նաե բուրժ. անհատապաշտական գաղա– փարախոսության ղեմ: Հ. հետապնդում է դասակարգային հակասություններն ու պայքարը, բուրժ. պետության և իրա– վունքի դասակարգային բնույթը քողար– կելու նպատակ: Հ–յան գաղափարը կազ– մում է XX դ. սկզբի բուրժ. մի շարք սո– ցիոլոգիական (է. Դյուրկհեյմ) և պետա– իրավական (Լ. Դյուզի) ուսմունքների հիմ– քը; Երկրորդ համաշխարհային պատերազ– մի տարիներին Հ–յան որոշ ըմբռնումներ յուրացրեցին իտալ. և գերմ. ֆաշիզմի գաղափարախոսները: Ներկայումս Հ. քա– րոզում են բուրժ. գաղափարախոսներն ու աջ սոցիալիստները: Հ. Մոէսախանյան
ՀԱՄԵՐԳ (նվագահանդես, եր– գահանդես), արտիստների հրապա– րակային ելույթը՝ որոշակի, նախապես կազմված ծրագրով: Տ՜ները լինում են երաժշտական (սիմֆոնիկ, կամե– րային, դաշնամուրային են), գրական (ասմունք), էստրադային (վոկալ U գործիքային թեթե երաժշտություն, կրկե– սային համարներ են): Հ–ին կարող են մասնակցել մեկ (մենակատարային Հ.) և մի քանի կատարողներ: ՍՍՀՄ–ում Հ–նե– րը կազմակերպում են հյուրախաղային համերգային միավորումները («Դոսկոն– ցերտ», «Սոյուզկոնցերտ» են), հանրապե– տական Ա մարզային ֆիլհարմոնիաները (ՏՍՍՀ–ում՝ «Հայհամերգը»), կապիտա– լիստական երկրներում՝ երաժշտական կամ համերգային զանազան ընկերու– թյունները, ինչպես նան մասնավոր ձեռ– նարկատերերը (իմպրեսարիոներ, մենե– ջերներ):
ՀԱՄԵՐԻԿ (Hamerik, իսկական ազգանու– նը՝ Հսսմմերիխ, Hammerich) Ասգեր (1843 – 1923), դանիացի կոմպոզիտոր, ազգությամբ գերմանացի: Սովորել է Ն. Դաղեի և Ցո. Պ. է. Հարտմանի (կոմ– պոզիցիա), Հ. Բյուլովի (դաշնամուր), Հ. Բեռլիոզի (գործիքավորում) մոտ: Հե– տևել է սկանդինավյան ռոմանտիզմի ավանդույթներին, կրել Հ. Բեռլիոզի և Ռ. Վազների ազդեցությունը: Դրել է 4 օպերա (այդ թվում՝ «Վենդետա», 1870, Սիլան), 6 սիմֆոնիա (1881–96), 5 «Հյու– սիսային սյուիտ» նվագախմբի, կամե– րագործիքային անսամբլների համար, Ռեքվիեմ (1887), խմբերգեր, երգեր են: Նրա որդին՝ է բ բ և Հ. (1898–1951), եղել է դիրիժոր և կոմպոզիտոր, օպերա– ների, նվագախմբային և վոկալ երկերի հեղինակ: ՀԱՄձԱ Հաքիմզադե Նիյազի (1889– 1929), ուզբեկ սովետական բանաստեղծ, դրամատուրգ, կոմպոզիտոր, դերասան, հասարակական գործիչ: Ուզբ. ՍՍՀ ժող. բանաստեղծ (1926): ՍՍԿԿ անդամ 1920-ից: Հ–ի նախահեղափոխական հիմնական ըս– տեղծագործությունը՝ «Դիվան» («Դեվոն», 1905–14, ուզբեկերեն և տաջիկերեն) բանաստեղծական ձեռագիր երկը, հրա– տարակվել է ետմահու; 1916–19-ին Հ. լույս է ընծայել բանաստեղծությունների 7 ժողովածու: Նրան են պատկանում ուզ– բեկերենով պրոլետարական պոեզիայի առաջին նմուշները: 1917-ին Ֆերգանայում ստեղծել է ուզբեկական առաջին սովե– տական թատրոնը: 1918-ին գրել է «Բայն ու բատրակը» պիեսը՝ ուզբեկական սո– վետական դրամատուրգիայի առաջին գործը: Նախահեղափոխական շրջանի ուզ– բեկ կնոջ ծանր վիճակն են պատկերում «Մայսարայի արարքները» (1926) և «Փա– րանջայի գաղտնիքները» (1927) պիես– ները: Հիմնականում բեմադրել է իր դրա– մատիկական գործերը և խաղացել գըլ– խավոր դերերը: Հ. մի շարք երգերի հեղի– նակ է: Սպանվել է կրոնական մոլեռանդ ամբոխի կողմից: Նրա անունն է կրում Ուզբեկական պետ. ակադեմիական դրա– մատիկական թատրոնը: Ռ. Տ. Տամզաթով ՀԱՄ&ԱԹՈՎ Ռասուլ Համզաթովիչ (ծն. 8.9.1923), ավար սովետական բանաս– տեղծ: Դաղստանի ժող. բանաստեղծ (1959): Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974): ՍՄԿԿ անդամ 1944-ից: 1945–50-ին սովորել է Մոսկվայի Մ. Դորկու անվ. գրականության ինստ–ում: Հ–ի չափածո առաջին գիրքը լույս է տեսել 1943-ին: «Իմ ծննդյան տարին» (1950) բանաստեղծությունների և պոեմների ժո– ղովածուի համար Հ–ին շնորհվել է ՍՍՀՄ պետ. մրցանակ (1952), «Բարձր աստղեր» (1962) ժողովածուի համար՝ լենինյան մրցանակ (1963): ժողովրդականություն են վայելում «Զարեմա» (1963), «Գրեր» (1963), «Աստղն էլ է աստղի հետ խոսում» (1964), «Մուլատուհին» (1966) ժողովա– ծուները, «Իմ Դաղստան» (գիրք 1, 1968) քնարական վիպակը: Դրել է նաև «Երգեր Հայպստանի մասին» շարքը: 1962–66-ին