Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/652

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյունը, հրապարակվել են կորեացի մտա– ծողների առավել արժեքավոր աշխատու– թյունները, ընդհանրացվել վաղ, միջին և ուշ ֆեոդալիզմի, երկրի սոցիալ–տնտեսա– կան պատմության ուսումնասիրություննե– րը: Մեծ ուշադրություն է հատկացվում սո– ցիալիզմի քաղաքատնտեսության պրոբ– լեմների մշակմանը, Կորեայի աշխատան– քային կուսակցության տնտ. քաղաքակա– նության, նաև ագրարային հարցերին, կոո– պերատիվ սեփականության ամրապնդում ու զարգացում, գյուղատնտեսության կա– ռավարման կատարելագործում, գյուղի ու քաղաքի էական տարբերությունների վե– րացում են: Դրանք լուսաբանված են Կիմ Իր Մենի, նաև Հոն Դալ Մոնի, Սին Ջե Տոյի և մյուսների աշխատություններում: Տնտ. պրոբլեմների մշակմամբ զբաղ– վում են էկոնոմիկայի ու ժող. տնտեսու– թյան ինստ–ները, Փխենյանի համալսա– րանի տնտեսագիտության ֆակուլտետը: Մամուլը, ռադիոն, հեռուստատեսու– թյունը: հրատարակվում են ավելի քան 20 թերթ և հանդես: Հիմնական հրատա– րակություններն են «Նողոն սինմուն» («Աշխատանքի թերթ», 1945-ից) օրաթերթը, «Կիննոջա» («Աշխատավոր», 1946-ից) տե– սական և քաղ. ամսագիրը, «Մինջու Չո– սոն» («Դեմոկրատական Կորեա», 1945-ից) օրաթերթը, «Թհոնյիլ սինբո» («Միավոր– ման նորություններ», 1972-ից) թերթը, «Փխենյան սինմուն» («Փխենյանի թերթ», 1957-ից), «Նոդոն չխոնյոն» («Աշխատավոր երիտասարդություն», 1946-ից) օրաթեր– թերը: Կ–ի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ) հիմնվել է 1946-ից, 1967-ից Փխենյանում գործում է հեռուստատեսային կենտրոնը: Գրականությունը: 1945-ից հյուսիսա– յին Կ–ում (1948-ից՝ ԿԺԴՀ) սկսել է կազմա– վորվել սոցիալիստական գրականությու– նը: 1946-ից Կ–ի գրողները միավորվել են հյուսիսային Կորեայի գրականության և արվեստի գործիչների ասոցիացիայի մեջ: ժողովրդականություն է վայելել բանաս– տեղծ–հռետոր Չո Գի Չխոնը (1913–51): Գյուղի դեմոկրատական վերափոխում– ներն են արտացոլված Չխվե Մյոն Իկի, Չխոն Սե Բոնի պատմվածքներում ու ակ– նարկներում, Լի Գի Ցոնի «Հող» (1948– 1960) վեպում: 1950–53-ի հայրենական ազատագրական պատերազմով է պայմա– նավորված հերոսական և հայրենասիրա– կան թեմաների երեան գալը: 1953-ին ստեղծվել է Կորեայի գրողների միությու– նը: Ետպատերազմյան գրականության հիմնական թեման մնում է խաղաղ, ստեղ– ծագործ աշխատանքը: Պոեզիա են գալիս նոր ուժեր՝ Լի խո Իլ, Պեկ Ին Զուն և ուրիշ– ներ: Զարգանում է ժամանակակից վեպը (Չուն Սե Զուն, Չխոն Սե Բոն, Օմ Խին Սոպ): 60-ական թթ. հայտնվեցին պատմա– կան խոշոր կտավներ [Լի Գի Ցոնի «Թու– մանգան գետը» (1954 – 61), Պակ Սե Ցոնի «Տայգայի պատմությունը» (1962) են]: 60-ական թթ. վերջի–70–ական թթ. սկզբի գրականության մեջ արտացոլված են սո– ցիալիստական շինարարության հաջողու– թյունները: ճարտարապետությունը և կերպար– վեստը: ԿԺԴՀ–ի կազմավորումից (1948) ե 1950–53-ի պատերազմից հետո մեծ Փխենյանի կենտրո– նական մասի կառու– ցապատումը (1950- ական թթ.) Օդերևութաբանական տվյալների ստացումը ռադիոընդունիչ սարքերի օգնությամբ թափ է առել քաղաքաշինությունը: 1945– 1953-ին մշակվել է Փխենյանի գլխավոր հատակագիծը, վերականգնվել և վերա– կառուցվել են Խամխինը, Վոնսանը, Սարի– վոնը, Կեսոնը, Նամփհոն և այլ քաղաքներ: Երկրով մեկ ծավալվել է արդ. և հիդրո– տեխնիկական կառույցների, հիվանդա– նոցների, դպրոցների, մշակույթի պալատ– ների, կինոթատրոնների շինարարությու– նը: Դրանց ստեղծմանը կորեական ճարտ– ներ Կիմ Զոն խիի, Լի խյոնի, Պակ իկ խվանի, Սին Սուն Գյոնի և ուրիշների հետ մասնակցում են արտասահմանյան մաս– նագետներ: 1950-ական –1960-ական թթ. սկզբի հասարակական շենքերի ճարտ– մեջ խորապես դրսևորվել է կորեական միջնադարյան ճարտ. ձևերի օգտագործ– ման միտումը (Փխենյանի մեծ թատրոն, 1960): 1960-ական թթ. 2-րդ կեսից կիրառ– վում են շինարարական նոր կոնստրուկ– ցիաներ և նյութեր, ստեղծվում են ճարտ. ձևերի պարզ ու լակոնիկ, ռացիոնալ նա– խագծմամբ աչքի ընկնող կառույցներ (Կիմ Իր Սենի անվ. պետ. համալսարանը, 2-րդ հերթ, 1972): Գեղարվեստի ազգային ավանդույթների (այդ թվում՝ տուշով և ջրաներկով գեղա– նկարչության) վերածննդին ու լայն զար– գացմանը նպաստել է 1946-ին հիմնադըր– ված հյուսիսային Կ–ի գրականության և արվեստի գործիչների ասոցիացիան, որի կազմի մեջ է կերպարվեստի գործիչների միությունը: Տուշով ու ջրաներկով ազգա– յին գեղանկարչության տեխնիկայով են աշխատում նկարիչներ Լի Չխոնը, Չխվե Գյոն Գինը, Լի Սոկ խոն, Չոն Յոն Մանը, որոնք դիմում են ինչպես ավանդական (օրինակ, «ծաղիկն եր–թռչուններ» ժան– րին), այնպես էլ ժամանակակից (ժողո– վըրղի մարտական և աշխատանքային սխրագործությունների պատկերումը) թե– մաների: Ցուղաներկի տեխնիկայով են ստեղծագործում (հիմնականում կենցաղա– յին և պատմական թեմաներ) նկարիչներ Կիմ Զոն Նամը, Պակ Մյոն խուն, Պխո Մե Զոնը, Մուն խակ Մուն: Զարգանում են գրաֆիկան (նկարազարդում, էստամպ, պլակատ. Կիմ Դոն Զուն, Պե Ուն Սոն, Պակ Սին քսի), հաստոցային և մոնումեն– տալ քանդակագործությունը (Մուն Մոկ Օ, խան Ցոն Աիկ, Չո Գյու Բոն): Հին ավան– դույթները պահպանվում են դեկորատիվ– կիրառական արվեստում (բրուտագործու– թյուն, ասեղնագործություն, լաքապատ իրերի պատրաստում): Փխենյանում 1953-ին հիմնադրվել է Կորեական նկա– րիչների միությունը, 1954-ին՝ Կորեական ճարտարապետների միությունը: Երաժշտությունը: 1946-ին ստեղծվել է երաժիշտների միավորում, որը հետա– գայում մտել է հյուսիսային Կ–ի գրակա– նության և արվեստի գործիչների ասոցիա– ցիայի մեջ: Խոշոր քաղաքներում բացվել են երաժշտական ուսումնական հաստա– տություններ (1949-ին՝ Փխենյանի կոն– սերվատորիան), համերգային դահլիճներ, երաժշտական թատրոններ: Երաժշտական թատրոնում են զարգացել երկու հիմնա– կան ժանրերը՝ չխանգիկը (ժող. երաժշտա– կան դրամա) և կագիկը (ժամանակակից օպերա, որի կազմավորմանը նպաստել են կոմպոզիտորներ Լի Մյոն Աանը և խվան խակ Կինը): 1953-ին ստեղծվել է ԿԺԴՀ–ի կոմպոզիտորների միությունը: 1955-ին Փխենյանում կառուցվել են ժամա– նակակից թատերական շենքեր և համեր– գային դահլիճ, ստեղծվել ֆիլհարմոնիա, սիմֆոնիկ մեծ նվագախումբ և այլ երա– ժըշտական կոլեկտիվներ, գրվել են առա– ջին սիմֆոնիկ երկերը (Մին Դո Սոնի «Առաջին սիմֆոնիան», Չո Գիլ Սոկի «Հա– նուն հայրենիքի» սիմֆոնիկ պոեմը): Առաջատարի դերը շարունակում է կատա– րել Փխենյանի պետ. գեղարվեստական թատրոնը, որի լավագույն բեմադրություն– ներից են՝ Լի Մյոն Մանի և Աին Դո Մոնի «Պատմի՜ր, տայգա», Խամ խոն Գինի «Լուսինը Կիմգանսան լեռներում» և այլ գործեր: Կ–ի երաժշտական կյանքում կա– րևոր տեղ են գրավում կորեական ժող. գործիքների անսամբլը, կորեական ժող. բանակի երգի և պարի անսամբլը: 1946-ից Փխենյանում գործում է բալետային ստու– դիա (1952-ից՝ պետ. բալետային ստու– դիա): Թատրոնը: 1947–49-ին Փխենյանում բացվել են պետ. թատրոնը (այժմ՝ պետ.