տվյալներով ուներ 176 հայ բնակիչ: Զբաղ– վում էին երկրագործությամբ և անասնա– պահությամբ*. Կ–է–ի հայերը 1920-ի հայ– թուրքական պատերազմի ժամանակ բըռ– նությամբ տեղահանվել են և բնակու– թյուն հաստատել Սովետական Հայաս– տանում:
ԿՈՒԲԱՅԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ժո– ղովրդական, հակաիմպերիալիստական, ագրարային հեղափոխություն, որը հաղ– թանակեց 1959-ի հունվ. 1-ին և ապա վե– րաճեց սոցիալիստական հեղափոխու– թյան՝ հանգեցնելով սոցիալիստական առաջին պետության ստեղծմանը Արև– մըտյան կիսագնդում: Կ. հ–յան առաջաց– ման նախադրյալներն էին խոշոր հողա– տիրության տիրապետությունն ու ամե– րիկյան կապիտալի ճնշումը, որոնք կա– սեցնում էին ազգային տնտեսության զար– գացումը, քրոնիկական գործազրկությու– նը, աղքատությունը, ռասայական խտրա– կանությունը ևն: Կուբայի հասարակու– թյան հակասություններն ավելի սրվեցին, երբ իշխանության գլուխ անցավ բռնա– պետ Բատիստան: Բռնապետության դեմ հանդես էին գալիս գրեթե բոլոր դասա– կարգերն ու սոցիալական խավերը՝ արդ. և գյուղատնտ. բանվորները, մանր և մի– ջին գյուղացիությունը, մտավորականու– թյունը, քաղաքային մանր բուրժուազիա– յի արմատական խավերը: Պայքարն սկըզ– բում տարերային բնույթ էր կրում, որը բացատրվում է դիկտատուրայի դեմ հան– դես եկող ուժերի անջատվածությամբ, կոմունիստների ուժերի պակասությամբ: 1953-ի հուլիսի 26-ին մի խումբ երիտա– սարդներ Ֆ. Կասարո Ռուսի գլխավորու– թյամբ հարձակվեցին Մոնկադայի (Սան– տյագո դե Կուբա քաղաքում) զորանոցի վրա՝ զենք ձեռք բերելու և ժողովրդին զի– նելու մտադրությամբ, բայց ձախողվեցին. Կաստրոն ու նրա զինակիցները բանտարկ– վեցին: 1956-ի դեկտեմբերին Ֆ. Կաստ– րոն (որը 1955-ին ազատվել էր բանտից և տարագրվել Մեքսիկա) ու մի խումբ Հավանայի բնակիչները ողջունում են Ֆ. Կաստրոյին ն նրա մարտական ընկերներին (1959-ի հունվար) հեղափոխականներ պայքարը շարունա– կելու համար ափ իջան Կուբայում, ստեղ– ծեցին պարտիզանական ջոկատ և ամրա– ցան Սիեռա Մաեստրայի լեռներում; Պար– տիզանական ջոկատը աստիճանաբար վե– րածվեց ապստամբական բանակի, որը շոշափելի հարվածներ էր հասցնում կա– ռավարական զորքերին: 1959-ի հունվ. 1-ին Բատիստայի կառավարությունը տա– պալվեց, իշխանությունն անցավ ժամանա– կավոր կառավարությանը, որի կազմում սկզբում կային աջ բուրժ. գործիչներ: 1959-ի փետրվարին Հեղափոխական կա– ռավարությունը գլխավորեց Ֆ. Կաստրոն, հուլիսից պրեզիդենտ դարձավ Օ. Դոր– ւոիկոս Տորրադոն: Կ. հ–յան շնորհիվ իշխա– նության գլուխ անցան պրոլեւոարիատն ու աշխատավոր գյուղացիությունը: Հեղա– փոխական իշխանությունը ԿԿԿ–ի ղեկա– վարությամբ, ժող. զանգվածների, Սովե– տական Միության և սոցիալիստական մյուս երկրների աջակցությամբ վճռա– բար դիմագրավեց ներքին հակահեղափո– խության և արտաքին ուժերի (հատկապես ԱՄՆ–ի) քաղ., տնտ. և ռազմ, քայքայիչ գործունեությանը (1961-ի Պլայա Ւփրոնի հակահեղափոխական ուժերի ջախջախում, 1962-ի Կարիբյան ճգնաժամ, տնտ. շրջա– փակում ևն) և ձեռնամուխ եղավ սոցիա– լիզմի կառուցմանը Կուբայում (տես նաև Կուբա հոդվածի պատմական ակ– նարկը): Գրկ. Տես Կաբա հոդվածի գրականությունը:
ԿՈՒԲԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿ–
ՑՈՒԹՅՈՒՆ (ԿԿԿ), ստեղծվել է 1925-ին, Հավանայում կայացած I ազգային համա– գումարում՝ կոմունիստական խմբակների և Կուբայի բանվորական սոցիալիստական կուսակցության ձախ թևի միավորմամբ: Կուսակցության հիմնադիրներն էին Կ. Բա– լինյոն և Ի*. Ա. Մելյան: 1926–38-ին գոր– ծել է խոր ընդհատակում: Ընդհատակից դուրս գալուց հետո Հեղափոխական միու– թյան հետ մասնակցել է (1939) սահմանա– դիր ժողովի ընտրություններին: 1940-ին ԿԿԿ և Հեղափոխական միությունը միա– վորվեցին, նոր կուսակցությունը կոչվեց Հեղափոխական կոմունիստական միու– թյուն, 1944-ին վերանվանվեց Կուբայի ժողովրդա–սոցիալիստական կուսակցու– թյուն (ԿԺՍԿ): 1940–52-ին ԿԺՍԿ ունե– ցել է իր ներկայացուցիչները կոնգրեսում և տեղական իշխանության մի շարք մար– միններում, 1940–44-ին՝ կոալիցիոն կա– ռավարության կազմում: 1946–47-ին կու– սակցությունը նորից ենթարկվեց ռեպրե– սիայի, որի հետևանքով զոհվեցին ԿԺՍԿ գործիչներ K Մենենդեսը, Ա. Իգլեսիասը, Ֆ. Ֆերնանդես Ռոյգը և ուրիշներ: 1952-ի պետական հեղաշրջումից և Բատիստա–ի– Սալդիվարի դիկտատուրայի հաստատու– մից հետո ԿԺՍԿ հանդես է եկել հանուն կառավարության դեմ օպոզիցիոն բոլոր ուժերի միավորման: 1953-ի նոյեմբերին կուսակցության գործունեությունն արգել– վել է: Կուբայական հեղափոխության հաղ– թանակից (1959) հետո, երբ երկիրը բըռ– նեց սոցիալիստական շինարարության ուղին, անհրաժեշտ դարձավ ստեղծել միասնական հեղափոխական կուսակցու– թյուն: ԿԺՍԿ, «Հուլիսի 26-ի շարժում», «Մարտի 13-ի անվան հեղափոխական ուսանողական դիրեկտորատ» կազմա– կերպությունները միավորվեցին (1961-ի կեսին)՝ ստեղծելով Միացյալ հեղափոխա– կան կազմակերպություն, որր 1962– 1963-ին վերափոխվեց Կուբայի սոցիա– լիստական հեղափոխության միացյալ կու– սակցության, 1965-ի հոկտեմբերին այն վերանվանվեց Կուբայի կոմունիստական կուսակցություն: ԿԿԿ ներկայացուցիչ– ները մասնակցել են կոմունիստական ու բանվորական կուսակցությունների մի– ջազգային խորհրդակցությանը (1969, Մոսկվա): Կուբայի կոմկուսն ունի 322 հզ. անդամ և թեկնածու (1979): ԿԿԿ Կենտ– կոմի կենտրոնական օրգանն է «Գրանմա» («Granma») թերթը:
ԿՈՒԲԱՆ, գետ ՌՍՖՍՀ Ստավրոպոլի և Կրասնողարի երկրամասերում: Կազմվում է էլբրուսի լանջերից սկիզբ առնող Ուլու– կամ և Ուչկուլան գետերի միախառնումից: Երկարությունը 870 կմ է (Ուլուկամի ակուն– քից՝ 906 կմ), ավազանը՝ 5790,0 կմ2’. Նևի– նոմիսկ քաղաքից ներքև դուրս է գալիս Կուբան–Մերձազովյան դաշտավայր և առաջացնելով դելտա թափվում Ազովի ծովը: Սնումը խառն է: Միջին ծախսը Կրաս– նոդարի մոտ 425 մ3/վրկ է: Մտեղծվել են հիդրոտեխնիկական մի շարք կառույց– ներ (Նևինոմիսկի ջրանցք, Տշչիկի, Կրաս–