Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/657

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է, 20–30 սմ բարձրությամբ, աերեները՝ նշտարաձև, ծաղկաբույլում կա 3–5 ծա– ղիկ: Սերմերը մանր են, կլորավուն, ձվա– ձև: Սննղի մեջ, որպես համեմունք, օգտա– գործվում են թարմ և չորացրած տերևները: ժող. բժշկությաև մեջ կիրառվում է որպես ցավամոքիչ, նաև փորկապության դեմ: ԿՈՐԻ, Կոր, Տ կ ո ր ի, գավառ Մեծ Հայքի Տուրուբերաև նահանգում: Աշխար– հագրական դիրքը տակավին անորոշ է: Ղ. Ալիշանը, Հ. Հյուբշմանը, Ս. Երեմյանը ենթադրում են, որ Կ. տարածվել է Կորո ձոր կամ Բուլանըք գետի (այժմ՝ Կորսու կամ Քյոռ–սու–դերեսի) վերին հոսանքի շրջանում:

ԿՈՐԻԴԱ, տես Ցւամարա: ԿՈՐԻ*, պարզ և բազմաբջիջ բույսերի ու կենդանիների բջջի քրոմոսոմներ, նը– րանց գործունեության արդյունքներ և ժառանգական ինֆորմացիայի հիմնական մասը պարունակող պարտադիր բաղա– դըրամաս: Կ. մշտական, սերտ փոխազդե– ցության մեջ է բջջապլազմայի հետ և ղեկավարում է սպիտակուցների սինթեզն ու բջջում ընթացող ֆիզիոլոգիական պրո– ցեսները: Կ. առաջինը դիտել է չեխ գիտ– նական 6ա. Պուրկինյեն (1825), հավի ձվաբջջում: Բուսական բջիջներում Կ. նկարագրել է անգլ. գիտնական Ռ. Բրոու– նը (1831–32), կենդանական բջիջնե– րում՝ գերմ. գիտնական Թ. Շվանը (1838– 1839): Սովորաբար բջջում լինում է մեկ Կ., որը գտնվում է կենտրոնին մոտ, գըն– դաձև է կամ էլիպսոիդաձև: Հազվադեպ Կ–ները ունենում են անկանոն կամ բարդ ձև (օրինակ՝ լեյկոցիտների Կ–ները, ին– ֆուզորիայի մակրոնուկլեուսը): Հանդի– պում են նաև երկկորիզ և բազմակորիզ բջիջներ: Կ–ի չափերը տատանվում են մոտ 1 մկմ–ւց (նախակենդանիներ) մինչև 1 մմ (որոշ ձվաբջիջներ): Կ. բջջապլազ– մայից բաժանված է կորիզաթաղանթով և պարունակում է կորիզահյութ (կարիո– լիմֆա) ու նրա մեջ ընկղմված տարրեր՝ քրոմատին, կորիզակ ևն: Չկիսվող Կ–ում տեղի է ունենում դեզօքսիռիբոնուկլեինա– թթվի (ԴՆԹ) սինթեզը՝ ռեպլիկացիան, որն սկսվում է քրոմատինային ֆիբրիլնե– րի վրա գտնվող հատուկ տեղամասե– րում և տարածվում երկու ուղղություննե– րով: Կ–ում կան նաև պերքրոմատինային ֆիբրիլներ, պերի–և ինտերքրոմատինա– յին գրանուլներ, ֆոսֆոլիպիդներ, լի– պոպրոտեիդներ, ֆերմենտներ ևն: Բնու– թյան մեջ հանդիպում են Կ–ի առանձնա– հատուկ ձևեր, օրինակ, աճող ձվաբջջի հսկա Կ., որը հիմնականում բնորոշ է ձկներին ու երկկենցաղներին, իսկ հըս– կա, բագմաթելային քրոմոսոմներ պա– րունակող Կ. առկա է երկթև միջատ– ների թքագեղձի բջիջներում ևն: Կ–ի հիմ– նական բաժանման ձևը միաոզն է, սա– կայն որոշ մասնագիտացված բջիջների (հատկապես պոլիպլոիդների) Կ–ին բնո– րոշ է ամիաոզը:

ԿՈՐԻԶԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, կ UI ր ի Ո լ Ո– գ ի ա, բնաբանության բաժին, ուսում– նասիրում է բջջի կորիզի կազմությունն ու ֆունկցիան օպտիկական և էլեկտրոնային միկրոսկոպիայի, բջջաքիմիայի, իզոտո– պային ինդիկատորների մեթոդներով: Կ. որպես գիտություն ծագել է XIX դ. վեր– ջերին և XX դ. ււկգբներին, երբ վերջնա– կանապես պարզվեց բջջի կորիզի առաջ– նակարգ ղերը ժառանգականության մեջ: Կ–յան հիմնական նվաճումներից են՝ բջջա– յին կառուցվածքների վարքագծի և միկ– րոսկոպիական կազմության պարզաբա– նումը ինչպես ինտերֆազում, այնպես էլ բջջի կորիզի բաժանման որևէ ձևի ժամա– նակ (տես Ամիւոոզ, Միաոզ, Մեյոզ) և ամե– նից առաջ քրոմոսոմների վերարտադըր– ման կառուցվածքն ու օրինաչափություն– ները: Գենետիկայի և Կ–յան հիման վրա առաջացավ ցիտոգենետիկան: Կ–յան ժա– մանակակից կարևորագույն պրոբլեմը քրոմոսոմների և քրոմոսոմային ենթա– միավորների կառուցվածքի ուսումնասի– րությունն է:

ԿՈՐԻԶԱԿ, ն ու կ լ և ո լ, բուսական և կենդանական բջջի կորիզի ներսում գըտ– նըվող փոքր, գնդաձև, լույսը բեկող, պինդ մարմնիկ, բաղկացած է ռիբոնուկլեինա– թթվի և սպիտակուցների կոմպլեքսներից: Կորիզում սովորաբար լինում է 1–3 Կ., սակայն որոշ բջիջներում (օրինակ, երկ– կենցաղների, ձկների ձվաբջջում) Կ–ների թիվը կարող է հասնել տասնյակների: Կ. մասնակցում է հիմնական ում ռիբոնուկ– լեինաթթուների և սպիտակուցների սին– թեզին :

ԿՈՐԻՆ Պավել Դմիտրիևիչ [25.6(7.7). 1892, Պալեխ–22.11.1967, Մոսկվա], ռուս սովետական նկարիչ: ՄՄՀՄ ժող. նկարիչ (1962): ՄՄՀՄ Գեղարվեստի ակադեմիա– յի իսկական անդամ (1958): Մովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակա– գործության և ճարտարապետության ուսումնարանում: Ղեկավարել է Ա. Մ. Պուշկինի անվ. կերպարվեստի թանգա– րանի վերականգնման արվեստանոցը (1932–59), եղբոր՝ Ա. Դ. Կորինի և այլոց հետ վերականգնել Դրեզդենի պատկերա– սրահի նկարները: Կ–ի ստեղծագործու– թյանը բնորոշ է կերպարների ոգեշնչվա– ծությունն ու կամային նկարագիրը, գծա– նկարի մոնումենտալ խստությունը, պլաս– տիկական ձևերի ամբողջականությունը, գույնի հագեցվածությունը: 1920–30-ական թթ. աշխատել է «Հեռացող Ռուսիան» կտավի վրա: Պատկերել է սովետական մտավորականության նէրկայացուցիչնե– Պ. Դ. Կորին. «Ալեքսանդր ՆԽ*- կի> եռապատկերի կենտրոնական մասը (1942, Տրնտյակովյաէ պատկերասրահ, Մոսկվա) րին (<Լ. Մ. Լեոնիդով», «Մ. Վ. Նեսաերով», երկուսն Էլ՝ 1939, ևն): Մ. Մարյանի, Ռ. Մի– մոնովի (երկուսն Էլ՝ 1956), Կուկրինիկս– ների (1958), Ռ. Գուտաուգոյի (1961, բո– լորն Էլ՝ Տրետյակովյան պատկերասրա– հում) նկարների համար արժանացել Է լենինյան մրցանակի (1963): 1941–45-ին և ետպատերազմյան տարիներին ստեղ– ծել է ռուս ժողովրդի անպարտելիությու– նը գովերգող գործեր («Ալեքսանդր Նևսկի» եռապատկերը, 1942–43, Տրետյակովյան պատկերասրահ), Մոսկվայի մետրոպո– լիտենի կայարանների՝ «Կոմսոմոլսկա– յա–կոլցևայա»-ի խճանկար առաստաղա– պատկերները (1951, ՄՄՀՄ պետ. մրցա– նակ, 1952), <Նովոսլոբոդսկայա»-ի {լիտ– րաժները (1951): Կ–ի աշխատանքներից Մովետական Միության մարշալ Լ. Ա. Գովորովի դիմանկարը (1949) գտնվում Է Հայաստանի պետական պատկերասրա– հում: Գրկ .MnxaHJiOB A., IlaBeji Kophh, [M., 1965].

