ջերմաստիճանը –24°Շ–ից –26°C է, հու– լիսինը՝ 10–14°C, տարեկան տեղումները՝ 300–700 մմ: իյոշոր գետը Պենժինան է: Ամենուրեք տիրապետում է բազմամյա սառածությունը: Տարածված են տունդրա– յին և տորֆաճահճային հողերը: Բուսա– ծածկույթը կազմված է անտառատունդրա– յից, տունդրայից և ալպյան մարգագետին– ներից: Կենդանիներից կան սամույր, աղվես, բևեռաղվես, սպիտակ կզաքիս, ինչպես նաև թռչուններ, ձկներ: Բ ն ա կ չ ու թ յ ու ն ը՝ ռուսներ, կոր– յակներ, չուկչիներ, իտելմեններ, էվեն– ներ: Միջին խտությունը 1 կմ2 վրա՝ 0,1 մարդ: Կա 5 քտա՝ Պալանա, Կորֆ, Օսո– րա, Իլպիրսկի, Պախաչի: Պատմական տեղեկանք: Կորյակների առաջին բնակատեղիները հայտնաբերվել են XVII դ.: XVII դ. 90-ական թթ. Անադիր բերդագյուղից սկսվեց ռուսների տեղա– շարժը դեպի Կամչատկա: Հարկերի գանձ– ման (բնական մորթի) չարաշահումը հասց– րեց կորյակների զինված դիմադրու– թյան: XVIII –XIX դդ. առևտրական հարա– բերություններ սկսվեցին ռուսների, XX դ. սկզբներին՝ ամերիկացիների հետ: Կոր– յակները հիմնականում քոչվորներ էին: Զբաղվում էին եղջերվապահությամբ, որսորդությամբ և ձկնորսությամբ: Սո– վետական կարգեր հաստատվելուց հետո ստեղծվեցին գյուղատնտ. արտելներ, եղջերվապահական սովետական տնտե– սություններ, մշակութային տարբեր հիմ– նարկներ: Արդյունագործական տնտեսու– թյունները վերակառուցվեցին, զարգա– ցավ արդյունաբերությունը: Տնտեսությունը: Առաջատար ճյուղը ձկնարդյունաբերությունն է: Կան ձկնա– կոմբինատներ և ձկնորսական կոլտնտե– սություններ: Շահագործվում է Կորֆի գորշ ածխի հանքավայրը: Զարգանում է գյուղատնտեսությունը, հատկապես եղ– ջերվաբուծությունը, կաթնատու անասնա– պահությունը, բանջարաբուծությունը և թռչնաբուծությունը: Զբաղվում են գազա– նորսությամբ: Տրանսպորտի հիմնական տեսակներն են ծովայինն ու օդայինը: Մշակույթը: 1975-ին Կ. ի. օ–ում կար 43 հանրակրթական դպրոց, պրոֆտեխ– նիկական ուսումնարան, 42 գրադարան, 57 ակումբ, 53 կինոկայանք, պիոներների տուն, 6 երաժշտական դպրոց: Լույս է տեսնում օկրուգային թերթ: Կ. ի. օ. պար– գևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1971) և ժողովուրդների բարեկա– մության (1972) շքանշաններով:
ԿՈՐՅՈՒՆ (մոտ 380– մոտ 450), հայ պատմիչ, վարդապետ, թարգմանչաց շարժ– ման գործիչ: Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներից: Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Ա Պարթնի հանձնարարությամբ ուսուցանելու է մեկնել Հայաստանի գա– վառները: Ապա՝ իր մյուս աշակերտներից ոմանց հետ ուղարկվել է Ասորիք ու Կ. Պո– լիս՝ ասորերենի և հունարենի մեջ հմտա– նալու: Կ. և մյուսների հայրենիք են վերա– դարձել 431-ից հետո՝ իրենց հետ բերելով Ս. Գրքի հուն, լավագույն օրինակներ, ինչ– պես