Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/658

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


կունենա աստղերի և ոչ թե Երկրի նկատ– մամբ: Համընթաց փոխադրական շարժ– ման դեպքում (ափ=0) կամ երբ a=0, Կ. ա. հավասար է զրոյի: «Կ. ա.» հասկացությունն օգտագործում են կինեմատիկայի U դինամիկայի խնդիր– ները լուծելիս (տես Կորիոչիսի ուժ):

ԿՈՐԻՈԼԻՍԻ ՈՒԺ, իներցիայի ուժերից, որոնք մուծվում են նյութական կետի հա– րաբերական շարժման վրա հաշվարկման շարժական համակարգի պտույտի ազդե– ցությունը հաշվի առնելու համար: Կ. ու. հավասար է կետի զանգվածի և Կորիո– ւիսի արագացման արտադրյալին և ուղըղ– ված է այդ արագացման հակառակ ուղղու– թյամբ: Կ. ու–ով հաշվի առնվող էֆեկտն այն է, որ հաշվարկի պտտվող համակար– գում պտտման առանցքին ոչ զուգահեռ շարժվող նյութական կետն իր հարաբե– րական արագությանն ուղղահայաց ուղ– ղությունից շեղվում է կամ ճնշում այդ շե– ղումն արգելող մարմնի վրա: Երկրի վրա այդ էֆեկտը պայմանավորված է Երկրի օրական պտույտով, ազատ ընկնող մար– միններն ուղղաձիգից շեղվում են արլ. (առաջին մոտարկումով), իսկ Երկրի մա– կերևույթի վրա միջօրեականներով շարժ– վող մարմիններն իրենց շարժման ուղ– ղությունից Հս. կիսագնդում շեղվում են աջ, իսկ Հվ. կիսագնդում՝ ձախ: Այս շե– ղումները Երկրի դանդաղ պտույտի հե– տևանքով բավական փոքր են և նշանակա– լի են կամ շատ մեծ արագությունների, կամ էլ երկարատև շարժումների դեպքում: Տեխնիկայում Կ. ու. հաշվի է առնվում գիրոսկոպների, տուրբինների և այլ տե– սություններում: ԿՈՐԻ», հայաբնակ գյուղ Վրացական ԱԱՀ Ախալքալաքի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս–արևմուտք: Գյուղի մոտ իրար են միանում Կուրի վտակներ Արագվան և Թափարվանը: Կոլտնտեսությունն զբաղ– վում է հողագործությամբ և անասնապա– հությամբ, առաջատար ճյուղը կարտո– ֆիլագործությունն է: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան և բուժկետ: Գյուղի եկեղեցին կառուցվել է 1908-ին: Կ–ի հայերը գաղթել են 1830-ին, Արևմըտ– յան Հայաստանի էրզրումի վիլայեթի Եր– կան Մասուր գյուղից:

ԿՈՐԻՄԱԶՏԱՆ Մամիկոն Վասիլի [1898, գ. Վաչիանի, Ախալքալաքի գավառում (այժմ՝ վրաց. ԱԱՀ–ում)–1970, Երևան], Անդրկովկասում հեղափոխական շարժման մասնակից: ՍՄԿԿ անդամ 1917-ից: 1918-ին մարտնչել է Բաքվի կոմունայի համար: Այնուհետև գործուղվել է Հայաստան, որ– տեղ ընդհատակյա բջիջներ է կազմակեր– պել Ղամարլուում (Արտաշատ), Ուլուխան– լուում (Մասիս) և այլուր: 1919–20-ին եղել է Երևանի բոլշևիկյան ընդհատակյա կոմիտեի անդամ: Մասնակցել է Մա– յիսյան ապստամբությանը: 1920-ի դեկ– տեմբերին նշանակվել է Հայաստանի երկաթուղային ճանապարհների կոմի– սար: Դաշնակցության փետրվարյան խռո– վության ժամանակ (1921) կազմակեր– պել է Երևան կայարանի երկաթուղային շարժակազմի և նախկին «Ազատամարտ» զրահագնացքի էվակուացիան Ղամարլուի ճակատ և կռվել կարմիր պարտիզանների շարքերում: Մինչև կենսաթոշակի անցնելը Կ. մի շարք պատասխանատու պաշտոններ է վարել ՀՍՍՀ արհմիութենական, սովետա– կան մարմիններում: Մ. Հովհաննիսյան.

