Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/582

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գնդաձև և գլանային) մակերևույթներով սահմանափակված երկու մարմինների կոնտակտային խնդիրը (նկ.): Կ. լ՜ի բաշխ– ման օրենքի հիման վրա կատարվում է ին– ժեներական կոնստրուկցիաների և դրանց տարրերի կոնտակտային ամրության հաշ– վարկը, իսկ սեղմվող մարմինների փո– խադարձ մոտեցման չափի հիման վրա՝ դրանց կոնտակտային կոշտության հաշ– վարկը: Կ. լ–ի որոշումը կարեոր գործնա– կան նշանակություն ունի գլորման առանց– քակալների, ատամնավոր և որդնակային փոխանցումների անիվների, շարժակազ– մերի և ռելսերի, կամուրջների հենարան– ների, գնդային և գլանային գլդոնների, ինչպես նաև հիմնատակերի շինարարու– թյան, եռակցովի և սոսնձային միացում– ների ամրության հաշվարկներում: Գյւկ. TajiHHJI.A., KoHTaKTHbie 3aaaHH TeopHH ynpyrocTH, M.–JI., 1953. Ս. Մխիթարյան.

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ (կոն– տակտ–մետամորֆային, կոնտակտ–մե– տասոմատիկ), օգտակար հանածոների հանքավայրեր, որոնք առաջացել են ին– տրուզիվ մագմատիկ և ներփակող ապար– ների կոնտակտներում, առավելապես ին– տրուգիայից դուրս: Մագման, մղվելով երկրակեղևի վերին հորիզոնները, ներ– փակող ապարներին փոխանցում է մեծ քանակությամբ ջերմություն, երբեմն ցըն– դող միացություններ (ջրի գոլորշիներ, բոր, ֆտոր, քլոր ևն) և ծանր մետաղներ: Դրա հետևանքով ներփակող ապարները փոփոխվում են, և նրանց մեջ առաջա– նում են նոր միներալների ու հանքանյու– թերի կուտակներ: Արտաքին ճնշումը մագ– մատիկ օջախի ճնշմանը գերազանցելիս, մագման ներփակող ապարներին տալիս է միայն ջերմություն, որի ազդեցությամբ վերախմբավորվում են ապարներում եղած նյութերը, և գոյանում նոր միներալներ (նորմալ կոնտակտային մետամորֆիզմ): Իսկ երբ մագմատիկ օջախի ճնշումն է մեծ արտաքին ճնշումից, բացի ջերմու– թյունից, մագմայից անջատվում են նաև տարբեր քանակությամբ զանազան նյու– թեր, որոնք տեղակալում են ներփակող ապարներին (կոնտակտային մետասոմա– տոզ): Առավել դյուրին կոնտակտային փոփոխությունների ենթարկվում են կար– բոնատային ապարները: Կ. հ. կապված են սկառների հետ և հաճախ սկառնային հան– քավայրեր անունն են կրում: Կ. հ–ի գենե– տիկական տիպին են դասվում երկաթի, պղնձի, վոլֆրամի, մոլիբդենի, ոսկու, ինչպես նաև նռնաքարի, անդալուզիտի, կորունդի և այլ հանքավայրեր:

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՄԵՏԱՄՈՐՖԻԶՄ, տես Մետամորֆիզմ:

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՕՂԱԿՆԵՐ, հոսանքա– տար օղակներ, որոնք ամրացված են էլեկտրական մեքենայի լիսեռին և միաց– ված ռոտորի փաթույթի ելքի սեղմակնե– րին: Նախատեսված են պտտվող փաթույթ– ների և անշարժ արտաքին էլեկտրական սարքերի ու շղթաների միջև սահող կոն– տակտ ստեղծելու համար: Կ. օ. մեկուսաց– ված են միմյանցից և մեքենայի լիսեռից:

