Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/580

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լիստական համակարգերի տնտեսական, քաղաքական և գաղափարական տարբե– րություններն աստիճանաբար հարթվում են, որը, վերջին հաշվով, կհանգեցնի դը– րանց միաձուլմանը: Կոնվերգենցիա տերմինը փոխառնվել է կենսաբանությու– նից: Կ. տ. առաջացել է XX դ. 50–60-ական թթ., երբ գիտատեխնիկական հեղափո– խության, արտադրության աճող համա– կենտրոնացման հետևանքով բարձրացավ բուրժ. պետության տնտ. ղերը և կապի– տալիստական երկրներում մտցվեցին էկո– նոմիկայի պլանավորման որոշ տարրեր: Մյուս կողմից, սոցիալիստական երկրնե– րում ապրանքա–դրամական հարաբերու– թյունների զարգացումը, տնտ. լծակների լայն օգտագործումը, նյութական խթանու– մը համարվեց «նահանջ» կենտրոնացված պլանավորումից և մոտեցում կապիտա– լիստական շուկայական կարգավորմանը: Երկու համակարգերի մոտեցման ու «սին– թեզի» վճռական գործոններից մեկը Կ. տ–յան կողմնակիցները համարում են տեխ. առաջընթացը և խոշոր արդյունաբե– րության, հատկապես նրա ժամանակակից ճյուղերի արագ զարգացումը: Սակայն տեխնիկայի զարգացման, արտադրու– թյան կազմակերպման ու ճյուղային կա– ռուցվածքի մեջ ընդհանուր գծերը չեն կարող վերացնել կապիտալիզմի ու սո– ցիալիզմի արմատական տարբերություն– ները: Կ. տ–յան առավել նշանավոր ներ– կայացուցիչներն են Ջ. Գելբրայտը, Պ. Սո– րոկինը (ԱՄՆ), Յա. Թինբերգենը (Հոլան– դիա), Ռ. Արոնը (Ֆրանսիա), Զ. Աթրեյ– չին (Անգլիա): Կոնվերգենցիայի տեսա– բանները համակարծիք չեն: Ոմանք պըն– դում են, որ կապիտալիզմն ու սոցիալիզմը ներկայումս էլ նմանվում են, մյուսները՝ ապագայում դրանք կմիաձուլվեն և կըս– տեղծվի «խառը հասարակություն», կամ կապիտալիզմը իբր մնում է նույն համընդ– հանուր բարեկեցության հասարակարգը, իսկ սոցիալիզմն իբր դադարում է սոցիա– լիզմ լինելուց, մոտենում է կապիտալիզ– մին և, ի վերջո, լուծվում արևմտյան ապ– րելակերպի մեջ: Պ. Սորոկինը գտնում է, որ «կապիտալիզմի ու կոմունիզմի դրա– կան արժեքների» գումարման միջոցով կառաջանա ինտեգրալ տիպի հասարա– կություն, Ռ. Արոնը՝ որ կոնվերգենցիան տեղի կունենա ՍՍՀՄ էկոնոմիկայի մեջ փոփոխությունների միջոցով: Ցա. Թինբեր– գենի կարծիքով ապագայի օպտիմալ հա– սարակարգը կապիտալիզմից կյուրացնի երեք սկզբունք. 1. մասնավոր սեփակա– նությունը, 2. տնտեսական խթանման կարգը և շահույթ ստանալու ձեռնարկա– տերերի ձգտումը, 3. շուկայական համա– կարգը: Այդ հասարակարգը սոցիալիզմից կյուրացնի նույնպես 3 սկզբունք. 1. հա– վասարությունը, 2. արտադրության նկատ– մամբ բանվորական վերահսկողությունը, 3. տնտ. պլանավորումը, չպահպանելով սակայն չորրորդը՝ հանրային սեփակա– նությունը: Այլ կերպ՝ օպտիմալ համա– կարգը հենց նույն, ժամանակակից կա– պիտալիզմն է: Կ. տ–յան այլ տարբերակ է առաջադրում Ջ. Գելբրայտը. ցանկացած հասարակար– գում ժամանակակից տեխնիկայի ու ար– տադրության կազմակերպման բարդ պայ– մաններում շուկայական հարաբերու– թյունները պետք է փոխարինվեն պլանա– յին հարաբերություններով: Կապիտալիս– տական ծրագրավորման և սոցիալիստա– կան կենտրոնացված պլանավորման միջև Գելբրայտը տեսնում է միայն քանակա– կան տարբերություններ: Սակայն հայտ– նի է, որ կապիտալիստական կորպորա– տիվ պլանավորումը և պետ. միջամտու– թյունն ի վիճակի չեն հաղթահարելու կա– պիտալիստական արտադրության ցիկլա– յին տատանումները, ինֆլյացիան, գոր– ծազրկությունը: Բուրժ. պետությունը չի կարող տնտ. զարգացման մեջ կատարել այն դերը, ինչ սոցիալիստականը, քանի որ արտադրության միջոցների մեծ մասը մաս– նավոր սեփականություն է: Լավագույն դեպքում կարելի է ծրագրավորել, հեռա– նկարային կանխագծումներ կատարել: Արմատապես սխալ է նաև «շուկայական սոցիալիզմի» կոնցեպցիան: Ապրանքա– դրամական հարաբերությունները սոցիա– լիզմի պայմաններում ենթարկվում են պետության պլանային կարգավորմանը, իսկ տնտ. ռեֆորմները կատարելագոր– ծում են տնտեսության կառավարման, պլանավորման ու նյութական խթանման համակարգերը: Կ. տ–յան որոշ ներկայա– ցուցիչներ իրենց հայացքները կապում են երկու համակարգերի խաղաղ գոյակցու– թյան հետ: Նրանց կարծիքով այդ համա– կարգերի կոնվերգենցիան միայն կարող է մարդկությանը փրկել ջերմամիջուկային պատերազմից: 70-ական թթ. միջազգային լարվածության մեղմացումը, երկու հա– մակարգերի տնտ. ու մշակութային կա– պերի ընդլայնումը կոնվերգենցիայի տե– սաբանները ձգտում են բնութագրել որ– պես իրենց տեսակետների հաստատման գործոններ: Կապիտալիստական երկըր– ներում, հատկապես մտավորականու– թյան շրջանում, Կ. տ. ստեղծում է կապի– տալիզմը սոցիալիզմի աստիճանաբար վե– րաճելու պատրանք, ապակողմնորոշում աշխատավորությանը արմատական սո– ցիալական վերափոխումներ կատարելու անհրաժեշտությունից: Այն հակակոմու– նիստական ռեակցիոն ուժերի ձեռքում գործիք է սոցիալիստական երկրների հետ «կամուրջ» գցելու, «սոցիալական խաղա– ղություն» քարոզելու, սոցիալիզմի գա– ղափարների դեմ «հոգեբանական պատե– րազմ» մղելու համար: Կ. տ. Արևմուտքի բուրժ. առավել ճկուն գաղափարախոսու– թյունն է: Դրա գիտական հիմնավորված մերժումը մարքս–լենինյան տեսության գլխավոր խնդիրներից է: Բ. Միրզոյան