ԿՈՐԾԱՆԻՉ ԱՎԻԱՑԻԱ, ռազմաօդային ուժերի ռազմաճակատային ավիացիայի տեսակ, ՍՍՀՄ–ում նաև հակաօդային պաշտպանության զորատեսակ: Նախա– տեսված է հակառակորդի ինքնաթիռնե– րի և անօդաչու միջոցների ոչնչացման համար՝ օդում գերիշխանություն նվաճե– լու, զորքերն ու– թիկունքի օբյեկտները պաշտպանելու, ավիացիայի այլ տեսակ– ների մարտական գործողություններն ապահովելու նպատակով: Կարող է օգ– տագործվել նաև վերգետնյա (ծովային) օբյեկտներ խոցելու և օդային հետախու– զության համար: Արդի Կ. ա. զինված է ռեակտիվ գերձայնային ինքնաթիռներով: Կ. ա–ի հիմնական զենքը կառավարվող հրթիռներն ու արագաձիգ թնդանոթներն են: Կ. ա. ստեղծվել է առաջին համաշխար– հային պատերազմի (1914–18) ժամանակ, երբ ռմբակոծիչների և հետախույզ ինք– նաթիռների դեմ պայքարելու համար ըս– կըսեցին կառուցել փոքր չափերի հատուկ ինքնաթիռ–կործանիչներ՝ զինված գնդա– ցիրներով: Մեծ դեր է խաղացել հատկա– պես երկրորդ համաշխարհային պատե– րազմում: ԿՈՐԿ Ավգուստ Իվանովիչ (1887–1937), սովետական ռազմական գործիչ, բանակի 2-րդ կարգի հրամանատար (1935): ՍՄԿԿ անդամ 1927-ից: Ավարտել է Գլխավոր շտաբի ակադեմիան (1914): 1918-ին ծա– ռայել է Համառուսաստանյան գլխաւ}որ շտաբում, ապա 9-րդ բանակի շտաբում: 1919-ի փետրվարից՝ էստլանդական բա– նակի շտաբի պետ: 1919–20-ին, որպես 15-րդ բանակի հրամանատար, մասնակ– ցել է Պետրոգրադի պաշտպանությանը և Լեհաստանի դեմ պատերազմին, իսկ որ– պես 6-րդ բանակի հրամանատար՝ Վրան– գելի զորքերի ջախջախմանը: 1921–35-ին եղել է Ուկրաինայի և Ղրիմի զինված ուժե– րի հրամանատարի օգնական, Թուրքես– տանյան ռազմաճակատի զորքերի, Կով– կասյան կարմրադրոշ բանակի, Բելո– ռուսական, Լենինգրադյան և Մոսկովյան ռազմ, օկրուգների հրամանատար: 1935– 1937-ին եղել է Մ. Ֆրունզեի անվ. ռազմ, ակադեմիայի պետ: Պարգևատրվել է Կար– միր դրոշի 3 շքանշանով և Հեղափոխական պատվո զենքով:

ԿՈՐՃԱՅՔ, Կորճէք, Կորտի– ճ ա յ ք (հավանորեն՝ «կորտ», «կորդ», «գորդ» կամ «կորճ», հուն, xoupxioi ցեղանունից), Մեծ Հայքի’ Վեցերորդ նա– հանգը (շուրջ 14700 կմ2), Արևելյան Խա– բուր և Մեծ Զավ գետերի վերին հոսանք– ների շրջանում: Արլ–ից ձգվում էր մինչև Զագրոսի լեռնաշղթան, արմ–ից՝ Տիգրիս գետը: Հվ–ից սահմանակից էր Ադիաբե– նեիէւ (Ասորեստան), արմ–ից՝ Հայոց Մի– ջագետք, հս–արմ–ից՝ Աղձնիք, հս–ից՝ Մոկս և Վասպուրական, արլ–ից՝ Նոր Շի– րական (Պարսկահայք) նահանգներին: Ըստ VII դ. հայկ. «Աշխարհացոյց*-ի, Կ. բաղկացած էր 11 գավառից. Կորդուք, Կոր– դըրիք Վերին, Միջին և Ներքին (տես Տմորիք), Այտրուանք, Այգարք, Մոթողանք, Որսիրանք, Կարթունիք, ճահուկ և Աղբակ Փոքր: Աղբյուրներում Կ. հաճախ իր ամե– նաընդարձակ գավառի՝ Կորդուքի անու– նով կոչվել է «Կորդվաց աշխարհ»: Ար– տաշես Ա–ի օրոք (մ. թ. ա. 189–160) հայկ. հողերի վերամիավորումից հետո Կ. մտել է Մեծ Հայքի մեջ, Արշակունիների ժա– մանակ եղել Մեծ Հայքի չորս բդեշխու– թյուններից կամ սահմանակալ զորաթևե– րից մեկը, որի բդեշխը, ըստ Ագաթանգե– ղոսի, կոչվել է «Երկրորդ սահմանակալն յԱսորեստանեայց կողմանէն»: Հռոմեա– կան կայսրության և Սասանյան Իրանի միջև Մեծ Հայքի 387-ի բաժանումից հետո Կ. անջատվել է՝ դառնալով նրանց միջև կռվախնձոր: V–VI դդ. Սասանյան Իրանը Կ. միացրել է Ադիաբենե–Հեդայաբին և մտցրել Խորավարան քուստակի մեջ: Սա– կայան այդ վարչա–քաղաքական բաժա– նումը չի խոչընդոտել Կ–ի և կենտրոնա– կան Հայաստանի ազգային միասնությա– նը, տնտ. և մշակութային սերտ կապերին, մանավանդ որ Կ. կրոնա–եկեղեցական առումով մնում էր Հայոց կաթողիկոսի հոգևոր գերիշխանության ներքո: Այդ դա– րերում հայերի կողքին Կ–ում հաստատվել էին զգալի թվով ասորական, հատկապես՝ նեստորական համայնքներ: Արաբ, տի– րապետության ժամանակ Կ–ի զգալի մասը մտել է Ջազիրա կուսակալության մեջ: IX դ. Տմորիքի հս. մասը՝ Ալկի կամ Ալկե– քար (այժմ՝ էլք) ամրոցով, և Մեծ Զավի հովտի գավառները՝ Զլմար (այժմ՝ Ջու– լամերկ), Սրինգ և Ագարակ ամրոցներով, մտնում են Վասպուրականի Արծրունյաց իշխանության (X–XI դդ.՝ թագավորու– թյան) կազմում: Սելջուկյան նվաճումների ժամանակ (XI դ.) Կ–ի հվ. շրջաններում գերիշխող են դառնում քրդական վաչկա– տուն ցեղերը: Որոշ ուսումնասիրողներ «քուրդ» անվան ծագումը կապում են «Կոր– ճայք» կամ «Կորդուք» անունների հետ: Ուրիշ ուսումնասիրողներ մերժում են այդ ենթադրությունները՝ պատճառաբանելով, որ հասարակական զարգացման համեմա– տաբար ցածր մակարդակում ապրող վաչկատուն ու խաշնարած քրդերը ցե– ղակցական որևէ կապ չունեն բարձր քաղաքակրթության հասած, երկրագործ կորճայեցիների կամ կորդվացիների հետ: «Քուրդ» ն «Կորդուք» անունների նմանու–