սին: XVIII դ. վերջին Հավանայում կառուց– վել է «Կոլիսեո» թատրոնը (1776, 1803-ից կոչվել է«Պրինսիպսղ»), որտեղ բեմադըր– վել են եվրոպական օպերաներ, հետագա– յում՝ Կ–ի կոմպոզիտորների տոնադիլիա– ներ: 1816-ին հիմնադրվել է «Սանտա Սե– սիլիա» երաժշտական ակադեմիան: XIX դ. սկզբին ձևավորվել է կուբայական օպերա– բուֆը՝ կապված ժող. երաժշտական ժան– րերի և ազգային թեմատիկայի հետ (ներ– կայացուցիչները՝ Ֆ. Կովառուբիաս, Ա. Մե– դինա, Ռ. Կաբրերա, Խ. Անկերման և ուրիշներ): XIX ղ. կեսին Մ. Սամուել Ռոբրեդոն, ապա Ի. Սերվանտես Կավա– նագը ազգային կոմպոզիտորական դըպ– րոցի հիմքը դրեցին: XIX դ. 2-րդ կեսի կոմպոզիտորներից են՝ Ն. Ռուիս–ի–էս– պադերոն, Լ. Ֆուենտեսը, Խ. Մ. Ւփմե– նեսը: 1898-ին բեմադրվել է ազգային սյուժե ունեցող առաջին օպերան (է. Սան– չես դե Ֆուենտեսի «Ցումուրի»): XIX դ. վերջին –XX դ. սկզբին Հավանայի կոն– սերվատորիայի (հիմն.՝ 1885) և սիմֆո– նիկ նվագախմբի (հիմն.՝ 1908, ղեկ. Գ. Թո– մաս) գործունեությամբ երաժշտական կյանքն ակտիվացել է: 1920–30-ական թթ. պրոֆեսիոնալ երաժշտական արվես– տում ձևավորվել է աֆրիկա–կուբայական ուղղությունը (ղեկավարներ՝ Ա. Ռոլդան, Ա. Կատուռլա): 1930-ական թթ. նշանակա– լից դեր է կատարել կոմպոզիտոր, մանկա– վարժ և երաժշտական–հասարակական գործիչ Ի. Արդևոլը: 1959-ի հեղափոխու– թյան հաղթանակից հետո վերակառուց– վել են հին կոլեկտիվները, ստեղծվել նո– րերը, այդ թվում՝ ազգային սիմֆոնիկ նվա– գախումբը (կից կամերային նվագախմբով և լարային կվարտետով), Ա. Ռոլդանի անվ. կվարտետը (Հավանա), նվագա– խմբեր գավառային քաղաքներում: Ազ– գային թատրոնի շենքում հանդես են գա– լիս ֆոլկլորային անսամբլներ, օպերա– յին և բալետային արտասահմանյան խըմ– բեր: 1960–70-ական թթ. կոմպոզիտոր– ների երկերում գերիշխում է որոնումնե– րի, փորձարարության միտումը: Զարգա– նում է մասսայական երգի ժանրը (Կ. Պուեբլա, է. Սաբորիտ, Գ. Կաստե– լիանոս և ուրիշներ): Նշանավոր երա– ժիշտներից են կոմպոզիտոր Ա. Դ. Կար– տայան (հեղափոխական «Հուլիսի 26-ի հիմնի» տեքստի և երաժշտության հեղի– նակը), դիրիժորներ է. Գոնսալես Ման– տիչին, Մ. Դուչեսնե Կուսանը, դաշնակա– հարներ Ա. Տիելեսը, Խ. Գ. Լաբրանիան, Ս. Ռոդրիգես Կարդինասը, ջութակահար է. Տիելեսը, կոնտրաբասահար Օ. Ուր– ֆեն, երգիչներ Ռ. Կալսադիլիան, Ի. Բուր– գետը: XVI. Բալետը Ազգային բալետը զարգացել է 1930-ական թթ., երբ Հավանայում ստեղծ– վել է բալետի առաջին դպրոցը: Այնտեղ են սովորել կուբայական բալետի ապագա հիմնադիրներ Ա. և Ֆ. Ալոնսոները, ինչ– պես և Ա. Մարտինեսը (ամուսնու ազգա– նունով՝ Ալոնսո): 1948-ին նա կազմակեր– պել է «Ալիսիա Ալոնսոյի բալետ» թատե– րախումբը (1954-ից՝ Կուբայի ազգային բալետ, 1960, 1965, 1972-ին