ԿՈՆՎԵՐՍԻԱ փոխառ ու թյան (լատ. conversio – փոփոխում, փոխարկում), պետական փոխառության սկզբնական պայմանների փոփոխում՝ տոկոսի իջե– ցում, մարման ժամկետների ու եղանակ– ների վերանայում: Կապիտալիստական երկրներում իրականացվում է պետ. պարտքի կրճատման նպատակով՝ փո– խատվական կապիաաւի ավելցուկի պայ– մաններում և ընդլայնում է իշխող դասա– կարգի ֆինանսական արտոնությունները: Կ–ի հետեանքով բաժնետոմսերի կուրսը բարձրանում է: ԱՍՀՄ–ում 1930-ին, 1936-ին, 1938-ին և 1947–48-ին իրակա– նացված Կ–ների նպատակն էր սովետա– կան ռուբլու գնողունակության բարձրա– ցումը, սոցիալիստական էկոնոմիկայի զարգացումը:

ԿՈՆՎԵՐՏԵՐ (անգլ. converter, < լատ. converto – փոխել, փոխակերպել), մետա– լուրգիական. ագրեգատ՝ թթվածին կամ օդ ներփչելով հալված թուջից պողպատ, ինչ– պես նաև օդ ներփչելով շաեյններից թե– րապատրաստ պղինձ կամ մաքուր շտեյն ստանալու համար: Կ–ները տանձաձև կամ գլանաձև են: Սև մետալուրգիայում Կ–ները լինում են թուջը օդով ներքևից (բեսեԱեր– յան պրոցես, թոմասյան պրոցես) և թթվածնով վերևից (թթվածնա–կոնվերւոե– բային պրոցես) ներւիչելով: Կ–ի ընդհա– նուր տեսքը (թուջը ներքևից ներփչելով) տրված է նկ–ում: Իրանը պողպատե պատ– յան է, ֆուտերված հրահեստ աղյուսով, թթվային՝ բեսեմերյան Կ–ում և հիմնա– յին՝ թոմասյան Կ–ում: Ֆուտերված հա– տակն ունի օդի մատուցման ծայրափո– ղակներ: Օդը սնամեջ դարձյակի և կար– ճախողովակի միջով տրվում է օդի ւոու– փին, որտեղից և մղվում է թուջի մեջ ու այն ներփչում: Փչման ճնշումը զգալի մեծ է թուջի ֆերոստատիկ ճնշումից, որը և օդափչման ժամանակ պահպանում է ծայ– րափողակները թուջով լցվելուց: Կ–ի իրա– նը ուղղաձիգ առանցքի նկատմամբ հա– մաչափ չէ: Նրա ետևի պատը դեպի դուրս ունի կորություն, որը հնարավորություն է տալիս հորիզոնական դիրքում մեծաց– նելու Կ–ի տարողությունը: վերևի անցքի (բկանցքի) միջով լցվում է թուջը, դուրս թափվում պողպատը և խարամը, ինչպես նաև դուրս են գալիս ներփչման ժամանակ առաջացած կոնվերտերային գազերը: Կ–ի դիրքը թուջի լցման ընթացքում հորիզո– նական է, իսկ ներփչման ժամանակ՝ ուղ– ղաձիգ: Կ–ի պտույտը հորիզոնական առանցքի շուրջը կատարվում է հատուկ հաղորդակի միջոցով: Փոքր բեսեմերյան Բեսեմերյան կ ո ն վ և ր ա և ր. /. իրան, 2. սնամեջ դարձյակ, 3. կարճախողո– վակ, 4. օդի աուփ, 5. ռեդուկտոր, 6. հատակ, 7. ֆուրմեր, 8. վզիկ Կփ հատակը խուլ է, իսկ ծայրափողակնե– րը տեղադրված են ետևի պատի մեջ հո– րիզոնական դիրքով, այնպես, որ օդով կամ համակցված (օդը թթվածնով) փչումը ուղղվում է թուշի մակերևույթին: Այն Կ–երում, որտեղ թուշի ներփչումը կատար– վում է վերևից, թուշի խառնուկների օք– սիդացումն ընթանում է արագ, որի հեւոե– վանքով բարձրանում է պողպատի ստաց– ման արտադրողականությունը, և իշնում ինքնարժեքը: