Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/712

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ազդվելով Պ. Սեղանի գեղանկարչությու– նից, աֆրիկյան քանդակագործությունից և պրիմիտիվիստներից: 1907-ին Պ.Պի– կասոն ստեղծել է «Ավինյոնի աղջիկները» (ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Ցորք) ստեղծագործությունը, ուր կտավի աջակողմյան մարմինները ձևա– իւեղված, կոպտացված էին՝ պատկերված որպես հեռանկարից ու լուսաստվերից զուրկ հարթության վրա տարրալուծված ծավալների կոմբինացիա: 1908-ին Փա– րիզում կազմակերպվել է «Բատո–լավուար» («Նավակ–լվացալաստ») խումբը, որի մեջ մտել են Պ. Պիկասոն, ժ. Բրաքը, K Գրի– սը, գրողներ Դ. Սթայնը, Գ. Ապոլիները և ուրիշներ: Այս խմբում են ձևավորվել Կ–ի հիմնական սկզբունքները: Մյուս խումբը, 1912-ին «Սեքսիոն դ’օր» («Ոսկե հատում») ցուցահանդեսի հիման վրա կազ– մավորվել է Կ–ի էպիգոններից և մասսա– յականացնողներից (Ա. Գլեզ, ժ. Մետսեն– ժե, ժ. Վիլլոն, Ա. Լը Ֆոկոնիե) և նկարիչ– ներից, որոնք մասամբ են հարել Կ–ին (Ֆ. Լեժե, «օրֆիստներ» Ռ. Դելոնե, Ֆ. Կուպկա, ապագա «դադաիստներ» Ֆ.Պիկաբիյա, Մ.Դյուշան): Կ. առաջացել է անկում ապրող բուրժուական մշակույթի պայմաններում: Միաժամանակ, կուբիստ– ների ստեղծագործությունը մարտահրա– վեր էր սալոնային արվեստին, սիմվո– լիզմի այլասացությանը, ուշ իմպրեսիոնիզ– մի անորոշությանը: Կ. ձգտել է զուսպ ու ասկետիկ գունահարաբերումների, պարզ, շոշափելի ձևակազմությունների: Կ–ի «սե– զանյան» (1907–09) շրջանում հատկապես ընդգծվել են ձևերի երկրաչափական հատ– կանիշները, կայունությունը, աշխարհի նյութականությունը (Պ. Պիկասո, «Ֆեր– մերի կինը», 1908, էրմիտաժ, Լենինգրադ): Կ–ի հաջորդ՝ «վերլուծական» շրջանում (1910–12) առարկան վերջնականապես տարրալուծվել է, մասնատվել մանր, հըս– տակորեն առանձնացող նիստերի (ժ. Բրաք, «Յո. Ա. Բախի պաավին», 1912, մասնավոր հավաքածու, Փարիզ): Կ–ի վեր– ջին՝ «համադրական» փուլում (1912–14) գերակշռող է դարձել դեկորատիվության սկզբունքը, նկարները վեր են ածվել հար– թային, գունագեղ պաննոների (Պ. Պի– կասո, «ճաշարան», 1913–14, էրմիտաժ, Լենինգրադ): Միաժամանակ մեծ հետա– քըրքրություն է ցուցաբերվել