գրաֆ, սննդի, տեքստիլ, կինոարդյունաբերությունը, մետաղե կոնստրուկցիաների արտադրությունը, նավթավերամշակումը, գունավոր մետալուրգիան: Հ. տալիս է ԳՖՀ–ի պղնձի ձուլման 80%-ը, օրաթերթերի տպաքանակի 40%–ը, նավաշինության 1/3-ը: Հ–ում են սուրճի, շաքարի, կաուչուկի ապրանքային բորսաները, Եվրոպայի հնագույն (1558) ֆոնդային բորսաներից մեկը: Ունի համալսարան (1919), Արևմտագերմ. հիդրոգրաֆիական գիտահետազոտական, ատոմային հետազոտությունների ինստ–ներ, երաժշտական և կերպարվեստի բարձրագույն դպրոց, օպերային թատրոն (1678), թանգարաններ:
Հ. հայտնի է IX դարից, հիմնադրել է (որպես ամրոց) Կառլոս Մեծը:XII–XIII դդ. ձեռք է բերել ինքնավարություն: Խոշոր դեր է խաղացել հս. գերմ. սանսարում, Հանդայի ազդեցիկ անդամներից էր: 1510-ին կայսերական ազատ քաղաքի իրավունք է ստացել, XVI դ. դարձել Եվրոպայի խոշորագույն նավահանգիստներից: 1851-ին մտել է Գերմ. միության մեջ՝ որպես ազատ քաղաք: Գերմանիայի միավորումից (1871) հետո դարձել է նրա «ծովային դարպասը»: Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Հ. նավահանգստով էր կատարվում Գերմանիայի արտահանման և ներմուծման համարյա կեսը:
Հ–ի բանվորների հեղափոխական ելույթները (1896, 1906, 1911 են) լայն արձագանք են գտել ամբողշ Գերմանիայում: 1867-ին Հ–ում առաշին անգամ լույս է տեսել Կ. Մարքսի «Կապիտալը»: Հ–ի հետ է կապված Ա. Բեբելի գործունեությունը: Հ–ում է ծնվել է. Թելմանը և երկար տարիներ ղեկավարել հեղափոխական շարժումը: 1923-ին տեղի է ունեցել Հ–ի աշխատավորների հերոսական ապստամբությունը (տես Համբուրգի ապստամբություն 1923): Ֆաշիստ. Գերմանիայի ախշախումից հետո Հ. մտել է Գերմանիայի անգլ. օկուպացիոն գոտու մեշ: 1949-ից ԳՖՀ–ի կազմում է: ճարտարապետությունը: 1943–45-ին ռմբակոծություններից գրեթե կիսավեր քաղաքը պատերազմից հետո կերպարանափոխվել է: Կառուցվել են նոր մայրուղիներ, բարձրահարկ շենքեր, բնակելի համալիրներ: Հ–ում պահպանված ճարտ. հուշարձաններից են՝ Կատարինենկիրխե (XIV դ. վերջ – XY դ. սկիզբ), Յակոբիկիրխե (XIV դ. վերջ), «Մեծ Միխել» աշտարակով (բարձր. 132 մ), Միխաելիսկիրխե (1750–62) եկեղեցիները: XX դ. կառույցներից են՝ «Չիլեհաուզ» (1922–23) և «Շպրինկենհոֆ» (1928) տները (երկուսն էլ՝ ճարտ. Ֆ. Հյոգեր), օպերային թատրոնը (1954–55, ճարտ–ներ՝ Գ. Վեբեր, Վ. Լուքս, Վ. Գաստրայխ, Հ. էբերտ), էլբայի կամուրջը (1955, ճարտ. Բ. Հերմկես): ՀԱՄԲՈՒՐԳԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1923, Համբուրգի (Գերմանիա) պրոլետարիատի զինված ելույթը հոկտեմբերի 23–25-ին՝ է. Թելմանի ղեկավարությամբ: Տեղի է ունեցել հեղափոխության ճգնաժամի պայմաններում: Գերմանիայի կոմկուսի Կենտկոմի որոշմամբ Համբուրգի պրոլետարները պետք է ազդանշան տային համագերմ. զինված ապստամբության, որի նպատակն էր տապալել կապիտալիզմը և ստեղծել համագերմ. բանվորա–գյուղացիական կառավարություն: Համբուրգի վատ զինված ապստամբները է. Թելմանի գլխավորությամբ երեք օր ու գիշեր հերոսական բարիկադային մարտեր մղեցին թվով գերազանց հակառակորդի դեմ: Սակայն մարտերի ժամանակ պարզվեց, որ կոմկուսի ղեկավարության լուրշ սխալ– ների հետևանքով երկրի բանվորական զանգվածները բավարար չափով չէին պատրաստված ապստամբությանը, ոչ բոլոր բանվորական կենտրոններում էին ապահովված բանվորների միասնական գործողությունները, բանվորների ու գյուղացիների սերտ դաշինքը: Վճռական պահին ձախ ս–դ–ները հրաժարվեցին պաշտպանել համընդհանուր գործադուլի առաշարկը: Աջ ս–դ–ները շարունակում էին աջակցել բուրժուազիային: Ձախ ս–դ–ների թողտվության և կոմկուսի ղեկավարության շփոթության հետևանքով Սաքսոնիայի և Թյուրինգիայի բանվորական կառավարությունները ցրվեցին, բանվորների շարժումը ճնշվեց: Համոզվելով, որ Համբուրգի ապստամբները մեկուսացված են, է. Թելմանը հրամայեց նահանջել: Հ. ա. կազմակերպված ձևով դադարեցվեց: Ապստամբության ճնշումից հետո սկսվեցին զանգվածային հալածանքներ: Հ. ա–յան դասերը նշանակալի դեր խաղացին Գերմանիայի կոմկուսը մարքս–լենինյան մարտական կուսակցության վերածելու գործում:
ՀԱՄԴԱԼԼԱՀ ՂԱԶՎԻՆԻ, Համդալլահ բին–Աբիբաքր բին–Մուհամմադ բին–Նասր (1281-1349 կամ 1350), իշխանության ժամանակաշրջանի պարսիկ մատենագիր: Եղել է Ղազվին քաղաքի և հարևան շրշանների ֆինանսների կառավարիչ (մուսթոֆի): 1330-ին ավարտել է մեծ վեզիր Ռաշիդ ադ Դինին ձոնված «Ընտիր պատմություն» («Թարիխ–ե գոզիդե») աշխատությունը, որտեղ արժեքավոր տեղեկություններ կան իրանական ավատատիրական իշխանությունների, երկրի վարչական բաժանման, Ղազվին քաղաքի վերաբերյալ: Գրել է նաև «Գիրք հաղթության» («Զաֆարնամե») խորագրով չափածո պատմություն՝ շարունակելով Ֆիրդուսու «Շահնամեն»: 1340-ին ավարտել է «Արտերի զվարճությունը» («Հուզհաթ–ալ–կուլուբ») պատմաաշխարհագրական մեծ աշխատությունը, որն իշխանության սահմաններում գտնվող երկրների, այդ թվում՝ Հայաստանի, XIII–XIV դդ. տնտ. աշխարհագրության կարևոր սկզբնաղբյուր է: Գրկ. Մանանդյան Հ., Երկ., հ. 3, Ե., 1977:Петрушевский И.П.,хамдаллах Казвинн как источник по социальноэкономической истории Восточного казья, <Известния AH CCCP, отд. общ.
наук>,1937,№ 4.
