Ս. Պ. Կոբոլյով ների արհեստական արբանյակները, «Կոսմոս» շարքի շատ արբանյակներ, «Զոնդ» միջմոլորակային առաջին ավ– տոմատ կայանները: Կ. արժանացել է լենինյան մրցանակի (1957): Պարգևատըր– վել է Լենինի 3 շքանշանով: Թաղված է Կրեմլի պատի մոտ: Երկ . riHOHepbl paKeTHOH TeXHHKH: BeTHHHKHH, TjiymKo, KopojieB, THXOHpaBOB, H36p. Tpyflbi, M., 1972, գրքում: Գրկ.Ռ ո մ ա ն ո վ Ա.Պ., Տիեգերանավերի կոնստրուկտորը, Ե., 1972: AciameHKOB IT. T., AicafleMHK C.II. KopoJieB, M., 1969,
ԿՈՐՈՎԻՆ և ղ բ ա յ ր ն և ր, ռուս նկա– րիչներ: Կոնստանտին Ալեք– սեեիչ Կ. (1861, Մոսկվա–1939, Փա– րիզ), սովորել է Մոսկվայի գեղանկարչու– թյան, քանդակագործության և ճարտա– րապետության ուսումնարանում, Պետեր– բուրգի Գեղարվեստի ակադեմիայում: Կ. U. Կորովին. «Գուրզուֆ» (1915, Հա– յաստանի պետական պատկերասրահ, Երե– վան) 1923-ից ապրել է արտասահմանում: 1903–10-ին եղել է Մեծ թատրոնի բեմա– նկարիչը, 1910-ից՝ Մոսկվայի արքունա– Ս. Ա. Կորովին, «ճանապարհին» («Դե– պի Ս. Երրորդություն», 1902, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա) կան թատրոնների գլխավոր դեկորատորն ու նկարիչ–խորհրդատուն: Անդամակցել է «Միր իսկուստվա» և «Ռուս նկարիչների միություն» խմբավորումներին: Ստեղծել է կենսասիրությամբ, նուրբ և հարուստ գուներանգով, ընկալման անմիջականու– թյամբ աչքի ընկնող բնանկարներ, կեն– ցաղային նկարներ, դիմանկարներ («Հյու– սիսային հովվերգություն», 1886, «Պատըշ– գամբի մոտ», 1888–89, «Զմռանը», 1894, բոլորը Տրետյակովյան պատկերասրա– հում, Տ. Ս. Լյուբատովիչի դիմանկարը, 1886–87, Ռուսական թանգարան, Լենին– գրադ): XX դ. սկզբին հարել է ֆրանս. իմպրեսիոնիզմին, դիմել իմպուլսիվ, էսքիզային նկարելաձևին («Փարիզյան սրճարան», 1899–1900, Տրետյակովյան պատկերասրահ), 1910-ական թթ.՝ պաս– տոզային, հաճախ դեկորատիվ գեղանկար– չությանը (Ֆ. Ի. ՝Շալյապինի դիմանկարը, 1911, Ռուսական թանգարան): Կ. ռուս, բեմանկարչության վերափոխիչներից էր (Պունիի «Սապատավոր ձիուկը», 1901, Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա», 1907, Ռիմսկի Կորսակովի «Ոսկե աքաղաղ», 1911, ներկայացումների ձևավորումները Մոսկվայի Մեծ թատրոնում): Ս և ր գ և յ Ալեքսեևիչ Կ. (1858–1908), սովո– րել է Մոսկվայի գեղանկարչության, քան– դակագործության և ճարտարապետու– թյան ուսումնարանում: Շարունակել է ւցերեդվիժնիկների արվեստի ավանդույթ– ները («Պատժից առաջ», 1884, ՍՍՀՄ Հե– ղափոխության թանգարան, Մոսկվա): Ստեղծել է գյուղացիական թեմաներով նկարներ («Համայնքի առաջ», 1893, Տրետյակովյան պատկերասրահ): Նկա– րազարդել է Գոգոլի «Շինել» վիպակը (1900–08) և այլ հեղինակների գործեր: Կորովին եղբայրների մի շարք աշխա– տանքներ գտնվում են Հայաստանի պե– տական պատկերասրահում: Գրկ. B JI a C Օ B a P.H., KOHCTaHTHH Ko- poBHH. TBopqecTBO, JI., 1970.
