության հարցերի մասին բոլշևիկյան հայացքների պրոպա– գանդումը: Սակայն Կ. Ի–ի ստեղծումը հաջողվեց միայն Հոկտեմբերյան սոցիա– լիստական մեծ հեղափոխության հաղթա– նակից հետո: Բանվորական և ա զգա յին– rn զա աա գրական շարժման հզոր վերելքի պայմաններում մի շարք երկրներում ըս– տեղծվեցին կոմունիստական կուսակցու– թյուններ: 1919-ի հունվարին Վ. Ի. Լենինի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ Մոսկվայում տեղի ունեցավ Մովետական Ռուսաստանի, Հունգարիայի, Լեհաստա– նի, Ավստրիայի, Լատվիայի, Ֆինլանդիա– յի կոմկուսների, ինչպես նաև Բալկան– յան հեղափոխական ս–դ. ֆեդերացիայի (բալդ, տեսնյակներ և ռում. ձախեր) և ԱՄՆ–ի սոցիալիստական բանվորական կուսակցության ներկայացուցիչների խոր– հըրդակցություն: Այն քննարկեց հեղափո– խական պրոլետարական կուսակցություն– ների ներկայացուցիչների միջազգային կոնգրեսի հրավիրման հարցը, դիմեց Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի, Ավստ– րալիայի երկրների 39 հեղափոխական կու– սակցություններին, խմբերին ն հոսանք– ներին՝ կոչ անելով մասնակցել նոր Ին– տերնացիոնալի հիմնադիր կոնգրեսին, մշակեց նրա պլատֆորմի նախագիծը: 1919-ի մարտի 2–6-ը Մոսկվայում տեղի ունեցավ Կ. Ի–ի I (հ ի մ ն ա դ ի ր) կոնգ– րեսը. մասնակցում էր 52 պատգամա– վոր՝ աշխարհի 21 երկրների 35 կուսակ– ցություններից ու խմբերից: Կոնգրեսը հավանություն տվեց բուրժ. դեմոկրատիա– յի և պրոլետարիատի դիկտատուրայի մասին Վ. Ի. Լենինի թեզիսներին, հաս– տատեց Կոմինտերնի պլատֆորմը և ամ– բողջ աշխարհի պրոլետարներին դիմեց մանիֆեստով, որը վճռական պայքարի կոչ էր անում հանուն պրոլետարիատի դիկտատուրայի, հանուն սովետների հաղ– թանակի՝ բոլոր երկրներում: Կ. Ի–ի II կոնգրեսը (1920-ի հու– լիսի 19-ին, Պետրոգրադ, հուլիսի 23– օգոստ. 17, Մոսկվա, մասնակցում էր 217 պատգամավոր՝ 37 երկրների 67 կազմա– կերպություններից, այդ թվում՝ 27 կոմկու– սակցություններից), լսելով Վ. Ի. Լենինի զեկուցումները, ընդունեց բանաձև պրոլե– տարական հեղաՓոխության մեջ կոմկուսի դերի մասին, հաստատեց Կ. Ի–ի կանոնա– դրությունը, սահմանեց նրա մեջ ընդուն– վելու 21 պայմանները: Կոնգրեսը հեղա– փոխական Ռուսաստանը պաշապանելւս կոչով դիմեց բոլոր երկրների բանվորնե– րին: Կոմինտերնի սկզբունքները չըն– դունող կուսակցությունները 1921-ին Վիեննայում հիմնեցին սոցիալիստական կուսակցությունների միջազգային բան– վորական միավորումը, որը հայտնի է <Ինաերնացիոնաւ 2է/շ> անվամբ: 1923-ին այն Բեռնի II Ինտերնացիոնալի հետ ձուլ– վելով՝ կազմեց Սոցիալիստական բանվո– րական ինտերնացիոնալը (Սոցինտերն): Կ. ի–ի III կոնգրեսը (1921-ի հու– նիսի 22–հուլիսի 12, Մոսկվա, մասնակ– ցում էր 605 պատգամավոր՝ 103 կուսակ– ցություններից և կազմակերպություննե– րից, այդ թվում՝ 48 կոմկուսակցություննե– րից) հավանություն տվեց ՌԿ(բ)Կ տակ– տիկայի մասին Վ. Ի. Լենինի զեկուցմա– նը: Կոնգրեսը նշեց կապիտալի երկրնե– րում հեղափոխական պայքարի ժամանա– կավոր անկման սկիզբը և մատնանշեց, որ ս–դ., որպես բուրժուազիայի գլխավոր սոցիալիստական հենարան, օգնում է կա– պիտալիզմի և բուրժուազիայի տիրապե– տության պահպանմանը: Կոմունիստների առջև խնդիր դրվեց իրենց կողմը գրավել պրոլետարիատի մեծամասնությանը, առանց որի հնարավոր չէ տապալել կա– պիտալի տիրապետությունը և հաստա– տել պրոլետարիատի դիկտատուրա: Այն առաջ քաշեց «դեպի մասսաները» լո– զունգը, մշակեց միասնական բանվորա– կան ճակատ ստեղծելու տակտիկան: Կ. Ի–ի IV կոնգրեսը (1922-ի նո– յեմբ. 5, Պետրոգրադ, նոյեմբ. 9–դեկտ. 5, Մոսկվա, մասնակցում էր 408 պատգամա– վոր՝ աշխարհի 58 երկրների 66 կուսակ– ցություններից և կազմակերպություննե– րից) շարունակեց III կոնգրեսում արծարծ– ված մի շարք հարցերի քննարկումը: Վ. Ի. Լենինը հանդես եկավ «Ռուսաստանի հե– ղափոխության հինգ տարին և համաշխար– հային հեղափոխության հեռանկարները» զեկուցումով (Լենինի վերջին ելույթը Կ. Ի–ի կոնգրեսներում): Նէպի և Սովետա– կան Ռուսաստանի օրինակով Լենինը ցույց տվեց, թե ինչպես կարելի է օգտա– գործել ժամանակավոր նահանջը կապի– տալիզմի դեմ նոր հարձակում նախապատ– րաստելու համար: Նշելով կապիտալի երկրներում ռազմականացման ուժեղա– ցումը և ֆաշիզմի վտանգը՝ կոնգրեսը հիմնավորեց ֆաշիզմի դեմ պայքարի՝ միասնական բանվ. ճակատի տակտիկան: