Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/581

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գունավոր մետալ ու ր գ ի ա– յ ու մ կիրառվում են գլանաձև Կ–ներ, որոնք ունեն պողպատե իրան, ֆուտերված մագնեզիտային աղյուսով և պատված մագ– նեզիտի շերտով:

ԿՈՆՎԻՉՆԻ (Konwitschny) Ֆրանց (14.8. 1901, Ֆուլնեկ, Հս. Մորավիա–28.7.1962, Բելգրադ), գերմանացի դիրիժոր (ԳԴՀ): Պրոֆեսոր (1951): 1949–62-ին գլխավո– րել է Գևանդհաուզի սիմֆոնիկ նվագա– խումբը (Լայպցիգ), միաժամանակ եղել Դրեգդենի օպերային թատրոնի (1953– 1955) և Բեռլինի պետ. օպերայի (1955-ից) դիրիժորը: Բազմիցս, այդ թվում Գևանդ– հաուզի նվագախմբի հետ, հանդես է եկել ՍՍՀՄ–ում (առաշին անգամ 1954-ին): Արժանացել է ԳԴՀ ազգային մրցանակ– ների (1951, 1956, I960): ԿՈՆՏ (Conte) Օգյուստ (1798–1857), ֆրանսիացի փիլիսոփա, պոզիտիվիզմի և բուրժուական սոցիոչոգիայի հիմնադիր: 1817–22-ին եղել է Ա. Սեն–Սիմոնի քար– տուղարը, ապա դասավանդել Փարիզի Պոլիտեխնիկական դպրոցում: Կ–ի փիլիսո– փայության հիմնական սկզբունքները շա– րադրված են «Դրական փիլիսոփայության դասընթաց» (հ. 1–6, 1830–42) աշխատու– թյան մեշ: Ըստ Կ–ի իրականության ճա– նաչման համար միանգամայն բավարար են մասնավոր գիտությունները, իսկ* գրան– ցում բացահայտված օրինաչափություն– ների հետագա ընդհանրացումը, կապերի վերհանումը, հասկացությունների միաս– նականացումը «ընդհանուր գիտության» խնդիրն է: Իր մեթոդներով մասնավոր գիտությունների շարունակությունը կազ– մող «ընդհանուր գիտությունը» Կ. անվա– նում է դրական (պոզիտիվ) փիլիսոփայու– թյուն: Մինչդեռ ավանդական փիլիսոփա– յության մտահայեցողական՝ «մետաֆի– զիկական» պրոբլեմատիկան իբր բուորո– վին չի առնչվում գիտության հետ և պետք է իսպառ բացառվի: Ըստ Կ–ի դրական գի– տության զարգացումը համապատասխա– նում է մարդկային ոգու և հասարակու– թյան զարգացման բարձրագույն փուլին: Մարքսիզմի դասականները քննադատել են Կ–ի պոզիտիվիզմը: Կ–ի ուսմունքը տեսական ակունք է դարձել Զ. Ս. Միլի, Հ. Սպենսերի փիլիսոփայության և տրա– մաբանական էմպիրիզմի որոշ սկզբունք– ների մշակման համար: Կ–ի պոզիտիվիզմը արտահայտվել է նաև հայ իրականության մեշ (Ա. Գարագաշյան, Գ. Կոստանդյան, Գ. Արծրունի, Ե. Տեմիրճիպաշյան):