ԿՈՐԻՈԼԻԱ (Coriolis) Գյուստավ Գասպար (21.5.1792, Փարիզ–19.9.1843, Փարիզ), ֆրանսիացի ինժեներ, մեխանիկ: Փարիզի ԳԱ ակադեմիկոս (1836): Ավարտել Է Պոլիտեխնիկական դպրոցը (1812): 1816-ից նույն դպրոցում տեսական մեխանիկա Է դասավանդել, իսկ 1838-ից եղել է դպրոցի դասընթացների ղեկավար: Տվել է հարա– բերական շարժման տեսության վերջնա– կան ձևակերպումը՝ մտցնելով այսպես կոչված Կորիուխսի ուժ և Կորիոփսի արա– գացում հասկացությունները:

ԿՈՐԻՈԼԻՍԻ ԱՐԱԳԱՑՈՒՄ, պտտա– կան արագացում, կետի լրիվ արագացման մաս, որն առաջանում է այս– պես կոչված բարդ շարժման (տես Հարա– բերական շարժում) դեպքում, երբ փոխա– դրական շարժումը, այսինքն՝ հաշվարկ– ման շարժական համակարգի շարժումը համընթաց չէ: Կ. ա. առաջանում է կետի Vh հարաբերական արագության (փոխա– դրական շարժման դեպքում) և փոխադրա– կան արագության (հարաբերական շարժ– ման դեպքում) փոփոխման հետևանքով: Կ. ա. որոշվում է Wl,nr= 2“+V hSin“ բանաձևով, որտեղ օՕփ–ը որևէ AB ա– ռանցքի շուրջը հաշվարկման շարժական համակարգի պատման անկյունային արա– գությունն է, a-ն՝ Vh-ի և AB առանցքի միջև կազմված անկյունը: Կ. ա. որպես վեկտոր որոշվում է nr = 2[ ափ Vh] բանաձևով: Կ. ա–ման ուղղությունը կարե– լի է ստանալ Vh վեկտորը AB առանցքին ուղղահայաց հարթության վրա պրոյեկ– տելով և այդ պրոյեկցիան 90°-ով շրջելով փոխադրական շարժման ուղղությամբ (տես նկ., որտեղ հարաբերականը M կետի շարժումն է գնդի AMB միջօրեա– կանով, իսկ փոխադրականը՝ գնդի պտույ– տը AB առանցքի շուրջը): Հարկավոր է նշել, որ Կ. ա. կետի արագացման մասն է հաշվարկման հիմնական և ոչ թե շարժա– կան համակարգի նկատմամբ: Օրինակ, Երկրի մակերևույթի վրայով շարժվելիս, Երկրի պտտման հետևանքով կետը Կ. ա.