ամեն տե– սակ փակցվող նյութերին (կոլլաժ), ծա– վալային կոնստրուկցիաներին՝ փաստո– րեն ծավալի և տարածության պատկերու– մը «փոխարինելով» նյութական կառու– ցումներով: Նույն շրջանում էլ ստեղծվել է տարածականության և հարթայնության խաղերով բնորոշվող կուբիստական ար– ձանագործությունը (Ա. Պ. Արխիպենկոյի «հակառելիեֆները», Օ. Ցադկինի, ժ. Լիպ– շիցի երկրաչափականացված ռելիեֆներն ու մարմինները): Կ. որոշակի ազդեցու– թյուն է ունեցել իտալական ֆուտուրիստ– ների (Ջ. Սևերինի, Կ. Կառա, տես Ֆու– տուրիզմ), ռուս կուբոֆուտուրիստների (Կ. Ս. Սալևիչ, Վ. Ե. Տատլին), «Բաու– հաուզի» գերմանացի նկարիչների և ուրիշ– ների վրա: Կ. աբստրակտ արվեստ տա– նող աստիճաններից էր, նրա հետ է առընչ– վում 1920-ական թթ. պուրիզմը: Կ–ի որոշ ազդեցությունն են կրել XX դ. խոշորա– զույն ռեալիստներ Դ. Ռիվերան, Ռ. Գու– տուզոն և ուրիշներ: Բանաստեղծներ Գ. Ապոլիները, Մ. ժակոբը, Ա. Սալմոնը ձգտել են ստեղծել «կուբիստական պոե– զիա»: Հենց սկզբնական շրջանում Կ. «հիմնավորվել» է սուբյեկտիվ–իդեալիս– տական բնույթի տեսություններով (Ա. Գլեզ, ժ. Մետսենժե, Գ. Ապոլիներ): Բազմաթիվ են նաև Կ. նորագույն գիտա– տեխնիկական հայտնագործություններին կապելու կամայական փորձերը (օրինակ, առարկայի նկատմամբ հայեցակետերի բազմազանությունը իբր մերձ է ժամանա– կակից ֆիզիկայի պատկերացումներին ևն): Կ–ին խորթ չէին կերպարային հու– զական խնդիրները (հատկապես Պ. Պի– կասոյի դրամատիզմով հարուստ ստեղ– ծագործությունը): Կ. ընդհանրապես չէր «հրաժարվում» պատկերայնությունից, սակայն այն ծառայեցնում էր ձեական որոնումների: Կ–ի կառուցողական ձըգ– տումները, տարածությանն ու ծավալին վերաբերող հարցադրումները հարստաց– նում էին ժամանակակից ճարտ–յան ու դիզայնի մի շարք հոսանքները («Բաու– հաուզ», «Ստիլ» խմբավորումը Նիդերլանդ– ներում): Չնայած Պ. Պիկասոյի և ժ. Բրա– քի տաղանդին ու գործադրած ջանքերին, Կ–ի հակասությունները հանգեցրին ճըգ– նաժամի: Կ–ի մասին բացասաբար է ար– տահայտվել Վ. Ի. Լենինը, այն քննադա– տել են Գ. Վ. Պլեխանովը և Ա. Վ. Լունա– չարսկին: Գրկ. H b օ p c k a a H., Ky6h3m h (fryTy- pH3M, b kh.: MoflepHH3M..M., 1969; Fry E., Der Kubismus, Koln, [1966].