ԿՈՆՏԱ, Գոնտա (Conta), Վասիլե Գրի– գորեիի [15.11.1845, Գինդըոան (Ռումի– նիայում)– 21.4.1882, Ցասսի], հայազգի ռումին փիլիսոփա, պետական–քաղաքա– կան գործիչ, իրավագետ: Ծնվել է քահանա– յի ընտանիքում: Ավարտել է Անտվերպենի ինստ–ը: Գենտի համալսարանում դասա– վանդել է ֆրանսերեն: Բրյոաելի համալ– սարանում ստացել է իրավաբանության դոկտորի գիտական աստիճան (1872): Եղել է իրավունքի պրոֆեսոր Ցասսիի հա– մալսարանում: 1879-ին անկախականների կուսակցությունից ընտրվել է Ռումինիայի պառլամենտի անդամ, 1880–81-ին՝ հան– րային կրթության (լուսավորության) մի– նիստր: Կազմել է երկրի լուսավորության վերակառուցման օրինակելի, առաջադի– Վ. Կոնաա մական ծրագիր: Վատառողջության պատ– ճառով Կ. հրաժարվել է պետ., քաղ. և ման– կավարժական գործունեությունից, իրեն ամբողջությամբ նվիրել ւիիլ. գիտությանը: «ճակատագրապաշտության տեսությունը» (1876, ֆրանս. հրտ. 1877), «Տեսակների ծագումը» (1877), «Մետաֆիզիկայի հի– մունքները» (1879, ֆրանս. հրտ. 1880), «Աշխարհի կազմավորման առաշին սկըզ– բունքները» (1888), «Տիեզերական տա– տանումների տեսությունը» (1876–77, ֆրանս. հրտ. 1895, առաջաբանը՝ Լ. Բյուխ– ների) և այլ երկերում տվել է ժամանակի բնագիտության և փիլիսոփայության առաջ քաշած մի շարք հարցերի մատերիալիս– տական պատասխանները, քննադատել իդեալիզմը և կրոնը: Կ–ի դիալեկտիկա– կան ըմբռնումները դրսևորվել են բնա– գիտության փիլ. վերլուծություններում: Առաջադրել է համընդհանուր պատճառա– կանության գաղափարը, այն վերագրել նաև մարդու հոգեկանին, որ նա բնորոշել է որպես նյարդային համակարգի ֆունկ– ցիա: ժխտել է պատահականությունը, ո– րոշ դեպքերում տուրք տվել ճակատագրա– պաշտությանը: Փորձել է գիտության նվա– ճումները համաձայնեցնել իր դետերմի– նիստական ըմբռնումներին: Մարդու ճա– նաչողական կարողությունը համարել է անսպառ: Զգայությունը և ընկալումը հա– մարել է ճանաչողության առաջին, անմի– ջական աստիճան, մտածողությունը՝ երկ– րորդ, միջնորդավորված աստիճան, որն արտացոլումն իրականացնում է զգայու– թյան տվյալների մշակմամբ: Բնագիտու– թյան նվաճումները և Չ. Դարվինի էվո– լյուցիոն տեսությունը նպաստել են Կ–ի աթեիստական հայացքների ձևավորմանը: Օ. Կոնտի, Հ. Բոկլի և Հ. Մպենսերի սո– ցիոլոգիայի ազդեցությամբ պաշտպանել է հասարակության օրգանական տեսու– թյունը: Կ–ի աշխատությունները, զեկու– ցումները, հոդվածները, պառլամենտս^ կան ճառերը, իրավաբանական ուսում– նասիրությունները, կանոնադրություննե– րը նաև վկայում են հեղինակի իրավաբա– նական, մանկավարժական, հասարակա– կան–քաղաքական առաջադիմական հա– յացքների մասին: Կ. գրել է նաև բանաս– տեղծություններ: Կ–ի փիլիսոփայությունը Ռումինիայի նախամարքսյան մատերիալիզմի ամենա– բարձր արտահայտությունն է: Կ–ին բարձր է գնահատել Մ. էմինեսկուն: Ըստ ակա– դեմիկոս Պ. Կոնստանդինեսկու–Ցաշի, Կ. նպաստել է Ռումինիայում մատերիալիս– տական հոսանքի ստեղծմանը և երիտա– սարդությանը մղել դեպի սոցիալիստա– կան շարժումը: Կ. նամակագրություն է ունեցել Չ. Դարվինի, Լ. Բյուխների, է. Հեկկելի և ուրիշ նշանավոր մտածող– ների հետ: Ունեցել է հայ աշակերտներ: Ուսումնասիրություններում անդրադար– ձել է հայերին ու Հայաստանին: Գրկ. Շրշիկ [Հ. ճ. Սիրունի], Վա– սիլե Քոնթա, «Արագ» տարեգիրք (Բուխա– րեստ), 1933, էշ 58–59: Hctophh ՓաւօօօՓաւ, T. 2, M., 1957, C. 482-85. Ս. Քոչանշյան

ԿՈՆՏԱԿՏ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ (< լատ. con- tactus –շփում, հպում), էլեկտրական շըղ– թայի բաղադրիչ մասերի էլեկտրահաղոր– դականությամբ օժտված շփման մակերե– վույթ կամ հարմարանք, որն ապահովում է այդ շփումը (միացումը): Լինում են՝ հոսանքի հաղորդիչների (մեխանիկական կոնտակտներ), էլեկ– տրական հոսանքի հաղորդչի, կիսահա– ղորդչի և երկու կիսահաղորդիչների:

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ԼԱՐՈՒՄՆԵՐ, արտաքին ուժերի ազդեցության ենթարկված դե– ֆորմացվող երկու մարմինների հպման կամ միացման տեղամասերում և դրանց շրջակայքերում գործող լարումներ: Կոն– տակտային խնդիրների դասական տե– սության մեջ Կ. լ–ի որոշման համար ըն– դունվում է Հերցի հիպոթեզը, ըստ որի երկու տարբեր առաձգական մարմինների սեղմման խնդրում կոնտակտի տիրույթի չափերի փոքր լինելու պատճառով (մար– մինների բնութագրիչ չափերի նկատ– մամբ) սեղմվող մարմինները Փոխարին– վում են առաձգական կիսատարածու– թյուններով: Նշված դրվածքով կոնտակ– տային խնդիրների տեսության հիմնական հարցն է՝ որոշել Կ. լ–ի բաշխման օրենքը, ինչպես նաև կոնտակտի տիրույթի կոն– ֆիգուրացիան և երկու մարմինների փո– խադարձ մոտեցման չափը: Երկու մարմին– ների սեղմման նշված խնդրում (Հերցի խնդիր) կոնտակտային նորմալ լարում– Լարումների բաշխ ու մը գնդաձև մարմինների սեղմման դ և պ– քում. P–-սեղմող ուժ, Ri և R2–գնդերի շառա– վիղները, P0–առավելագույն լարումը կոն– տակտի Տ հարթակի կենտրոնում, P–լարումը այդ հարթակի կենտրոնից r հեռավորության վրա, a–հարթակի շառավիղը, A–կետ, որտեդ լարումը ամենամեծն է ների որոշումը բերվում է Ֆրեդհոլմի առա– ջին սեռի ինաեգրաչ հավասարման լուծ– ման, որը սովորաբար կատարվում է պոտենցիալի տեսության մեթոդներով: Առանձնապես կարևոր նշանակություն ունի երկրորդ կարգի (մասնավորապես,