ԿՈՆՏԱԿՏԱՉԱՓ, էվոլվենտային պրոֆի– լով, շեղատամ, գլանային լայն ատամնա– նիվների կոնտակտային գիծը չափելու սարք: Կոնտակտային գիծը բնութագրվում է ձևով (ուղղագծությամբ) և ատամնանիվի առանցքի նկատմամբ ունեցած դիրքով (թեքման անկյունով): Տարբերում են ունի– վերսալ (կոնտակտային գծի ուղղությունը և ուղղագծությունը ստուգող), միայն ուղ– ղագծությունը ստուգող և միայն ուղղու– թյունը որոշող Կ–եր: Կ–ի հիմնական հան– գույցներն են. անիվի կամ Կ–ի բազավոր– ման հանգույցը, կոնտակտային գծի դիր– քում լարքի հանգույցը, չափող մեխանիզ– մը (շոշափող ծայրապանակով), գրանցող կամ հաշվանքային հարմարանքը: Կ–ի ծայրապանակը, անցնելով կոնտակտա– յին գծի բոլոր կետերով, որոշում է նրա շեղումները, որոնք գրանցվում են գրան– ցող կամ ցուցիչ հարմարանքով:

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ, կիսահաղորդչային սարքե– րի անհրաժեշտ տարրեր, որոնք սովորա– բար իրականացվում են մետաղ–կիսահա– ղորդիչ, կիսահաղորդիչ–կիսահաղորդիչ (հետերոանցումներ) հպման մակերևույթ– ների տեսքով: Աշխատանքի սկզբունքը հիմնված է երկու պինդ մարմինների հըպ– ման հետևանքով դրանց միջև լիցքակիր– ների (էլեկտրոնների) առկայությամբ պայ– մանավորված պոտենցիալների կոնտակ– տային տարբերության առաջացման վրա: Պինդ մարմինների հպման ժամանակ դը– րանց միջև առաջանում է էլեկտրոնների փոխանակում, մեկ մարմնից մյուսն անց– նող էլեկտրոնների թիվը կախված է էլեկ– տրոնների ելքի աշխատանքից: էլեկտրոն– ների փոխանակումը շարունակվում է մին– չև թերմոդինամիկական հավասարակշռու– թյուն հաստատվելը, որին, ըստ Ֆերմի– Դիրակի վիճակագրության, համապա– տասխանում է երկու պինդ մարմիններում Ֆերմիի մակարդակների (էլեկտրոնային գազի համար քիմ. պոտենցիալների մա– կարդակների) հավասարությունը: Ֆերմիի մակարդակների համապատասխան ար– ժեքների դեպքում էլեկտրոնների փո– խանակման հետևանքով երկու պինդ մարմինների հպման տեղում առաջանում է կրկնակի էլեկտրական շերտ, որում էլեկտրոնների թիվը տարբերվում է կոն– տակտից հեռու տիրույթներում էլեկտրոն– ների թվից: Կախված պինդ մարմինների ֆիբիկա– կան հատկությունները բնութագրող պա– րամետրերից (ելքի աշխատանք, մակերե– վութային էլեկտրոնային վիճակների խտություն, լիցքակիրների խտություն ևն) երկու պինդ մարմինների հպման տեղում կարող են առաջանալ կամ կիսահաղորդ– չային սարքի օգտակար հատկությունները որոշող ակտիվ տիրույթներ, կամ էլեկ– տրական հոսանքը կիսահաղորդչային սարքին մատուցող պասսիվ տիրույթներ: Առաջին դեպքում Կ. օժտված են ուղղիչ հատկությամբ, երկրորդ դեպքում՝ ոչ: Առավել տարածված ակտիվ Կ. են մետաղ– կիսահաղորդիչ Կ.: Դրանց հիման վրա ստեղծվել են ուղղիչ դետեկտորներ, հե– ղեղաթռիչքային և Շոտքիի արգելքով այլ դիողներ, միջուկային ճառագայթման դե– տեկտորներ, տենզոզգայուն դիողներ, արևային մարտկոցներ ևն: Կիսահաղորդ– չային սարքերում հատուկ դեպք են ներ– կայացնում մետաղ–դիէլեկտրիկ–կիսահա– ղորդիչ տիպի բազմաշերտ Կ., որոնցում մակերևութային դաշտային էֆեկտը օգ– տագործվում է պինդ մարմնում ուժեղա– ցուցիչների ստեղծման համար:

ԿՈՆՏԱԿՏՈՐ էլ եկ տրամագնիսա– կ ա ն, էլեկտրական ապարատ՝ հաստա– տուն և փոփոխական հոսանքի էլեկտրա– կան ուժային շղթաների հաճախակի միա– ցումների և անջատումների համար (մինչև 1500 փոխանջատում մեկ ժամում): Կիրառ– վում է էլեկտրական մեքենաների և ապա– րատների հեռակառավարման համար, երբ հոսանքի ուժը չի անցնում 1 //ա–ից: Մ ի ա բ և և ո. է– լեկտրամագնի– սական կ ո ն - տակտորի սխե– մ ա. 7, 2. կոնտակտ– ներ , 3. խարիսխ, 4. միշուկ, 5. էլեկտրա– մագնիսի փաթույթ, 6. աղեղմարիչ հարմա– րանք, 1 –էլեկտրա–* կան հոսանք Կ–ի հիմնական տարրերն են՝ գլխավոր կոնտակտները, աղեղմարիչ հարմարանքը և հաղորդակը (սովորաբար էլեկտրամագ– նիսական): Կարճ միացված ասինխրոն շարժիչների համար նախատեսված Կ–նե– րը կոչվում են մագնիսական գործարկիչ– ներ:

ԿՈՆՏԱՐԻՆԻ (Contarini) Ամբրոջո (ծն. թ. անհտ.–1499), Վենետիկի հանրապետու– թյան դիվանագետ և ճանապարհորդ: 1474-ի փետրվարին ուղարկվել է Թավրիզ՝ ակ–կոյունլուների տիրակալ Ուզուն–Հա– սանի մոտ՝ վենետիկի հետ Թուրքիայի դեմ պատերազմ սկսելու առաջարկու– թյամբ: 1474-ին անցել է Հայաստանով: Թավրիզից վերադառնալիս այցելել է Մոսկվա (1475-ի սեպտեմբեր –1476-ի հունվար), ուր նրան ընդունել է Իվան III Վասիլևիչ ցարը: 1487-ին Կ. հրատարակել է ուղեգրություն, որն արժեքավոր տեղե– կություններ է պարունակում Պարսկաս– տանի, Անդրկովկասի, Ռուսաստանի, Լե– հաստանի, Ղրիմի և Աստրախանի խանու– թյան մասին:

ԿՈՆՏԵՅՆԵՐ (անգլ. container, < con– tain – տեղավորել), տես Բեռնարկղ:

ԿՈՆՏԵՔՍՏ (լատ. contextus – կցում, միացում, կապ), տեքստի կամ խոսքի՝ իմաստով համեմատաբար ավարտուն հատված, որի սահմաններում առավել ճշգրիտ ու կոնկրետ ի հայտ է գալիս նրա մեջ մտնող առանձին խոսքի (նախադա– սության) կամ նրանից որպես մեջբերում վերցված արտահայտության իմաստն ու նշանակությունը: Կ–ից դուրս («Կ–ից պոկ– ված») մեջբերումը կարող է ձեռք բերել մեկ այլ, նույնիսկ հակառակ նշանակու– թյուն: Գեղարվեստական գրականության մեջ Կ. որոշում է ոչ միայն առանձին բա– ռերի, արտահայտությունների, ասույթ– ների, այլե գեղարվեստական զանազան միջոցների կոնկրետ բովանդակությու– նը, արտահայտչականությունն ու ոճական երանգը: Կ. որոշում է ոճական տվյալ շար– քի բառերի ընտրությունը: Կ–ի խախտու– մը քանդում է տեքստի գեղարվեստական միասնությունը և բուն գեղարվեստական