ԿՈՐՈՏ9ԵՆԿՈ Դեմյան Սերգեևիչ (1894– 1969), սովետական պետական և կուսակ– ցական գործիչ: Սոցիալիստական աշխա– տանքի հերոս (1964): ՍՄԿԿ անդամ 1918-ից: 1934–39-ին կուսակցական պա– տասխանատու աշխատանքներ է կատա– րել Մոսկվայում և Ուկրսփնայում: 1939– 1947-ին եղել է Ուկրաինայի կոմկուսի ԿԿ–ի քարտուղար: Հայրենական մեծ պա– տերազմի տարիներին (1941–45) Ուկրաի– նայում պարտիզանական շարժման կազ– մակերպիչ: 1947–54-ին ՈւՍՍՀ Մինիս– տըրների խորհրդի նախագահ, 1954-ից ՈւՍՍՀ Գերագույն սովետի Նախագա– հության նախագահ և ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ: ՍՍՀՄ I–VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգե– վատրվել է Լենինի 7 շքանշանով:
ԿՈՐՁԱԳԻՆԱ–ԱԼԵՏՍԱՆԴՐՈՎՍԿԱՅԱ Ե– կատերինա Պավլովնա [11(23). 12.1874, Կոստրոմա–15.1.1951, Լենինգրադ], ռուս սովետական դերասանուհի: ՍՍՀՄ ժող. արտիստուհի (1936): 1915-ից խաղա– ցել է Պետերբուրգի Ալեքսանդրյան (այժմ՝ Լենինգրադի Ա. Ս. Պուշկինի անվ.) թատ– րոնում: Բացառիկ ճշմարտացիությամբ անձնավորել է կենցաղային դերեր: Խա– ղացել է շուրջ 500 դեր. լավագույններից են Ուլիտա (Օստրովսկու «Անտառ»), Խրիս– տինա Արխիպովնա (Կոռնեյչուկի «Պլա– տոն Կրեչետ»): Նկարահանվել է կինո– յում: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1943):
ԿՈՐՁԱԿ (Korczak) Ցանուշ [Հենրիկ Գոլդ– շմիտ (Goldszmidt), 1878–1942], լեհ գրող, մանկավարժ, բժիշկ: Ավարտել է Վարշա– վայի բժշկական ինստիտուտը (1903): Գրել է «Փողոցի երեխաները» (1901), «Սոսկին, Իոսկին և Սրուլին» (1910), «Մա– թիուշ առաջին թագավորը» (1923) վիպակ– ները, «Խելագարների սենատ» (1931) պիեսը, զրույցներ, հոդվածներ ևն: Կ–ի դաստիարակչական համակարգի գլխավոր սկզբունքները շարադրված են «Ինչպես սիրել երեխաներին» (1914) գրքում: Զոհ– վել է Տրեբլինկայի գազախցերում՝ իր 200 սաների հետ: ծ/z^.Մաթիուշ առաջին թագավորը, Ե., 1964: Երբ ես նորից երեխա դառնամ, Ե., 1967:
ԿՈՐՊՈՐԱՑԻԱ ( <ուշ լատ. corporatio – միավորում), մասնակիցների որևէ հա– տուկ արտոնության պաշտպանության նպատակով ստեղծված միությունների և կազմակերպությունների՝ տնտեսագիտա– կան և իրավաբանական գրականության մեջ տարածված անվանում: Ֆեոդալական հասարակարգում Կ. էին անվանվում ար– հեստավորական ցեխերը, առևտրական գիլդիաները, հոգևոր ասպետական միա– բանությունները: ժամանակակից բուրժ. քաղաքացիական իրավունքում Կ. որևէ գործունեության համար միավորված մարդկանց խումբ է և իրավունքի ինքնու– րույն սուբյեկտ՝ իրավաբանական անձ: Այն նաև պրոֆեսիոնալ միավորումների ձև է, երբեմն՝ պետ. կառավարման ֆունկ– ցիաներն իրականացնող մարմին: ԱՄՆ–ում առաջին Կ. (բաժնետիրական ընկերու– թյունը) ստեղծվել է XIX դ.: XX դ. սկըզբ– ներին դարձել է կապիտալիստական ձեռ– նարկությունների կազմակերպման հիմ– նական ձևը: Ետպատերազմյան շրջա– նում առավել տարածված են բազմազգ Կ–ները: Որպես կանոն, դրանք խոշոր մոնոպոլիաներ են՝ 0,5 մլրդ դոլլարից ավելի կապիտալով, գործառնությունների մոտ կեսը իրականացնում են արտասահ– մանում: ԱՄՆ–ում 1970-ական թթ. գործում էր 2635 մլրդ դոլլար ընդհանուր ակտիվով մոտ 1,7 մլն Կ.:
ԿՈՐՊՈՒՍ, տես Կեգեք.
ԿՈՐՊՈՒՍ ՅՈհՐԻՍ ՑԻՎԻԼԻՍ (Corpus Ju– ris civilis – քաղաքացիական իրավունքի ժողովածու), Հուստինիանոսի կոդիֆիկացիա, բյուգանդական իրավունքի ժողովածու՝ կազմված Հուս– տինիանոս կայսեր հրամանով, VI դ.: Կ. Ցու. ց. կոչվել է XII դ.: ժողովածուի ստեղծման նպատակն էր հաշտեցնել հռո– մեական իրավունքը բյուգանդական կայս– րությունում ձևավորվող ֆեոդալիզմի պահանջների հետ, հաշվի առնել կայս– րության արլ. պրովինցիաներում ձևա– վորված օրենսդրությունը, վերացնել հնա– բանությունն ու շրջանառության մեջ դնել Թեոդոսիոսի օրենսգրքին հաջորդած կայս– րերի օրենսդրությունը: ժողովածուն պա– րունակում է իրավունքի տարբեր ճյուղերի (պետ., քաղաքացիական, ամուսնա–ընտա–