ԿՈՒՐԻԿ (Kubrick) Ստենլի (ծն. 26.7. 1928, Նյու Ցորք), ամերիկյան կինոռե– ժիսոր: խաղարկային կինոյում ռեժիսո– րական գործունեությունն սկսել է 1953-ից: «Փառքի ուղիները» (1957, ըստ Ի*. Կոբսի վեպի) և «Դոկտոր Սթրայնջլավը կամ Ինչպես ես սովորեցի չհուզվել և սիրել ատոմային ռումբը» (1963) ֆիլմերում Կ. հանդես է գալիս միլիտարիզմի և պատե– րազմի դեմ, իսկ «Լարովի նարինջ» ֆիլ– մում (1972, ըստ Ա. Բյոռջեսի վեպի) ծաղ– րում և մերկացնում բուրժ. բարքերն ու բարոյախոսությունը: Կ–ի հանրահայտ ֆիլմերից են «Սպարտակ»-ը (1961), «Լո– լիտա»-ն (1962, ըստ Վ. Նաբոկովի վեպի):

ԿՈՒԴԱՄԱ (ծն. թ. անհտ.– մոտ 930– 940-ական թթ.), արաբ բանասեր, աշխար– հագրագետ: Սոտ 928 կամ 929-ին գրել է «Քիթաբ ալ–խարաջ ուասինաատ ալ–քի– թաբա» («Դիրք խարաջի և գրագրության արվեստի») աշխատությունը, որի 2-րդ հատորն է պահպանվել: Կարևոր տեղե– կություններ է հաղորդում Հայաստանի և դրացի երկրների ճանապարհների (հի– շատակում է քաղաքների միջև եղած հե– ռավորությունը՝ փարսախներով), հար– կերի և այլնի վերաբերյալ: Երկ. Bibliotheca Geographorum Arabicorum, ed. M. J. de Goeje, VI, Lugd. Bat՜., 1889, p. 212–258. Ա. Տեր–Ղևոնդյան ԿՈհԴԱՇԵՎ Սայֆի Ֆաթուհովիչ (կեղծա– նունը՝ Ս ա յ ֆ ի Կ ու դ ա շ, ծն. 1894), բաշկիր սովետական բանաստեղծ: Բաշ– կիրական ԻՍՍՀ ժող. բանաստեղծ (1964): ՍՍԿԿ անդամ 1939-ից: Հրատարակել է «Ազատության երգեր» (1917), «Գութանի երգեր» (1926), «Պայքարի հերոսը» (1928) և այլ ժողովածուներ: Գյուղի կոլեկտի– վացմանն է նվիրված «Կուշկաեն» (1936) չափածո վեպը: Հայրենական մեծ պատե– րազմի թեմայով գործերն են ամփոփված «Ամբողջ սրտով» (1944) գրքում: Ետպա– տերազմյան տարիներին լույս է ընծայել «Իմ սերը» (1956), «Տերեաթափ» (1960), «Իմ այգում» (1964) ժողովածուները: ԿՈհԴԻՄԿԱՐ, քաղաք, ՌՍՖՍՀ Կոմի– Պերմյակական ինքնավար օկրուգի կենտ– րոնը, Ինվա գետի ափին: Ավտոճանա– պարհների հանգույց է: 27 հզ. բն. (1975): Ունի անտառատեխնիկական և գյու– ղատնտ. տեխնիկումներ, բժշկական և մանկավարժական ուսումնարաններ, դրամատիկական թատրոն, հայրենագի– տական թանգարան:

ԿՈՒԴԻՐԿԱ Վինցաս (1858–1899), լիտ– վացի գրող, հրապարակախոս, հասարա– կական գործիչ: Ավարտել է Վարշավայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1899-ին լույս է ընծայել «Ազատ ժամեր» բանաստեղծությունների ժողովածուն: «Պետերը» (1895), «Գայլեր» (1898) երգի– ծական պատմվածքներում խարազանել է իշխանությունների քաղաքականությունը, քննադատել կաթոլի՛կ հոգևորականու– թյանը:

ԿՈՒԷՍՏՆԵՐ (< իսպ. cuesta – թեքու– թյուն, սարալանջ), անհամաչափ լանջե– րով թմբաշարեր և սանդղավանդներ ռե– լիեֆում. առաջացել են միաթեք կառուց– վածք ու տարբեր կարծրության ապարներ ունեցող շերտերի փուխր ապարների լվաց– ման հետևանքով: Մեղմ թեքության լանջը համընկնում է կայուն շերտերի անկման հետ, զառիթափ լանջում մերկանում են շերտերի «գագաթները»: Կ. հայտնի են Ղրիմում, Հյուսիսային Կովկասում, Ֆրանսիայում և այլուր:

ԿՈՒԵՐԱ, ուրարտական աստվածություն: Պաշտոնը ստույգ հայտնի չէ: Վանա ժայռի (Մհերի դուռ) արձանագրությունում, ուր տրված է ուրարտ. աստվածությունների ցուցակն ըստ պաշտոնի և կարևորության, զբաղեցնում է 15-րդ տեղը, եղել է Ադիա դիցուհու զույգը: Կ–ի պաշտամունքը տա– րածված է եղել Վանա լճի հս–արլ. ոլոր– տում, ուր Իշպուինի և Մենուա թագավոր– ները հիմնել են Կ–ին նվիրված սրբատե– ղիներ: Ըստ Մենուայի արձանագրություն– ներից մեկի՝ այս շրջանում է եղել նաև Կ–ի պաշտամունքի կենտրոնը (Կուերա– նիլի): Ավելի ուշ, Սարդուրի Բ–ի մի ար– ձանագրության մեջ, Սելիտեա երկարում գրավված 9 ամրոցների շարքում հիշատակ– ված են Կ–ին նվիրված ուրարտ. երկու քաղաք: Գրկ– Հմայակյան Ս. Գ., Ուրարտա– կան աստվածությունների և նրանց պաշ– տամունքային կենտրոնների մասին, «Հայաս– տանի պատմության պետական թանգարանի աշխատություններ», 1975, N° 6:tJX b h k օ– h օ b H» M., IlpeflbicTopHH apMHHCKoro Hapo- «a, E.f 1968. Ս. Հմայակյան ԿՈՒձ, ողնաշարի ձևախախտում, զար– գանում է տարբեր հիվանդությունների (հատկապես տուբերկուլոզային սպոն– դիլիտ) և ողնաշարի վնասվածքների հե– տևանքով: Ախտաբանական պրոցեսների պատճառով ողների մարմինները քայքայ–