Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/669

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հ. Իբսենի և այլոց պիեսներ: Բեմադրու– թյուններից են՝ Շիլլերի «Վալլենշտայն», Իրասեկի «Ցան Հուս», «Լապտեր», Շեքս– պիրի «Օթելլո», «Համլետ», «Ձմեռային հեքիաթ», «Մակբեթ», «Հուլիոս Կեսար»:

ԿՎԱՐԵՆԳԻ (իտալ. Կ ու ա ր և ն գ ի, Quarenghi) Զակոմո (1744, Վալլե Իմա– նյա, Բերգամոյի մոտ –1817, Պետեր– բուրգ), ճարտարապետ, XVIII դ. վերջի – XIX դ. սկզբի ռուսական կլասիցիզմի ներ– կայացուցիչ: Ազգությամբ՝ իտալացի: 1780-ից ստեղծագործել է Ռուսաստանում: Պետերբուրգում կառուցել է տարբեր բնույ– թի բազմաթիվ շենքեր1 Գիտությունների ակադեմիան (1783–89), Ասիգնացիոն բանկը (1783–90), Էրմիտաժի թատրոնը (1783–87), Եկատերինյան (1804–07) Ա Սմոլնիի (1806–08) ինստ–ները են: Կա– ռուցել է նաև Ցարսկոյե Սելոյում (Ալեք– սանդրյան պալատը, 1792–96, են), Պե– տերգոֆում (Անգլիական պալատը, 1781 – 1794 են), Լյալիչիում (նախկին Չեռնիգով– յան նահանգ): Կատարել է հին ռուսական ճարտ. բազմաթիվ գծանկարներ: ^ijf. T p h m m T. T., KBapeHra, JI., 1962,

ԿՎԱՐՍ, գյուղ Արեմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշ գավառի համա– նուն դաշտում: 1909-ին ուներ 50 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ: Գյուղում կային եկեղեցի և վարժարան: Կ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը կոտորվել է:

ԿՎԱՐՏՍ (<լատ. quarta–չորրորդ), դիա– տոնիկ շարքում (տես Դիաւոոնիկա) որեէ աստիճանի և նրանից հաշված չորրորդ աստիճանի հարաբերակցությունը: Տես նաե Ինւոերվաչ:

ԿՎԱՐՏԷՏ (իտալ. quartetto, <լատ. quar– tos – չորրորդ), քառյակ, 1. չորս երաժիշտ–կատարողներից (նվազողներ կամ երգիչներ) բաղկացած անսամբչ: Կամերային անսամբլներից առավել տա– րածված է լարային աղեղնավոր Կ. (2 ջու– թակ, ալտ, թավջութակ): 2. Երաժշտական ստեղծագործություն չորս գործիքի կամ ձայնի համար: Գործիքային Կ. անսամբ– լային կամերային երաժշտության գերա– կշռող տեսակն է: Որպես կանոն Կ. գըր– վում է սոնաաային ձևով: Վոկալ Կ. գո– յություն ունի որպես կամերային երաժըշ– տության ինքնուրույն ստեղծագործու– թյուն և որպես օպերայի, օրատորիայի առանձին հատված:

ԿՎԻՆՏԱ (<լատ. quinta – հինգերորդ), դիատոնիկ շարքում (տես Դիաաոնիկա) որեէ աստիճանի և նրանից հաշված հինգ– երորդ աստիճանի հարաբերակցությունը: Տես նաև Ինաերվաչ:

ԿՎԻՆՏԵՏ (իտալ. quintetto, < լատ. quintus – հինգերորդ), հնգյակ, 1. հինգ երաժիշտ–կատարողներից (նվազող– ներ կամ երգիչներ) բաղկացած անսամբ Ընդգրկվող գործիքները լինում են միա– սեռ (օրինակ՝ լարային աղեղնավոր) և խառը (օրինակ՝ լարայինները կլառնետի կամ դաշնամուրի հետ): 2. Երաժշտական ստեղծագործություն հինգ գործիքի կամ ձայնի համար, համանման կվարաեաին: Կ ՎԻՏԿ Ա–ՕՍՆ ՈՎՅԱՆ ԵՆ Կ Ո (իսկական ազգանունը՝ Կ վ ի տ կ ա, կեղծանունը՝ Ջ. Կվարննգի. էրմիւոաժի թատրոնը Լենինգրադում (1783-87) Գրիցկո Օսնովյանենկո) Գրիգորի Ֆեոդո– րովիչ (1778–1843), ուկրաինացի գրող: խարկովում գլխավորել է պրոֆեսիոնալ թատրոնը: Եղել է ազնվականության պա– րագլուխը, Ւյարկովի քրեական դատարա– նի նախագահը: Գրել է «Մայրաքաղաքից եկածը կամ Իրարանցում գավառաքաղա– քում» (1827, հրտ. 1840), «Ազնվականա– կան ընտրություններ» (1829), «Շելմեն– կոն՝ գավառակի գրագիր» (1831) և այլ պիեսներ: «Մալոռուսական պատմություն– ներ, որ անում է Գրիցկո Օսնովյանենկոն» երկու գրքով լույս է տեսել 1834-ին և 1837-ին:

ԿՎԻՏԿՈ Լե Մոիսեեիչ (1890-1952), հրեա սովեաական բանաստեղծ: ՍՄԿԿ անդամ 1939-ից: Կ–ի «Կարմիր փոթորիկ» (1918) պոեմը Հոկտեմբերյան հեղափոխության մասին հրեական գրականության առաջին ստեղծագործությունն է: 1919-ին լույս են տեսել «ծաղիկներ» գիրքը (մանուկների համար) և «Քայլեր» քնարական ժողովա– ծուն: 1941-ին գրել է «Երիտասարդ տարի– ներ» չափածո վեպը: 1958-ին ռուսերեն թարգմանությամբ հրատարակվել է «Լյամ և Պետրիկ» ինքնակենսագրական վիպա– կը: Կ–ի բանաստեղծությունները թարգ– մանված են աշխարհի շատ լեզուներով: Երկ.նս և իմ ձին, Ե., 1963: Իմ ընկերները, Ե., 1970:

