Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/659

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյունը կա՝մ պատահականություն է (թուրք, «քուրդ», «գուրդ» նշանակում է «գայլ»), կա՝մ էլ քրդական ցեղերը, հաս– տատվելով Կ–ում, թերևս ճանաչվել են այդ երկրանունով: Օսմանյան տիրապե– տության հաստատումից (XVI դ.) հետո Կ. մտնում է վանի փաշայության Հեքյարի սանջակի, իսկ նրա Կորդուք գավառը՝ Դիարբեքիրի վիւայեթի մեջ: 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, հայերի ու ասորիների կոտորածից ու բռնագաղթից հետո, Կ. հիմնականում դարձավ քրդաբնակ: Գյւկ. և ր և մ յ ա ն Ս. Տ., Հայաստանը ըտո <Աշխարհացոյց*-ի, Ե., 1963: Ս. Երեմ յան

ԿՈՐՄՈՖԻՏՆԵՐ (< հուն. xop|i6s– բուն և qm6v– բույս), ցողուն և տերևներ ունեցող բույսեր: Կ. են մամուռների մեծ մասը, պտերանմանները, սերմնավոր բույսերը: Երբեմն Կ. են անվանում այն բույսերը, որոնք ցողունից ու տերևներից բացի ունեն նաև արմատներ: Այս դեպքում մամուռները դուրս են մնում Կ–ի խմբից: Կ. թալոմային բույսերի պատմական զար– գացման արդյունք են, որոնց մարմինը տարանջատված չէ ցողունի ու տերևնե– րի:

ԿՈՐՅԱԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ, Կոր– յակական լեռնաշղթա, գտնը– վում է ՍՍՀՄ ասիական մասի հյուսիս– արևելքում, Բերինգի ծովի ափին, Անա– դիրի ծոցի և Կամչատկա թերակղզու միջև: Երկարությունը 880 կմ է, լայնությունը՝ մինչև 27,0 կմ, առավելագույն բարձրու– թյունը՝ 2562 մ (Սառցի լեռ): Բաղկա– ցած է կարճ, խիստ մասնատված լեռնա– շղթաներից, թմբաշարերից և բլրաշարե– րից, կազմված է ավազաքարերից, կավա– յին թերթաքարերից: Տեղումների տարե– կան քանակը 400–700 մմ է: Սառցադաշ– տերը գրավում են 205 կմ2 տարածություն: Լանջերը ծածկված են լեռնատունդրային բուսականությամբ: Կան ոսկու, արծաթի, անագի, պղնձի, բազմամետաղների, մո– լիբդենի, սնդիկի, քարածխի, ծծմբի հան– քավայրեր: Տարածված են քարացրոն– ներ:

ԿՈՐՅԱԿԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՕԿՐՈՒԳ,

ՌՍՖՍՀ Կամչատկայի մարզի կազմում: Կազմվել է 1930-ի դեկտ. 10-ին: Զբաղեց– նում է Կամչատկա թերակղզու հս. կեսը, մայր ցամաքի՝ նրան հարող մասը և Կա– րագինյան կղզին: Ողողվում է Օխոտի և Բերինգի ծովերով: Տարածությունը 301,5 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 34 հզ. (1979): Բաժանվում է 4 վարչական շրջանի: Կենտ– րոնը՝ Պալանա քտա: Բնությունը: Ռելիեֆում տիրապետում են միջին բարձրության լեռները: Հվ–ում Սրեդիննի լեռնաշղթան է (Խուվխոյտուն լեռ, 2618 մ), արլ–ում՝ Կորյակական բարձ– րավանդակը: Պենժինայի և Պարապոլյան ճահճապատ հովիտները բաժանվում են Պենժինայի լեռնաշղթայով: Հս–արմ–ում շրջանի տարածքի մեջ է մտնում նաև Կո– լիմայի բարձրավանդակի մի մասը: Ծո– վավւերը ցածրադիր են, հարթ (բացառու– թյամբ Բերինգի ծովի ափերի), մասնատ– ված Օլյուտորսկի, Կորֆի, Կարագինյան ծոցերով ու Պենժինայի խորշով: Կլիման մերձարկտիկական է: Հունվարի միջին