հյուրախաղե– րով այցելել է ՍՍՀՄ), 1950-ին՝ դպրոց: Կ–ի բալետային արվեստը կրում է ամե– րիկյան «մոդեռն» պարի ազդեցությունը: 1959-ին ստեղծվել է ժամանակակից պարի ազգային անսամբլ (1969, 1972-ին հյուրա– խաղերով այցելել է ՄՍՀՍ): XVII. Թատրոնը Հնուց Կ–ում գոյություն են ունեցել հընդ– կացիների թատերայնացված ներկայա– ցումներ («արեիտո»): Իսպ. գաղութատի– րությունից հետո (XVI դ.) Հավանայի մաս– նավոր տներում բեմադրվել են իսպանա– կան պիեսներ: XVII դարից ներկայացում– ներ են կազմակերպվել նաև գավառնե– րում: Ազգային թատրոնի հիմնադիրն է դերասան և դրամատուրգ, երգ–երաժշտու– թյամբ պիեսների՝ <սայնետե»-ների հեղի– նակ Ֆ. Կովառուբյասը (XIX դ. սկիզբ): 1838-ին Հավանայում բացվել է «Տակոն» թատրոնը (3 հազար տեղով), ուր բեմա– դրվել են դրամատիկական, ինչպես և օպերային ու բալետային՝ ներկայացում– ներ: Թատրոններ են ստեղծվել Սանտյա– գոյում, Կամագուեյում և այլ քաղաքնե– րում: Սակայն ազգային թատերարվեստը անկում է ապրել, հիմնականում հանդես են եկել իսպանական խմբերը: 1910-ից աշխուժացել է ազգային թատերարվեստի ձևավորման ընթացքը, ստեղծվել է թատե– րական ընկերություն, հրատարակվել են թատերական ամսագրեր, կազմակերպվել նոր թատերախմբեր, այդ թվում՝ «Կուեվա» թատրոնը (1936, Հավանա): Դերասան– ներ և ռեժիսորներ կրթելու համար 1941-ին, Հավանայում հիմնադրվել է Դրա– մատիկական արվեստի ակադեմիա, իսկ համալսարանին կից՝ թատերական դըպ– րոց: 1940–50-ական թթ. կուբացի հեղի– նակներ Պ. Ալֆոնսոն, Կ. Ֆելիպեն, Ռ. Ֆե– ռերան և ուրիշներ գրել են նշանակալից թեմաներով պիեսներ, սակայն ազգային թատրոնի և դրամատուրգիայի զարգա– ցումը իշխանությունները չեն քաջալերել: Ազգային դեմոկրատական թատերարվես– տը սկսել է զարգանալ հեղափոխությու– նից հետո (1959): 1961-ից կազմակերպ– վում են բանվորա–գյուղացիական թատ– րոնների, լատինա–ամերիկյան թատրոն– ների փառատոներ: Հավանայում ստեղծ– վել են նոր թատրոններ՝ Ազգային (1959-ից), Փորձարարական (հիմն. 1961), Ազգային տիկնիկային (հիմն. 1963), Թատ– րոնի տունը (հիմն. 1964), Սանուկների և պատանիների ազգային միավորումը (հիմն. 1966): Թատերական գործիչներից են Վ. Ռևուելտան, Մ. Ասևեդոն, Ռ. Ռևուել– տան, Ռ. Բլանկոն, Ն. Դոռը: XVIII. կինոն 1897-ից նկարահանվել են փաստա–վա– վերագրական ֆիլմեր: Կինոարվեստի զարգացումն սկսվել է 1959-ից. Հավանա– յում ստեղծվել է Կուբայի կինոարվեստի և կինոարդյունաբերության ինստ. (կինո– արտադրության, կադրերի պատրաստման, կինոպրոկատի կենտրոն): Կինոնկարնե– րից են՝ «Պատմվածքներ հեղափոխության մասին» (1961), «Բյուրոկրատի մահը» (1966, երկուսն էլ՝ ռեժ. Տ. Ալեա), «Երիտա– սարդ ապստամբը» (1962, ռեժ. Ւ>. էսպի– նոսա), «Լյուսիա» (1970, ռեժ. Ու. Մոլաս) ևն: Համատեղ ֆիլմեր են թողարկվում ՍՍՀՄ–ի («Ես Կուբան եմ», ռեժ. Մ. Կալա– տոզով), Ֆրանսիայի, Չեխոսլովակիայի հետ: Զարգացած է վավերագրական և մուլտիպլիկացիոն կինոն: 1972-ին Կ. թո– ղարկել է 4 գեղարվեստական, շուրջ 40 վավերագրական կինոնկար: Գործում է (1972) 450-ից ավելի կինոթատրոն: XIX. Հայերը Կուբայում Կ–ում հայերը հաստատվել են ^սռաջին համաշխարհային պատերազմից հետո: Դրանք Արևմտյան Հայաստանի գավառ– ներից և Կ. Պոլսից գնացած գաղթական– ներ էին, որոնք ուզում էին անցնել ԱՍՆ: Սակայն ամերիկյան իշխանությունների հարուցած դժվարությունների պատճառով հայ գաղթականներն ստիպված էին Կ–ում ապրել մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի վերջը, երբ նրանց ներգաղ– թի իրավունք տրվեց: 1920–40-ական թթ. Կ–ում կար շուրջ 500 հայ, որոնք կենտրո– նացած էին Հավանայում: Համայնքը կա– ռավարում էր Գաղութային միությունը: Գործել են Հայուհյաց, Սալաթիայի, Տիգ– րանակերւոի, Պաղինի հայրենակցական միությունները, ՀՕ Կ–ի մասնաճյուղը, Հայ առաջադիմական միությունը, որը , ւյուբահայէւրււ հակաֆաշիաոակաս ցույց 1943-ի Մայիսի 1-ին հիմնադրվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և աջակցել երկրի հակաֆաշիստական ընդհանուր պայքա– րին, միջոցներ հանգանակել «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ու կար– միր բանակի օգնության ֆոնդի համար: Գաղութում գործել է հայկ. դպրոց: Այժմ Կ–ում հայ համայնք չկա: Պատկերազարդումը տես 640 –641 –րդ Էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XXII: Գրկ. Ky6a. HcT0pHK0-3TH0rpa4>HqecKHe oqepKH, M., 1961; C ji e յ k h h JI.IO., Hcto– phh Ky6hhckoh pecnydjimcH, M., 1966; JI e PnBepeHfl X., KydHHCKaH pecnydjraica, 3aBHCHM0CTb h peBo;noi];HH, nep. C Hen., M., 1970;- 3 o p h h a A.M., PeBOJiioijHOHHoe ABHHceHHe Ha Ky6e 1917–1925, M., 1971; rop6aneB B., flapyceHKOB O., Ky6a Ha hobom 3Tane coiLHajracnriecKoro cTpoHTeJibCTBa, «KoMMyHHCT», 1973, 2; HaijHoHajibHMH aTJiac Ky6bi, M., 1969; H y- h b e c-X h m e h e c A,, reorpacj)HH Ky6w, M., 1969; TepHOBoii O. C., Ohjioco- Փաւ Ky6bi, Mhhck, 1972; II o p t y o n- օ X. A., HcropHqecKHH o^epK xy6HHCKOH jiHTepaiypbi, M., 1961; Ky6HHCKan ոօՅՅաւ, M., 1959; Այ coBpeMeHHoii Ky6HHCKoii no33HH, M., 1972; KydnHCKaa HOBeJuna XX Beica, M,–JI,, 1965; Փ HJiHQOBCKas H., ApxHTemypa peBOjHDijHOHHoii Ky6bi, M., 1965; ^KHBonncb Ky6bi. KaTajior, M., 1962; rpa4>mca Ky6bi. Kaianor, M.f 1960; K a p- neHTbep A., My3Hxa Ky6bi, [nep. c Hen,], M., 1962.
ԿՈՒԲԱԴ–ԷՐՅՈհԿ, գյուղ Արևմտյան Հա– յաստանում, նախկին Կարսի մարզի Օլ– թիի օկրուգում: 1913-ի հունվարի 1-ի