ԿՏԱԾՈՒՄ (հայերեն կուտ–սպի բա– ռից, աշխարհի շատ լեզուներում օգտա– գործվում է պոլինեզ. tatau բառը), մաշկի տակ ներկանյութերի ներարկմամբ պատ– կերների, նախշերի, խորհրդանշանների դրոշմում: Կատարվում է փայտե, ոսկրե, մետաղյա ասեղներով ծակծկելու կամ ներ– կած թելով կարելու միջոցով (թելը հետո հանում են): Առաջացել է նախնադարյան համայնական և վաղ դասակարգային հա– սարակարգերում, չափահաս պատանի– ներին տղամարդ օծելու փորձության արա– րողություններից: Զարդարանքից բացի, Կ. եղել է տոհմի, ցեղի, տոտեմի, հասա– րակական պատկանելության, ինչպես նաե չար ոգիներից և հիվանդություններից իբր պաշտպանող ցուցանշան: Կ. տարած– ված է եղել ոչ սեպմորթ ժողովուրդների մեջ (սեամորթները մարմինը դաջել են սպիներ առաջացնելու եղանակով): Հին աշխարհի քաղաքակրթված երկրներում Կ. արդեն համարվել է պախարակելի երեույթ և արգելվել: Հին Հռոմում Կ–ով տարբերա– նշել են ռազմագերիներին և հանցագործ– ներին: Քրիստոնեական եկեղեցին Կ–ման է ենթարկել հերետիկոսներին և աղանդա– վորներին: Երուսաղեմ այցելած հավա– տացյալներն իրենց դաստակին դրոշմել են քրիստոնեության խորհրդանիշը և հոր– ջորջվել մահտեսի կամ հաջի: Կ. հատկա– պես տարածված է Հս–Արլ. և Հվ–Արլ. Ասիայի երկրներում, Օվկիանիայում, հնդկացիների մեջ (ինչպես տղամարդ– կանց, այնպես էլ կանանց): Պոլինեզիա– յում կտածել են մարմնի գրեթե ամբողջ մակերեսը, անգամ լեզուն: Կ–ման սովո– րույթը Եվրոպայում վերստին տարածվել է XVII–XYIII դարերից՝ Օվկիանիայի կղզիներն այցելած ծովայինների միջո– ցով: Կ. հեռացվում է վիրահատմամբ, լազե– րային ճառագայթների, քիմ. նյութերի միջոցով, գունազրկմամբ: ԿՏԱԿ, քաղաքացու կարգադրությունը մահվան դեպքում իր գույքային իրավունք– ները Փոխանցելու մասին: Կ. միակողմա– նի գործարք է. արտահայտում է մեկ անձի կամքը: ՍՍՀՄ–ում գույքը կարելի է կտա– կել մեկ կամ մի քանի անձանց, այդ թվում նաե ըստ օրենքի ժառանգ չհանդիսացող– ներին, պետությանը, կոոպերատիվ կամ հասարակական առանձին կազմակերպու– թյունների: ժառանգատուն կարող է ժա– ռանգման իրավունքից զրկել ժառանգորդ– ներին, բացառությամբ պարտադիր բաժ– նի իրավունք ունեցողների՝ անչափահաս, անաշխատունակ երեխաներ (այդ թվում՝ որդեգրվածներ), անաշխատունակ ամու– սին, ծնողներ (որդեգրողներ), մահացա– ծի խնամքի տակ գտնվողներ, որոնք ըս– տանում են այն բաժնի 2/3-ը, որը կստա– նային ըստ օրենքի գույք ժառանգելու դեպքում: ժառանգվող գույքի մեջ չի մտնում խնայողական դրամարկղի կամ բանկի ավանդը, եթե կտակարարը կար– գադրում է գումարը հանձնել որեէ անձի կամ պետությանը: Այդ ավանդից պարտա– դիր բաժին նույնպես չի տրվում: Կ. կազմ– վում է գրավոր, նշվում կազմելու վայրը, ժամանակը, ստորագրվում կտակարարի ձեռքով և ենթարկվում նոտարական վա– վերացման: Եթե նոտարական վավերա– ցումը հնարավոր չէ, Կ. իրավասու են վա– վերացնել զինվորական մասերի, նավերի հրամանատարները, հիվանդանոցների գլխավոր բժիշկները, արշավախմբերի, ուղղիչ աշխատանքային հիմնարկների պե– տերը կամ այլ պաշտոնատար անձինք: Կտակարարն իրավասու է ուզած ժամա– նակ փոխել կամ վերացնել Կ. կամ կազմել նորը: Անգործունակ անձի կազմած Կ. անվավեր է:

ԿՏԱԿԱՐԱՆ, տես Աստվածաշունչ՝* ԿՏԱՎ, քաթան, պաստառ, 1. նեղ (40–60 սմ), համեմատաբար կոպիտ, տնայնագործական գործվածք, պատրաստ– վում է վուշի մանվածքաթելերի քաթանա– յին միահյուսումից: Կ. են անվանում նաե արդ. պատրաստման քաթանային և մանրանախշավոր միահյուսվածքի վուշե և կիսավուշե սրբիչի նեղ (45–50 սմ) գործ– վածքները: 2. Մանվածքային արտադրու– թյան, ինչպես նաև չգործված և լմած թաղի– քե իրերի պատրաստման կիսաֆաբրի– կատ: 3. Ա ր վ և ս տ ու մ. գործվածք, որի վրա ստեղծվում է յուղաներկ (սակավ՝ սոսնձաներկով, տեմպերայով) գեղանկար–