Կ ո ր ն թ ո ս. Ապոլլոնի տաճարը (մ. թ. ա. մոտ 550) կազմավորումից (մ. թ. ա. 27) հեաո Կ. դարձել է նրա գլխավոր քաղաքը: Մ. թ. 395-ին, ապա 521-ին Կ. թալանել և ավե– րել են գոթերը: Վերականգնվել է Հուս– աինիանոս I-ի օրոք: 1896-ից (ընդմիջում– ներով) Կ–ում կատարվում են պեղումներ: Կ–ում մասամբ պահպանվել են արխաիկ ճարտարապետության լավագույն նմուշ– ներից՝ Ապոլլոնի տաճարը (դորիական պերիպտեր, մ. թ. ա. մոտ 550), Ապոլլո– նի սրբատեղին (հռոմեական պերիստիլ և մ. թ. ա. IV դ. տաճար), պրոպիլեյներով (մ. թ. ա. 15) և տաճարներով հռոմեական ագորա, հուն, և հռոմեական բնակելի թաղամասեր, տաճարներ, օդեոն, հռոմեա– կան ժամանակաշրջանի թատրոն: Կ–ի շրջակայքում են Պոսեյդոնի սրբատեղիի (մ. թ. ա. V դ.), ստադիոնի (մ. թ. ա. IV դ. սկիԳԲ) և հռոմեական թատրոնի ավերակ– ները, Հուստինիանոս I-ի ամրոցը (VI դ.) և այլ կառույցների մնացորդներ: Կ–ում կա Հնագիտական թանգարան: Գրկ. Corinth, Results of excavations, v. 1–16, Cambridge (Massachusetts), 1929–66.
ԿՈՐՆԹՈՍԻ ՊԱՐԱՆՈՑ, Կորնթոս և Uui- րոնիկոս ծոցերի միջե: Պելոպոնես թե– րակղզին կապում է Կենտրոնական Հու– նաստանի հետ: Երկարությունը 42 կմ է, լայնությունը՝ մինչե 16 կմ: Հատվում է Կորնթոսի ջրանցքով:
ԿՈՐՆԹՈՍՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Մ. Թ. Ա. 395–387, հունական պոլիսների (Աթենք, Թեբե, Կորնթոս, Արգոս, Ակարնանիա, Մեգարա ևն) միության և Սպարաայի գլխավորած Պելոպոնեսյան միության միջև: Պատճառը հուն, զարգացած պոլիս– ների՝ Սպարտայի հեգեմոնիայից ազատ– վելու ձգտումն էր: Հակասպարտական խմբավորմանը սկզբում ֆինանսավորել է Սպարտայի հետ մ. թ. ա. 399-ից պատե– րազմի մեջ գտնվող Պարսկաստանը: Պարսկաստանի միջոցներով կառուցված նավատորմը, աթենացի Կոնոնի գլխավո– րությամբ, մ. թ. ա. 394-ին Կնիդոս կղզու մոտ հաղթեց սպարտացիներին: Պոլիսնե– րի միության հաջողությունները Պարս– կաստանին (որը վախենում էր Աթենքի հզորացումից) ստիպեցին աջակցել Սպար– տային: Պարսկաստանի ճնշմամբ պատե– րազմական գործողությունները դադարեց– վեցին: Անտալկիդասի հաշտությամբ (մ. թ. ա. 387 կամ 386) Սպարտան Հու– նաստանի անունից հրաժարվեց հույն– պարսկ. պատերազմների ժամանակ գրա– ված տարածքներից՝ հօգուտ Պարսկաս– տանի: ԿՈՐՈ (Corot) Կամիլ (1796–1875), ֆրան– սիացի նկարիչ: XIX դ. ֆրանս. ռեալիս– տական բնանկարի ստեղծողներից: 1822– 1824-ին սովորել է նկարիչներ Ա. Միշա– լոնի և Վ. Բերտենի մոտ, տարբեր տարի– ներ ապրել Իտալիայում: Անմիջականո– րեն բնությունից նկարելը նրան մերձեց– նում է բարբիզոնի դպրոցին: 1820– 1840-ական թթ. ֆրանս. և իտալ. բնությու– նը և հին հուշարձանները պատկերող Կ–ի նկարներն ու էտյուդները («Կոլիզեումի տեսարան», 1826, Լուվր, Փարիզ) աչքի են ընկնում գունագեղությամբ, թանձր ա նյութական գունաշերտով: Կ–ի պատմա– կան թեմաներով բնանկարներում պարզո– րոշ են կլասիցիստական ավանդույթները («Հոմերոսը և հովիվները», 1845, Սեն– Լոյի թանգարան): 1850–60-ական թթ. Կ–ի արվեստը դարձել է առավել նրբագեղ, ներկապնակը հարստացել է վալյորներով («Քամու պոռթկում», 1865–70, Ա. Ս. Պուշ– կինի անվ. կերպարվեստի թանգարան, Մոսկվա, «Մանթեյի կամուրջը», 1868– 1870, Լուվր): Կ. ձգտել է սևեռակել՝բնու– թյան՝ լուսա–օդային միջավայրի վայրկե– նական փոփոխական վիճակները, պահ– պանել առաջին տպավորության թարմու– թյունը՝ տալով իմպրեսիոնիստական բնա– նկարի նախօրինակը: Կ–ի ստեղծած կեն– ցաղային դիմանկարները («Մարգարիտով կինը», 1868–70, Լուվր) տոգորված են բնորդի և միջավայրի ներդաշնակությամբ, հանդարտությամբ ու պարզությամբ: Հայտնի է նաև որպես վիմագրիչ, օֆոր– տիստ և գծանկարիչ:
ԿՈՐՈԼԵՆԿՈ Վլադիմիր Դալակտիոնովիչ [15(27).7.1853, Ժիտոմիր –25.12.1921, Պոլտավա], ռուս գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ: 1871–77-ին սովորել է Պետերբուրգի տեխնոլոգիական և լեռնային ինստ–ներում, Մոսկվայի Պետ– րովյան երկրագործական ակադեմիայում: Ալեքսանդր III-ին հավատարմության եր– դում տալուց հրաժարվելու համար 1881-ին աքսորվել է Ցակուտիա: 1885-ից ապրել է Նիժնի Նովգորոդում: Բանտում գրել է «Տարօրինակ աղջիկը» (1893, հայերեն հրտ. 1904) պատմվածքը, ստեղծել խիզախ և անհաշտ աքսորական–հեղափոխական աղջկա կերպար: Սիբիրյան տպավորու– թյունները երկար տարիներ նյութ են տվել Կ–ի ստեղծագործությանը՝ «Ֆեոդոր Անապաստանը» (1885), «Չերկես» (1888), «Աթ–Դավան» (1892), «Մարուսյայի հո– ղակտորը» (1899), «Կրակներ» (1901) ևն: Այս և «Վոլինսկի շարքի» պատմվածքնե– րում հանդես են գալիս «բարեկիրթ» հա– սարակությունից «դուրս ընկած» և նրա դեմ ծառացող ազատասեր թափառաշըր– ջիկներ, տաժանակիրներ, աքսորական– ներ, մուրացկաններ: «Կույր երաժիշտը» (1886, հայերեն հրտ. 1901) վիպակում հնչում է ֆիզիկական ու բարոյական ախ– տերը հաղթահարելու մոտիվը, որը բնո– րոշ է Կ–ի ողջ ստեղծագործությանը: 1893-ին Ամերիկա կատարած ճանապար– հորդությունը գրողին նյութ տվեց գեղար– վեստական ու հրապարակախոսական մի շարք ստեղծագործությունների համար, որոնցից ամենանշանակալին «Անլեզու մարդը» (1895, հայերեն հրտ. 1954) վի– պակն է: Կ. Կ ո ր ո. «Շարտրի տաճարը» (1830, Լուվր, Փարիզ) 1905–21-ին Կ. աշխատել է «Իմ ժա– մանակակցի պատմությունը» (1922, հա– յերեն հրտ. 1959) հուշագրության վրա: Զգալի հետաքրքրություն են ներկայաց– նում նրա գրական–քննադատական հոդ– վածները Ա. Չեխովի, Ն. Դոգոլի, Լ. Տոլս– տոյի և այլոց մասին: Բարդ ու հակասա– կան է եղել Կ–ի վերաբերմունքը Հոկտեմ– բերյան սոցիալիստական մեծ հեղափո– խության նկատմամբ: Նա իրեն անվանել է «անկուսակցական սոցիալիստ», չի բա– ժանել բոլշևիկյան կուսակցության գա– ղափարները, բայց ակտիվորեն հանդես է եկել հակահեղափոխության դեմ: Երկ. Co6p. COH., T. 1 – 10, M., 1953–1956; (Ընտիր երկեր, Ե., 1959): Պատմվածքներ, Ե., 1948: Պատմվածքներ, Ե., 1953: ^.Poctob H., KopoJiemco B . I , Mo 1965.
ԿՈՐՈԼՅՈՎ Սերգեյ Պավլովիչ [30.12.1906 (12.1.1907), ժիտոմիր–14.1.1966, Մոսկ– վա], սովետական գիտնական, հրթիռա– տիեզերական համակարգերի կոնստրուկ– տոր: ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958): Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1956, 1961): ՍՄԿԿ անդամ 1953-ից: 1930-ին ավարտել է Մոսկվայի բարձրա– գույն տեխ. ուսումնարանը և օդաչուների դպրոցը: Աշխատանքները վերաբերում են հրթիռային հզոր համակարգերի ստեղծ– մանը: Կ–ի գիտական և տեխ. գաղափար– ները լայն կիրառություն են ստացել հրթիռային և տիեզերական տեխնիկա– յում: Նրա ղեկավարությամբ ստեղծվել են բալիստիկ և երկրաֆիզիկական շատ հրթիռներ, տանող հրթիռներ և «Վոս– տոկ» ու «վոսխոդ» ղեկավարվող տիե– գերանավերը, որոնցով իրագործվել են մարդու առաջին տիեզերական թռիչքը և տիեզերական տարածություն դուրս գալը: Նրա ղեկավարությամբ են ստեղծվել նաև Երկրի «էլեկտրոն» և «Մոլնիա–1» սերիա–