և Նիկիայի առաջին (325) ու Եփեսոսի (431) տիեզերական ժողովների կանոննե– րը: Դրանից հետո Կ. զբաղվել է եկեղեցա– կան և թարգմանչական գործունեությամբ, մասնակցել Աստվածաշնչի հայերեն թարգ– մանությանը: Ենթադրվում է, որ թարգմա– նել է նաև Մակաբայեցոց գիրքը և ուրիշ երկեր: Բայց Կ–ի հեղինակությամբ մեզ հասած միակ վավերական գործը Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունն է, որ շուրջ 442-ին Հայոց կաթողիկոս Հովսեփ Ա Վա– յոցձորցու պատվերով գրել և ավարտել է 443 –450-ին: «Վարք Մաշտոցի»-ն հայ ազգային մա– տենագրության առաջին երկերից է, որում Կ. վարքաբանական ձևի տակ կարևոր տե– ղեկություններ է հաղորդել հայոց, վրաց և աղվանից գրերի գյուտի ու դրանց հան– գամանքների մասին: Այն V դ. սկզբին Հայաստանում ծավալված մտավոր ու քաղ. շարժման մասին առաջին ու միակ հավաստի սկզբնաղբյուրն է՝ գրված ժա– մանակակցի, իրադարձությունների մաս– նակցի և ականատեսի կողմից: Երկը սպառիչ է իր առաջադրած խնդրի սահման– ներում: Բաղկացած է չորս մասից, մուտք, առաջաբանություն, բուն շարադրանք և վերջաբան: «Վարքում» տեղ են գտել միայն կարևորագույն հանգամանքները, հայտնի, ընդհանուր ճանաչում գտած իրա– դարձություններն ու փաստերը, որպեսզի տարակարծությունների և ընդդիմության տեղիք չտրվի: Այստեղից էլ՝ երկի սեղմ, համառոտ և ճշմարտապատում բնույթը: Հետագա բոլոր պատմիչները գրերի գյու– տի, Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կյանքի ու գործունեության վերաբերյալ, ինչպես և դրանք լրացնող այլ տեղեկու– թյուններ քաղել են Կ–ի երկից և հենվել նրա վրա: Երկը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև բանասիրության ու պատմագիտության մեջ: Կ–ի երկը (գրա– բար և աշխարհաբար) հրատարակվել է մի քանի անգամ (առաջին հրտ. 1833, Վենե– տիկ), թարգմանվել զերմ., ֆրանս., անգլ., ռուս, լեզուներով: ծ/ՓՎարք Մաշտոցի, Ե., 1962: Գրկ. Բյուզանդացի Ն., Կորյուն վար– դապետ և նորին թարգմանությունք, Տւիղիս, 1900: Աճաոյան Հ., Հայոց գրերը, Ե., 1968; Ա, Մարւոիրոսյւսն
ԿՈՐՆԳԱՆ (Onobrychis Adans), բակլազ– գիների ընտանիքի բույսերի ցեղ: Առա– վելապես բազմամյա, հազվադեպ՝ միա– մյա խոտեր և թփեր են: Հայտնի է ավելի Կորնգան, մատղաշ բույսը. ա. էպիկոտիլ, p. սերմնաշաքիլներ, գ. հիպոկոտիլ, ղ. ունդի թաղան– թը՝ ենթասերմ– նաշաքիլայիէ ծնկից սաղմի ար– մատիկին անցնե– լու սահմանում (արմատավզիկի վրա) քան 130 վայրի տեսակ, ՍՍՀՄ–ում՝ 62 (հիմնականում՝ Կովկասում, Միջին Ասիա– յում և Ուկրաինայում): Մշակության մեջ կա 3 տենակ՝ սովորական կամ միահար Կ., անդրկովկաս– յան կամ երկհար Կ., ավազա– յին Կ.: Բոլոր տեսակները սննդանյու– թերով հարուստ, լավորակ կերեր են: Օգ– տագործվում է խոտը, կանաչ զանգվածը, ծղոտը: 100 կգ խոտը համապատասխա– նում է 53 կերային միավորի: Կ. հողը հարստացնում է ազոտով: Թեքություննե– րում ցանվում է որպես հողատարման դեմ պայքարի միջոց: Լավագույն մեղրատու բույս է: Ցողունը կանգուն է, տերևները՝ կենտ փետրաձև, ծաղիկները՝ բաց վար– դագույն, ունդը՝ հաճախ փշոտ, միասերմ: Կ. երաշտադիմացկուն, ձմեռադիմաց– կուն, խաչաձև փոշոտվոգ բույս է: Ցանքը կատարվում է ծածկոցի (աշնանացան և գարնանացան ցորեն, գարի) տակ: խոտի բերքը հավաքում են ծաղկման փուլում, սերմինը՝ ունդերի 60–70% հասունաց– ման ժամանակ: ՀՍՍՀ–ում մշակում են նախալեռնային և լեռնային գոտիներում:
ԿՈՐՆԹԱԿԱՆ ՕՐԴԵՐ, տես Օրդերներ ճարտարապետական: ԿՈՐՆ ԹՈՍ (Kopivdog), հին հունական քաղաք–պետություն Կորնթոսի պարանո– ցում (այժմյան Կորնթոս քաղաքից 6 կմ հվ–արմ.): Կ–ի տեղում հայտնաբերվել են մ. թ. ա. II հազարամյակի բնակավայրի հետքեր: Քաղաքը հիմնադրել են դորիա– ցիները՝ հավանաբար մ. թ. ա. X դ.: Մ. թ. ա. VIII–VII դդ. կորնթացիները հիմ– նել են բազմաթիվ գաղթավայրեր (Սիրա– կուսե, Կերկիրա ևն), առևտրական կա– պեր են ունեցել Միլետի, Լիդիայի, Փռյու– գիայի, Կիպրոսի, Եգիպտոսի հետ: Կ–ի միջնաբերդը՝ Ակրոկորնթոսը, իշխել է Կենտրոնական Հունաստանից հվ. եկող բոլոր ճանապարհների վրա: Կ. հայտնի էր բրոնզե իրերով և խեցեղենով: Մ. թ. ա. VIII դ. Կ–ում հաստատվել է օլիգարխիա– կան կարգ: Մ. թ. ա. VII դ. դեմոսի և տոհ– մական ավագանու միջև պայքարից հետո օլիգարխիան տապալվեց, և հաստատվեց տիրանների իշխանություն: Կ. ծաղկման գագաթնակետին է հասել տիրաններ Կիպսելոսի և Պերիանդրոսի ժամանակ (մ. թ. ա. մոտ 657–585-ին): Ստեղծվել է ուժեղ ռազմ, նավատորմ, հիմնվել բազ– մաթիվ գաղթավայրեր, զարգացել քաղա– քաշինությունը: Պերիանդրոսի մահից (մ. թ. ա. մոտ 585) հետո Կ–ում վերա– կանգնվել է օլիգարխիական կարգը: Մ. թ. ա. VI դ. վերջին Կ. մտել է Սպարտայի գըլ– խավորած Պելոպոնեսյան միության մեջ: Հույն–պարսկ. պատերազմների ժամա– նակ (մ. թ. ա. 500–449) Կ. մասնակցել է Թերմոպիլեի, Պլատեայի ճակատամար– տերին և Սալամինի ու Միկալեի ծովամար– տերին: Մ. թ. ա. V դ. վերջին Աթենքի և Կ–ի մրցակցությունը Պելոպոնեսյան պա– տերազմի (մ. թ. ա. 431–404) հիմնական պատճառներից էր: Կորնթոսյան պատե– րազմի (տես Կորնթոսյան պատերազմ մ. թ. ա. 395–387) ժամանակ Կ. այլ պոլիսների հետ պայքարել է ուժեղա– ցող Սպարտայի դեմ: Մ. թ. ա. 338–243-ին և 222-197-ին գտնվել է Մակեդոնիայի գերիշխանության տակ: Մ. թ. ա. II դ. հուն, պոլիսների հետ պայքարել է Հռոմի դեմ: Հռոմեացիները մ. թ. ա. 146-ին ավե– րել են քաղաքը, իսկ բնակիչներին՝ վա– ճառել ստրկության: Մ. թ. ա. 46-ին Հու– լիոս Կեսարը Կ–ում բնակեցրել է ստրկա– լույծների: Հռոմեական Աքայա նահանգի