մետաղը չի սահմանափակվում կամ էլ սահմանափակվում է մեկ կողմից: Լիա– կռման դեպքում մետաղն ամրանում է, վերանում են անհամասեռությունները, մանրանում բյուրեղները, որի շնորհիվ կառուցվածքը դառնում է մանրահատիկ: Կռման սխե– մաներ. /. մուրճի թակ, 2. սեպ, 5, 5. վե– րեի և ներքևի զարկաններ, 4. կովող նախա– պատրաստուկ, 6. միջանկյալ սալ, 7. կոճղ Կ–մ ան ժամանակ օգտագործում են դարբ– նոց ային գործիքների հավաքածու, որի օգ– նությամբ նախապատրաստուկներին տա– լիս են անհրաժեշտ ձե ու չափեր: Կ–ման հիմնական գործողություններն են՝ նըս– տեցումը, կռաձգումը, անցքակռալայնու– մը, շրշագլումը են: Կ. դետալների նախա– պատրաստուկների ստացման տնտեսողա– բեր եղանակներից է: Զանգվածային և խոշոր սերիական արտադրություններում ավելի շատ կիրառում են դրոշմոցներով, իսկ մանր սերիական արտադրությունում՝ ազատ Կ.:
ԿՌՈՒՆԿ (լատ. Crus), համաստեղություն երկնքի հարավային կիսագնդում: Գտնը– վում է Փյունիկ, Տուկան, Հնդիկ, Մանրա– դիտակ, Հարավային ձուկ, Քանդակա– գործ համաստեղությունների միջե: Հս. միջին լայնություններից երեում է միայն աշնանը:
ԿՌՈՒՆԿ», հասարակական, քաղաքական շաբաթաթերթ: «Կռունկ» հրատարակչա– կան ընկերության հրատարակություն: Լույս է տեսել 1919–62-ին, Ֆիլադելֆիա– յում: Խմբագիր–տնօրեն՝ Գ. Գեորգյան: Լուսաբանել է ամերիկահայ գաղութի ազգային, մշակութային, կրոնական կյան– քը, արձագանքել հայապահպանության և դպրոցաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին: Անվերապահորեն կանգնել է Մովետական Հայաստանի պաշտպանության դիրքերում, ներկայաց– րել ՀՄՄՀ տնտեսության, արդյունաբե– րության, արվեստի և մշակույթի առաջ– ընթացը: Աջակցել է ՀՕԿ–ի և ՀԲԸ միու– թյան աշխատանքներին, խրախուսել հայ– րենադարձությունը, ծանոթացրել Հայրե– նակցական միությունների գործունեու– թյանը: Դրական բաժնում տպագրել է Զ. Դալեմքյարյանի, Հ. Լեոնյանի, Զ. Սի– րանոյի, Լ. Կորկոտյանի, Ս. Քաղցրունու և ուրիշների ստեղծագործությունները հայ դասական և սովետական, ռուս և ամե– րիկյան հեղինակների գործեր: Հրապա– րակախոսական, պատմագիտական հոդ– վածներով հանդես են եկել Մ. Մինասյա– նը, Հ. Խոճասարյանը, Տ. Մկունդը, Մ. Թիր– յաքյանը, Մ. Սևանը: Հայերեն սովորեցնե– լու նպատակով շաբաթաթերթում գործել է «Armenian school at home» («Հայ դպրոց տանը») դասընթացը (1951-ից): Ուներ անգ– լերեն էջ (1930-ից), որին աշխատակցել է Հ. Դըլճյանը: 9*. Գույոաշյան
ԿՌՈՒՆԿ», ուշ միջնադարի անհայտ հայ հեղինակի ստեղծած երգ: «Կ.» ժողովըր– դականացել է, դարձել հայրենիքի կա– րոտի և հայրենասիրության խորհրդա– նիշ: Բանաստեղծական բարձր արվեստով հորինված խոսքերը պահպանվել են XVII դ. ձեռագիր տաղարաններում: Ազատ իմպրովիզացիոն շարադրանքով հավաք ձևում հոսող մեղեդին, որ ներկայացնում է հայ միջնադարյան աշխարհիկ տաղերի ժանրը (հավանաբար ծագում է Ակնա երգարվեստից), բազմաթիվ տարբերակ– ներով գրառված է ժողովրդական կա– տարումից: Բազմիցս մշակվել է ձայնի և դաշնամուրի (առաջիններից է Ն. Կլենովս– կու մշակումը, կատարվել է Մոսկվայի I ազգագրական համերգում, 1893-ին, առավել տարածվածը և գեղարվեստակա– նը Կոմիտասի մշակումն է, XIX դ. վերջ), երգչախմբի, ջութակի, թավջութակի հա– մար: Օգտագործվում է հայ հեղինակների սիմֆոնիկ երկերում և կինոերաժշտության մեջ: «Կ.»-ի կատարումը հաճախ գնահատ– վում է որպես հայ երգի կատարողական վարպետության չափանիշ: «Կ.» թարգման– վել է եվրոպական լեզուներով, մեղեդին, որպես ժող. արվեստի կատարյալ նմուշ, համաշխարհային ճանաչում է վայելում: Գրկ. Նազարյան Շ., «Կռունկ» երգը և նրա պատմությունը, Ե., 1977: Ռ. Աթայան
