Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


մարդու վարքը կենսաբանացնում են կամ կենդանիներին մարդակերպացնում (անտրոպոմորֆի զացիա) են: Հ. հ–յան տվյալները կարեոր նշանակություն ունեն հոգեբանության, փիլիսոփայության, ման– կավարժության, բժշկ. և այլ գիտություն– ների խնդիրները լուծելիս: Գրկ. flapBHH H., IIpoHcxcMKfleHHe ne- jiOBeica h iiojioboh ot6op. BwpaHceHHe smoi^hh y nejiOBeica h jkhbothbix, Co* ., t. 5, M.– JI., 1953; BarHep B. A., BHOJrorireecKHe oc- HOBaHHH CpaBHHTeJIbHOH IICHXOJIOrHH, t. 1–2, CIIE–M.,1910–13; BoIitohhc H. K>., IlpeflbicTOpHH HHTeJiJieKTa, M.–JI., 1949. Ա. Նաչչաջյան

ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՖԻԶԻՈԼՈԳԻԱ, տես էվոչյուցիոն ֆիզիոչոգիա:

ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ֆունկցիո– նալ կախվածության պարզագույն տե– սակ (տես Ֆունկցիա): Տարբերում են ուղիդ և հակադարձ Հ.: x և y փոփոխական– ները կոչվում են ու ղ ի ղ համեմա– տական կամ պարզապես համեմա– տական, եթե նրանց փոփոխման ընթաց– քում–––հարաբերությունը մնում է հաստա– տուն: Նույնանշան x-ի և y-ի դեպքում դա նշանակում է, որ նրանք միաժամա– նակ մեծանում կամ փոքրանում են նույն– քան անգամ: Ուղիղ Հ. բնութագրվում է y=kx աԱՏյչրլթյամբ^արտեղ k-ն կոչվում է համեմատական ու թյան գոր– ծակից: Ուղիղ Հ–յան գրաֆիկը կոորդի– սատների սկզբնակետով անցնող և k ան– կյունային գործակից ունեցող ուղիղ (կամ կիսաուղիղ) է: x և y փոփոխականները կոչվում են հակադարձ համեմա– տական, եթե նրանցից մեկը համեմա– տական է մյուսի հակադարձ մեծությանը՝ y= k –– կամ xy=k: Նույնանշան x-ի ե y-ի դեպքում այդ նշանակում է, որ նրան– ցից մեկը որքան անգամ մեծանում (կամ փոքրանում) է, նույնքան անգամ փոքրա– նում (կամ մեծանում) է մյուսը: Հակադարձ Հ–յան գրաֆիկը հավասարակողմ հ ի– պ և ր բ ո լ է (կամ նրա մեկ ճյուղը):

ՀԱՄԵՄԱՏԵԼԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ, արդյունա– բերական ձեոնարկության ապրանքային արտադրանք, որ մասսայական կամ սե– րիական արտադրությամբ թողարկվում է և՝ ընթացիկ, ե՛ բազիսային ժամանակա– շրջաններում (տես Ապրանքային արտա– դրանք արդյունաբերության): Հիմնական հատկանիշը արտադրանքի միանման սպառողական նշանակությունն է՝ ան– կախ տեխնոլոգիական պրոցեսի բնույթի, հումքի, նյութերի և կոմպլեկտավորող մասերի կազմի ու որակի փոփոխությու– նից, եթե այդ փոփոխությունները ար– տադրանքի նոր նմուշի (տիպի) կամ նոր ստանդարտի (տեխ. պայմանների) հաս– տատման պատճառ չեն հանդիսանում: Հ. ա–ի ցուցանիշը կիրառվում է արդ. ար– տադրանքի ինքնարժեքի դինամիկայի վերլուծման և դրա իջեցման պլանային առաջադրանքների սահմանման համար:

ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ, որա– կական ածականի և մակբայի արտահայ– տած հատկանիշի առավել կամ պակաս լինելը ցույց տվող ձեեր: Հ. ա. լինում են դրական, բաղդատական, գերադրական և դրսեորվում են կամ համադրական եղա– նակով՝ բառի սկզբնաձևի վրա մասնիկ ավելացնելով, կամ վերլուծական եղանա– կով՝ Հ. ա. ցույց տվող բառի հարադըր– մամբ: Հայերենում Հ. ա. կազմվում են հիմնականում երկրորդ եղանակով, հա– մեմատության իմաստն արտահայտվում է մակբայներով (շատ, քիչ, խիստ, առա– վել, չափազանց են), ածականներով (ար– տակարգ, զարմանալի, անսովոր, անսահ– ման, աներևակայելի ևն): Համադրական կազմությունը սահմանափակ է (բարձր– բարձրագույն–ամենաբարձր): Շատ լեզու– ներում որոշ ածականների և մակբայների Հ. ա. կազմվում են զուգաբանությամբ, այսինքն՝ տարբեր արմատներով, ինչ– պես՝ ռուս. xoponiHH-JiyHinHH, գերմ. gut- besser-am besten, անգլ. good-better-best): Վ. Քոսյան

ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ, գեղարվեստական խոսքի պատկերավորության միջոց, որը հիմնվում է երկու երևույթների նմանու– թյան կամ ընդհանրության վրա: Հ. ավելի ցայտուն է դարձնում պատկերվող երե– վույթի այս կամ այն հատկանիշը: Մեծ մա– սամբ բաղկացած է երեք անդամից՝ համե– մատվող առարկան, այն առարկան, որի հետ կատարվում է Հ. և երկուսի համար ընդհանուր հատկանիշը: Օրինակ, «Հոգիս մռայլ էր մըրրիկի նման» (Ա. Իսահակյան):

ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ, պարզագույն ճա– նաչողական հնար, օբյեկտների մտովի առադրումը՝ դրանց նույնությունը (նմա– նությունը) կամ տարբերությունը որոշ հատկության տեսակետից պարզելու հա– մար: Այդ հատկությունը կոչվում է Հ–յան հիմք: Սկզբունքորեն ամեն ինչ կարելի է համեմատել ամեն ինչի հետ և ամեն մի հիմքով: Իսկ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում Հ–յան օբյեկտներն ու հիմքը, Հ–յան բուն իմաստավորությունը որոշ– վում են ճանաչողության նպատակներով: Հ. անաչոգիայի և ընդհանրացման նա– խապայման է: Վ. Բաղդասարյան

ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ, a, b, c, d մեծու– թյուններից կազմված երկու հարաբերու– թյունների հավասարություն՝ =t–4– b d կամ a:b=c:d (1): a, b, c, d մեծություն– ները կոչվում են Հ–յան անդամներ, ընդ որում a-ն և d-ն՝ ծայրանդամ– ներ, b-ն և c-ն՝ միջին անդամ– ներ: Հ–յան հիմնական հատկությունը ծայրանդամների և միջին անդամների ար– տադրյալների հավասարությունն է՝ ad= be: Սա անհրաժեշտ և բավարար պայման է, որպեսզի a, b, c, d մեծությունները կազմեն Հ.: Հ–յան յուրաքանչյուր անդամ կարելի է արտահայտել մյուս երեքով, be օրինակ, d= ■–: Հ–յան անդամների տե– a ղափոխությամբ կամ նույնական պարզ ձևափոխությամբ ստացվում են մի քանի Հ «*c«_btdtatbtd նոր Հ–ներ t= ,t–– , –- = atctctdtb ևն, որոնք կոչվում են (1)-ի ածանց– յ ա ւ Հ–ներ:

ՀԱՄԵՄՈՒՆՔ, թարմ և չորացրած բույսեր կամ ծաղիկներ, պտուղներ, սերմեր, տե– րևներ և դրանցից պատրաստված հեղուկ– ներ, մածուկներ ու փոշիներ՝ ճաշերին և այլ ուտեստեղենին համ ու բույր տալու համար: Հ. օգտագործվում է խոհարարու– թյան, սննդի (պահածոներ, հրուշակեղեն, հացաբուլկեղեն, լիկյոր, օղի ևն) արդյու– նաբերության, ինչպես նաև օծանելիքի արտադրության և բժշկության մեջ: Կե– րակրի տարածված Հ. են սոխը, սխտորը, համեմը, ծիթրոնը, ռեհանը, սամիթը, թարխունը, մանանեխը, անանուխը, դափ– նետերևը ևն: Ըմպելիների, մուրաբաների, թխվածքների, քաղցրավենիքի համար օգ– տագործում են դարչին, մեխակ, հիլ, անի– սոն, վանիլ, սև սոնիճ ևն: Պանրի որոշ տեսակների խառնում են ուրց, թարխուն, սոխ, սոխուկ և այլ բանջարներ: Հ. նը– պաստում է ախորժակին և մարսողությա– նը: Հ–ի շարքին են դասվում նաև եթերա– յին յուղերը, գլիկոզիդները, դաբաղանյու– թերը: Առավել արժեքավոր Հ. ստանում են արևադարձային բույսերից: Այժմ Հ–ների մեծ մասը մշակովի կուլտուրաներ կամ դրանցից պատրաստված նյութեր են, որոշ մասը՝ վայրի բույսեր (ուրց, դաղձ, սո– խուկ են): Լ.Պետրոսյան

ՀԱՄԵՄՈՒՆՔԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐ, բույսեր, որոնց տարբեր օրգաններում կուտակվում են սուր համով և զանազան բուրմունքնե– րով որոշ քանակությամբ օրգանական նյութեր՝ մեծ մասամբ եթերայուղեր, ինչ– պես նաև վիտամիններ ու անտիբիոտիկ– ներ: Օգտագործում են ուտելիքը կամ ըմ– պելիքը համեմելու համար: Դրանք ախոր– ժաբեր են և դրականորեն են ազդում ստամոքսի գործունեության վրա: Հ. բ. աճում են գրեթե ամբողջ աշխարհում, սակայն ավելի շատ տարածված են արևա– դարձային երկրներում, ուր դրանք մեծ մասամբ ծառեր են: Արևադարձային Հ. բ–ից են դարչինը, մեխակը, մուսկատա– յին ընկույզը, վանիլը, հիլը, հոտավետ ու սև պղպեղը ևն: Շրթնածաղկավորների, խաչածաղկավորների, հովանոցավորների և այլ ընտանիքների Հ. բ. (հիմնակա– նում խոտաբույսեր) աճում են նաև բարե– խառն գոտում: Դրանցից առավել տարած– ված են սոխը, սխտորը, անիսոնը, սա– միթը, մանանեխը, կարոսը, քեմոնը, ազ– նիվ դափնին, կծվիչը են: Հ. բ. հնագույն ժամանակներից մշակվել են Հայաստա– նում: Սննդի մեջ օգտագործվել են նաև վայրի տեսակները: Հայաստանում տա– րածված Հ. բ–ից են՝ թարխունը, կորթինը, ռեհանը, նեխուրը, համեմը, քեմոնը, քըր– քումը, խորոմ սամիթը, անանուխը, պատ– րինջը, սոխը, սխտորը, ուրցը ևն (տես նաև Համեմունք):

ՀԱՄԵՐԱՇՒԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ս Ո լ ի– դ ա ր ի զ մ (<ֆրանս. solidarie –միաս– նաբար գործող), կապիտալիզմից իմպե– րիալիզմին անցման շրջանի տարածված բուրժուական սոցիալ–քաղաքական ըմբըռ– նում: Ըստ Հ–յան, ցանկացած հասարակու– թյան (հատկապես բուրժ.) գոյությունը պայմանավորված է նրա բոլոր անդամնե– րի համերաշխությամբ: Նրանք ունեն «սո– ցիալական համերաշխությամբ» պայմա– նավորված ընդհանուր շահեր, իրականաց– նում են իրենց պարտքը հասարակության հանդեպ, իսկ իրավունքը որոշում է նը– րանց պարտականությունները: Հ. հակա– դրվում է մարքսիստական դասակարգա– յին պայքարի տեսությանը, սակայն արդ. կապիտալիզմի դարաշրջանում ուղղվել է