Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հեռավորությունը, որոնց միջոցով նախ սահմանվում է տեղափոխություն, ապա Հ.: Երկու պատկեր կոչվում են համընկ– նելի, եթե գոյություն ունի տեղափոխու– թյուն, որը նրանցից մեկը փոխանցում է մյուսին: ՀԱՄԻ ՕՐԳԱՆՆԵՐ, համի զգացողությունն ընկալող օրգաններ: Անողնաշար կենդա– նիների մեծ մասի համի և հոտառության օրգանները բաժանված չեն: Ստորին ողնաշարավորների, օրինակ, ձկների Հ. օ. կարող են տեղադրված լինել ամբողջ մարմնում, հատկապես շրթունքներին, բե– ղիկներին, բերանի խոռոչում, խռիկային աղեղիկներում: Երկկենցաղների Հ. օ. բերանի, մասամբ՝ քթի խոռոչում են: Կաթ– նասունների և մարդու Հ. օ. բերանի խո– ռոչում են, հիմնականում լեզվի լորձա– թաղանթի ծակոտիների տակ և բաշխված են անհավասարաչափ: Հ. օ. առավել զարգացած են այն կենդանիների մոտ, որոնք դանդաղ և լավ են ծամում կերը: Լեզվի եզրերը ավելի զգայուն են թթու, ծայրը և եզրերը՝ աղի, քաղցր, հիմքը՝ դառը համերի նկատմամբ: Հ. օ–ի բջիջ– ները ձևափոխված էպիթելային բջիջներն են և չունեն նյարդային վերջույթներ: Հա– մի 30–50 բջիջներ շրջապատված են հե^ նարանային բջիջներով և օժտված են նուրբ թաղանթային ելուստներով, որոնք ընկղմված են ծակոտիների հատակը կազ– մող մուկոբազմաշաքարներ և ամինա– թթուներ պարունակող նյութերում: Հ. օ–ից անջատված են սպիտակուցներ, որոնք հավանաբար համի բջիջների թաղանթա– յին ելուստների բաղադրիչներն են: Նըշ– ված թաղանթային սպիտակուցների մոլե– կուլները, կապվելով թքի մեջ լուծված նյութերի մոլեկուլների հետ, առաջաց– նում են համի բջիջների գրգռում, որը գրանցվում է համի բջջի արտաքին թա– ղանթի պոտենցիալի փոփոխման ձևով: Առաջացած թաղանթային պոտենցիալը համապատասխանում է նյարդային բջիջ– ների հաղորդակցման «լեզվին»– կոդին և փոխանցվում է համի բջիջներին շրջա– պատող կենտրոնաձիգ նյարդաթելերին: Վերջիններով հաղորդումը տարածվում է դեպի համի վերլուծիչ կենտրոններ, որոնք տեղակայված են երկարավուն ուղեղում, տեսողական թմբերում և գլխուղեղի կեղե– վում: Համի վերլուծիչ շղթայի՝ ընդունիչ բջիջների, կենտրոնաձիգ նյարդաթելերի և համի զգացողության կենտրոնների հա– ջորդական գրգռմամբ առաջանում է հա– մի զգացող ու թյ ու նը: Տարբեր նյութեր առաջացնում են համի տարբեր զգացողություն, որը սննդանյութերը համի օգնությամբ ճանաչելու հիմքն է: Համի առանձին երանգներն առաջանում են հիմնականում համի պարզագույն՝ աղի, թթու, քաղցր և դառը զգացողությունների համադրումից: Թթու համը պայմանավոր– ված է ազատ ջրածնային իոնների խտու– թյամբ: Կերակրի աղը միակ նյութն է, որն օժտված է մաքուր աղի համով: Քաղցր համը առաջացնում են ալկալոիդները, գլիկոլները, շաքարներն ու նրանց ածանց– յալները: Անօրգանական աղերի մոլեկու– լային զանգվածի աճմանը զուգընթաց փոխվում է նրանց համը աղիից դեպի դա– ռը: Սակայն խիստ համապատասխանու– թյուն չի հայտնաբերված նյութերի քիմ. և ֆիզիկական հատկանիշների ու նրանց համի միջև: Շատ դառը համ ունեցող նյու– թերը թունավոր են, սակայն բոլոր թու– նավոր նյութերը դառը չեն, օրինակ, կա– պարի աղերը թունավոր են, սակայն՝ քաղցր: Հարմարվողականությունը քաղցր և աղի համ ունեցող նյութերի նկատմամբ ավելի արագ է տեղի ունենում, քան՝ դառը և թթու: Նյութերի երկարատև ազդե– ցության հետևանքով համի զգացողու– թյունը նվազում է, որը Հ. օ–ի հարմարվո– ղականության արդյունք է: Ա. Պետրոսյան