ԿՌՈՒՆԿ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻՆ», գրական, բանասիրական, վիճակագրական, բարո– յախոսական և տեղեկատու ամսօրյա հան– դես: Լույս է տեսել 1860–63-ին, Թիֆլի– սում: Խմբագիր՝ Մ. Աղաբեկյան, հրատա– րակիչ՝ Հ. էնֆիաճյան: Հանդեսը հայ ժողովրդի լուսավորության հիմնական գործոնները համարել է լեզուն, պատմու– թյունը և կրոնը: Կարևոր դեր է կատարել աշխարհաբար գրական հայերենի ձևա– Մոխրագույն կռունկ վորման գործում՝ տպագրելով Խ. Աբով– յանի («Օվսանա»), Պ. Պռոշյանի («Սոս և Վարդիթեր», «Աղասի»), Դ. Շերմազան– յանի, Ռ. Պատկանյանի, Ե. Աահակյանի, Հ. Ամիրբեկյանի և ուրիշների գեղարվես– տական երկերը, Մ. Մամուրյանի «Անգ– լիական նամականի»-ի առաջին բաժինը: Թարգմանաբար ներկայացրել է Պուշկինի և Հաֆեգի ստեղծագործություններից, բազմաթիվ գլուխներ Ռուսթավելու «Վագ– րենավոր՜ից: Ամսագիրն ավանդ ունի նաև հայ բանասիրության զարգացման բնագավառում (Մ. Տեր–Ազարյանցի, Մ. Աղաբեկյանի ուսումնասիրությունները, Հովսեփ կաթողիկոսի «Հիշատակարանքը և այլ գործեր): Անդրադարձել է արևմտա– հայ քաղ. կյանքի իրադարձություններին, Զեյթունի ապստամբությանը: Մ. Մխիթարյան
ԿՌՈՒՆԿՆԵՐ (Gruidae), թռչունների ըն– տանիք: Խոշոր են, մարմնի բարձրությու– նը կանգնած վիճակում՝ 90 սմ–ից 155 սմ, ոտքերն ու պարանոցը երկար են: Առջևի մատները հիմքում միացած են թաղան– թով: Պոչը կարճ է: էգի և արուի փետուր– ները միագույն են: Ապրում են բաց տա– րածություններում, տափաստաններում, ճահիճներում, տունդրաներում: Բնադրում են գետնին, դնում 1–3 ձու: Հյուսիսային տեսակները չվող են: Ապրում են առանձին զույգերով, սակայն չվի և ձմեռման ժա– մանակ երամներ են կազմում: Ձագերին խնամում են և՝ էգը, և՝ արուն: Սնվում են բուսական (սերմեր, հատապտուղներ, բույսերի արմատներ ու ընձյուղներ) և կենդանական (միջատներ, փափկամորթ– ներ, մանր կրծողներ) կերով: Կ–ի քանակը խիստ կրճատվել է ճահիճների չորացման և խոպան հողերի յուրացման հետևանքով, առանձին տեսակներ լրիվ անհետացման սպառնալիքի տակ են: Հայտնի է 15 տե– սակ, որից 5-ը՝ ՍՍՀՄ–ում, 3-ը՝ Հայկ. ՍՍՀ–ում: 9-. Մանուչարյան
ԿՎԱՆԴՐԱ, Դ վ ա ն դ ր ա, գյուղ Աբ– խազական ԻՍՍՀ Սուխումի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հյուսիս–արևմուտք: Բնակչությունը՝ հայեր, աբխազներ, վրա– ցիներ: Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի, ցիտրուսա– յին կուլտուրաների մշակությամբ, այգե– գործությամբ, անասնապահությամբ, մեղ– վաբուծությամբ, շերամապահությամբ: Ունի ակումբ, գրադարան, բուժկայան, Փոստի բաժանմունք: Հայերը եկել են Օրդուի շրջանից, 1884-ին:
ԿՎԱՆՏՈՒՆ, Դ ու ա ն դ ու ն, թերակղզի Չինաստանի հյուսիս–արևելքում, Լյաո– դուն թերակղզու հարավ–արևմտյան վեր– ջավորությունը:
ԿՎԱՊԻե (Kvapil) Չարոսլավ (1868– 1950), չեխ գրող, ժուռնալիստ, դրամա– տուրգ, ռեժիսոր: ՉՍՍՀ ժող. արտիստ: 1900–18-ին եղել է Պրագայի Ազգային թատրոնի ռեժիսոր, 1918-ից՝ նույն թատ– րոնի դրամատիկ խմբի ղեկավարը, 1921 – 1928-ին՝ Վինոգրադիի Քաղաքային թատ– րոնի գեղ. ղեկավարը: Դրել է «Աղջա– մուղջ» (1895), «Հեքիաթ արքայադուստր Խատուտիկի մասին» (1899), «Ամպեր» (1903), «Անդերսեն» (1914) և այլ պիես– ներ, օպերաների (այդ թվում՝ Ա. Դվորժա– կի օպերաների) լիբրետոներ, թարգմանել