ՀԱՄԴԱՆՅԱՆՆԵՐ, Համդանիներ, միջնադարում Հյուսիսային Միշագետքում և Ասորիքում իշխած արաբական տոհմ: Աբբասյանների թուլացումից հետո, 905-ից իշխել են Մոսուլում և նրա շրշակայքում: Հ. ուժեղացել են Նասիր ալ Դաուլայի (929–969) և նրա եղբոր՝ Սայֆ ալ Դաուլայի (945–967) օրոք: Վերջինս Եգիպտոսից խլել է Հալեպը և դարձրել Ասորիքի ամիրայության կենտրոն (944– 1003), պատերազմել Բյուզանդիայի դեմ: 939 և 940-ին Աայֆ ալ Դաուլան ասպատակել է Մանազկերտը, իրեն ենթարկել Կայսիկներին, բերդեր խլել Սասունի իշխան Աշոտ Բագբատունուց և Վասպուրականի տիրակալ Գագիկ Արծրունուց: Գագիկ Արծրունին, բանակցելով Սայֆ ալ Դաուլայի հետ, Վասպուրականն ապահովել է հետագա հարձակումներից: 959-ին Հայոց շահնշահ Աշոտ Գ պարտության է մատնել Հ–ի զորքերը: 964-ին Հ–ի ստորադրյալներից Նաշան ապստամբել է Հ–ի դեմ, ասպատակել Ապահունիքը, կործանել Կայսիկներին, զավթել նրանց տիրույթները: 966-ին Սայֆ ալ Դաուլան ճնշել է ապստամբությունը, վերագրավել Կայսիկների հողերը: 967-ին Հ–ի նվաճած հայկ. հողերը (Մանազկերտ, Տարոն) Աշոտ Գ վերամիավորել է Հայոց թագավորությանը: Գրկ. Canard M.,Historie de la dynastie des Hamdanides..., t. 1, p.,1953.
ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Պատմա-համեմատական լեզվաբանություն: ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻՉ, տես Դետեկտորներ տարրական մասնիկների: ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, հոգեբանության բնագավառ, որն ուսումնասիրում է կենդանիների և մարդու հոգեկանի առաջացման և զարգացման ընդհանրությունն ու տարբերությունը: Հ. հ. ընդգրկում է հետազոտությունները կենդանիների հոգեբանության և բարձրագույն նյարդային գործունեության, մարդու ծագման, էկոլոգիայի, էտոլոգիայի, հոգեբանական գենետիկայի և վարքի գենետիկայի բնագավառում: Օնտոգենեզում և ֆիլոգենեզում մարդու և կենդանիների վարքը ունեն ընդհանուր գծեր, որոնք ցույց են տալիս նրանց հո– գեկանի էվոլյուցիոն ընդհանուր արմատները, իսկ որակական տարբերությունների գոյությունը վկայում է մարդու հոգեկանի և գիտակցության զարգացման գործում սոցիալ–պատմական գործոնների, հատկապես աշխատանքային գործունեության նշանակությունը: Հ. հ. առաջացել է ժ. Լամարկի և հատկապես Չ. Դարվինի հետազոտությունների հիման վրա: Ռուսաստանում Հ. հ–յան հիմնադիրն էր Վ. Վագները, որի կարծիքով այդ գիտությունը պետք է միավորի կենդանիների և մարդու հոգեբանությունը: Հ. հ–յան զարգացմանը նպաստել են Ի. Պավլովի գիտափորձերը և հատկապես մարդանման կապիկների ուսումնասիրությունը Վ. Քյոլերի կողմից: Հ. հ–յան բնագավառում նշանակալի դեր ունի էտոլոգիական դպրոցը (Տորպե, Լորենց, Տինբերգեն և ուրիշներ), որն ուսումնասիրում է վարքի ժառանգական բաղադրիչները: Սովետական գիտնականները զարգացնելով Հ. հ.՝ պայքար են ծավալել իդեալիստական (պսիխոֆիզիկական զուգահեռականություն), վուլգար մատերիալիստական (մեխանիցիզմ, տափակ էվոլյուցիոնիզմ) տեսակետների դեմ, որոնք