և 1971-ից՝ ՍՍՀՄ Գերագույն սովետի Նա– խագահության անդամ: 1951-ից գլխավո– րում է Դաղստանի գրողների կազմակեր– պությունը: Երկ. Դաղստանի աստղը, Ե., 1967: Լեռնցի աղջիկը, Ե., 1971: ՀԱՄձԱՇԵՒ, գյուղ Արեմտյան Հայաս– տանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառում: 1909-ին ուներ 150 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործու– թյամբ, անասնապահությամբ և արհեստ– ներով: Գյուղում գործում էին եկեղեցի և վարժարան: Հ–ի հայերը բռնությամբ տե– ղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամա– նակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնա– գաղթի ժամանակ, փրկվածները տարա– գրվել են տարբեր երկրներ:
ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆ ՊԵ–
ՏՈՒԹՅՈՒՆ», Ժամանակակից բուրժուա– ռեֆորմիստական տեսություն, ըստ որի՝ բուրժուական «նոր» պետությունը կապի– տալիստական հասարակարգի անարդա– րությունները վերացնող և ժողովրդական լայն զանգվածների բարեկեցության աճն ապահովող ուժ է: Կապիտալիզմը նոր հա– սարակարգի վերաճելու այդ կեղծ տեսու– թյունը տարածվել է հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և դարձել բուրժ. պրոպագանդայի անկապ– տելի տարրը, աջ սոցիալիստական ու ռե– ֆորմիստական կուսակցությունների մեծ մասի պաշտոնական ուսմունքը: Ըստ «Հ. բ. պ.» տեսության, մասնավոր սեփա– կանությունն իր տեղը զիջել է «խառը էկոնոմիկային», վերացել են սահմանները հակամարտ դասակարգերի միջե, դասա– կարգային պայքարը, գույքային տարբե– րությունը, աշխատավորության շահա– գործումն ու տնտ. ճգնաժամերը, իսկ պե– տությունը վերածվել է «դասակարգային ներդաշնակության» և «համընդհանուր խաղաղության գործիքի»: Տեսության գա– ղափարախոսները (Ք. Բոուլդինգ, Ա. Հան– սեն, Զ. Քոուլ, Զ. Սթրեյչի և ուրիշներ) այդ ապացուցելու համար վկայակոչում են կապիտալիստական աշխարհում վեր– ջին կես դարում կատարված սոցիալ–տըն– տեսական «փոփոխությունները», կապի– տալիստներին, իբր, փոխարինելու են եկել վարձու կառավարիչները, տեղի է ունեցել ազգային հարստության և բուր– ժուազիայի եկամուտների արմատական վերաբաշխում հօգուտ չունեոր դասակար– գերի, հասարակությունը դարձել է միա– տարր՝ «միջին դասակարգ» են: «Հ. բ. պ.» տեսությունը քողարկում է բուրժ. իրավակարգի շահագործողական բնույթը, «…ժողովրդական մասսաները իրենց սեփական փորձով համոզվում են, որ բուրժուական պետությունը մոնոպո– լիաների հնազանդ գործիք է, իսկ գովերգ– վող «բարօրությունը» բարօրություն է ֆի– նանսական կապիտալի մագնատների հա– մար և տանջանքներ, տառապանքներ՝ աշխատանքի հարյուր միլիոնավոր մարդ– կանց համար» (ՍՄԿԿ ծրագիր, 1974, էջ 80):
ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱ–
ՎՈՒՆՔ, տես Ընւորական իրավունք:
ՀԱՄԸՆԹԱՑ ՇԱՐԺՈՒՄ, պինդ մար.մնի շարժում, երբ մարմնի ցանկացած երկու կետեր միացնող ուղիղը շարժման ընթաց– քում մնում է ինքն իրեն զուգահեռ: Հ. շ–ման դեպքում մարմնի բոլոր կետերն էլ գծում են միատեսակ (վերադրելիս համ– ընկնող) հետագծեր և ժամանակի յուրա– քանչյուր պահին ունենում են թվային մե– ծությամբ և ուղղությամբ միևնույն արա– գություններն ու արագացումները: Ուստի, Հ. շ–ման հետազոտումը բերվում է կետի կինեմատիկայի խնդրին:
ՀԱՄԸՆԿՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ, տարրական երկրաչափության հիմնական հասկացու– թյուններից, որը վերաբերում է պատկեր– ների (հատվածներ, անկյուններ, եռան– կյուններ ևն)՝ միմյանց նկատմամբ ունե– ցած հարաբերությանը: Հ. որպես հիմնա– կան հասկացություն բնութագրվում է աք– սիոմների միջոցով: Օրինակ, հիլբերտյան աքսիոմների համակարգում այն տրվում է Հ–յան հինգ աքսիոմներով: Գոյություն ունեն տարրական երկրաչափության աք– սիոմների համակարգեր, որտեղ Հ. չի ընդունվում որպես հիմնական հասկացու– թյուն և սահմանվում է ընդունված հիմնա– կան հասկացությունների միջոցով: Օրի– նակ, կոլմոգորովյան աքսիոմների հա– մակարգում հիմնական հասկացություն– ներն են կետը, ուղիղը, հարթությունը,