ՀԱՄԻԴԻԵ» ՀԵԾԵԼԱԳՆԴԵՐ, քրդերից կազմված անկանոն զինվորական գնդեր Թուրքիայում: 1891-ին կազմակերպել է թուրք, սուլթան Աբդուլ Համիդ II և կոչել իր անունով: Այդ զորամիավորումները (մոտ 30 գունդ) ստեղծվել էին հայերի ազատագրական շարժումները ճնշելու, Արևմտյան . Հայաստանում հայկ. ջարդեր կազմակերպելու, ինչպես նաև ռուս, զոր– քերի դեմ կռվելու նպատակով: «Հ.> հ. կազմակերպվում էին թուրք, կանոնավոր բանակի սկզբունքներով: «Հ> հ–ի հրա– մանատարներն ու զինվորները թուրք, կառավարությունից ստանում էին ռոճիկ, զենք, զինամթերք և անպատիժ էին մնում հայերի հողը, տունը, ունեցվածքը խլելու դեպքում: «Հ.» հ–ով Աբդուլ Համիդ II կազ– մակերպեց 1894–96-ի հայկ. կոտորած– ները, իսկ նրանց որոշ մասը մեղսակից դարձավ նաև 1915-ի Մեծ եղեռնին: Հ. Ղազար յան

ՀԱՄԻԼՏՈՆ (Hamilton), քաղաք Կանա– դայի Օնտարիո նահանգում: 309,1 (1978) հզ. բն.: Երկաթուղային հանգույց է, նա– վահանգիգւտ Օնտարիո լճի ափին: Արդ. արտադրանքի թողարկվող քանակով 3-րդն է Կանադայում: Կա սև մետալուրգիա, մե– տաղամշակում, մեքենաշինություն, էլեկ– տրատեխնիկական, սննդի, տեքստիլ, կա– րի, թաղանթանյութի–թղթի արդյունաբե– րություն: Հ–ում է Մակ–Մաստեր համալ– սարանը:

ՀԱՄԻԼՏՈՆ (Hamilton) Ուիլյամ Ռոուան (1805–1865), իռլանդացի աստղագետ, մաթեմատիկոս: 1827-ից՝ Դուբլինի հա– մալսարանի աստղագիտության պրոֆե– սոր և համալսարանի աստղադիտարանի դիրեկտոր: 1837-ից՝ Իռլանդիայի թագավո– րական ակադեմիայի պրեզիդենտ: 1833– 1835-ին նույն ակադեմիայի «Աշխատու– թյուններում հրատարակած աշխատան– քում տվել է [գերմանացի մաթեմատիկոս Հ. Գրասմանի (H. Grassmann, 1809–77) հետ համարյա միաժամանակ] կոմպլեքս թվերի տեսության ճշգրիտ ֆորմալ շա– րադրանքը, կառուցել թվերի ինքնա– տիպ համակարգ, այսպես կոչված, քվա– տերնիոնների համակարգը: Այս աշխա– տանքը բավական նպաստել է վեկտորա– կան հաշվի զարգացմանը:

ՀԱՄԼԿԵՄ, տես Համամիութենական Լե– նինյան կոմունիսաական երիտասարդա– կան միություն:

ՀԱՄԿԱԼՈՒԹՅՈհՆ, հարակաշու– թյուն, կ ի ս ր ա ր ու թ յ ու ն, բաժ– ն և կ ց ու թ յ ու ն, ւի ո խ ն ա կ ու– թ յ ու ն, ա ղ ս ը ն կ և ր ու թ յ ու ն, աշ– խատավոր ձեռքերի, քաշող ուժերի և ար– տադրամիջոցների միավորմամբ երկրա– գործական և հովվական աշխատանքներն ու պարտականություններն իրականաց– նող ընկերություն: Կազմակերպվում էր գյուղերում, հիմնականում՝ հավասար ունեցվածքի տեր ազգակիցներից, նույն– պիսի հարևաններից և տարբեր ունեցված– քի տեր ազգակիցներից ու հարևաններից: Հ. կազմակերպվում էր համատեղ կարգով վարող և հարթեցնող տեղական գործիք– ներ ու սայլեր, ինչպես նաև գործարանա– յին տեխնիկա ձեռք բերելու, գյուղատնտե– սական և անասնապահական հիմնական աշխատանքները համատեղ միջոցներով ու ջանքերով կատարելու նպատակով: Բաժնեկիցների իրավունքները, որոնց հա– մար կարևոր նշանակություն ունեին ներ– դրված աշխատող ձեռքերը, միջոցները, հողի և անասունների չափն ու քանակը, սահմանվում էին վաղօրոք՝ բանավոր պայմանավորվածությամբ: Հայաստանի գրեթե բոլոր ազգագրական շրջաններում Հ. գոյություն ուներ մինչև XIX դ. վերջը, XX դ. սկիզբը: Կոլեկտիվացման հետե– վանքով Հ. վերջնականապես կորցրեց ան– հրաժեշտությունը և վերացավ: Գրկ» Բ դ ո յ ա ն Վ. Հ., Երկրագործական մշակույթը Հայաստանում, Ե., 1972:tM k p- ryMHH K).t OopMM CKOXOnOflCTDa B Boc- tohhoh ApMeHHH, «"՝Հայ ազգագրություն և բանահյուսություն», 1974, JSfe 6. Վ. Րդոյան ՀԱՄԿ(բ)Կ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԿՈՆՖԵ– ՐԱՆՍ, կայացել է 1926-ի հոկւոեմրհրի 26–նոյեմբերի 3-ը, Մոսկվայում: Մասնակ– ցել է 194 պատգամավոր վճռական և 640 պատգամավոր խորհրդակցական ձայնի իրավունքով: Օրակարգ. Միջազգային դրության մասին. Երկրի տնտ. դրությունը և կուսակցության խնդիրները. Արհմիու– թյունների աշխատանքի արդյունքները և հերթական խնդիրները. Օպոզիցիայի և ներկուսակցական դրության մասին: Կոն– ֆերանսը տեղի էր ունենում տրոցկիսաա– կան–զինովևական հակակուսակցական բլոկի (ստեղծվել էր 1926-ի ամռանը) դեմ սուր պայքարի պայմաններում: Կոնֆե– րանսը ամփոփեց երկրի ժողտնտեսության զարգացման 1925–26-ի արդյունքները: Իր որոշման մեջ կոնֆերանսը արձանագրեց վերականգնման շրջանի ավարտը և սո– ցիալիստական ժողտնտեսության անցու– մը վերակառուցման շրջանին: Կոնֆե– րանսը դատապարտեց հակակուսակցա– կան բլոկի ղեկավարների առաջարկու– թյունները՝ գյուղացիներից բարձր հար– կեր գանձելու և արդ. ապրանքների գները բարձրացնելու հաշվին իրականացնել երկրի ինդուստրացումը, քանի որ դա անխուսափելիորեն կհանգեցներ գյու– ղատնտեսության քայքայմանն ու ինդուս– տրացման տեմպերի անկմանը: Կոն– ֆերանսը որոշեց 1926–27-ի տնտ. տար– վա հերթական խնդիրները: Որոշվեց արագացնել մեքենաշինության, էլեկտրի– ֆիկացիայի, մետալուրգիայի, վառելիքի արդյունաբերության և տրանսպորտի զար– գացումը: Կոնֆերանսը մշակեց կոնկրետ միջոցառումներ գյուղատնտեսության հե– տագա զարգացման վերաբերյալ, արտա– դրողական ուժերի զարգացում, տնտեսու– թյան մեջ սոցիալիստական ձևերի ամրա–